Աբդ ալ-Ազիզ իբն Հաթիմ ալ-Բահիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբդ ալ-Ազիզ իբն Հաթիմ ալ-Բահիլի
(2-րդ) Արմինիայի ոստիկան
706 - 709
Դվինի ամիրապետ
 
Ազգություն արաբ
Ծննդյան օր 630
Ծննդավայր Դվին, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան

Աբդ ալ-Ազիզ (630, Դվին, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան), Արմինիայի արաբ ոստիկան (706-709)՝ Վալիդ խալիֆայի օրոք: Նախորդի՝ Աբդուլլահի վայրագությունները մեղմելու նպատակով ետ կանչեց 703 թվականի ապստամբությունից հետո Հայաստանից հեռացած Սմբատ Բյուրատյան Բագրատունուն և հայ նախարարներին: Վերադարձրեց նրանց կալվածքները: Վերաշինեց Դվինի պարիսպները:

Դվինի գրավումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդլազիզը ծնվել է մոտ 630 թվականին Դվին քաղաքում: 642 թվականին՝ երբ նա 12 տարեկան էր, արաբները պաշարում են Դվինը, բայց չեն կարողանում այն գրավել: Աբդլազիզը գիշերն անց, պարսպի նեղ անցքերից վերև մագլցելով պահակներին բղավում է թե քաղաքը գրավված է: Պահակները փախնում են, իսկ արաբները գրավում են Դվինը: Տարիներ անց՝ 706-709 թվականներին Աբլազիզը դառնում է Հայաստանի ոստիկան և բարեհաճ գտնվում հայերի հանդեպ: Նա նորոգում և ավելի է ամրացնում Դվինի պարիսպները, ասելով թե ինքն է եղել դրանց կործանման պատճառը, ինքն էլ շինում է[1][2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայոց Պատմություն», Միքայել Չամչյան, Հատոր Բ, էջ 381, 402
  2. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 12

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 12
  • «Հայոց Պատմություն», Միքայել Չամչյան, Հատոր Բ, էջ 381, 402
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png