Աբդուրահման Ֆաթալիբեյլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդուրահման Ֆաթալիբեյլի
 
Մասնագիտություն՝ սպա և քաղաքական գործիչ
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր հունիսի 12, 1908(1908-06-12)[1]
Ծննդավայր Դյուդենդ, Շարուրի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Վախճանի օր նոյեմբերի 20, 1954(1954-11-20) (46 տարեկան)
Վախճանի վայր Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Թաղված Նոյ Ուլմ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ
 
Կայք՝ dudanginski.com
 
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան

Աբդուրահման Ալի օղլը Ֆաթալիբեյլի-Դյուդենդացի (ադրբ.՝ Əbdürrəhman bəy Əli bəy oğlu Fətəlibəyli, հունիսի 12, 1908(1908-06-12)[1], Դյուդենդ, Շարուրի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն - նոյեմբերի 20, 1954(1954-11-20), Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), Երկրորդ համաշխարհային պատերազմի ադրբեջանցի կոլաբորացիոնիստ, Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի 2-րդ կարգի ռազմական ինժեներ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գերեվարվել է և համագործակցության մեջ մտել նացիստների հետ։ Եղել է «Ադրբեջանի ազգային կոմիտեի» ղեկավար և Վերմախտի կազմում «Ադրբեջանական լեգիոնի» ստեղծողներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդուրահման Ֆաթալիբեյլին ծնվել է 1908 թվականի հունիսի 12-ին Երևանի նահանգի Դյուդենդի գյուղում (ներկայումս Ադրբեջանի Շարուրի շրջան)՝ Ալի բեկ Ֆաթալիբեյլիի ընտանիքում։ Ֆաթալիբեյլիների գերդաստանում սերնդեսերունդ եղել են զինվորականներ, որոնք ծառայել են Թուրքեստանի և Էրիվանի զորամասերում։ Կյանքի վերջին տարիներին Ալի բեկ Ֆաթալիբեյլին դարձել է Դյուդենգի և Զեյվա գյուղերի բեկ։

Ռազմական կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաթալիբեյլին Կարմիր բանակի սպաների հետ (աջ հետին պլանում)

Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատումից հետո, Աբդուրահման Ֆաթալիբեյլին ավարտել է Թբիլիսիի ռազմահետևակային դպրոցը և դարձել Ադրբեջանի հրաձգային դիվիզայի սպա։

1936 թվականին ավարտել է Մոսկվայի ռազմաինժեներական ակադեմիան։ Մեկ տարի անց ծառայողական նպատակներով, ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Լենինգրադ, որտեղ էլ ծնվել է նրա որդին՝ Ալին։

1939-1940 թվականներին մասնակցել է Խորհրդա-ֆիննական պատերազմին՝ 2-րդ կարգի ռազմական ինժեների կոչումով։ Պատերազմից հետո եղել է Լենինգրադի ռազմական օկրուգի շտաբի 6-րդ բաժնի ղեկավար[2]։ Այնուհետ ծառայել է Մերձբալթյան ռազմական օկրուգում։ Կարմիր բանակում ծառայելու տարիներին ունեցած հաջողությունների համար, Ֆաթալիբեյլին պարգևատևվել է «Կարմիր աստղի շքանշանով»։

Գերմանական գերեվարություն և համագործակցություն նացիստների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո՝ Ֆաթալիբեյլին գերեվարվել է։ Ավելի ուշ, նա անցնում է գերմանացիների կողմն այն հույսով, որ Գերմանիայի հնարավոր հաղթանակից հետո կարող է վերականգնվել Ադրբեջանի անկախությունը[2]։ Չեչենական ազատագրության շարժման գաղափարախոս Աբդուրահման Ավտորխանովը, որն այդ ժամանակ բնակվում էր Բեռլինում, այսպես է նկարագրում իր հանդիպումը Ֆաթալիբեյլիի հետ։

<…>1943 թվականի կեսերին ես Բեռլինում՝ Վերմախտի զինված ուժերի բարձրագույն հրամանատարության շենքի ընդունարանում հանդիպել եմ հաստատ կովկասյան արտաքին ունեցող տղամարդու, որը խորհրդային սպ ռազմագերու համազգեստով էր։ Համաձայն արտաքին բոլոր նախանշանների, նա նոր էր ազատվել ճամբարից։ Մարդն ուներ չշփվող տեսք և արտաքին, մտածկոտ էր և փորձում էր կանխագուշակել, թե ինչ ճակատագիր է իրեն սպասվում։ Ընդունարանում շատ մարդ կար և երկար տատանումներից հետո, ես որոշեցի մոտենալ նրան և հարցնել, թե արդյոք կովկասցի չէ։ Անսպասելի հարցից տղամարդը ցնցվեց և պատասխանի փոխարեն տվեց հակադարձ պատասխանը․ ինչ է դուք կովկասցի ե՞ք։ Ես ներկայացա։ Ներկայացավ նաև նա։ Ադրբեջանցի Աբո Դյուդենդացի, խորհրդային բանակի նախկին մայոր։ Այդ պահից էլ սկսվեց մեր ընկերությունը։ Ես համոզված եմ, որ ով կյանքում մեկ անգամ հանդիպել է Աբոյին, նա չի կարող մոռանալ այդ ոչ սովորական մարդուն։ Նրա անձնական հմայքը, նրա ասպետությունը, նրա կամքն օգնելու փորձանքի մեջ ընկած յուրաքանչյուրին, հմայում է բոլորին։

Գերմանիայում Ֆաթալիբեյլին հանդիպել է Մամեդ Էմին Ռասուլզադեին, որը գլխավորում էր Ադրբեջանի ազգային կոմիտետը։ Վերջինս համարվում է Ադրբեջանի անկախության գաղափարախոսներից մեկը և բնակվում է Բեռլինում։ Ռասուլզադեն ավելի ուշ գրել է այդ հանդիպման մասին։

<…>Ծանոթացել եմ մի հետաքրքիր, խելամիտ զինվորի հետ։ Նա ոգևորվեց՝ ինձնից լսելով ազգային պայքարի հիմքերի գաղափարների մասին։ Ադրբեջանի ազգային կոմիտեն իր ոչ մի գործողություն չկարողացավ բացատրել գերմանացիներին։ Ադոլֆ Հիտլերը հայտարարում է, որ չի ցանկանում տեսնել և ոչ մի կոմիտե։ Արդյունքում, նա կարգադրեց ստեղծել «Կապի անձնակազմ», որը կօգնի ապահովելու լեգիոներների կապը բանակների շտաբների հետ։ Ադրբեջանական անձնակազմը ղեկավար նշանակվեց հանգուցյալ Ա․ Ֆաթալիբեյլին։<…>

Շուտով Ֆաթալիբեյլին, գերմանացի սպա Գլոգերի հետ միասին, գլխավորեց առաջին ադրբեջանական N 804 գումարտակը, որը 1942 թվականի սեպտեմբերից գործում էր Կովկասյան ռազմաճակատում՝ «Ա» խմբի բանակների 17-րդ բանակի կազմում։ Գումարտակը մասնակցել է 800 կիլոմետր երկարություն ունեցող արշավանքին, որը ձգվում էր Տագանրոգից մինչև Պսեբայ։ Հետ նահանջի ժամանակ գումարտակը հասել է մինչև Կուբան և զբաղեցրել Ստարոկորսունսկայա ստանիցայի պաշտպանական գիծը։ Գումարտակի հաջող գործողությունները ընդգծվել են գերմանական հրամանատարության կողմից։ Այսպես, Շամիլ Աթաբեկ անունով լեգիոներներից մեկը գրել է Ֆաթալիբեյլիի մասին․

<…>Սկսած 1942 թվականից, Ա․ Ֆաթալիբեյլին լեգիոներների հետ միասին գտնվել է ռազմաճակատում։ Շուտով հերոսությունը, որը ցուցաբերում էին նրա ղեկավարած լեգիոներները, սկսեց գոհացնել գերմանացիներին։

Այն բանից հետո, երբ կազմավորվեցին Վերմախտի առաջ ադրբեջանական զորամասերը, Ֆաթալիբեյլին որոշեց միավորել բոլոր ադրբեջանցիներին՝ ազգային միասնական ծրագրի շրջանակներում։ Այդ նպատակով, Ազգային միասնության ադրբեջանական մեջլիսի օգնությամբ, 1943 թվականի նոյեմբերի 6-ին Բեռլինում գումարվեց ադրբեջանական քուրուլթայ, որը գերմանական կառավարությանը ներկայացրեց հետևյալ պահանջները․

  • Ադրբեջանի անկախության ճանաչում,
  • Ադրբեջանական բոլոր զորամասերի միավորում ազգային-ազատագրական միասնական բանակի շրջանակներում,
  • Հիվանդների և վիրավորների համար առանձին լազարեթների ստեղծում,
  • Ազերի-թյուրքերի համար հանգստյան տների բացում,
  • Ադրբեջանցի զինվորականների իրավունքների հավասարեցում գերմանացիների հետ (համազգեստ, տարբերանշաններ, վարձատրություն, մատակարարում և այլն ),
  • Ռազմագերիների ճամբարներից բոլոր ազերի-թյուրքերի ազատում և հնարավորության տրամադրում աշխատելու կամ ինքնակամ լեգիոնին միանալու։

Այդուհանդերձ, այդ ժամանակ արդեն պարզ էր, որ մոտենում է Գերմանիայի պարտությունը։

Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ավարտից հետո՝ Ֆաթալիբեյը գերեվարվել է բրիտանական զորքերի կողմից։ Իտալիայում ազատվելուց հետո, երկու տարի ապրել է Եգիպտոսում, այնուհետ տեղափոխվել Արևմտյան Գերմանիա։ Երկու տարի անց է կացրել Թուրքիայում և նորից վերադարձել Մյունխեն։ Գտնվելով Իտալիայում՝ Ֆաթալիբեյլին նամակ է գնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Կլեմենտ Էթլիին, որտեղ շարադրում է իր մտքերը Սառը պատերազմի և ԽՍՀՄ դեմ պատերազմի շարունակական լինելու անհրաժեշտության մասին։ Նրա նամակը մնում է անպատասխան։

1953-1954 թվականներին Մյունխենում Ֆաթալիբեյլին ղեկավարել է Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական խմբագրությունը, որը հիմնադրվել էր «Կոմունիզմի դեմ պայքարի կորդինացիոն կենտրոնի» կողմից։ Ռադիոկայանի ֆինանսական և վարչական գործունեության ապահովումն իրականացնում էր ԱՄՆ Կոնգրեսը։ Ֆինանսավորումն իրականացվում էր ամերիկյան բյուջեից՝ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության միջոցով։ Վերջինս վերահսկում էր ռադիոկայանի գործունեությունը։

Այդ ռադիոկայանի եթերում Ֆաթալիբեյլին մշտապես հանդես էր գալիս հակաբոլշևիկյան և հակախորհրդային ճառերով։ Այսպես, 1953 թվականի հունիսին Ֆաթալիբեյլին հանդես է եկել հայտարարությամբ․

Խոսում է «Ազադլըք» ռադիոկայանը։ Հարգելի՛ հայրենակիցներ։ Դուք լսում եք մեր ձայնը ազատ աշխարհից։ Լսեք «Խորհրդային իմպերիալիզմ» շարքի «Ճշմարտություն Թուրքիայի մասին» մեր հաղորդումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Խորհրդային Միության բոլոր ջանքերը «խաղաղ ճանապարհով գրավելու» Թուրքիան, անհաջողություն է կրել։ Թուրքիան կարողացավ մերժել Կրեմլի բոլոր ցինիկ պահանջները, կարողացավ դիմադրել ԽՍՀՄ ճնշմանը և այդպիսով մեծ ծառայություն մատուցեց ամբողջ աշխարհին՝ ազատության և ժողովրդավարության պահպանման գործում։ Դրանից հետո, Կրեմլը սկսեց վարել նմանը չունեցող հակաթյուրքական արշավ․․․Բայց այդ խորամանկ քայլերն անհիմն են։ Ժողովրդավարությունը, լինելով դատավոր, կոմունիզմին և խորհրդային իմպերիալիզմին դատապարտել է մահվան։ Ազատ ժողովուրդները, Խորհուրդների կողմից ճնշված ազգերը, դատավճիռն կիրականացնեն և կստեղծվի միասնական, ազատ աշխարհ։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաթալիբեյլիի գործունեությունը խիստ մտահոգում էր խորհրդային կառավարությանը։ 1954 թվականի նոյեմբերին նա անհետ կորավ, իսկ մի քանի օր անց, Մյունխենի բնակարաններից մեկում գտնվեց ոմն Միկայիլ Իսմայիլովի դին։ Հետաքննության արդյունքում պարզվեց, որ դին պատկանում է հենց Ֆաթալիբեյլիին, իսկ Իսմայիլովը՝ ՊԱԿ-ի լրտես է, որն ուղարկվել է Արևմտյան Գերմանիա՝ Ֆաթալիբեյլիին վերացնելու համար։ Որոշ ժամանակ անց, Միկայիլ Իսմայիլովը կախված է գտնվել Բաքվի իր տանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 TracesOfWar
  2. 2,0 2,1 Насиман Ягублу, кандидат исторических наук Жизнь и деятельность Абдуррахмана Фаталибейли Дуденгинского : газета. — Зеркало, 2009.(չաշխատող հղում) копия на сайте minval.az Արխիվացված 2017-11-01 Wayback Machine

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Yaqublu N. Əbdürrəhman Fotəlibəyli-Düdənginski. – Bakı: «Abşeron Nəşr», 2009. - 262 (64 şəkil) s.
  • Энвер Алтайлы. Трудный путь к свободе. Рузи Назар: от Красной армии до ЦРУ (Изд. «Hurst and Company», Лондон, 2017. Публикация в сети Интернет)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]