Աբբաս Արաղչի
| Աբբաս Արաղչի պարս.՝ عباس عراقچی | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 5, 1962 (63 տարեկան) |
| Ծննդավայր | Թեհրան, Իրան |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | պարսկերեն |
| Կրթություն | Թեհրանի համալսարան, Քենթի համալսարան և Islamic Azad University Central Tehran Branch? |
| Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր (1996) |
| Մասնագիտություն | դիվանագետ և քաղաքական գործիչ |
| Աշխատատու | Թեհրանի համալսարան |
| Զբաղեցրած պաշտոններ | ambassador of Iran to Japan?, Deputy Minister of Foreign Affairs of Iran?, ambassador of Iran to Finland?, Իրանի Արտաքին գործերի նախարար և Spokesperson for the Ministry of Foreign Affairs of Iran? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Ստորագրություն | |
Սեյեդ Աբբաս Արաղչի (դեկտեմբերի 5, 1962, Թեհրան, Իրան, պարս.՝ سید عباس عراقچی), իրանցի դիվանագետ և քաղաքական գործիչ, Իրանի արտաքին գործերի նախարարը 2024 թվականի օգոստոսից։ Նախկինում նա զբաղեցրել է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի և դեսպանի պաշտոնը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբբաս Արաղչին Իրանի արտաքին գործերի նախարարությանը կից միջազգային հարաբերությունների դպրոցում ստացել է միջազգային հարաբերությունների բակալավրի կոչում: Այնուհետև նա Իսլամական Ազատ համալսարանի Կենտրոնական Թեհրանի մասնաճյուղում ստացել է քաղաքական գիտությունների մագիստրոսի կոչում: Բացի այդ, Արաղչին Քենտի համալսարանի քաղաքական մտքի բաժնում ստացել է գիտությունների թեկնածուի կոչում[1]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաղչին Իրանի արտաքին գործերի նախարարություն է ընդունվել 1989 թվականին։ 1990-ականների սկզբին նա Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում տեղակայված Իսլամական կոնֆերանս կազմակերպությունում զբաղեցրել է Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչության գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը[2]։
Արաղչին զբաղեցրել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի (IPIS) գլխավոր տնօրենի պաշտոնը։ 2004-2005 թվականներին եղել է Միջազգային հարաբերությունների դպրոցի ռեկտոր։
Արաղչին եղել է նաև դեսպան Ֆինլանդիայում (1999–2003) և Ճապոնիայում (2007–2011)[2]։
Արաղչին նախկինում պաշտոնավարել է որպես Արտաքին գործերի նախարարության Ասիա-Խաղաղօվկիանոսյան, Համագործակցության հարցերի[3], իրավական և միջազգային հարցերով տեղակալ[2]։ Նա Հասան Ռոհանիի կառավարությունում եղել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր բանակցողը P5+1-ի հետ բանակցություններում[4]։
ԱԳ նախարար
[խմբագրել | խմբագրել կոդը]2017-ից 2021 թվականներին նա որպես նախկին քաղաքական տեղակալ աշխատել է արտաքին գործերի նախարարությունում։ Արաղչին 2024 թվականի օգոստոսի 11-ին առաջադրվել է նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից որպես իր արտաքին գործերի նախարար[5]։ Օգոստոսի 21-ին Իսլամական Խորհրդատվական ժողովի վստահության քվեից հետո դարձել է արտաքին գործերի նախարար[6]։
Արաղչին աջակցություն է հայտնել Դիմադրության առանցքին[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «سید عباس عراقچی - دانشنامه ویکیدا». fa.wikida.ir (պարսկերեն). Վերցված է 2024-08-17-ին.
- 1 2 3 «Deputy for Legal & International Affairs». Islamic Republic of Iran Ministry of Foreign Affairs.
- ↑ «Seyyed Abbas Araghchi became Asia–Pacific Deputy of Minister of Foreign Affairs». Iranian Students' News Agency (պարսկերեն). 2011 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Iran Demotes Top Nuclear Diplomat in Foreign Ministry Reshuffle». BNN Bloomberg. 2021 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 6-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «Iran's president proposes an ex-nuclear negotiator as foreign minister. A woman is also on the list». Associated Press (անգլերեն). Վերցված է 2024-08-22-ին.
- ↑ «Iran's hard-line parliament approves all members of president's Cabinet, first time since 2001». Associated Press (անգլերեն). Վերցված է 2024-08-22-ին.
- ↑ «Iran lawmakers approve new president's cabinet». France 24 (անգլերեն). Վերցված է 2024-08-22-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբբաս Արաղչի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||