Աբբան Աբինգդոնցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբբան Աբինդգոնացիից)
Աբբան Աբինգդոնցի
Ծնունդ4-րդ դար
Վախճան4-րդ դար
Սրբացված կարգկաթոլիկ սուրբ
Հիշատակության օրՄայիսի 13

Աբբան Աբինգդոնցի (5-րդ դար), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու սրբերից, ով ճգնավորական կյանք է վարել Մեծ Բրիտանիայի Աբինգդոն քաղաքի մերձակայքում։ Սրբի կյանքից չափազանց սուղ տեղեկություններ են մեր օրերը հասել (դրանք վկայված են 13-րդ դարի մի մատյանում, որը կրում է «Chronicon Monasterii de Abingdon» խորագիրը)։ Մի ավանդազրույցի համաձայն՝ նա իռլանդացի էր, բնակություն էր հաստատել «Վարազաբլրի» (Boar’s Hill) լանջին, Վորթիգերն արքայի կառավարման ժամանակաշրջանում։ Սուրբ ճգնակյացը ունեցել է բազում հետևորդներ, ովքեր նրա վախճանվելուց հետո Աբինգդոնում մի մեծ վանք են կառուցել։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]