Աբբոթ Լիման
Աբբոթ Լիման անգլ.՝ Lyman J. Abbott | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 18, 1835[1][2] |
| Ծննդավայր | |
| Վախճանվել է | հոկտեմբերի 22, 1922[1] (86 տարեկան) |
| Վախճանի վայր | Նյու Յորք, ԱՄՆ |
| Գերեզման | Woodlawn Cemetery[3] |
| Մասնագիտություն | կրոնական գործիչ, լրագրող |
| Ազգություն | Ամերիկացի |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Նյու Յորքի համալսարան |
| Աշխատավայր | Օութլուք[2], Փլիմութ եկեղեցի[2] և Լոուել ինստիտուտ[2] |
| Պարգևներ | |
| Զավակներ | Լորենս Ֆրեյսեր էբոթ |
| Ազգականներ | Willis J. Abbot? և John Stevens Cabot Abbott?[2] |
Աբբոթ Լիման (անգլ.՝ Lyman Abbott) (դեկտեմբերի 18, 1835[1][2], Ռոքսբերի, Բոստոն, ԱՄՆ[2] - հոկտեմբերի 22, 1922[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան կրոնական գործիչ և լրագրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1853-1869 թվականներին ամերիկյան մի շարք եկեղեցիներում ծառայել է որպես բողոքական քահանա։ 1876 թվականից Հենրի Բիչերի հետ խմբագրել էր «Քրիստիան Յունիոն» (Christian Union) ամսագիրը (1893 թվականից՝ «Քրիստիան աութլուք» (Christian Outlook): 1888 թվականից՝ Բիչերի մահից հետո, դարձել է Պլիմուտի կոնգլեգացիոնալիստական եկեղեցու քահանա Բրուքլինում։ Իր փիլիսոփայությունը տեղ է գտել «Քրիստոնեության զարգացում» (The Evolution of Christianity, 1892) և «Քրիստոնեությունը և հասարակական խնդիրները» (Christianity and Social Problems, 1896) աշխատություններում։
Պարբերականներում 1894-1896 թվականներին բազմաթիվ հոդվածներ է նվիրել Հայկական հարցի լուսաբանմանը։ Այդ տարիներին իր քարոզներում Աբբոթը բազմիցս անդրադարձել է Օսմանյան կայսրության հայ բնակչության ջարդերին ու կոտորածներին։ Նա գտնում էր, որ 1894-1896 թվականների հայերի կոտորածները մոլեռանդ ամբոխի հատուկենտ քայլեր չեն, այլ սուլթանական կառավարության կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության հետևանք։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 6 7 8 9 The Biographical Dictionary of America / R. Johnson — Boston: 1906. — Vol. 1. — P. 29—30.
- ↑ Find A Grave — 1996.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբբոթ Լիման» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Դեկտեմբերի 18 ծնունդներ
- 1835 ծնունդներ
- Հոկտեմբերի 22 մահեր
- 1922 մահեր
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բոստոն քաղաքում ծնվածներ
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Հայկական հարց
- 20-րդ դարի խմբագիրներ
- Ամերիկացի խմբագիրներ
- Ամերիկացի լրագրողներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի տղամարդ գրողներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ամերիկացի պատմվածքագիրներ
- Կրոնական գործիչներ
- Աստվածաբանական գիտությունների դոկտորներ
- Իրավաբանական գիտությունների դոկտորներ