Աբդուկոդիր Խուսանով
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 29, 2004[1] (21 տարեկան) | ||
| Ծննդավայր | Տաշքենդ, Ուզբեկստան[1] | ||
| Հասակ | 1,86 մետր | ||
| Դիրք | պաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Աբդուկոդիր Հիքմաթջոն օղլի Խուսանով[2] (ուզբ.՝ Abduqodir Xikmatjon oʻgʻli Xusanov. փետրվարի 29, 2004[1], Տաշքենդ, Ուզբեկստան[1]), ուզբեկ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը որպես կենտրոնական պաշտպան հանդես է գալիս անգլիական Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Սիթի» ակումբում և Ուզբեկստանի ազգային հավաքականում[3]։
Ուզբեկական «Բունյոդկոր» ակումբի ակադեմիան ավարտելուց և այդ ակումբի երիտասարդական կազմում որոշ ժամանակ հանդես գալուց հետո Խուսանովը 2022 թվականին իր կարիերան շարունակել է Բելառուսում՝ Energetik-BGU- ում, որտեղ խաղացել է մեկուկես մրցաշրջան։ Դրանից հետո՝ 2023 թվականին տեղափոխվել է ֆրանսիական «Լանս ՖԱ», դարձել այդ ակումբի առանցքային խաղացողը։ 2025 թվականին էլ տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»՝ դրանով իսկ պատմություն կերտելով՝ դառնալով Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին ուզբեկ խաղացողը[4]։
Խուսանովը Ուզբեկստանի հավաքականի խաղացող է, ընդ որում՝ ներկայացրել է հայրենի երկիրը դեռ 17 տարին չբոլորած։ 2023 թվականին ընտրվել է մինչև 23 տարեկանների հավաքականի ավագ և այդ կարգավիճակով մասնակցել 2023 թվականի AFC Ասիայի գավաթի խաղարկության մրցախաղերին։ Նա հանդես է եկել նաև Ուզբեկստանի ազգային հավաքականի կազմում։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաշքենդում ծնված Խուսանովը մինչև 18 տարեկանը հանդես է եկել ուզբեկական «Բունյոդկոր» ակումբի պատանեկան թիմերում։
Էներգետիկ-ԲԳՈՒ
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի մարտին Խուսանովը տեղափոխվել է բելառուսական «Էներգետիկ-ԲԳՈՒ» ակումբ[5], որի կազմում իր նորամուտը նշել է մարտի 19-ին Վիտեբսկի դեմ խաղում՝ առանց փոխարինման անցկացնելով ամբողջ հանդիպումը[6][7]։ Իսկ իր առաջին գոլը խփել է մայիսի 2-ին Նեման Գրոդնոյի դեմ խաղում, որի ընթացքում նաև երկու գոլային փոխանցում է կատարել[8]։ Ըստ Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնի հրապարակման՝ օգոստոսին Խուսանովն ընդգրկվել է աշխարհի ամենահեռանկարային խաղացողների ցանկում[9]։ Մրցաշրջանի վերջում նրա ակումբը ճանաչվել է 2022 թվականի Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության փոխչեմպիոնը[10], իսկ ուզբեկ ֆուտբոլիստն էլ տեղ է գրավել առաջնության խորհրդանշական հավաքականում[11]։
2022 թվականի դեկտեմբերին «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ի ղեկավարությունը հայտարարեց, որ Խուսանովը կշարունակի խաղալ ակումբում[12]։ Նրա առաջին խաղը նոր մրցաշրջանում տեղի ունեցավ 2023 թվականի ապրիլի 2-ին Բորիսովի ԲԱՏԷ-ի դեմ[13]։ Նա տեղ գրավեց Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականում[14]։ Ապրիլի 23-ին Խուսանովը խփեց իր առաջին գոլը այդ մրցաշրջանում Սոլիգորսկի «Շախտյորի» դեմ խաղում[15]։ Երեք օր անց նա ընդգրկվեց մինչև 20 տարեկան ամենահեռանկարային խաղացողների ցանկում, որտեղ կենտրոնական պաշտպանների շարքում զբաղեցրեց 15-րդ տեղը[16]։
Լանս
[խմբագրել | խմբագրել կոդը]
2023 թվականի հուլիսի 24-ին Խուսանովը չորս տարվա պայմանագիր ստորագրեց ֆրանսիական Լիգա 1-ի «Լենս » ակումբի հետ[17]՝ դառնալով Լիգա 1- ում հանդես եկող առաջին ուզբեկ խաղացողը[18]։ Նա ակումբի կազմում իր նորամուտը նշեց սեպտեմբերի 16-ին. թիմն այդ խաղում «Մեցից» պարտություն կրեց 1–0 հաշվով[19]։ Նոյեմբերի 29-ին Խուսանովն անցկացրեց իր առաջին հանդիպումը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարում՝ 19 տարեկան 9 ամսական հասակում դառնալով ամենաերիտասարդ ուզբեկը, ով խաղացել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում[20]։
Մանչեսթեր Սիթի
[խմբագրել | խմբագրել կոդը]2025 թվականի հունվարի 20-ին Խուսանովը դարձավ առաջին ուզբեկ խաղացողը, ով պայմանագիր ստորագրեց Պրեմիեր լիգայի ակումբի հետ՝ անդամակցելով «Մանչեսթեր Սիթիին» չորսուկես տարվա պայմանագրով, նախնական 40 միլիոն եվրոյով[3][21][22]։ Հունվարի 25-ին նա դարձավ պատմության մեջ առաջին ուզբեկը, ով խաղաց Անգլիայի բարձրագույն խմբի առաջնությունում. իր դեբյուտը նշեց Չելսիի դեմ խաղում[23]։
Հանդիպումներ հավաքականների կազմերում
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականին Խուսանովն իր նորամուտը նշեց Ուզբեկստանի պատանեկան հավաքականում (մինչև 17 տարեկանների) և ընդհանուր առմամբ մասնակցեց 5 խաղի։
2022–2023 թվականներին նա հանդես է եկել Ուզբեկստանի երիտասարդական հավաքականում, մասնակցել 13 պաշտոնական հանդիպման։
Ուզբեկստանի օլիմպիական հավաքականի կազմում 2024 թվականին Փարիզում կայացած օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի մասնակից է։
2023 թվականի հունիսի 11-ին Օմանի հավաքականի դեմ խաղում Աբդուկոդիր Խուսանովը նորամուտը նշեց Ուզբեկստանի ազգային հավաքականի կազմում[24]։ 2024 թվականի հունվարին ազգային հավաքականի կազմում մասնակցեց Քաթարում կայացած Ասիայի գավաթի խաղարկությանը[25]։ Մրցաշարում Ուզբեկստանի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց մրցաշարի տանտերերին[26]։
Մարզական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ասիայի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն (1)։
2023[27]
- Ասիայի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն
2024[28]
- Անհատական
- Ընդգրկվել է IFFHS-ի Ասիայի խորհրդանշական իդեալական թիմի կազմում 2023 թ.[29]
- Ապագա ստեղծողի մեդալ . 2023 թ.[30]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «FIFA U-20 World Cup Argentina 2023 SQUAD LIST: Uzbekistan (UZB)» (PDF). FIFA. 2023 թ․ մայիսի 22. էջ 24. Վերցված է 2023 թ․ մայիսի 29-ին.
- ↑ 3,0 3,1 «City complete signing of Uzbek defender Khusanov». Manchester City F.C. 2025 թ․ հունվարի 20. Վերցված է 2025 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Khusanov makes Uzbekistan the Premier League's 126th nation». Premier League. 2025 թ․ հունվարի 24. Վերցված է 2025 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Абдукадыр Хусанов в «Энергетике»-БГУ
- ↑ «Energetyk-BGU vs. Vitebsk». Soccerway (անգլերեն). 2022 թ․ մարտի 19.
- ↑ Высшая лига, 1 тур. "Энергетик-БГУ" выиграл у "Витебска"
- ↑ «Neman Grodno vs. Energetyk-BGU». Soccerway (անգլերեն). 2022 թ․ մայիսի 2.
- ↑ «Абдукодир Хусанов в списке самых перспективных игроков мира!». energetikbgu.by (ռուսերեն). 2022 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «У нас серебро!». energetikbgu.by (ռուսերեն). 2022 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Четверо из "Энергетика-БГУ", трое из БАТЭ, двое — чемпионы страны. Символическая сборная высшей лиги». football.by (ռուսերեն). 2022 թ․ նոյեմբերի 15.
- ↑ «На сегодня наряд: уборка снега — тридцать человек! "Энергетик-БГУ" начал подготовку к сезону». football.by (ռուսերեն). 2022 թ․ դեկտեմբերի 8.
- ↑ «BATE vs. Energetyk-BGU». Soccerway. 2023 թ․ ապրիլի 2.
- ↑ «Морозов, Хусанов и Калачев в сборной 2-го тура высшей лиги по версии Football.by». football.by (ռուսերեն). 2023 թ․ ապրիլի 3.
- ↑ «Energetyk-BGU vs. Shakhtyor Soligorsk». Soccerway. 2023 թ․ ապրիլի 23.
- ↑ «World ranking of the 200 most promising youngsters». football-observatory.com. 2023 թ․ ապրիլի 26.
- ↑ Abdukodir Khusanov, talent brut venu d'Asie, RC Lens, sur rclens.fr, 24 July 2023
- ↑ «Comment Abdukodir Khusanov, l'inconnu d'Ouzbékistan, séduit Lens». L’Equipe. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Saison 2023-2024 championnat». RC Lens. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «History: Arsenal 6-0 Lens». UEFA. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Man City sign Uzbekistan defender Khusanov from Lens». Yahoo Sports. 2025 թ․ հունվարի 20. Վերցված է 2025 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Man City signs 20-year-old Khusanov for $41.5 million to kick off expected January spending spree». AP News. 2025 թ․ հունվարի 20. Վերցված է 2025 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Khusanov makes Uzbekistan the Premier League's 126th nation». Premier League. 2025 թ․ հունվարի 24. Վերցված է 2025 թ․ մարտի 1-ին.
- ↑ https://www.national-football-teams.com/de/matches/report/36882/Uzbekistan_Oman.html
- ↑ http://ufa.uz/o%CA%BBzbekiston-milliy-terma-jamoasining-osiyo-kubogi-uchun-yakuniy-tarkibi/
- ↑ https://ufa.uz/osiyo-kubogi-2023-ozbekiston-milliy-terma-jamoasi-chorak-finalda-oz-yurishini-toxtatdi/
- ↑ «Uzbekistan U20 vs. Iraq U20 1 - 0». soccerway.com (енглески).
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «AFC U23 Asian Cup». soccerway.com (енглески).
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «IFFHS Men's AFC Teams 2023». iffhs.com (енглески).
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «O'zbekiston Respublikasi mustaqilligining o'ttiz ikki yilligi munosabati bilan yuqori natijalarga erishgan sportchi va murabbiylardan bir guruhini mukofotlash to'g'risida». president.uz (узбечки).
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիճակագրությունը UEFA.com կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Աբդուկոդիր Խուսանով պրոֆիլը BDFutbol կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդուկոդիր Խուսանով» հոդվածին։ |
| ||||||||||
- Փետրվարի 29 ծնունդներ
- 2004 ծնունդներ
- Ապրող անձինք
- Տաշքենդ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լանսի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Ուզբեկստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ