Աբբաս Մարուֆի
Աբբաս Մարուֆի عباس معروفی | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 17, 1957 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Վախճանվել է | սեպտեմբերի 1, 2022[1] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Բեռլին, Գերմանիա |
Մասնագիտություն | լրագրող, գրող, ուսուցիչ, վիպասան, դրամատուրգ և գրավաճառ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թեհրանի համալսարան |
Ժանրեր | պատմվածք |
Կայք | abbasmaroufi.de |
![]() |
Աբբաս Մարուֆի (պարսկերեն՝ عباس معروفی, մայիսի 17, 1957, Թեհրան, Իրան - սեպտեմբերի 1, 2022[1], Բեռլին, Գերմանիա), պարսիկ արձակագիր, դրամատուրգ։
Մանուկ հասակում հաճախ այցելում էր Սանգսարում ապրող պապին և լսում նրա պատմությունները։ Պապի կերպարը Մարուֆիի գրեթե բոլոր գրվածքներում առկա է։ Տասնմեկ տարեկանում գրում է առաջին պատմվածքը և տպագրվում ժամանակի ամենանշանավոր օրաթերթի՝ «Քեյհանի» էջերում։ Չորս տարի հետո լույս է տեսնում պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Արևի դիմաց» վերնագրով։ Այնուհետև գրական փորձարկումների մի երկարատև շրջան է սկսվում, և միայն 6 տարի անց՝ 1986 թվականին տպագրում է «Վերջին ավելի բարձր սերունդը» երկրորդ գիրքը։
1987 թվականին հրատարակում է երեք թատերգություններ՝ «Մինչն ուր ես ինձ հետ», «Վարգ» և «Դելիբայն ու Եղնիկը»։ 1989-1995 թթ. լույս է տեսել «Մեռելների սիմֆոնիան», «Շեփորուկի բույրը», «Խառնակության տարին», «Ֆարհադի կերպարը» վեպերը։
Չնայած նրա առաջին պատմվածքները ռեալիստական էին, սակայն ժամանակի ընթացքում հարում է մոդեռնիստներին։ Աշխատակցել է մի քանի պարբերականների և խմբագրել «Գարդուն» ամսաթերթը[2]։
Աբբաս Մարուֆին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ողբ (պատմվածք)։ Մետաքսի ճամփան (Իրանի ժամանակակից պատմվածքը), Ե., Ապոլոն, 1996, էջ 237-244։ Պարսկերենից թարգմ.՝ Խաչիկ Խաչեր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 عباس معروفی، نویسنده و ناشر سرشناس، درگذشت — Radio Farda.
- ↑ Մետաքսի ճամփան (Իրանի ժամանակակից պատմվածքը), Ե., Ապոլոն, 1996, էջ 236։