Աբդալլահ ալ-Նադիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդալլահ ալ-Նադիմ
عبد الله النديم
Ծնվել էդեկտեմբերի 10, 1842(1842-12-10), դեկտեմբերի 10, 1845(1845-12-10) կամ 1845[1]
ԾննդավայրԱլեքսանդրիա[1]
Վախճանվել էհոկտեմբերի 10, 1896(1896-10-10) կամ 1896[1]
Վախճանի վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ, հրապարակախոս, իրավաբան
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Թեմաներազգային-ազատագրական շարժում

Աբդալլահ ալ-Նադիմ կամ Աբդալլահ Նադիմ (արաբ․՝ عبد الله النديم‎‎, 1842, դեկտեմբերի 10, 1842(1842-12-10), դեկտեմբերի 10, 1845(1845-12-10) կամ 1845[1], Ալեքսանդրիա[1] - հոկտեմբերի 10, 1896(1896-10-10) կամ 1896[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), եգիպտացի արաբ բանաստեղծ, հրապարակախոս, իրավաբան։ Դեռ վաղ հասակից հետաքրքրվել է գրականությամբ և գրել մի շարք բանաստեղծություններ։ Շուտով նա ևս տոգորվում է եգիպտական լուսավորական շրջանակներում տիրող ազատարարական տրամադրություններով, Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանիի գաղափարներով։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդալլահ Նադիմը «Մուսուլմանական Բարեգործական Ընկերության» հիմնադիրը, որը գոյատևեց մի քանի տասնամյակ։ Դրա մեջ մտնում էին հայտնի հրապարակախոսներ և հասարակական գործիչներ։ 1897 թվականին նրա նախագահը դարձավ Մուհամմադ Աբդոն։ Ընկերության նպատակն էր երիտասարդ սերնդի դաստիարակումը և նրանում լուսավորական ոգու ամրապնդումը։ Հենց դա էլ բերում էր պահպանողական մուսուլմանների հարձակումների, որոնք գտնում էին, որ նման խնդիրները հակասում են մուսուլմանական սովորույթներին։ Ընկերությունը բացեց անվճար դպրոց որբերի և աղքատ երեխաների համար։ Դպրոցի առաջին տնօրեն նշանակվեց Աբդալլահ Նադիմը։ Նա դասավանդում էր գրականություն և հռետորական արվեստ։ Ուսուցչության տարիներին գրել է երկու վառ հայրենասիրական բանաստեղծություն՝ «Ալ-ուատան» (արաբ․՝ الوطن‎‎) և «Ալ-արաբ» (արաբ․՝ العرب‎‎)։ 1881 թվականին, լարված քաղաքական դրության պատճառով, նա թողեց դպրոցը և սկսեց հրատարակել «Սատիրա և կատակ» քաղաքական շաբաթաթերթը։ Մեկ ամիս անց հայտնվում է նրա երկրորդ շաբաթաթերթը՝ «Աթ-Թաիֆ», որը ակտիվորեն պաշտպանում էր Արաբի փաշայի շարժումը։ Եգիպտացի լրագրողների մեջ Աբդալլահ Նադիմը այս շարժման ամենաառաջին և ամենաակտիվ հետևորդներից էր։ 1882 թվականին Արաբի փաշայի առաջարկով «Աթ-Թաիֆի» հրատարակությունը տեղափոխվում է Կահիրե, որտեղ դառնում է անգլիացիների դեմ պայքարի կոչ անող առաջին ազդակը և բարձրախոսը։ Նադիմն էլ ձեռք է բերում քաղաքական հռետորի համբավ։

Կահիրեի միջնաբերդը 19-րդ դարում

Երբ շարժումը պարտություն է կրում և Արաբին օգնականների հետ միասին ձերբակալվում է, Նադիմին հաջողվում է թաքնվել։ 9 տարի շարունակ եգիպտացիները նրան թաքցնում են ոստիկանությունից, սակայն ի վերջո նրան ձերբակալում և աքսորում են Յաֆֆա։ Աքսորից վերադառնալուց հետո նա սկսում է «Ուսուցիչ» (արաբ․՝ الأستاذ‎‎՝ Ալ-Ուսթազ) շաբաթաթերթի հրատարակումը։ Այստեղ ժամանակ առ ժամանակ հայտնվում էին կտրուկ հոդվածներ՝ ուղղված բրիտանական օկուպացիայի դեմ։ Այդ պատճառով էլ շաբաթաթերթը փակվեց, իսկ Նադիմին կրկին արտաքսեցին Յաֆֆա, ապա Կ.Պոլիս, որտեղ նրան գրկաբաց ընդունեց և մշակույթի նախարարությունում տեղ հասցրեց սուլթան Աբդուլ Համիդը, ով ձգտում էր հենվել Ջամալ Ադ-Դինի կողմնակիցների վրա։ Կ.Պոլսում Նադիմը հանդիպեց Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանիին, և նրանց մեջ սկսվեց շատ մոտ ընկերություն, որը տևեց մինչև Նադիմի մահը։

Աբդալլահ Նադիմը հայտնի էր Եգիպտոսում գլխավորապես որպես քաղաքական հռետոր և հրապարակախոս, սակայն բացի բազմաթիվ հոդվածներից և վեր նշված 2 պիեսներից նրա գրչին են պատկանում նաև բանաստեղծությունների 3 դիվան, ինչպես նաև արաբական ասացվածքների ժողովածու, մի շարք բանասիրական ստեղծագործություններ և այլն։

Հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդալլահ Նադիմի քաղաքական և սոցոլոգիական կոնցեպցիաները հիմնվում են մոդեռնիզացված իսլամի վրա։ Մուհամմադ Աբդոյի նման նա էլ խիստ քննադատում և ծաղրում է պաշտոնական կրոնական գաղափարների հետամնացությունն ու լճացումը։ Նրա կարծիքով կրոնն պետք ամուր կապված լինի կյանքին, ծառայի նրա խնդիրների լուծման և քարոզիչները պետք է օգնեն մարդկանց կողմնորոշվել լուրջ սոցիալական և քաղաքական հարցերում։ Նա պնդում է, որ Անգլիայի ցուցաբերած տնտեսական օգնությունը Եգիպտոսին շահավետ է միայն Անգլիային, քանի որ օգնելով նա ամրապնդում և ընդլայնում է իր առևտուրը և Եգիպտոսից քաշում է ողջ հարստությունը։ Ինչ վերաբերում է անգլիացիների մշակութային գործունեությանը Եգիպտոսում, ապա Նադիմի կարծիքով այն միայն կործանում է եգիպտացիների բարքերն ու ավանդույթներն, քանի որ այն ի վերջո հանգեցնում է գինետների, խաղատների շատացմանը։ Նադիմը իր հոդվածներում իր դժգոհություններ հայտնում՝ ուղղված խեդիվների, էմիրների դեմ և շեշտում, որ համատարած իներտությունն ու անտարբերությունը վարակել են հասարակության բոլոր խավերին՝ վերադասից մինչև հասարակ մարդկանց՝ ամեն կերպ փորձելով մարդկանց դուրս բերել թմրությունից։ Հատկապես սուր քննադատության են ենթարկվում անգլիացիներին աջակցողները։ Նադիմի կարծիքով ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ միջոցը նրանց լուսավորելն է, միևնույն ժամանակ դեմ է դուրս գալիս անգլիացիների մատուցած լուսավորական օգնությանը, որը նրանց վերածում է ինչ-որ միջին բանիի «ոչ եվրոպացի, ոչ մուսուլման»։ Նադիմն անընդհատ նշում է մուսուլմանական մոդեռնիզմի ոգով դաստիարակման և կրթության անհրաժեշտության մասին։ Այդ գործում շատ մեծ տեղ է հատկացվում արաբերենին և հատկապես արաբերեն լեզվի ուսուցմանն ու ուսուցիչներին։ Ըստ նրա հենց արաբերեն լեզուն է, որ պետք է միավորի արաբ ազգը։ Հատկանշական է այն փաստը, որ նա գրում է ոչ թե կրոնական, այլ ազգային միավորման մասին։ Սակայն, խոսելով ազգի միավորման մասին, նա, ինչպես և շատ մոդեռնիստներ, արաբական երկրները չի առանձնացնում Օսմանյան պետությունից, համարելով թուրքական իշխանության պահպանումը եվրոպական իմպերիալիզմի դեմ պայքարի միջոցներից մեկը։ Նա ենթադրում, որ անգլիացիներին վտարելուց հետո, թուրքերից ազատվելը դժվարություն չի ներկայացնի։

Արաբի փաշայի ապստամբության պարտությունից հետո Նադիմն այլևս առաջ չէր քաշում ապստամբության գաղափարներ, քանի որ դրանք համարում էր անիմաստ այդ ժամանակի համար. Եգիպտացիները չունեին ոչ ուժ, ոչ զենք։ Այդ տարիներին նա ավելի շատ խոսում էր հոգևոր միասնության մասին, խորհում էր, որ մտքի ուժը կարող է անել այն, ինչ չեն կարող անել սուրն ու հրանոթները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]