Աբդի Իփեկչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբդի Իփեկչի
թուրք.՝ Abdi İpekçi
Abdi İpekçi Anıtı (2).JPG
Ծնվել էօգոստոսի 9, 1929(1929-08-09)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Մահացել էփետրվարի 1, 1979(1979-02-01) (49 տարեկանում)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
ԿրթությունԳալաթասարայի վարժարան և Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունլրագրող, ռադիոհաղորդավար, իրավապաշտպան և գրող
Պարգևներ և
մրցանակներ
Մամուլի միջազգային ինստուտի մամուլի համաշխարհային ազատության հերոս
Abdi İpekçi Վիքիպահեստում

Աբդի Իպեկչի (թուրք.՝ Abdi İpekçi) (օգոստոսի 9, 1929(1929-08-09), Ստամբուլ, Թուրքիա - փետրվարի 1, 1979(1979-02-01), Ստամբուլ, Թուրքիա), թուրք լրագրող, մտավորական և իրավապաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդի Իփեկչին ծնվել է Ստամբուլում։ 1948 թվականին ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը։ Աշխատել է «Yeni Sabah» թերթում, այնուհետև «Yeni İstanbul» հրատարակչությունում։ 1954 թվականին սկսել է աշխատել ձախ ազատական «Milliyet» օրաթերթում, իսկ արդեն 1959 թվականին դարձել թերթի գլխավոր խմբագիր։

Իփեկչին եղել է լաիցիզմի, Հունաստանի հետ հարաբերությունների բարելավման, Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կողմնակից։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականի փետրվարի 1-ին սպանվել է Մեհմեդ Ալի Աղջանի և Օրալ Չելիք կողմից, ովքեր Բոզկուրտ ծայրահեղական խմբավորման անդամներ էին։[1]։ Ավելի ուշ, Աղջան ձերբակալվել է և դատապարտվել ցմահ ազատազրկման։ Սակայն 6 ամիս փախել է բանտից։

Աբդի Իփեկչին թաղված է Զինջիրլիքույու գերեզմանատանը։ Իփեկչին ամուսնացած էր և ուներ երկու երեխա։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցը, որտեղ ապրել և մահացել է Աբդի Իփեկչին անվանվել է ի պատիվ նրա։ Նրա մահվան հերթական տարելիցին 2000 թվականի փետրվարի 1-ին փողոցում տեղադրվել է հուշարձան[2].

Աբդի Իփեկչիի անունով է կոչվել նաև Աբդի Իպեկչի արենան։

1981 թվականին ստեղծվել է «Աբդի Իփեկչիի անվան խաղաղության և ընկերության մրցանակը», որը տրվում է այն անձանց, ովքեր նպաստում են Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունների կարգավորմանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ganser, Daniele, NATO’s secret armies: operation Gladio and terrorism in Western Europe, (Routledge, 2005), 238.
  2. «Abdi İpekçi ilkeleriyle anılacak»։ Milliyet (Turkish)։ 2000-01-31։ Արխիվացված օրիգինալից 15 September 2008-ին։ Վերցված է 2008-09-21 
  3. Press release for «Nikos Economopoulos» (PDF file), Maison Robert Doisneau, Communauté d’Agglomération de Val de Bièvre, 2009. (Ֆրանսերեն ) Accessed 2010-01-18.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]