Աբդ ալ-Ռահման Շուքրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդ ալ-Ռահման Շուքրի
عبد الرحمن شكري
Ծնվել էհոկտեմբերի 12, 1886(1886-10-12)[1]
ԾննդավայրԿահիրե
Եգիպտոս Եգիպտոս
Վախճանվել էդեկտեմբերի 15, 1958(1958-12-15)[1] (72 տարեկան)
Վախճանի վայրԿահիրե
Եգիպտոս Եգիպտոս
Մասնագիտություն(բանաստեղծ)
Ազգությունարաբ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Եգիպտական սուլթանություն,  Եգիպտոսի թագավորություն և  Եգիպտոսի Հանրապետություն[2]
ԿրթությունՇեֆիլդի համալսարան (1912)
Գրական ուղղություններԴիվան գրական խմբակ

Աբդ ալ-Ռահման Շուքրի (հոկտեմբերի 12, 1886 / 1304 հիջրա – դեկտեմբերի 16, 1958 / 1378 հիջրա) (արաբ․՝ عبد الرحمن شكري‎‎, 'Աբդ ալ-Ռահման Շուքրի) , արաբ բանաստեղծ, արձակագիր, «Դիվան» գրական խմբակի հիմնադիր։

Նա կրթություն էր ստացել Մեծ Բրիտանիայում՝ Շեֆիլդի համալսարանում։ Նրա առաջին դիվանը կոչվում է «Արևածագի լույս» (արաբ․՝ ضوء الفجر‎‎՝ դու ալ-ֆաջռ)։ Պոեզիայի նորացման վերաբերյալ իր հայացքները նա ներկայացնում է «Պոեզիան և նրա դերը» դիվանում, որտեղ նշել է, որ բանաստղեծություններում պետք է անպայման արտահայտվեն հեղինակի զգացմունքները, փորձը և գաղափարները և ոչ թե կուրորեն հետևեն դարեր շարունակ գոյություն ունեցող բանաստեղծական ավանդույթներին։

Շատ հաճախ սիրո թեման միահյուսվում է մահվան թեմայի հետ։ Օրինակ, «Գեղեցկություն և մահ» բանաստեղծության մեջ պոետը գիշերև տեսնում է իր մահացած սիրեցյալին, բայց երբ փորձում է գրկել նրան, նա նորից մահնում է նրա գրկում։ «Մահը» բանաստեղծության մեջ մահվանը խնդրում է տանել նրան իր հետ և մահվանը ներկայացնում է գեղեցիկ կնոջ կերպարով։

Շուքրիի՝ թվով յոթերորդ դիվանի՝ «Աշնանային ծաղիկներ» (արաբ․՝ الأزهالر الخريفي‎‎՝ «ալ-Ազհար ալ-Խարիֆի») հրապարակումից հետո սկսում են տարաձայնություններ նրա, ալ-Ակկադի և ալ-Մազինիի միջև ժամանակակից արաբական պոեզիայի նկատմամբ նրանց հայացքների հարցում, ինչ հանգեցնում է խմբակի կազմալուծմանը։ Եգիպտացի քննադատները երկար ժամանակ Շուքրիին համարել են «Դիվան»-ի առավել վառ ներկայացուցիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. LIBRIS — 2018.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
  • Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
  • Ходжаева Р.У. Очерки развития египетской поэзии. Ташкент, 1985.
  • Badawi, M.M. A Critical Introduction to Modern Arabic Poetry, Cambridge, 1992

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]