Աբդուլվահաբ Սալամզադե
Աբդուլվահաբ Սալամզադե ադրբ.՝ Əbdülvahab Salamzadə | |
---|---|
Ի ծնե | Աբդուլվահաբ Սալամզադե |
Ծնվել է | փետրվարի 16, 1916 |
Ծննդավայր | Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 19, 1983 (67 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Գործունեության տարիներ | 1940-1980 |
Ուշագրավ աշխատանքներ | Վագիֆի դամբարան |
Պարգևներ |
Աբդուլվահաբ Ռահիմ օղլի Սալամզադե (ադրբ.՝ Əbdülvahab Rəhim oğlu Salamzadə, փետրվարի 16, 1916, Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 19, 1983, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի արվեստի պատմաբան, ճարտարապետ, արվեստագիտության դոկտոր, ակադեմիկոս, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, Ադրբեջանական ԽՍՀ-ի վաստակավոր գիտության գործիչ[1], Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ճարտարապետության և արվեստի ինստիտուտի փոխտնօրեն[2];
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբդուլվախաբ Սալամզադեն ծնվել է 1916 թվականի փետրվարի 16-ին Շամախի քաղաքում։ Նա Ադրբեջանի ազգային արվեստագիտական դպրոցի հիմնադիրներից մեկն է։
Աբդուլվախաբ Սալամզադեն 1939 թվականին ավարտել է Ադրբեջանի արդյունաբերական ինստիտուտ։ Ինստիտուտը ավարտելուց հետո նա աշխատել է «Ազպետականճարտարապետանախագծ»-ում որպես ճարտարապետ։ 1944-1947 թվականներին սովորել է Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրայում։ Պաշտպանել է 1948 թվականին թեկնածուական, 1964 թվականին ՛դոկտորական դիսերտացիաները։ 1967 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ Աշխատել է 1951-1957 թվականներին որպես բաժնի վարիչ, 1957-1983 թվականներին ՛ որպես փոխտնօրեն Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի ճարտարապետության և արվեստի ինստիտուտում[3]։
Գիտնականն ավելի քան 130 գիտական աշխատանքների, այդ թվում `15 մենագրությունների հեղինակն է։