Աբդուլ Քալամ
| Աբդուլ Քալամ թամիլերեն՝ அவுல் பகிர் ஜைனுலாப்தீன் அப்துல் கலாம், հինդի՝ डॉक्टर अवुल पकिर जैनुलाब्दीन अब्दुल कलाम և անգլ.՝ Avul Pakir Jainulabdeen Abdul Kalam | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 15, 1931[1][2][3] |
| Ծննդավայր | Rameswaram taluk, Ramanathapuram district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
| Մահացել է | հուլիսի 27, 2015[1][4][2][…] (83 տարեկան) |
| Մահվան վայր | Շիլոնգ, Հնդկաստան[4] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | թամիլերեն |
| Կրոն | սուննի իսլամ և իսլամ |
| Կրթություն | Սուրբ Ջոզեֆ քոլեջ, Մադրասի համալսարան[5] և Օքլենդի համալսարան |
| Երկեր | Կրակի թևեր[6] |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
| Զբաղեցրած պաշտոններ | Հնդկաստանի նախագահ և նախագահ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| 🌐 | |
| Ստորագրություն | |
Ավուլ Պակիր Ջայնուլաբդին Աբդուլ Քալամ (արաբ․՝ أبو بكر زين العابدين عبد الكلام), (անգլ.՝ Avul Pakir Jainulabdeen Abdul Kalam Maraikkayar, թամիլերեն՝ அவுல் பகிர் ஜைனுலாப்தீன் அப்துல் கலாம், հոկտեմբերի 15, 1931[1][2][3], Rameswaram taluk, Ramanathapuram district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 27, 2015[1][4][2][…], Շիլոնգ, Հնդկաստան[4]), հնդիկ ավիատիեզերական գիտնական և պետական գործիչ, Հնդկաստանի նախագահ (2002-2007):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգությամբ թամիլ, դավանանքով մուսուլման Աբդուլ Քալամը ծնվել է 1931 թվականի հոկտեմբերի 15-ին Թամիլնադ նահանգի հարավում գտնվող Ռամեշվարամ գյուղաքաղաքում՝ աղքատ ձկնորսի ընտանիքում։ Նրա հայրը ունեցել է նավակ, զբաղվել հինդու ուխտավորներին տեղափոխմամբ։ Մայրը եղել է տնային տնտեսուհի[9][10][11][12]։ Քալամը եղել է ընտանիքի չորս եղբայրներից և մեկ քրոջից կրտսերը։

Աբդուլ Քալամը մանկությունից առանձնացել է ոչ միայն դպրոցում գիտելիքներ ձեռք բերելու իր զարմանալի հետևողականությամբ, այլ նաև աշխատասիրությամբ և պատասխանատվությամբ։ Դասերից հետո Աբդուլ Քալամը թերթեր է վաճառել[13][14][15]։ Նա կրթություն է ստացել է Ռամանաթապուրամի Շվարցի անվան ավագ դպրոցում, որից հետո՝ 1950 թվականին, ընդունվել է Տիրուչչիրապպալի քաղաքի Սուրբ Ջոզեֆ քոլեջ, իսկ 1954 թվականին՝ Չեննայ նահանգի Մադրասի տեխնոլոգիական ինստիտուտ, որտեղ ստացել է ավիաինժեների դիպլոմ[16]։
1958 թվականից աշխատել է Պաշտպանական հետազոտությունների կազմակերպությունում, իսկ 1963 թվականին տեղափոխվել է Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպություն[17]։
Աբդուլ Քալամը մեծ ներդրում է ունեցել Հնդկաստանի արբանյակային և հրթիռային ծրագրերի զարգացման մեջ և հայտնի է որպես «Հնդկաստանի հրթիռային մարդ» անվամբ[18]։
Աբդուլ Քալամը մասնավորապես ղեկավարել է «SLV-3» հրթիռակիրի նախագիծը, որը նախատեսված է եղել «Ռոհինի» շարքի արբանյակները Երկրի ուղեծիր հանելու համար։ 1980 թվականի հուլիսի 18-ին նրա ղեկավարությամբ Հնդկաստանն առաջին անգամ ինքնուրույն տիեզերք է արձակել «Ռոհինի-1» արբանյակը (նախկինում հնդկական արբանյակները՝ «Արիաբհատա»-ն և «Բհասկար I»-ը, արձակվել են խորհրդային հրթիռներով)։ Նա կարևոր կազմակերպչական, տեխնիկական և քաղաքական դեր է ունեցել 1998 թվականի Փոխրանի-II միջուկային փորձարկումների ընթացքում, որոնք առաջինն են եղել 1974 թվականի հնդկական միջուկային փորձարկումից հետո։
1992֊1999 թվականներին Աբդուլ Քալամը եղել է պաշտպանության նախարարի գիտական խորհրդական և Պաշտպանական հետազոտությունների վարչության ղեկավար։ Նա հեղինակել է «Տեխնոլոգիական ծրագիր-2002»-ը, որի նպատակը եղել է Հնդկաստանը զարգացող երկրից անցում զարգացած երկիր։ Նախագահ դառնալուց առաջ զբաղեցրել է կառավարության գլխավոր գիտատեխնիկական խորհրդականի պաշտոնը՝ պատասխանատու լինելով երկրի ռազմավարական, տնտեսական և սոցիալական գիտատեխնիկական զարգացման համար։
2002 թվականին Աբդուլ Քալամը ընտրվել է Հնդկաստանի նախագահ՝ հաղթելով Լակշմի Սահգալին։ Նրան աջակցել են Հնդկական ազգային կոնգրես և Բհարաթիա ջանատա կուսակցությունները։
Նա հրավիրյալ պրոֆեսոր է եղել Ահմեդաբադի Հնդկական կառավարման ինստիտուտում, Ինդորի Հնդկական կառավարման ինստիտուտում, եղել է Հնդկական տիեզերական գիտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտի ռեկտոր, ավիատիեզերական ինժեներիայի պրոֆեսոր Չեննայի Աննայի համալսարանում, ինչպես նաև հրավիրյալ դասախոս Հնդկաստանի բազմաթիվ այլ գիտահետազոտական հաստատություններում։
Նա համարվել է նաև ռուս-հնդկական համատեղ «Բրամոս» թևավոր հրթիռների արտադրության ձեռնարկության ստեղծման նախաձեռնողներից։
Աբդուլ Քալամը հայտնի է եղել իր ռազմավարական տեսլականով։ Իր «Հնդկաստան-2020» գրքում առաջարկել է ծրագիր, որով երկիրը պետք է դառնա տեխնոլոգիական գերպետություն։
2012 թվականին Քալամը երկրորդ տեղն է զբաղեցրել Outlook-ի կողմից անցկացված «Մեծագույն հնդիկ» հարցման մեջ[19]։ 2014 թվականի սեպտեմբերին Հնդկաստանը և Միացյալ Նահանգները մեկնարկել են Ֆուլբրայթ-Քալամ կլիմայական կրթաթոշակը, որը հնարավորություն է տվել վեց հնդիկ դոկտորանտների և հետազոտողների աշխատել ԱՄՆ-ի հաստատությունների հետ 6-12 ամիս ժամկետով[20]:
Աբդուլ Քալամը մահացել է 2015 թվականի հուլիսի 27-ին, 83 տարեկանում, Հնդկաստանի արևելքում գտնվող Շիլոնգ քաղաքում։ Նրա ինքնազգացողությունը վատացել է տեղի համալսարանում դասախոսության ժամանակ, որից հետո տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Մահվան պատճառը հավանաբար եղել է սրտի կաթվածը[21]։
2015 թվականի հուլիսի 30-ին նրան հուղարկավորել են իր ծննդավայր Ռամեշվարամում։ Ավելի քան 350․000 մարդ է մասնակցել հուղարկավորությանը, այդ թվում՝ վարչապետը, Թամիլնադի նահանգապետը, ինչպես նաև Կառնատակաի, Կերալայի և Անդհրա Պրադեշի գլխավոր նախարարները[22][23]։
Հիշատակում
[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Թամիլ Նադուի կառավարությունը հայտարարել է, որ Քալամի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 15-ը, կնշվի որպես «Երիտասարդության վերածննդի օր»: Այն նաև սահմանել է «Դոկտոր Ա. Պ. Ջ. Աբդուլ Քալամի մրցանակը», որը ներառում է ոսկե մեդալ, վկայական և 500․000 ռուփի (5․900 ԱՄՆ դոլար), որը ամեն տարի շնորհվում է Հնդկաստանի անկախության օրը նահանգի այն բնակիչներին, որոնք նվաճումներ ունեն գիտության, հումանիտար գիտությունների կամ ուսանողների բարեկեցության խթանման գործում[24]։
2015 թվականին՝ Քալամի ծննդյան տարեդարձի առթիվ, Հնդկաստանի փոստը թողարկել է փոստային նամականիշեր՝ նվիրված Քալամի ծննդյան 84-ամյակին[25]:
Քալամը իր կյանքը նվիրել է ուսանողներին սովորեցնելուն և ոգեշնչելուն։ Միավորված Ազգերի Կազմակերպությունը 2010 թվականին հոկտեմբերի 15-ը հռչակել է Ուսանողների համաշխարհային օր[26][27]։
2017 թվականին ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի հետազոտողները Միջազգային տիեզերական կայանի ֆիլտրերի վրա հայտնաբերել են նոր աերոբիկ մանրէ և անվանել այն ի պատիվ Քալամի[28][29][30][31]։
2018 թվականի փետրվարին Հնդկաստանի բուսաբանական ծառայության գիտնականները նոր հայտնաբերված բույսի տեսակը նրա պատվին են անվանել[32]։
2022 թվականին նոր հայտնաբերված ձկան տեսակն անվանվել է Քալամի պատվին[33]։
2023 թվականին նոր հայտնաբերված ջրային արջի տեսակն անվանվել է գիտնականի պատվին[34]։
Քալամի անունով անվանակոչվել են մի քանի վայրեր․ 2015 թվականի օգոստոսին Նյու Դելիի Աուրանգզեբ ճանապարհը անվանակոչվել է Քալամի անունով[35][36][37]։ 2015 թվականի սեպտեմբերին Օդիշայում գտնվող ազգային հրթիռային փորձարկման կայանը վերանվանվել է Աբդուլ Քալամ կղզի[38][39][40]։ 2015 թվականի հոկտեմբերին Հիմալայներում Բարա Շիգրի սառցադաշտի մոտ գտնվող 6,180 մ (20,280 ոտնաչափ) բարձրությամբ գագաթն անվանակոչվել է Քալամ լեռ[41]։ Նրա անունով է անվանակոչվել Հայդարաբադում գտնվող «Դոկտոր APJ Աբդուլ Քալամ» հրթիռային համալիրը։ Բիհարի կառավարության գիտության և տեխնոլոգիաների դեպարտամենտի կողմից կառուցվող Աբդուլ Քալամ գիտական քաղաքը նույնպես կրում է նրա անունը։ Պուդուչերիում գտնվող «Դոկտոր Աբդուլ Քալամ» գիտական կենտրոնն ու պլանետարիումը անվանակոչվել են Քալամի պատվին։ Մի շարք համալսարաններ, կրթական հաստատություններ անվանակոչվել են Քալամի պատվին[42][43][44][45][46][47][48][49][50][51][52]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 3 4 President APJ Abdul Kalam Dies at 83
- ↑ Education details of Dr. A.P.J Abdul Kalam - Careerindia
- ↑ https://www.biography.com/people/apj-abdul-kalam-39325 — 1999.
- 1 2 3 https://www.news18.com/news/india/apj-abdul-kalams-list-of-awards-and-honours-1026484.html
- ↑ https://economictimes.indiatimes.com/news/politics-and-nation/kalam-leaves-on-two-nation-tour/articleshow/1949281.cms?from=mdr
- ↑ Kalam, Avul Pakir Jainulabdeen Abdul; Tiwari, Arun (1999). Wings of Fire: An Autobiography. Universities Press. ISBN 978-81-7371-146-6. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Bio-data: Avul Pakir Jainulabdeen Abdul Kalam». Press Information Bureau, Government of India. 2012 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Dr Abdul Kalam, People's President in Sri Lanka». Daily News (Sri Lanka). 2012 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Jai, Janak Raj (2003). Presidents of India, 1950–2003. Regency Publications. էջ 296. ISBN 978-81-87498-65-0. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Not aware of any will left by Kalam: nephew». The Times of India. 2015 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Sharma, Mahesh; Das, P.K.; Bhalla, P. (2004). Pride of the Nation: Dr. A.P.J Abdul Kalam. Diamond Pocket Books (P) Ltd. էջ 13. ISBN 978-81-288-0806-7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Bhushan, K.; Katyal, G. (2002). A.P.J. Abdul Kalam: The Visionary of India. New Delhi: A.P.H. Publishing Corporation. էջեր 1–10, 153. ISBN 978-81-7648-380-3. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ K. Raju; S. Annamalai (2006 թ․ սեպտեմբերի 24). «Kalam meets the teacher who moulded him». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
- ↑ editor; Ramchandani, vice president Dale Hoiberg; editor South Asia, Indu A to C (Abd Allah ibn al-Abbas to Cypress). — New Delhi: Encyclopædia Britannica (India), 2000. — С. 2. — ISBN 978-0-85229-760-5
- ↑ Pruthi, R. K. Ch. 4. Missile Man of India // President A.P.J. Abdul Kalam. — Anmol Publication, 2005. — С. 61—76. — ISBN 978-81-261-1344-6
- ↑ https://www.outlookindia.com/magazine
- ↑ «India, US Launch Fulbright-Kalam Climate Fellowship». www.ndtv.com (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Бывший президент Индии Абдул Калам скончался на 84-м году жизни». Euronews. 2015 թ․ հուլիսի 27. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ ANI (2015 թ․ հուլիսի 30). «'People's president' Kalam laid to rest with full state honours». Business Standard India. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ PTI (2015 թ․ հուլիսի 30). «Nation bids adieu to Abdul Kalam». The Hindu. Rameswaram. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Award in APJ Abdul Kalam's name; birthday to be observed as 'Youth Renaissance Day'». The Economic Times. 2015 թ․ հուլիսի 31. ISSN 0013-0389. Վերցված է 2025 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «PM's remarks at birth anniversary celebrations of Dr. A.P.J Abdul Kalam». www.pmindia.gov.in (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Why APJ Kalam's birth anniversary is celebrated as World Students' Day
- ↑ AnydayLife. «День студента в Индии / 15 октября 2025». Повседневная жизнь: календарь праздников, сборник советов и фактов (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Details: DSM-101595». www.dsmz.de.
- ↑ Parker, Charles Thomas; Garrity, George M (2016 թ․ դեկտեմբերի 7). Parker, Charles Thomas; Garrity, George M (eds.). «Taxonomy of the species Solibacillus kalamii Sielaff et al». NamesforLife, LLC. doi:10.1601/tx.29716.
- ↑ Checinska Sielaff, Aleksandra; Kumar, Rajendran Mathan; Pal, Deepika; Mayilraj, Shanmugam; Venkateswaran, Kasthuri (2017 թ․ ապրիլի 1). «Solibacillus kalamii sp. nov., isolated from a high-efficiency particulate arrestance filter system used in the International Space Station». International Journal of Systematic and Evolutionary Microbiology. 67 (4): 896–901. doi:10.1099/ijsem.0.001706. PMID 28475026.
- ↑ «NASA pays tribute to APJ Abdul Kalam by naming new species after him». International Business Times. 2017 թ․ մայիսի 21. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Pacha, Aswathi (2018 թ․ փետրվարի 24). «New plant species from West Bengal named after former President Abdul Kalam». The Hindu. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Order LOPHIIFORMES (part 2): Families CAULOPHRYNIDAE, NEOCERATIIDAE, MELANOCETIDAE, HIMANTOLOPHIDAE, DICERATIIDAE, ONEIRODIDAE, THAUMATICHTHYIDAE, CENTROPHRYNIDAE, CERATIIDAE, GIGANTACTINIDAE and LINOPHRYNIDAE». The ETYFish Project (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2025 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Rajwi, Tiki (2023 թ․ սեպտեմբերի 19). «New marine tardigrade species named after former President A.P.J. Abdul Kalam». The Hindu (Indian English). ISSN 0971-751X. Վերցված է 2025 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Delhi exits 'cruel' Aurangzeb Road for 'kind' Abdul Kalam». The Indian Express. 2015 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Nath, Damini (2015 թ․ սեպտեմբերի 4). «Aurangzeb Road is now Abdul Kalam Road». The Hindu. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Aurangzeb Road Renamed After APJ Abdul Kalam, Arvind Kejriwal Tweets 'Congrats'». NDTV. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Odisha's Wheeler Island to be renamed after APJ Abdul Kalam». The Hindustan Times. 2015 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «In tribute to India's 'Missile Man' Dr. APJ Abdul Kalam, Wheeler Island named after him». Zee News (անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Dr. Kalam Island inspires youth in india. All India youth were proud to be a person lived in this generation for only india». TNP (անգլերեն). Hyderabad, India. 2015 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 27-ին.
- ↑ «These 2 Indians Scaled an Unexplored Mountain Peak. And Named It Mt. Kalam». Better India. 2015 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2024 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Missile Complex in Hyderabad renamed after Kalam». India Today (անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2025 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Missile Complex in Hyderabad renamed after Kalam». India Today. 2015 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2024 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Rumi, Faryal (2019 թ․ փետրվարի 24). «Work on APJ Abdul Kalam Science City to begin this month». The Times of India. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Science centre-cum-planetarium named after Abdul Kalam». The Hindu. 2015 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Rumi, Faryal (2019 թ․ փետրվարի 24). «Work on APJ Abdul Kalam Science City to begin this month». The Times of India. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Science centre-cum-planetarium named after Abdul Kalam». The Hindu. 2015 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «UPTU is now APJ Abdul Kalam Tech University». The Times of India. 2015 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Bihar govt names college, science city after 'People's President' APJ Abdul Kalam». The Hindu. 2015 թ․ հուլիսի 30. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Institute to be named after Kalam». The Hindu. 2015 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Complex to be named after Abdul Kalam». The Hindu. 2015 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «New arts and science college named after Dr APJ Abdul Kalam coming up in Tamil Nadu». India Today. 2019 թ․ փետրվարի 8. Վերցված է 2024 թ․ հունիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official website Արխիվացված 27 Փետրվար 2021 Wayback Machine
- Website of Dr. APJ Abdul Kalam during his tenureship as the President of India, hosted by the National Informatics Centre
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդուլ Քալամ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հոկտեմբերի 15 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Հուլիսի 27 մահեր
- 2015 մահեր
- Հնդկաստանում մահացածներ
- Պադմա Բհուշան շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Հնդիկ գիտնականներ
- Հնդկաստանի ղեկավարներ
- Հնդկաստանի նախագահներ
- Նախագահներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ