Աբդ ալ-Կադիր Գիլանի
Աբդ ալ-Կադիր Գիլանի արաբ․՝ عبد القادر الجيلاني և պարս.՝ عبدالقادر گیلانی | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1078 |
Ծննդավայր | Ամոլ, Central District, Ամոլ, Մազանդարան, Իրան |
Մահացել է | փետրվարի 14, 1166 (87 տարեկան) |
Մահվան վայր | Բաղդադ, Իրաք, Աբբասյան խալիֆայություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | իսլամ և սուննի իսլամ |
Երկեր | Futuh al-Ghayb?, Al-Ghunya li-ṭālibī ṭarīq al-ḥaqq? և Al-Fuyudat al-Rabbaniyya? |
Մասնագիտություն | բանաստեղծ, ֆաքիհ և Սուֆի |
Ծնողներ | հայր՝ Աբու Սալեհ |
![]() |
Աբդ ալ-Կադիր Գիլանի (պարս.՝ عبدالقادر گیلانی, արաբ․՝ عبد القادر الجيلاني), հանբալիական դպրոցի ներկայացուցիչ, քարոզիչ, սուֆի առաջնորդ, որը եղել է սուֆիական ամենահին միաբանություններից մեկի՝ Կադիրիական միաբանության հիմնադիր[1]։
Նա ծնվել է 1077 կամ 1078 թվականին Պարսկաստանի Գիլան նահանգի Ռեզվանշահր շրջանի Նաիֆ քաղաքում և մահացել է 1166 թվականին Բաղդադում[2][3]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա համար օգտագործվող հարգալից «Muhiyudin»-ը արտահայտում է նրա կարգավիճակը շատ սուֆիների շրջանում որպես «կրոնի վերակենդանացնող»[4]։ Գիլանին (արաբ․՝ al-Jilani) վերաբերում է նրա ծննդավայրին՝ Գիլան քաղաքին[5][6]։ Գիլանին, սակայն, նաև կրել է Բաղդադի էպիտետը, որը վերաբերում է Բաղդադ քաղաքին, որտեղ նա բնակվել է և թաղվել։ Նա նաև հայտնի է որպես Գաութ ալ-Ազամ[7][8]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիլանին ծնվել է 1077 կամ 1078 թվականին։ Չնայած նա բավականին հայտնի է, նրա ծագումը պարզ չէ[1]։ Նրա հայրը (կամ միգուցե պապը) ունեցել է իրանական Ջանգի Դուստ անունը[1][9], որը ցույց է տալիս, որ Գիլանին ունեցել է իրանական ծագում[9]։ Նրա նիսբան, այսինքն՝ ազգանուն-ածականը, որը մատնանշում է ծագման վայրը կամ նախնիներին, նշանակում է «Գիլանից», որը իրանական տարածք է Կասպից ծովի հարավարևմտյան ափին․ այն կապ չունի գիլանցիների անվան հետ[1]։
Բաղդադում ապրելիս Գիլանիին կոչել են աջամի (ոչ արաբ), որը, ըստ Բրյուս Լորենսի, կարող է պայմանավորված լինել նրանով, որ Գիլանին արաբերենին զուգահեռ խոսել է պարսկերեն[9]։ Ըստ 15-րդ դարի պատմիչ Իբն Տաղրիբիրդի (մահացեկ է 1470 թվականին) «Ալ-Նուժում ազ-զահիրայի»՝ Գիլանին ծնվել է Իրաքի Ջիլ քաղաքում, սակայն այս փաստարկը ֆրանսիացի պատմաբան Ժակլին Չաբին հարցականի տակ է դրել է[1]։ Շատ պատմաբաններ (այդ թվում Լորենսը) համարում են, որ Գիլանին ծնվել է Գիլանում[9][10][11]։ Այն ժամանակ այս շրջանը քաղաքականապես կիսանկախ է եղել և բաժանված է եղել տարբեր կլանների տեղական ցեղապետերի միջև[12]։
Կարծիք կա, որ Գիլանին Մուհամմադի թոռ Հասան իբն Ալիի ժառանգներից է․ այս պնդումը հատկապես ընդունված է մուսուլմանների շրջանում, այդ թվում՝ Կադիրիական միաբանության[1]։ Ըստ Լորենսի՝ այս պնդումը չի համապատասխանում Գիլանիի պարսկական ծագմանը, և համարում է «եռանդուն սրբախոսների» կարծիք[9]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիլանին իր կյանքի վաղ տարիներն անցկացրել է Գիլանում՝ իր ծննդավայրում։ 1095 թվականին տեղափոխվել է Բաղդադ։ Այնտեղ նա ուսանել է հանբալիական իրավունք Աբու Սաեդ Մուբարաք Մախզումիի և իբն Աքիլի վերահսկողությամբ[13][14]։ Նա հադիսները ուսումնասիրել է Աբու Մուհամմադ Ջաֆար աս-Սարաջի հետ միասին[14]։ Նրա սուֆի հոգևոր ուսուցիչը եղել է Աբուլ-Խաիր Համմադ իբն Մուսլիմ ադ-Դաբբասը[15]։ Կրթություն ստանալուց հետո հեռացել է Բաղդադից։ Նա 25 տարի անցկացրել է Իրաքի անապատներում դեգերելով[16]։
Իրավունքի դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիլանին պատկանել է շաֆիական և հանբալիական իրավունքի դպրոցներին։ Նա շաֆիական իրավագիտությունը (ֆիկհ) հավասարազոր է համարել հանբալիական մազհաբին և ֆաթվաներ է տվել համաձայն երկու դպրոցների իրավագիտական մոտեցումների։ Այս պատճառով էլ ան-Նավավին գովաբանել է Գիլանիին իր Բուսթան ալ-Արիֆին (Հոգևոր վարպետների այգի) գրքում՝ նրա մասին ասելով․

![]() |
Մենք Բաղդադի շեյխ Մուհյի ադ-Դին Աբդ ալ-Կադիր ալ-Գիլանիից՝ Բաղդադում շաֆիների և հանբալիների շեյխից, ավելի արժանապատիվ ոչ ոքի չենք ճանաչում, թող Ալլահը գոհ լինի նրանից[17]։ | ![]() |
Ուշ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1127 թվականին Գիլանին վերադարձել է Բաղդադ և սկսել է քարոզել հանրության շրջանում[3]։ Նա միացել է իր ուսուցիչ ալ-Մախզումիի ուսուցչական կազմին և հայտնի է եղել աշակերտների շրջանում։ Առավոտյան նա ուսուցանել է հադիս և թաֆսիր, իսկ կեսօրին՝ Ղուրանի առաքինությունները։ Կարծիք կա, որ նա եղել է լավ քարոզիչ, որը կարողացել է բազմաթիվ հրեաների և քրիստոնյաների կրոնափոխ անել և սուֆիական միստիցիզմը ներմուծել է իսլամական օրենքի մեջ[3]։
Մահ և թաղում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալ-Գիլանին մահացել է 1166 թվականին և թաղվել է Բաղդադում։ Նրա ուրսը (սուֆի սրբի մահվան տարելից) նշվում է Ռաբի ալ-Թանի ամսվա 11-ին[9]։

Սեֆյան շահ Իսմայիլ I-ի կառավարման օրոք Գիլանիի սրբավայրը ոչնչացվել է[18]։ Սակայն 1535 թվականին օսմանյան սուլթան Սուլեյման Փառահեղի հրամանով սրբավայրի վրա գմբեթավոր շինություն է կառուցել[19]։
Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեյխ Աբդ ալ-Կադիր Գիլանին հազարավոր մարդկանց է հավատափոխ արել իր կարեկցող և ներառական մոտեցումների միջոցով։ Ներքին մաքրագործման, աստվածային սիրո և բարոյական կյանքի վրա նրա կատարած շեշտը շատ տարբեր ծագում ունեցող մարդկանց է գրավել[20]։ Շեյխ Աբդ ալ-Կադիր Գիլանիի ամենամեծ ներդրումներից մեկը եղել է Բաղդադում Քադիրիա դպրոցի հիմնադրումը։ Այս կառույցը դարձել է իսլամական կրթության կենտրոն՝ գրավելով աշակերտների տարբեր շրջաններից։ Ուսումնական ծրագիրը ներառել է Ղուրանի, հադիսների, ֆիքհի (իսլամական իրավագիտություն) և թասավուֆի (սուֆիզմ) ուսումնասիրություն՝ տալով բազմակողմանի կրոնական կրթություն[21]։ Շեյխ Աբդ ալ-Կադիր Գիլանիի ազդեցությունը տարածվել է իր ժամանակի քաղաքական և ռազմական առաջնորդների վրա։ Նրա ուսմունքները ոգեշնչել են ղեկավարներին կիրառել ավելի արդար և բարոյական կառավարման մեխանիզմներ։ Այնպիսի հայտնի կերպարներ, ինչպիսիք են Նուր ադ-Դին Զանգին և Սալահ ադ-Դին Այուբը, հարգել և հետևել են շեյխի քարոզած սկզբունքներին, որն էլ իր ներդրումն է ունեցել նրանց բարեփոխումների և հաջողությունների մեջ[22]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kitab Sirr al-Asrar wa Mazhar al-Anwar (Գաղտնիքների գաղտնիքի և լույսի հայտնության գիրք)
- Futuh al ghaib (Անտեսանելիի գաղտնիքները)
- Jila' al-Khatir (Սրտի մաքրագործումը)
- Ghunyat al-Ṭalibeen غنیہ الطالیبین (Գանձ որոնողների համար)[23]
- Al-Fuyudat al-Rabbaniya (Տերունական շնորհի էմանացիաներ)
- Khamsata 'Ashara Maktuban (15 նամակներ)
- Kibriyat e Ahmar
- Դրախտի և դժոխքի համառոտ նկարագրություն[24]
- al-Fatḥ ar-Rabbānī (Վսեմ հայտնություն)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Chabbi, 2009
- ↑ W. Braune, Abd al-Kadir al-Djilani, The Encyclopaedia of Islam, Vol. I, ed. H.A.R Gibb, J.H.Kramers, E. Levi-Provencal, J. Schacht, (Brill, 1986), 69; "authorities are unanimous in stating that he was a Persian from Nayf (Nif) in Djilan, south of the Caspian Sea."
- ↑ 3,0 3,1 3,2 'Abd al-Qadir al-Jilani-ը Բրիտանիկա հանրագիտարանում
- ↑ Mihr-e-munīr: biography of Hadrat Syed Pīr Meher Alī Shāh pg 21, Muhammad Fādil Khān, Faid Ahmad. Sajjadah Nashinan of Golra Sharif, Islamabad (1998).
- ↑ Encyclopaedia of religion and ethics: volume 1. (A – Art). Part 1. (A – Algonquins) pg 10. Hastings, James and Selbie, John A. Adamant Media corporation. (2001), "and he was probably of Persian origin."
- ↑ The Sufi orders in Islam, 2nd edition, pg 32. Triingham, J. Spencer and Voll, John O. Oxford University Press US, (1998), "The Hanafi Qadirriya is also included since 'Abd al-Qadir, of Persian origin was contemporary of the other two."
- ↑ Devotional Islam and politics in British India: [Ahmad Riza Khan] Barelwi and his movement, 1870–1920, pg 144, Sanyal, Usha Oxford University Press US, 19 August 1999. 0-19-564862-5 978-0-19-564862-1.
- ↑ Indo-iranica pg 7. The Iran Society, Calcutta, India. (1985).
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Lawrence, 1982, էջեր 132–133
- ↑ Anwar, 2009
- ↑ Jonathan, Karamustafa
- ↑ Madelung, 2001, էջեր 634–635
- ↑ Campo, Juan Eduardo (2009). «Abd al-Qadir al-Jilani». Encyclopedia of Islam (անգլերեն). Infobase Publishing. էջ 4. ISBN 9781438126968.
- ↑ 14,0 14,1 Gibb, H.A.R.; Kramers, J.H.; Levi-Provencal, E.; Schacht, J. (1986). Encyclopaedia of Islam. Vol. I (A-B) (New ed.). Leiden, Netherlands: Brill. էջ 69. ISBN 978-9004081147.
- ↑ Malise Ruthven, Islam in the World, p 243. 0195305035
- ↑ Esposito J. L. The Oxford dictionary of Islam. p160. 0199757267
- ↑ 'Abd al-Qadir al-Jilani (20 January 2019). Jamal al-Din Faleh al-Kilani [in արաբերեն] (ed.). Futuh al-Ghayb ("Revelations of the Unseen") (արաբերեն).
- ↑ A.A. Duri, Baghdad, The Encyclopaedia of Islam, Vol. I, 903.
- ↑ W. Braune, Abd al-Kadir al-Djilani, The Encyclopaedia of Islam, Vol. I, 70.
- ↑ Renard, John (2004). Knowledge of God in Classical Sufism: Foundations of Islamic Mystical Theology (English). Paulist Press (published July 1, 2004). էջեր 202–205. ISBN 978-0809140305.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Algar, Hamid (1999). Sufism: Principles & Practice (English). Islamic Pubns Intl (published January 1, 1999). էջեր 103–106. ISBN 978-1889999029.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ W. Ernst, Carl (1997). The Shambhala Guide to Sufism (English). Shambhala (published September 23, 1997). էջեր 124-126. ISBN 978-1570621802.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Al-Qahtani, Sheik Saeed bin Misfer (1997). Sheikh Abdul Qadir Al-Jilani and his Belief and Sufi views (արաբերեն). Library of Al-Madinah Al-Munawwarah. էջ 133.
- ↑ «A concise description of Jannah & Jahannam, the garden of paradise and the fire of hell: excerpted from 'Sufficient provision for seekers of the Path of Truth (Al-Ghunya li-Tālibi al-Ḥaqq)». WorldCat.org (անգլերեն). Վերցված է 2022-11-03-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Anwar, E. (2009). «Jīlānī, ʿAbd al-Qādir al-». The Oxford Encyclopedia of the Islamic World.
- Jonathan, Allen; Karamustafa, Ahmet T. (2014). «`Abd al-Qadir al Jilani (Gilani)». Oxford Bibliographies. doi:10.1093/OBO/9780195390155-0100.