Աբբա Պանտալևոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբբա Պանտալևոն
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԵթովպիա Եթովպիա
ԴավանանքԵթովպական ուղղափառ միաբնակ եկեղեցի
Քարտեզ
Քարտեզ
 Abba Pentalewon Monastery Վիքիպահեստում

Աբբա Պանտալևոն, եթովպական ուղղափառ եկեղեցու վանք, Եթովպիայի Տիգրայ շրջանի Աքսում քաղաքի մոտ գտնվող նախաքրիստոնեական բնակավայրի տեղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբբա Պանտալևոն վանքը, եթովպական ավանդույթի համաձայն, հիմնադրել է աբբա (հայր) Պանտալևոնը։ Նա «Ինը մեծարգո» վանականներից մեկն էր, որը 5-րդ դարի վերջին և 6-րդ դարի սկզբին Բյուզանդիայից ժամանեց Եթովպիա և, ըստ տեղական եկեղեցական ավանդույթի, որոշիչ դեր խաղաց երկրում քրիստոնեության տարածման գործում[1][2]։ Եթովպական ավանդույթի համաձայն՝ Պանտալևոնը և Զա Միքայել Արագավին սերում են «հռոմեական ազնվականների» ընտանիքից։ 451 թվականի Քաղկեդոնի ժողովի որոշումների հետ համաձայնության չգալու պատճառով, նրանք գնացին Աքսում և Ալամեդայի թագավորության 5-րդ տարում հասան թագավորական արքունիք։ Պանտալևոնը Սալադոբայի որդին էր, որը նույնացվում է Ուսանասի հետ։ Քրիստոնեությունը շտկելու կամ բարելավելու համար՝ աբբա (հայր) Պանտալևոնի գլխավորությամբ «ինը սրբազաններ» ժամանեցին Աքսում[3]։ Այդ ինը սրբազանները արքունիքում ապրել են 12 տարի։ Էլլա Ացբեկիի (Քալեբ) հոր՝ Թազենայի կառավարման 6-րդ տարում «ինը սրբերը» բաժանվեցին՝ հիմնելով վանքեր Եթովպիայի տարբեր շրջաններում։ Պանտալևոնը խուց է կառուցել Բեթ-Կաթին բլրի վրա՝ Աքսումի մոտ, ժամանակակից Տիգրայի շրջանի տարածքում[4]։ Պանտելևոնին այցելել է Քալեբ թագավորը, նախքան նրա արշավը իմյարացիների թագավոր Ցու Նուվասի դեմ[5]։ Քալեբ թագավորի այցելության ժամանակ Պանտալևոնը քարանձավում անցկացրել էր 45 տարի։ Հաղթանակից և գահից հրաժարվելուց հետո Քալեբը դարձավ վանական և ծառայեց Պանտալևոնի հետ[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.worldometers.info/world-population/ethiopia-population/
  2. https://whc.unesco.org/pg.cfm?cid=31&id_site=15
  3. Берзина, Куббель, 1990, էջ 247
  4. Берзина, Куббель, 1990, էջ 229
  5. https://www.aa.com.tr/en/africa/ethiopia-10th-regional-govt-goes-official/1882023
  6. 9785895720240
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 28-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]