Աբդի Իփեքչի
Աբդի Իփեքչի թուրքերեն՝ Abdi İpekçi | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1929 |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Մահացել է | փետրվարի 1, 1979 (49 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Զինջիրլիքույու գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գալաթասարայի վարժարան (1948), Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Ստամբուլի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, ռադիոհաղորդավար, իրավապաշտպան և գրող |
Աշխատավայր | Milliyet |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Աբդի Իփեքչի (թուրքերեն՝ Abdi İpekçi) (օգոստոսի 9, 1929, Ստամբուլ, Թուրքիա - փետրվարի 1, 1979, Ստամբուլ, Թուրքիա), թուրք լրագրող, մտավորական և իրավապաշտպան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբդի Իփեքչին ծնվել է Ստամբուլում։ 1948 թվականին ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը։ Աշխատել է «Yeni Sabah» թերթում, այնուհետև «Yeni İstanbul» հրատարակչությունում։ 1954 թվականին սկսել է աշխատել ձախ ազատական «Milliyet» օրաթերթում, իսկ արդեն 1959 թվականին դարձել թերթի գլխավոր խմբագիր։
Իփեքչին եղել է լաիցիզմի, Հունաստանի հետ հարաբերությունների բարելավման, Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կողմնակից։
Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1979 թվականի փետրվարի 1-ին սպանվել է Մեհմեդ Ալի Աղջանի և Օրալ Չելիք կողմից, ովքեր Բոզկուրտ ծայրահեղական խմբավորման անդամներ էին[1]։ Ավելի ուշ, Աղջան ձերբակալվել է և դատապարտվել ցմահ ազատազրկման։ Սակայն 6 ամիս փախել է բանտից։
Աբդի Իփեքչին թաղված է Զինջիրլիքույու գերեզմանատանը։ Իփեքչին ամուսնացած էր և ուներ երկու երեխա։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փողոցը, որտեղ ապրել և մահացել է Աբդի Իփեքչին անվանվել է ի պատիվ նրա։ Նրա մահվան հերթական տարելիցին 2000 թվականի փետրվարի 1-ին փողոցում տեղադրվել է հուշարձան[2].
Աբդի Իփեքչիի անունով է կոչվել նաև Աբդի Իփեքչի արենան։
1981 թվականին ստեղծվել է «Աբդի Իփեքչիի անվան խաղաղության և ընկերության մրցանակը», որը տրվում է այն անձանց, ովքեր նպաստում են Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունների կարգավորմանը[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ganser, Daniele, NATO’s secret armies: operation Gladio and terrorism in Western Europe, (Routledge, 2005), 238.
- ↑ «Abdi İpekçi ilkeleriyle anılacak»։ Milliyet (Turkish)։ 2000-01-31։ Արխիվացված օրիգինալից 2008-09-15-ին։ Վերցված է 2008-09-21
- ↑ Press release for «Nikos Economopoulos»(չաշխատող հղում) (PDF file), Maison Robert Doisneau, Communauté d’Agglomération de Val de Bièvre, 2009. (Ֆրանսերեն) Accessed 2010-01-18.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օգոստոսի 9 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 1 մահեր
- 1979 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Զինջիրլիքույու գերեզմանատանը թաղվածներ
- Գալաթասարայի վարժարանի շրջանավարտներ
- Ստամբուլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներ
- Ստամբուլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրք լրագրողներ
- Ստամբուլում ծնված անձինք
- Թուրք գրողներ
- Մարդու իրավունքների թուրք ակտիվիստներ
- Թուրքիայում սպանված անձինք
- Milliyet թերթում աշխատած անձինք
- Թուրքիայում հրազենից մահացածներ
- Թուրքիայում սպանված լրագրողներ
- Թուրք իրավապաշտպաններ
- 20-րդ դարի լրագրողներ