Աբբոնդիո Սանջորջիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբբոնդիո Սանջորջիո
Ծնվել էհուլիսի 16, 1798(1798-07-16)[1][2] կամ 1788[3]
ԾննդավայրՄիլան[3]
Մահացել էնոյեմբերի 2, 1879(1879-11-02)[1][2]
Վախճանի վայրըՄիլան, Իտալիայի թագավորություն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
ԿրթությունԲրերա գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ
 Abbondio Sangiorgio Վիքիպահեստում

Աբբոնդիո Սանջորջիո (իտալ.՝ Abbondio Sangiorgio, հուլիսի 16, 1798(1798-07-16)[1][2] կամ 1788[3], Միլան[3] - նոյեմբերի 2, 1879(1879-11-02)[1][2], Միլան, Իտալիայի թագավորություն), նեոդասական ժամանակաշրջանի իտալացի քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբբոնդիո Սանջորջիոն ծնվել է Միլանում։ Սովորել է Բրերա ակադեմիայում։ Կարիերայի սկզբում աշխատել է Veneranda Fabbrica del Duomo di Milano-ում (Միլանի տաճարի պատկառելի գործարան), հետագայում հանրային հուշարձաններ ստեղծելու բազմաթիվ առաջարկներ է ստացել, այդ թվում Թուրինից (Կաստորի, Պոլիդևկի ձիարձանները Թուրինի թագավորական պալատի առջև), Միլանից, Բրեշիայից, Կազալե Մոնֆերատոյից (Կառլ Ալբերտի ձիարձանը)։ Ստեղծել է մեծ քանակությամբ դիմանկար-քանդակներ, որտեղ կարողացել է արտահայտել ռեալիզմի նկատմամբ ունեցած հակումները[4]։

Աբբոնդիո Սանջորջիոյի աշակերտներից է եղել Պիետրո Մանին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վինչենցո Մոնտիի կիսանդրի
  • Կաստորի և Պոլիդևկ ձիարձաններ, Թուրինի թագավորական պալատի առջև
  • Ջուզեպպե դե Քրիստոֆորիսի կիսանդրի, Թուրինի բնագիտական թանգարան
  • Sestiga della Pace (Խաղաղության կամար), բրոնզե կամար, Միլան
  • Կառլո Վիլայի կիսանդրի
  • Կառլ Ալբերտի ձիարձան, Մացցինի պալատ, Կազալե Մոնֆերատո
  • Քաղաքային թատրոնի շենքի կարիատիդներ, Կազալե Մոնֆերատո

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Wurzbach D. C. v. Sangiorgio, Abbondio (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 28. — S. 190.
  4. «abbondio-sangiorgio: documenti, foto e citazioni nell'Enciclopedia Treccani». www.treccani.it. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]