Jump to content

Աբդ ալ-Մասիհ Հադդադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդ ալ-Մասիհ Հադդադ
Ծնվել է1888
ԾննդավայրՀոմս, Սիրիա
Վախճանվել է1963
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունլրագրող և գրող
Քաղաքացիություն Սիրիա

Աբդ ալ-Մասիհ Հադդադ (արաբ․՝ عبد المسيح حداد‎‎, 1888, Հոմս, Սիրիա - 1963, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ) սիրիացի գրող և լրագրող էր, որը մասնակցել էր Մահջարի շարժմանը[1]։ Նրա «ալ-Սայիհ» («Ճանապարհորդ») ամսագիրը, որը սկսվել է 1912 թվականին և շարունակվել մինչև 1957 թվականը, ներկայացրել է Միացյալ Նահանգներում Մահջարի գրական գործիչների ստեղծագործությունները և դարձել է Փետուրի միավորան «խոսնակը»[2], որը նա համահիմնադրել է Նասիբ Արիդայի հետ 1915 թվականին[3] կամ 1916 թվականին[4]։ Ըստ Մուհամմադ Մուստաֆա Բադավիի՝ Նրա «Հիքայաթ ալ-Մահջար» («Արտագաղթի պատմություններ») ժողովածուն, որը նա հրատարակել է 1921 թվականին, ընդլայնել է «գեղարվեստական ​​գրականության ընթերցողների շրջանակը» ժամանակակից արաբական գրականության մեջ[5]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հադդադը ծնվել է Հոմսում, որն այն ժամանակ օսմանահպատակ Սիրիայի կազմում էր, հույն ուղղափառ ընտանիքում[6]։ Նա ընդունվել է Նազարեթի Ռուսական Ուսուցչական Սեմինարիա, որտեղ հանդիպել է Միխայիլ Նուայմեի և Նասիբ Արիդայի հետ[7]։

1907 թվականին նա արտագաղթել է Նյու Յորք, որտեղ 1912 թվականին հիմնադրել է «ալ-սայիհ» (Ճանապարհորդ) արաբալեզու ամսագիրը[8], որը շարունակել է հրատարակվել մինչև 1957 թվականը[1]։ Այնտեղ ներկայացվել են այնպիսի մահջարական գրական գործիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են Ամին ալ-Ռեյհանին, Ջուբրան Խալիլ Ջուբրանը, Իլյա Աբու Մադին և Նուայմեն[2]։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին[3] կամ 1916 թվականին[4] Արիդայի հետ միասին նա համահիմնադրել է Նյու Յորքի Փետուրի միավորումը՝ արաբալեզու գրական ընկերություն, որին ավելի ուշ՝ 1920 թվականին, միացել են Ջուբրան Խալիլ Ջուբրանը, Միխայիլ Նուայմեն և այլ մահջարական բանաստեղծներ[1]։ 1921 թվականին նա «ալ-Սայիհ»-ում հրատարակել է իր «Հիքայաթ ալ-Մահջար» (Արտագաղթի պատմություններ) ժողովածուն։ Նրա մեկ այլ աշխատություն՝ «Ինտիբաաթ Մուղտարիբը» (Ճանապարհորդության մասին գրառում), որը նա գրել էր Սիրիա կարճատև այցելությունից հետո, հրատարակվել է Դամասկոսում 1962 թվականին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Meisami & Starkey 1998, էջ. 259.
  2. 2,0 2,1 Media History Digest, էջ. 56.
  3. 3,0 3,1 Haiek 1984, էջ. 27.
  4. 4,0 4,1 Popp 2001.
  5. Badawi 1992, էջ. 279.
  6. Moreh 1976, էջ. 85.
  7. Bawardi 2015, էջ. 70.
  8. Literary innovation in modern Arabic literature, էջ. 26.
  • Bawardi, Hani J. (2015). The Making of Arab Americans: From Syrian Nationalism to U.S. Citizenship (1st ed.). Texas: University of Texas Press. ISBN 978-1-47730-752-6.
  • Bushrui, Suheil (1987). Kahlil Gibran of Lebanon. Smythe. ISBN 9780861402793.
  • Haiek, Joseph R. (1984). Arab-American Almanac. News Circle Publishing House. ISBN 978-0-915652-21-1.
  • Jayyusi, Salma Khadra; Tingley, Christopher (1977). Trends and Movements in Modern Arabic Poetry. Brill. ISBN 9789004049208.
  • Meisami, Julie Scott; Starkey, Paul, eds. (1998). Encyclopedia of Arabic Literature. Vol. 1. Routledge. ISBN 9780415185714.
  • Popp, Richard Alan (2001). «Al-Rābiṭah al-Qalamīyah, 1916». Journal of Arabic Literature. Brill Publishers. 32 (1): 30–52. doi:10.1163/157006401X00123. JSTOR 4183426.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]