Աբդոլլահ Մովահեդ
| Աբդոլլահ Մովահեդ | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Բնօրինակ անուն | պարս.՝ عبدالله موحد |
| Մասնագիտացում | ըմբիշ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 10, 1940 |
| Ծննդավայր | Բաբոլսար, Մազանդարան, Իրան |
| Մահվան ամսաթիվ | ապրիլի 30, 2026[1] (86 տարեկան) |
| Մահվան վայր | ԱՄՆ[2] |
| Հասակ՝ | 172 սանտիմետր |
| Քաշ | 68 kg |
Աբդոլլահ Մովահեդ Արդաբիլի[3][4][5] (պարս.՝ عبدالله موحد اردبیلی , մարտի 10, 1940, Բաբոլսար, Մազանդարան, Իրան - ապրիլի 30, 2026[1], ԱՄՆ[2]), իրանցի թեթև քաշային ազատ ոճի ըմբիշ։ Մասնակցել է 1964, 1968 և 1972 թվականների Օլիմպիական խաղերին և 1968 թվականին նվաճել ոսկե մեդալ։ Եղել է Իրանի դրոշակակիրը 1970 թվականի Ասիական խաղերի բացման արարողության ժամանակ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մովահեդի հայրը եղել է ուսուցիչ, որը Արդաբիլից տեղափոխվել է Բաբոլսար Ռեզա շահի օրոք: Հետագայում փոխել է իր անունը Մոջթաբա Ֆազլիզադեից՝ դառնալով Մոջթաբա Մովահեդ Արդաբիլ[6] և ամուսնացել Բանդարե Անզալիից մի կնոջ հետ։ Նրանք ունեցել են երեք դուստր և վեց որդի, առաջնեկը ծնվել է 1926 թվականին։ Մոջթաբան մահացել է 1944 թվականին, իսկ ավագ եղբայրները դարձել են ընտանիքի գլուխ և խնամել են երիտասարդ Աբդոլլահին։ Մոտ 1957 թվականին նրանք ընտանիքը տեղափոխել են Թեհրան։
Սպորտային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաբոլսարում ապրելու ընթացքում Մովահեդը մարզվել է մարմնամարզությամբ, վոլեյբոլով և լողով։ Թեհրանում շարունակել է վոլեյբոլ խաղալ և զբաղվել ծանրամարտով, սակայն դադարեցրել է հեպատիտի պատճառով։ Ապաքինվելուց հետո եղբոր՝ Մեհդիի խորհրդով անցել է ըմբշամարտի: Աբդոլլահը սկսել է մրցելույթները 1959 թվականից, իսկ հաջորդ տարի մասնակցել է Իրանի նախաօլիմպիական մրցումներին: Մարզիչները շուտով նկատել են Մովահեդի տեխնիկական հմտությունը, որ պատշաճ պատրաստվածության դեպքում նա աշխարհի չեմպիոն դառնալու ներուժ ունի: 1965-1970 թվականներին Մովահեդը հաղթել է բոլոր խոշոր մրցույթներում, որոնց մասնակցել է:
Նրա կարիերայի լավագույն պահը եղել է 1968 թվականին Մեքսիկայում կայացած Օլիմպիական խաղերը, որտեղ նվաճել է ոսկե մեդալը։ 1972 թվականի խաղերում վնասել է ուսը վաղ փուլերում և չի անցել եզրափակիչ։ Ավելի ուշ Մովահեդը տեղափոխվել է ԱՄՆ, բայց հրաժարվել է մարզել ամերիկացի ըմբիշներին, քանի որ նրանք կարող էին հանդիպել իրանցի հակառակորդների հետ միջազգային մրցաշարերում: Ընդգրկվել է ԸՄՖ-ի ըմբշամարտի փառքի սրահում: Ապրում է ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ֆեյրֆաքս քաղաքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://fararu.com/fa/news/967315/%D8%B9%D8%A8%D8%AF%D8%A7%D9%84%D9%84%D9%87-%D9%85%D9%88%D8%AD%D8%AF-%D8%AF%D8%B1%DA%AF%D8%B0%D8%B4%D8%AA-%D8%B2%D9%86%D8%AF%DA%AF%DB%8C%D9%86%D8%A7%D9%85%D9%87-%D8%A7%D9%81%D8%AA%D8%AE%D8%A7%D8%B1%D8%A7%D8%AA
- 1 2 https://www.tehrantimes.com/news/525954/Iranian-legend-wrestler-Movahed-dies
- ↑ «Abdollah MOVAHED-ARDABILI».
- ↑ ایران, کمیته ملی المپیک جمهوری اسلامی. «عبداله موحد اردبیلی». کمیته ملی المپیک جمهوری اسلامی ایران (պարսկերեն). Վերցված է 2024-08-11-ին.
- ↑ «Abdullah Ardabili Movahed». uww.org (անգլերեն). Վերցված է 2024-08-11-ին.
- ↑ ایران, کمیته ملی المپیک جمهوری اسلامی. «عبداله موحد اردبیلی». کمیته ملی المپیک جمهوری اسلامی ایران (պարսկերեն). Վերցված է 2024-08-11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդոլլահ Մովահեդ» հոդվածին։ |
|