Աբդուլվախաբ Սալամզադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբդուլվախաբ Սալամզադե
ադրբ.՝ Əbdülvahab Salamzadə
Ի ծնեԱբդուլվախաբ Սալամզադե
Ծնվել էփետրվարի 16, 1916(1916-02-16)
ԾննդավայրՇամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 19, 1983(1983-08-19) (67 տարեկանում)
Վախճանի վայրԲաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
Գործունեության տարիներ1940-1980
Ուշագրավ աշխատանքներVagif Mausoleum?

Աբդուլվախաբ Ռախիմ օղլի Սալամզադե (ադրբ.՝ Əbdülvahab Rəhim oğlu Salamzadə, փետրվարի 16, 1916(1916-02-16), Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 19, 1983(1983-08-19), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի արվեստի պատմաբան, ճարտարապետ, արվեստագիտության դոկտոր, ակադեմիկոս, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, Ադրբեջանական ԽՍՀ-ի վաստակավոր գիտության գործիչ[1], Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ճարտարապետության և արվեստի ինստիտուտի փոխտնօրեն[2];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդուլվախաբ Սալամզադեն ծնվել է 1916 թվականի փետրվարի 16-ին Շամախի քաղաքում: Նա Ադրբեջանի ազգային արվեստագիտական դպրոցի հիմնադիրներից մեկն է:

Աբդուլվախաբ Սալամզադեն 1939 թվականին ավարտել է Ադրբեջանի արդյունաբերական ինստիտուտ: Ինստիտուտը ավարտելուց հետո նա աշխատել է «Ազպետականճարտարապետանախագծ»-ում որպես ճարտարապետ: 1944-1947 թվականներին սովորել է Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրայում: Պաշտպանել է 1948 թվականին թեկնածուական, 1964 թվականին ՛դոկտորական դիսերտացիաները: 1967 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում: Աշխատել է 1951-1957 թվականներին որպես բաժնի վարիչ, 1957-1983 թվականներին ՛ որպես փոխտնօրեն Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի ճարտարապետության և արվեստի ինստիտուտում[3]:

Գիտնականն ավելի քան 130 գիտական աշխատանքների, այդ թվում `15 մենագրությունների հեղինակն է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]