Աբդալլահ Մահմուդ էլ Սաիդ Բեհիթ
Աբդալլահ Մահմուդ էլ Սաիդ Բեհիթ մասրի՝ عبد الله السعيد | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 13, 1985[1][2] (41 տարեկան) | ||
| Ծննդավայր | Իսմայիլիա, Եգիպտոս | ||
| Հասակ | 176 սանտիմետր | ||
| Քաշ | 74 կգ | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Աբդալլահ Մահմուդ էլ Սաիդ Բեհիթ (արաբ․՝ عبد الله السعيد, հուլիսի 13, 1985[1][2], Իսմայիլիա, Եգիպտոս), եգիպտացի ֆուտբոլիստ, որը որպես հարձակվողական կիսապաշտպան խաղացել է «Զամալեկում»։ Խաղացել է Եգիպտոսի ազգային հավաքականում և մասնակցել է 2018 թվականի Աշխարհի առաջնությանը։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաիդը իր կարիերան սկսել է հարազատ քաղաքի՝ «Իսմայիլի» ակումբում։ Նորամուտը թիմի կազմում նշել է 2003 թվականին Եգիպտոսի լիգայում։ 2011 թվականին Աբդալլահը տեղափոխվել է մայրաքաղաքային «Ալ-Ահլի» ակումբ։ 2012 թվականին օգնել է թիմին հաղթել CAF Չեմպիոնների լիգան։ Նույն թվականին մասնակցել է Ճապոնիայում կայացած ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը, որտեղ խաղացել է մեքսիկական «Մոնտերեյ»[3], բրազիլական «Կորինտիանս»[4] և ճապոնական «Սանֆրեչե Հիրոսիմա» թիմերի դեմ խաղերում[5]։ 2013 թվականին դարձել է Եգիպտոսի չեմպիոն և կրկին նվաճել CAF Չեմպիոնների լիգան։ Նույն թվականին երկրորդ անգամ մասնակցել է Մարոկկոյում կայացած աշխարհի ակումբային առաջնությանը։ Մրցաշարում խաղացել է չինական «Գուանչժոու Էվերգրանդե Տաոբաոյի»[6] և մեքսիկական «Մոնտերեյի» դեմ խաղերին[7]։ Հետագայում ևս 3 անգամ հաղթել է առաջնությունում։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին որպես Եգիպտոսի երիտասարդական հավաքականի անդամ մասնակցել է Նիդերլանդներում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը։ 2008 թվականի հունիսի 14-ին Մալավիի հավաքականի դեմ 2010 թվականի աշխարհի առաջնության որակավորման խաղում Սաիդը նորամուտն է նշել Եգիպտոսի ազգային հավաքականի կազմում[8]։ 2015 թվականի նոյեմբերի 17-ին, 2018 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի Չադի դեմ խաղում, խփել է առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[9]։ 2017 թվականին ազգային հավաքականի կազմում նվաճել է Գաբոնում կայացած Աֆրիկայի ազգերի գավաթի արծաթե մեդալը։ Նա մրցաշարում խաղացել է Մարոկկոյի[10], Գանայի[11], Կամերունի[12], Բուրկինա Ֆասոյի[13], Մալիի[14] և Ուգանդայի հավաքականների դեմ խաղերին[15]։ Ուգանդացիների դեմ խաղում Աբդալլահը գոլ է խփել։
2018 թվականին Սաիդը մասնակցել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում խաղացել է Ուրուգվայի[16], Ռուսաստանի[17] և Սաուդյան Արաբիայի[18] թիմերի դեմ խաղերին։
Գոլեր Եգիպտոսի ազգային հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]| # | Ամսաթիվ | Տեղ | Թշնամի | Ստուգված | Արդյունք | Մրցակցություն |
|---|---|---|---|---|---|---|
| 01. | 2015 թվականի նոյեմբերի 17 | Գեհազ Էլ Ռեյադա, Ալեքսանդրիա, Եգիպտոս | 2:0 | 4:0 | 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորում | |
| 02. | 2016 թվականի փետրվարի 27 | Գեհազ Էլ Ռեյադա, Ալեքսանդրիա, Եգիպտոս | 1:0 | 2:0 | Ընկերական խաղ | |
| 03. | 2016 թվականի փետրվարի 27 | Գեհազ Էլ Ռեյադա, Ալեքսանդրիա, Եգիպտոս | 2:0 | 2:0 | Ընկերական խաղ | |
| 04. | 2016 թվականի հոկտեմբերի 9-ին | Քվինտելե Մունիցիպալ Ստադ, Բրազավիլ, Կոնգոյի Հանրապետություն | 1:2 | 1:2 | 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորում | |
| 05. | 2016 թվականի նոյեմբերի 13 | Գեհազ Էլ Ռեյադա, Ալեքսանդրիա, Եգիպտոս | 2:0 | 2:0 | 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորում | |
| 06. | 2017 թվականի հունվարի 21 | Ստադ դը Պորտ-Ժանտիլ, Պորտ-Ժենտիլ, Գաբոն | 1:0 | 1:0 | 2017 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթ |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թիմ
- Ալ-Ահլի (Կահիրե)
- Եգիպտոսի ֆուտբոլի առաջնություն (4)՝ 2013/2014, 2015/2016, 2016/2017, 2017/2018
- Եգիպտոսի գավաթի 2016/2017 թվականների հաղթող
- CAF Չեմպիոնների լիգայի հաղթող (2)՝ 2012, 2013
- 2014 թվականի CAF Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող
- CAF Սուպերգավաթի հաղթող (2)՝ 2013, 2014
- Միջազգային
- Եգիպտոս
- 2017 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 FBref.com
- ↑ «Аль-Ахли Каир VS. Монтеррей 0:2» (անգլերեն). soccerway.com. 2012-12-16. Արխիվացված օրիգինալից 2019-03-07-ին. Վերցված է 2018-03-27-ին.
- ↑ «Аль-Ахли Каир VS. Коринтианс 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012-12-12. Արխիվացված օրիգինալից 2021-08-20-ին. Վերցված է 2018-03-27-ին.
- ↑ «Санфречче Хиросима VS. Аль-Ахли Каир 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012-12-09. Արխիվացված օրիգինալից 2020-08-01-ին. Վերցված է 2018-03-27-ին.
- ↑ «Гуанчжоу Эвергранд Таобао VS. Аль-Ахли Каир 2:0» (անգլերեն). soccerway.com. 2013-12-14. Արխիվացված օրիգինալից 2020-02-07-ին. Վերցված է 2018-03-27-ին.
- ↑ «Аль-Ахли Каир VS. Монтеррей 1:5» (անգլերեն). soccerway.com. 2013-12-18. Արխիվացված օրիգինալից 2016-02-04-ին. Վերցված է 2018-03-27-ին.
- ↑ «Египет VS. Малави 1:0» (անգլերեն). soccerway.com. 2008-06-14. Արխիվացված օրիգինալից 2018-06-28-ին. Վերցված է 2018-03-27-ին.
- ↑ «Египет VS. Чад 4:0» (անգլերեն). soccerway.com. 2015-11-17. Արխիվացված օրիգինալից 2018-06-29-ին. Վերցված է 2018-03-27-ին.
- ↑ «Египет VS. Марокко 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017-01-29. Արխիվացված օրիգինալից 2018-06-20-ին. Վերցված է 2018-03-27-ին.
- ↑ «Камерун VS. Гана 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017-01-25. Արխիվացված օրիգինալից 2016-11-18-ին. Վերցված է 2018-03-27-ին.
- ↑ «Египет VS. Камерун 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017-02-05. Արխիվացված օրիգինալից 2017-02-06-ին. Վերցված է 2018-03-27-ին.
- ↑ «Буркина-Фасо VS. Египет 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017-02-01. Արխիվացված օրիգինալից 2018-06-20-ին. Վերցված է 2018-03-27-ին.
- ↑ «Мали VS. Египет 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017-01-17. Արխիվացված օրիգինալից 2018-06-20-ին. Վերցված է 2018-03-27-ին.
- ↑ «Египет VS. Уганда 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017-01-21. Արխիվացված օրիգինալից 2018-06-20-ին. Վերցված է 2018-03-27-ին.
- ↑ «Уругвай VS. Египет 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018-06-15. Արխիվացված օրիգինալից 2018-06-26-ին. Վերցված է 2018-06-29-ին.
- ↑ «Россия VS. Египет 3:1» (անգլերեն). soccerway.com. 2018-06-19. Արխիվացված օրիգինալից 2018-06-26-ին. Վերցված է 2018-06-29-ին.
- ↑ «Саудовская Аравия VS. Египет 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018-06-25. Արխիվացված օրիգինալից 2018-06-26-ին. Վերցված է 2018-06-29-ին.
| ||||||||||