Աբդուլահ Ալ-Հաֆիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդուլահ Ալ-Հաֆիթ
արաբ․՝ عبد الله فريد الحافظ‎‎
Քաղաքացիությունը  Սաուդյան Արաբիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 25, 1992(1992-12-25)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Էդ-Դամմամ, Սաուդյան Արաբիա
Հասակ 188 սանտիմետր
Դիրք պաշտպան

Աբդուլահ Ալ-Հաֆիթ (արաբ․՝ عبد الله الحافظ‎‎, դեկտեմբերի 25, 1992(1992-12-25)[1], Էդ-Դամմամ, Սաուդյան Արաբիա), սաուդացի ֆուտբոլիստ, «Ալ-Խիլյալ» ակումբի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդուլահ Ալ-Հաֆիթն իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Ալ-Իթթիֆակ» ակումբում։ 2011 թվականի սեպտեմբերի 20-ին նա իր դեբյուտն է նշել Սաուդիայի Պրո-լիգայում` փոխարինման դուրս գալով «Ալ-Իթթիհադի» դեմ տնային հանդիպման վերջում[2]։ Նույն տարվա վերջում նա տեղափոխվել է պորտուգալական պրեմիերայի «Ունիան Լեյրիա» ակումբ։ 2012 թվականի փետրվարի 24-ին Աբդուլահ ալ-Հաֆիթն իր առաջին հանդիպումն է անցկացրել պորտուգալական պրեմիերայում` «Մարիտիմու» ակումբի դեմ խաղում հանդես գալով մեկնարկային կազմում[3]։ 2012/2013 խաղաշրջանում եղել է «Պասուշ դե Ֆերեիրա» ակումբի կազմում, սակայն այս թիմի կազմում չի մասնակցել որևէ պաշտոնական խաղի։

2013 թվականի ամռանը Աբդուլահ ալ-Հաֆիթը վերադարձել է Սաուդյան Արաբիա` պայմանագիր ստորագրելով «Ալ-Խիլյալ» ակումբի հետ։ 2015/2016 թվականի խաղաշրջանի երկրորդ կեսին նա վարձավճարով տեղափոխվել է «Խադջեր» ակումբ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաուդյան Արաբիա«Ալ-Հիլյալ»

  • Սաուդյան Արաբիայի չեմպիոն (1). 2016/17
  • Սաուդյան Արաբիայի արքայի ֆուտբոլի գավաթակիր (1). 2015; 2017
  • Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի սուպեր գավաթակիր (1). 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Al-Ettifaq 1:0 Al-Ittihad» (անգլերեն) — slstat.com. Վերցված է 20 июня 2017-ին.
  3. «Maritimo 1:0 Uniao Leiria» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 20 июня 2017-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]