Աբդե Էզալզուլի
Աբդե Էզալզուլի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 17, 2001[1] (23 տարեկան) |
Ծննդավայր | Beni Mellal, Մարոկկո[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Աբդեսամադ Էզալզուլի (արաբ․՝ الزلزولي عبد الصمد , դեկտեմբերի 17, 2001[1], Beni Mellal, Մարոկկո[1]), ավելի հայտնի է որպես Էզ Աբդե, մարոկկացի ֆուտբոլիստ, իսպանական «Ռեալ Բետիս» ակումբի և Մարոկկոյի ազգային հավաքականի հարձակվող։
2022 թվականի դեկտեմբերի 20-ին նրան շնորհվել է գահի շքանշանի ասպետի կոչում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էզալզուլին ծնվել է Մարոկկոյում, 4 տարեկանում տեղափոխվել է Իսպանիա, որտեղ էլ սկսել է զբաղվել ֆուտբոլով, 7 տարեկանում «Էլչե» ակադեմիայում[4]։
«Էրկուլես»
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին Էզալզուլին տեղափոխվել է իսպանական «Էրկուլես» ակումբի ակադեմիա, իսկ 2019 թվականից սկսել է ներգրավվել պահեստային և հիմնական թիմի խաղերին:
«Բարսելոնա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի օգոստոսի 31-ին Աբդեն տեղափոխվեց «Բարսելոնա Բ»:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդու Կումանի պաշտոնանկությունից հետո մարզչի պաշտոնակատար է նշանակվել «Բարսելոնա Բ»-ի մարզիչ Սերժի Բարժուանը, ով երիտասարդ ֆուտբոլիստին հայտավորել է հիմնական թիմի խաղին: «Բարսելոնայի» կազմում Էզալզուլին իր նորամուտը նշել Է 2021 թվականի հոկտեմբերի 30-ին Իսպանիայի առաջնության «Ալավեսի» դեմ խաղում (1:1), փոխարինման դուրս գալով 80-րդ րոպեին[5]։ 2021 թվականի դեկտեմբերի 12-ին Աբդեն առաջին գոլն է խփել «կապտանռնագույնների» կազմում Իսպանիայի առաջնությունում, «Օսասունայի» դեմ խաղում [6]։
Սեպտեմբերի 1-ին Աբդեն պաշտոնապես գրանցվել է «Բարսելոնայի» առաջին թիմում, երկարաձգելով պայմանագիրը մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմել է 200 միլիոն եվրո։ Միևնույն ժամանակ, նա մեկ տարի վարձավճարով հեռացավ «Օսասունա», առանց հետգնման իրավունքի[7]։
«Ռեալ Բետիս»
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի սեպտեմբերի 1-ին հայտարարվել է Էզալզուլիի 7,5 միլիոն եվրոյի դիմաց «Ռեալ Բետիս» տեղափոխվելու մասին[8]։ 12023 թվականի սեպտեմբերի 6-ին Աբդեն իր նորամուտը նշեց «Ռեալ Բետիսի» կազմում Իսպանիայի առաջնության «Բարսելոնայի» դեմ խաղում[9]։ 2023 թվականի հոկտեմբերի 1-ին նա նոր թիմի կազմում առաջին գոլն է խփել Իսպանիայի առաջնության «Վալենսիայի» դեմ խաղում։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էզալզուլին Մարոկկոյի մինչև 20 տարեկանների հավաքականում խաղացել է Արաբական պետությունների գավաթի 2020 թվականի խաղարկությունում, որտեղ մասնակցել է 5 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։
2022 թվականի սեպտեմբերի 23-ին Էզալզուլին իր նորամուտը նշեց Մարոկկոյի մեծահասակների հավաքականի կազմում Չիլիի հավաքականի դեմ ընկերական խաղում[10]։ 2022 թվականի նոյեմբերի 23-ին նա առաջին անգամ մասնակցեց Աշխարհի առաջնության խմբային փուլի Խորվաթիայի հավաքականի դեմ խաղին:
Օլիմպիական հավաքականի կազմում Մարոկկոն դարձել Է Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր[11]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարոկկոյի հավաքական (մինչև 23)
- Աֆրիկայի ազգերի գավաթակիր
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր Աֆրիկայի ազգերի գավաթում (մինչև 23 տարեկան)
- Ընդգրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության խորհրդանշական հավաքականում
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գահի Շքանշանների սպա (2022)[12]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://web.archive.org/web/20211213120541/https://www.fcbarcelona.cat/ca/futbol/barca-b/players/2246289/abde
- ↑ http://www.mapnews.ma/en/activites-royales/hm-king-receives-members-national-soccer-team-decorates-them-royal-wissams
- ↑ «King receives members of national soccer team, decorates them with Royal wissams» (անգլերեն). HESPRESS English - Morocco News. 2022-12-20. Արխիվացված օրիգինալից 2022-12-25-ին. Վերցված է 2023-09-14-ին.
- ↑ «Abde, el niño rebelde que tiene como referente a Neymar» (իսպաներեն). AS.com. 2020-11-23. Արխիվացված օրիգինալից 2022-11-08-ին. Վերցված է 2021-10-31-ին.
- ↑ «Abde debuta de la mano de Sergi: "Guardaré la camiseta"» (իսպաներեն). Mundo Deportivo. 2021-10-30. Արխիվացված օրիգինալից 2021-11-07-ին. Վերցված է 2021-10-31-ին.
- ↑ «Nico and Ez Abde score first goals for FC Barcelona» (անգլերեն). Официальный сайт ФК «Барселона». 2021-12-12. Արխիվացված օրիգինալից 2022-11-08-ին. Վերցված է 2022-06-19-ին.
- ↑ «Abde Ezzalzouli: Contract extended and loaned to Osasuna» (անգլերեն). Официальный сайт ФК «Барселона». 2022-09-01. Արխիվացված օրիգինալից 2023-02-08-ին. Վերցված է 2022-09-02-ին.
- ↑ «Abde, nuevo jugador del Real Betis» (իսպաներեն). Официальный сайт ФК «Реал Бетис». 2023-09-01. Արխիվացված օրիգինալից 2023-09-02-ին. Վերցված է 2023-09-02-ին.
- ↑ «Barcelona crush Betis to go top» (անգլերեն). BBC Sport. 2023-09-29.
- ↑ «Morocco defeats Chili in friendly game 2-0» (անգլերեն). HEXPRESS English. 2022-09-23. Արխիվացված օրիգինալից 2022-09-29-ին. Վերցված է 2022-11-27-ին.
- ↑ «Paris 2024. FOOTBALL - MEN - MOROCCO» (անգլերեն).
- ↑ «Les dix types de wissams royaux accordés par Mohammed VI».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդե Էզալզուլի» հոդվածին։ |
|