Աբդիլաս Մալդիբաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդիլաս Մալդիբաև
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունАбдылас Малдыбаев
Ծնվել էհունիսի 24 (հուլիսի 7), 1906
Kara-Bulak, Pishpeksky Uyezd, Սեմիրեչյեի մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 1, 1978(1978-06-01) (71 տարեկան)
Բիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանAla-Archinskoe Cemetery
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ, կոմպոզիտոր, դերասան և քաղաքական գործիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
 Abdylas Maldybaev Վիքիպահեստում

Աբդիլաս Մալդիբաև (ղրղզ.՝ Абдылас Малдыбаев, հունիսի 24 (հուլիսի 7), 1906, Kara-Bulak, Pishpeksky Uyezd, Սեմիրեչյեի մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - հունիսի 1, 1978(1978-06-01), Բիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղրղզ խորհրդային կոմպոզիտոր և երգիչ (տենոր)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1939ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականից եղել է Ղրղզական երաժշտա-դրամատիկական ստուդիայի (1942 թվականից՝ Ղրղզական օպերայի և բալետի թատրոն) դերասան։ 1940-1941 թվականներին, 1947-1950 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում (Գ. Ի. Լիտինսկու, ապա Վ. Գ. Ֆերեի դասարաններում)։ Կոմպոզիտորներ Վ. Ա. Վլասովի և Վ. Գ. Ֆերեի հետ ստեղծել է ղրղզական առաջին երաժշտական դրամաներն ու օպերաները՝

  • «Աջալ օրդունա» (1938),
  • «Այչուրեկ» (1939),
  • «Մանաս» (1946),
  • «Տոքտոգուլ» (1958) և այլն։

Ինչպես նաև գրել է Ղրղզական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական հիմնի երաժշտությունը։ Երգել է ղրղզական երաժշտական դրամաներում և օպերաներում։

1939-1967 թվականներին եղել է Ղրղզստանի կոմպոզիտորների միության նախագահը։ Արժանացել է Ղրղզական ԽՍՀ պետական մրցանակի (1970

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդիլաս Մալդիբաև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Մալդիբաեվ Աբդիլաս» հոդվածից (հ․ 7, էջ 153 )։