Աբդ ալ-Կրիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդ ալ-Կրիմ
արաբ․՝ محمد بن عبد الكريم الخطابي‎‎
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1882(1882-01-12)
Ծննդավայրوهران بدولة الجزائر, Մարոկկո
Մահացել էփետրվարի 6, 1963(1963-02-06)[1][2][3][…] (81 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս[4]
ՔաղաքացիությունFlag of Morocco.svg Մարոկկո
Կրոնիսլամ
ԿրթությունԱլ-Կարաուին
Մասնագիտությունկադի, քաղաքական գործիչ, լրագրող, Դիմադրության մարտիկ, գրող, նախագահ և թարգմանիչ
Ծնողներհայր՝ Abdul Karim Khattabi?
Զբաղեցրած պաշտոններGeneral in the first World War?
Commons-logo.svg Abd el-Krim Վիքիպահեստում

Աբդ ալ-Կրիմ կամ Աբդ էլ-Կերիմ (տամազիգտ՝ ⴰⴱⴹ ⴻⵍ ⵅⴰⵔⵉⵎ, արաբ․՝ محمد بن عبد الكريم الخطابي‎‎, հունվարի 12, 1882(1882-01-12), وهران بدولة الجزائر, Մարոկկո - փետրվարի 6, 1963(1963-02-06)[1][2][3][…], Կահիրե, Եգիպտոս[4]), իսպանական գաղութային իշխանությունների դեմ ռիֆական ցեղերի ապստամբության առաջնորդ Հյուսիսային Մարոկկոյում և Ռիֆի Հանրապետության ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդ ալ-Կրիմը ծնվել է 1882 թվականի հունվարի 12-ին Աժդիրում[5] (ներկայու՝ Մարոկկո[6]), քադիի և առաջնորդի ընտանիքում։ 1910-1915 թվականներին դասավանդել է իսպանական-արաբական դպրոցում, հաճախել է Տետուանի ինստիտուտ[7][8], 1915 թվականին դարձել է Մելիլյայի գլխավոր քադի (իսլամական դատավոր)։ 1914 թվականից խմբագրել է «Տելեգրամա դել Ռիֆ» («El Telegrama del Rif») թերթի արաբերեն բաժինը, որի էջերում սկսել են պարբերաբար հայտնվել Գերմանիայի օգնությամբ Մարոկկոյից իսպանացիների և ֆրանսիացիներին արտաքսման կոչեր։ Սերտորեն համագործակցել է Գերմանիայի հյուպատոս Վալտեր Ցեխլինի հետ (Dr. Walter Zechlin, 1879-1962): Աջակցել է զենքի տեղափոխմանը, որը գերմանացիները մատակարարել էին Ֆրանսիական Մարոկկոյի իշխանությունների դեմ կռվող ռիֆական ցեղերին։ 1915 թվականին ազատագրական պայքարի կոչերի համար Իսպանիայի գաղութային իշխանությունների կողմից բանտարկվել է, 1916 թվականին ազատ է արձակվել։

1919 թվականին Աբդ ալ-Կրիմը փախել է լեռները։ 1920 թվականին՝ հոր մահից հետո, դարձել է ցեղի առաջնորդ։ 1921-1926 թվականներին գլխավորել է ռիֆերի ազատագրական պայքարն սկզբում իսպանական, իսկ 1925 թվականից՝ ֆրանսիական գաղութարարների դեմ։ 1921-1926 թվականներին եղել է Ռիֆի Հանրապետության նախագահ (էմիր)[9], որը 12 ցեղախմբերի ռազմաքաղաքական միավորում էր։ Կրել է «բերբերյան գայլ» մականունը։

Մինչև 1924 թվականը իսպանացիների դեմ նրա պայքարը գաղտնի կերպով պաշտպանում էին ֆրանսիական իշխանությունները, որոնք հույս ունեին ռիֆերի ձեռքով տարածել իրենց ազդեցությունը Մարոկկոյի վրա։ Ֆրանսիայում ռիֆերի ազատագրական պայքարի աջակցության շարժում է սկսվել, իսկ Տանժերի միջազգային տարածքով Աբդ ալ Կրիմը սպառազինություն է ստացել։

Սակայն Աբդ ալ Կրիմի մոտ ցանկություն է առաջացել ընդլայնել իր էմիրության սահմանները՝ ի հաշիվ Վերգի հովտի, որտեղից ստացվել է պարենի զգալի մասը։ 1924 թվականի վերջին՝ Մարոկկոյում ֆրանսիական զորքերի հրամանատար գեներալ Լիոտեն ամրոցների շարք է կառուցել Վերգի հովտի պաշտպանության համար, իսկ 1925 թվականի ապրիլին ֆրանսիացիները մարտական գործողություններ են սկսել էմիրի բանակի դեմ։ 1925 թվականի մայիսի վերջին Փարիզի «Le Temps» թերթը գրել էր․

Aquote1.png Խոսքը վերաբերում է իսկական պատերազմի։ Մենք գործ ունենք վճռական ու շնորհալի առաջնորդի հետ, որի համավն ու հզորությունը մեծապես աճել է վերջին վեց ամիսների ընթացքում։ Aquote2.png

1926 թվականի մայիսի 26-ին Աբդ ալ Կրեմը հանձնվել է ֆրանսիացիներին և աքսորվել Ռեյունիոն կղզի։ 1947 թվականի մայիսին Ֆրանսիա մուտք գործելու թույլտվություն է ստացել՝ քաղաքական գործունեությունից հրաժարվելու պայմանով։ Փախել է շոգենավից Պորտ Սաիդ և բնակություն հաստատել Կահիրեում, որտեղ գլխավորել է Արաբական Մաղրիբի ազատագրման կոմիտեն (1948-1956)։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդ լ Կրիմը ունեցել է վեց որդի և հինգ դուստր երկու կանանցից[10][11][12][13][14][15][16][17][18][19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 AlKindi
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11864646X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Tahtah, 1999, էջ 143
  6. «Abd el-Krim»։ Encyclopædia Britannica։ I: A-Ak - Bayes (15th ed.)։ Chicago, Illinois: Encyclopædia Britannica, Inc.։ 2010։ էջեր 18։ ISBN 978-1-59339-837-8 
  7. Roger-Mathieu, 1927, էջ 56
  8. Tahtah, 1999, էջ 144
  9. Իսպանական գրականության մեջ՝ República del Rif։
  10. «الاستاذ المحاسب المرحوم حسن وصفي محمد وصفي»։ Al Ahram։ 11 November 2001։ Վերցված է 15 September 2017 
  11. «الاميرة[[:Կաղապար:Rlm]]/[[:Կաղապար:Rlm]] مني محمد عبد الكريم الخطابي»։ Al Ahram։ 8 April 2008։ Վերցված է 15 September 2017 
  12. «صفية الجزائري: جدي هو ع القادر الجزائري والخطابي أمرني بمغادرة المغرب بعد أحداث الريف»։ Վերցված է 15 September 2017 
  13. «صفية الجزائري: رشيد زار الريفيين في 58-59 بأمر من والده محمد بن عبد الكريم الخطابي»։ Վերցված է 15 September 2017 
  14. «صفية الجزائري: أخ رشيد الخطابي كان يتدرب مع أعبابو قبل المحاولة الانقلابية»։ Վերցված է 15 September 2017 
  15. «صفية الجزائري: الحسن الثاني كان يخاف أن تنقلب عليه العائلة الخطابية»։ 12 July 2015։ Վերցված է 15 September 2017 
  16. «صفية الجزائري: الحسن الثاني خاطب إدريس الخطابي قائلا "الصلاة لا تجوز في القصر»։ Վերցված է 15 September 2017 
  17. «صفية الجزائري: ابن شقيق الخطابي عُزل من الجيش بعد انقلاب الصخيرات»։ Վերցված է 15 September 2017 
  18. «صفية الجزائري: الحسن الثاني سلم عمر الخطابي مسدسا وقال له: أفرغه في رأسك»։ Վերցված է 15 September 2017 
  19. «صفية الجزائري: ابن شقيق الخطابي اقتحم القصر الملكي و"شنق" على مدير التشريفات»։ Վերցված է 15 September 2017 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]