Աբբա Էվեն
Աբբա Էվեն եբրայերեն՝ אבא אבן | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1915[1][2][3][…] |
Ծննդավայր | Քեյփթաուն, ՀԱՀ[4] |
Մահացել է | նոյեմբերի 17, 2002[2][3][5][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Թել Ավիվ, Իսրայել[4] |
Գերեզման | Kfar Shmaryahu Cemetery |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրթություն | Պեմբրոկ քոլեջ[6], Քուինս Քոլեջ[6], Քեմբրիջի համալսարան[6] և St Olave's and St Saviour's Grammar School? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, գրող և պատմաբան |
Ամուսին | Suzy Eban? |
Զբաղեցրած պաշտոններ | Իսրայելի առանց պորտֆելի նախարար, Քնեսեթի պատգամավոր, Իսրայելի արտաքին գործերի նախարար, Իսրայելի փոխվարչապետ, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր և դեսպան |
Կուսակցություն | Ավոդա |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Eli Eban? |
Ստորագրություն | |
Abba Eban Վիքիպահեստում |
Աբբա Էվեն (եբրյ. אבא אבן, փետրվարի 2, 1915[1][2][3][…], Քեյփթաուն, ՀԱՀ[4] - նոյեմբերի 17, 2002[2][3][5][…], Թել Ավիվ, Իսրայել[4]), իսրայելցի պետական և քաղաքական գործիչ, Իսրայելի արտաքին գործերի, Իսրայելի կրթության նախարար։
ԱՄՆ-ում ՄԱԿ-ի Իսրայելի դեսպան։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օբրի Էբանը (անգլ.Aubrey Eban) ծնվել է Քեյփթաունում, Հարավային Աֆրիկայում, լեհական ծագմամբ եվրոպական ընտանիքում։ Վաղ տարիքում տեղափոխվել է Անգլիա։ Նա հիշում էր, որ մանկության տարիներին իրեն յուրաքանչյուր հանգստյան օր ուղարկում էին պապիկի մոտ, որպեսզի սովորի եբրայերեն և աստվածաշնչյան գրականություն[7]։ Սովորել է լոնդոնյան Սաթերք շրջանի Սուրբ Օլավի գիմնազիայում, ապա ընդունվել է Քեմբրիջի համալսարանի Քուինս քոլեջի դասական և արևելյան լեզուների բաժինը, որտեղ մեծ հաջողությունների է հասել։
Համալսարանի ուսման ընթացքում ակտիվորեն մասնակցել է Սիոնիստական երիտասարդական ֆեդերացիայում և եղել է «Երիտասարդ սիոնիստ» գաղափարախոսական ամսագրի խմբագիր:Համալսարանն ավարտելուց հետո զբաղվել է արաբերեն ու եբրայերեն լեզուների ուսումնասիրությամբ՝ 1938-1939 թվականներին լինելով Պեմբրյուկ քոլեջի աշխատակից։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո, 1939 թվականի դեկտեմբերին, աշխատանքի է անցել Լոնդոնում Հայիմ Վեյցմանի համաշխարհային սիոնիստական կազմակերպությունում։
Մի քանի ամիս անց ընդունվել է Եգիպտոսի և մանդատային Պաղեստինի բրիտանական զինված ուժեր, Երուսաղեմում դարձել է հետախուզության սպա, որտեղ ծառայել է մինչև մայորի կոչում ստանալը։ Նա համակարգում և պատրաստում էր կամավորներին՝ գերմանական հանկարծակի հարձակման դեպքերի համար, ծառայել է որպես կապավոր խորհրդայինների ու եվրոպական իշուվների միջև։
1947 թվականին նա Թաուֆիք ալ-Հաքիմ Հուսեինի վեպը թարգմանել է արաբերն լեզվից։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատ խոսում էր 10 լեզուներով[8]։ 1952 թվականի էվենն ընգտրվել էր ՄԱԿ-ի գլխավոր խորհրդի փոխնախագահ[9]։
1959 թվականին լքել է Միացյալ Նահանգներն ու վերադարձել Իսրայել, որտեղ էլ ընդունել է իսրայելական քաղաքացիություն և «Մապայ» կուսակցության կողմից ընտրվել է կնեսսետի մեջ։ Նա աշխատում էր 1960-1963 թվականներին կրթության ու մշակույթի նախարար Դավիթ Բեն-Գուրիոնի ղեկավարությամբ, ապա որպես վարչապետ Լեվ Էշկոլի տեղակալ մինչև 1966 թվականը։ Այդ ամբողջ ընթացքում (1959-1966) նա նաև զբաղեցրել է Ռեխովոտ քաղաքի Վեյցմանի ինստիտուտի ռեկտորի պաշտոնը։
Հետագա կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին, երեք տասնամյակ կնեսսետում լինելուց հետո, նա կորցրել է իր դիրքը Աշխատավորական կուսակցության ներքին անկման պատճառով։ Նա իր ամբողջ մնացյալ կյանքը նվիրաբերել է գրքեր գրելուն և դասավանդմանը, այդ թվում նաև որպես գիտաշխատող Պրինստոնի, Կոլումբիայի և Ջորջ Վաշինգթոնի անվան համալսարաններում։ Աբբան մահացել է 2002 թվականին և թաղվել է Կֆար-Շմարյագում, Թել-Ավիվի հյուսիսում։
Ընտանիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը՝ Սուզին (Շոշոնա, ի ծնե Ամբաշ, 1921-2011), ծնվել է Իսմայիլիում (Եգիպտոս), Էվենի հետ ծանոթացել է Կահիրեում, 1945 թվականին նրանց հարսանիքին ներկա է եղել Բեն-Գուրիոնը։ 1963- 1998 թվականներին եղել է քաղցկեղի դեմ պայքարի Իսրայելի հասարակական կազմակերպության նախագահ։ Գրել է հիշողությունների գիրք։
- Էլի որդին (ծնվ. 1950), կլառնետիստ է, դասավանդում է Ինդիանայի համալսարանում. Գիլան՝ դուստրը (ծնվ. 1954), ապրում է ԱՄՆ-ում։ Եվս մեկ դուստր ծնվել է 1952 թվականին և մահացել է մեկ ամսականում «օրորոցային հանկարծամահության ախտանիշից»։
- Զարմիկ (եղբայր)՝ Օլիվեր Սաքս, նյարդաբան և գրող։
- Զարմիկ՝ Ջոնաթան Լինն, դերասան և ռեժիսոր։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին Էվենն արժանացել է Իսրայելի պետական պարգևի կյանքում նվաճումների և հասարակության ու պետության զարգացման մեջ հատուկ ներդրման համար[10][11][12]։
Հրապարակված աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Իսրայելի ձայնը», 1957 թվական
- «Ազգայնացման ալիք», 1959 թվական
- «Իմ ժողովրդի՝ հրեաների պատմությունը», 1968 թվական
- «Իմ երկիրը՝ ժամանակակից Իսրայելի պատմությունը», 1972 թվական
- «Աբբա Էվեն, ինքնակենսագություն», 1977 թվական
- «Նոր դիվանագիտություն, ժամանակակից դարաշրջանի միջազգային հարաբերություններ», 1983 թվական
- «Անձնական վկայական, Իսրայելն իմ աչքերով», 1992 թվական
- «Նոր դարի դիվանագիտություն», 1998 թվական։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 חה"כ אבא (אוברי) אבן (איבן) — Knesset.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119163209 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Freebase — 2007.
- ↑ Eban, Abba: An Autobiography. London: Weidenfeld and Nicolson. p. 6(անգլ.)
- ↑ «Abba Eban» (անգլերեն). Department for Jewish Zionist Education. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Abba Eban» (անգլերեն). Jewish Virtual Library. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Israel Prize Official Site (in Hebrew) – Recipient's C.V.» (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Israel Prize Official Site (in Hebrew) – Judges' Rationale for Grant to Recipient» (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Shamir, Eban, Ben-Porat Garner Israel Prize Արխիվացված 2015-10-16 Wayback Machine The Jewish Week, May 2001(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբբա Էվեն» հոդվածին։ |
|
- Փետրվարի 2 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Նոյեմբերի 17 մահեր
- 2002 մահեր
- Թել Ավիվ քաղաքում մահացածներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Իսրայելի պետական մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Իսրայելի քաղաքական գործիչներ
- Իսրայելի արտաքին գործերի նախարարներ
- Իսրայելի պետական գործիչներ
- Իսրայելցի գրողներ
- Իսրայելի դիվանագետներ
- Իսրայելցի պատմաբաններ
- Իսրայելի նախարարներ