Jump to content

Աբգար ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբգար ընտանիքը հայկական ընտանիք է Պարսկաստանի Սպահանի Նոր Ջուղայից։ Հնդկաստան տեղափոխվելուց հետո նրանք աչքի ընկան առևտրի և արդյունաբերության ոլորտում։ Ավելի ուշ անդամները սկսեցին ներգրավվել իրավաբանական գործողություններում և օրենսդրության մեջ։

Ավագ սերունդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաթուն Աբգարը ծնվել է 1779 թ․ Պարսկաստանի Սպահանի Նոր Ջուղայում։ Նա ընտանիքի նախահոր երկրորդ որդին էր։ Նա եկավ Մումբայ, երբ տասնվեց տարեկան էր, և այնտեղ աշխատանք գտավ մի հայ առևտրականի հետ՝ առևտուր անելով Չինաստանի և Մանիլայի հետ։ Իր հովանավորի մահից հետո, նա ինքնուրույ շարունակեց այդ առևտուրը։ 1809 թ․ նա հիմնեց Աբգար և ընկ. և մինչև 1863 թ․ իր մահը եղել է այդ ընկերության ավագ անդամը։ 1830 թ․ տեղափոխվեց Կալկաթա[1]։ Նա մեծ նվիրատվություն է արել Նոր Ջուղայում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին Հայ առաքելական Եկեղեցուն և 1843 թ․ հիմնում է Հայկական հայրենասիրական դպրոցը։ Արաթուն Աբգարը մահացել է Կալկաթայում 1863 թ․ մայիսի 16-ին՝ 85 տարեկանում[2]։

1813թ․ Արաթուն Աբգարը ամուսնացել է Կատրին Թոմասի հետ (1800-1849)։ Նրանք ունեցել են չորս որդի և Սանդուխտ անունով մի դուստր, որը մահացել է ութ ամսականում (1814–1815), Աբգարը (1816–1862), Սեթը (1819-188?), Թոմասը (1821–1875) և Ալեքսանդրը (1824–1895)[3]։ Սեթ Աբգարը (ծնվել է Մումբայում 1819թ․ մայիսի 12-ին, մահացել է Լոնդոնում 1885թ․ մարտին) Կալկաթայում առաջին հայ շերիֆն է եղել։ Նա Պարսից շահի կողմից պարգևատրվել է Առյուծի և արևի շքանշանով, որը նրան է հանձնվել Հնդկաստանի միապետի կողմից։ 1970-ականներին որպես Լոնդոնի բնակիչ՝ նա նշանակվեց Հայկական միության պատվավոր նախագահ՝ մեծացնելու բրիտանացիների տեղեկացվածությունը հայերի դժվարին կացության մասին Օսմանյան կայսրությանը մերժելու ընթացում։ Ալեքսանդր Աբգարը (ծնվել է 1824թ․ նոյեմբերի 4-ին Մումբայում, մահացել է 1895թ․ նոյեմբերի 12-ին Կալկաթայում) միչև իր մահը եղել է Սիամի (Թաիլանդ) հյուպատոսն Կալկաթայում։ Ալեքսանդրի որդին Աբգար Ալեքսանդրի Աբգարն էր (տես ներքևում)։

Կրտսեր սերունդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաթուն Աբգարի կրտսեր եղբայրը՝ Գրեգորի Աբգարը (ծնվել է 1795թ․ Նոր Ջուղայում, մահացել է 1847թ․ հունիսի 23-ին Մումբայում) 1808թ․ եկավ Հնդկաստան[4]։ Նա հայտնի էր իր բարեգործություններով՝ հատկապես Հայ առաքելական եկեղեցուն և Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանին։ 1827թ հունվարի 6-ին ամուսնացել է Կաթչկաթուն Սարկիսի հետ Մումբայում։ Նրանց որդին Արաթուն Գրեգորի Աբգարը ծնվել է 1827թ․ նոյեմբերի 4-ին և մահացել է 1916 թ․ փետրվարի 1-ին։ Նրա որդին՝ Ջոն Գրեգորի Աբգարը (ծնվել է 1849 թ., մահացել է 1923 թ. հոկտեբերի 28-ին Լոնդոնում)՝ հայտնի որպես «Հայր Ջոն», Բենգալի գլխավոր ընտրություններում ընտրվել է Բենգալի օրենսդիր մարմնի անդամ 1912-13թթ․՝ որպես երկու ներկայացուցիչներից մեկը Կալկաթայի կորպորացիայի համար։ Նա նաև միապետի քարտուղարն էր և տեղական ինքնակառավարման լիազորը։ 1871թ․ նա մտել է Դատավորների պալատ։ Սովորել է Հարրոուի դպրոցում ինչպես մյուս որդին՝ Գրեգորի Աբգարը (ծնվել է 1848թ․? Լոնդոնում, մահացել է 1935 թ․ մայիսի 17-ին)։ Երկուսն էլ դպրոցի բարերարներն են եղել։ 1936թ․ Հարրոուի տնօրենի կողմից բնութագրված որպես «մի պարգև, որին հավասարը երբեք չի եղել դպրոցի պատմության մեջ» և «Հարրոուի հանդեպ սիրո և հոգատարության վառ օրինակ»՝ Գրեգորի Աբգարը շուրջ £320,000 արժողությամբ գույք է թողել դպրոցին, որը երկու երրորդով բարձրացրել է դպրոցի ունեցվածքի և գույքի արժեքը։

Apcar & Co և Apcar Line

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աբգար և ընկ.»-ը (Apcar & Co) գործում էր որպես հիմնական բիզնես գործակալ ու ապահովագրական միջնորդ և հսկում էր «Apcar Line»-ը։ «Apcar Line»-ը Կալկաթայից ղեկավարում էր հիմնականում դեպի Սինգապուր,Հոնկոնգ և Սյամին կամՍինգապուրից, Հոնկոնգից և Սյամինից չինացի կուլիներ և բեռներ տեղափոխող նավատորմը՝ հիմնականում կապված Ճապոնիայի հետ։ Ծովահեններն ակտիվ էին, և 20-րդ դարում նավերը պետք է զինված ու ավազապարկերով բեռված լինեին հարձակումներից պաշտպանվելու համար։

«Աբգար և ընկ.»-ը մտնում է նաև ածխի բիզնեսի մեջ։ 1862թ․ Ռանիգանջի ու Ասանսոլի մոտ ածխի պաշարներ բացահայտվեցին։ «Աբգար և ընկ.»-ը Լաչիպուրի մոտ (Ասանսոլից 4 մղոն հեռավորության վրա) մի ընդարձակ տարածք գնեց և սկսեց հանքարդյունաբերումը։ Նրանք հանքեր բացեցին նաև Չարանպուրում, Ֆարիդպուրում և Բորաչուկում։ Շատ հայեր կա՛մ ածխահանքեր սեփականացրին, կա՛մ էլ սկսեցին տարբեր չափի արդյունավետությամբ աշխատել քարածուխ պարունակող տարածքներում։ Տեսնելով քարածխի արդյունահանման բնագավառում արագ զարգացումը՝ ևրոպացիները «Աբգար և ընկ.»-ից ֆրանչայզինգի հիմունքներով մեծ տարածքներ գնեցին և սկսեցին ածուխ արդյունահանել։ Արդյունքում Ասանսոլը դարձավ մեծ ու զարգացած հանքարդյունաբերական տարածք։

1912 թ․ հոկտեմբերի 27-ին «Աբգար և ընկ.»-ը, նավերը, արտադրամասերը և հանքերը Rs 800,000 վաճառվեցին «British India Steam Navigation» (BISN) ընկերությանը և սպառվեցին «BISN»-ի կողմից։

Աբգար Ալեքսանդր Աբգար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբգար Ալեքսանդր Աբգարը Աբգար Արաթուն Աբգարի երկրորդ որդին էր[5]։ Ծնվել է Կալկաթայում 1950 թ․ հոկտեմբերի 3-ին։ Հարրոուի դպրոց հաճախելուց հետո 1970-ականների սկզբին վերադառնում է Կալկաթա՝ այլևս երբեք չայցելելով Եվրոպա։ Նա հրաշալի կրիկետ և ռոկետ խաղացող էր։ Նա եղել է «Calcutta Turf Club»-ի (Կալկաթայի ձիարնոց) նախագահը։ Նա հիանալի ձիանոց էր պահում՝ բերած Ավստրալիայի իր սեփական ձիաբուծարանից։ Նրա ձիանոցը «ամառանոց» Բանգալորում, էր որտեղ սեզոնային շոգ օրերին նա լավ ժամանակ էր անցկացնում[6]։

Պարոն Ալեքսանդրը նշանավոր մասնակցություն է ունեցելԲենգալ առևտրի պալատի գործում։ 1903 թ. եղել է դրա փոխնախագահը, ապա 1904-1907 թթ.՝ նախագահը։ Նա ներկայացնում էր պալատը Բենգալի օրենսդիր խորհրդում և 11900-1909 թթ.՝ գերագույն օրենսդիր մարմնում, և երկար տարիներ շարունակ նա եղել է դրա ներկայացուցիչներից մեկը Կալկաթայի նավահանգստում։ Պարոն Ալեքսանդրը երկար տարիներ շարունակ եղել էԿալկաթայում Թաիլանդի դեսպանը։ Նա դարձել է «Աբգար և ընկ.»-ի տնօրենը։ 1903 թ. հիմնել է CSI և ավելի ուշ նախապես վճարել է խաչակիրների ասպետին Դելիի դարբարում թագադրության համար։ Պարոն Ալեքսանդր Աբգարը մահացել է 1913 թ. ապրիլի 17-ին Բանգալորում։ Նա ամուրի էր։ «The Times Obituary» Պարոն Ալեքսանդրի մահվան վերաաբերյալ գրել էր. «Կյանքից հեռացել է Կալկաթայում ամենաճանաչված և ամենահայտնի առևտրական արքայազներից մեկը»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Arratoon Apcar (1896)» (PDF). P&O Heritage. 2008 թ․ նոյեմբեր. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  • «Arratoon Apcar». National Park Service, U.S. Department of the Interior. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  • Emin, Emin Joseph; Apcar, Amy (1918). Life and Adventures of Emin Joseph Emin, 1726–1809. Baptist Mission Press. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  • «Late Sir A. A. Apcar». The Straits Times: 9. 1913 թ․ ապրիլի 30. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
  • «Obituary Sir A.A. Apcar». The Times. 1913. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
  • Seth, Mesrovb J. (1937). History of the Armenians in India. Gorgias Press LLC. ISBN 978-1-59333-049-1. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  • «The Arratoon Apcar». The Weekly Reporter. Wildy & Sons. 1890. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.