Ապարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբարան (քաղաք)ից)
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ապարան (այլ կիրառումներ)
Քաղաք
Ապարան
Զինանշան
Coat of Arms of Aparan.png

Aparan.jpg
Կոորդինատներ: 40°35′46″ հս․ լ. 44°21′13″ ավ. ե. / 40.59611° հս․. լ. 44.35361° ավ. ե. / 40.59611; 44.35361
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Արագածոտն
Առաջին հիշատակում II դար
Այլ անվանումներ Բաշ Ապարան (մինչև 1935)
ԲԾՄ 1 800 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 6400[1] մարդ (2015)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն ապարանցի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 (252)[2]
Փոստային ինդեքս 0301
Պաշտոնական կայք aparan.am
##Ապարան (Հայաստան)
Red pog.png
Քաղաքի տեսք
Դրաստամատ Կանայանի դամբարանը
Չշփոթել Իսպանիայում գտնվող Աբարան քաղաքի հետ։

Ապարան, քաղաք Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում։ Երևանից 59 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Քասաղի ավազանի վերին մասում՝ Ապարանի դաշտի հյուսիս-արևմուտքում, 1880 մ բարձր։ Քաղաքը գտնվում է Երևան-Սպիտակ ավտոմայրուղու վրա։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում ունեցել է Աբարան, Աբարան Վերին, Բաշ Աբարան, Բաշ Ապարան, Փարազնակերտ, Քասախ, Քասաղ անվանումները։ Ապարանը հնում կոչվել է Քասաղ, առաջին անգամ հիշատակել է Պտղոմեոսը՝ 2-րդ դարում Casala ձևով։

Քասաղը եղել է պատմական Հայաստանի Նիգ գավառի կենտրոնը՝ Գնթունյաց նախարարական տան նստավայրը, որտեղ 5-րդ դարում նրանց կառուցած Քասախի բազիլիկը կանգուն է։ 10-րդ դարում Քասաղը սկսում են անվանել Ապարան, այսինքն՝ պալատ։ Քասաղն՝ Ապարան անունը ստացել է այն բանից հետո, երբ Մոկաց Ապարանք գյուղի Ապարանից Սուրբ Խաչ վանքի մասունքը տեղափոխվում է այստեղ։ Ըստ ավանդության՝ Ապարան անվանումը պայմանավորված է լուսե կանթեղով, որն առանց պարանի կախված է եղել երկնքից։ Այստեղից էլ առաջացել է Անպարան անվանումը, որը հետագայում հնչյունափոխվելով դարձել է Ապարան։ Թեև նույնիսկ 18-րդ դարում Զաքարիա Քանաքեռցի պատմիչը օգտագործել է Քասաղ տեղանունը։ Ապարան է վերանվանվել 1935 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1995 թվականը եղել է քաղաքատիպ ավան և Ապարանի վարչական շրջանի կենտրոնը, 1995 թվականին վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք։ 18-րդ դարից մինչև 1935 թվականը կրել է Բաշ-Աբարան անունը։ Բաշ-Աբարանում 1918 թվականին Ապարանի բնակիչները հերոսական ճակատամարտ են տվել Ալեքսանդրապոլից Երևան շարժվող թուրք զավթիչներին, այդպիսով կասեցնելով թուրքական զորքի առաջընթացը։

Ամեն տարի մայիսի 28-ին մեծ տոնակատարությամբ նշվում է Բաշ Ապարանի հերոսամարտի տարելիցը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապարանը գտնվում է Արագած լեռնազանգվածի արևելյան փեշերին։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1880 մետր։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են՝ ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են՝ համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է պլյուս 17-18 աստիճանների, իսկ հունվարյանը՝ մինուս 6-8 աստիճանների միջև ըստ Ցելսիուսի սանղակի։

Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը կազմում է 450-600 միլիմետր։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) Ապարանում վերաբնակեցվել են Վանից, Մուշից, Ալաշկերտից, Էրզրումից և Խոյից գաղթած մեծ թվով բնակիչներ։ Բնակչության ազգային կազմում մեծամասնություն են կազմում հայերը, կան նաև եզդիներ։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2005 թ. տվյալների՝ առկա բնակչությունը կազմում է 5711 մարդ, որից 47% տղամարդիկ են, 53% կանայք։ Համայնքն ունի 3 դպրոց, մեկ երաժշտական դպրոց, մշակույթի տուն, գրադարաններ, հիվանդանոց, պոլիկլինիկա, կապի հանգույց։

2013 թվականի հունվարի 1-ի տվյալներով քաղաքում ապրում է 6 500 բնակիչ[4]։

Բնակչությունը
1831 1873 1914 1931 1959 1979 2005 2015
386 1 353 2 337 2 666 2 662 5 990 5 711 6 400

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսությունը սկսել է արագ զարգանալ 1950-ական թվականներին։ Տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում արդյունաբերությունը։ Ապարանում կան մի շարք ձեռնարկություններ։ Այստեղ է գործում «Հայգորգ» ձեռնարկությունը, որը զբաղվում է գորգերի և կարպետների արտադրությամբ։ Քաղաքում գործում են կենցաղային իրերի, սարքավորումների, տեքստիլ-գալանտերեական արտադրանքի ձեռնարկություններ։ Այստեղ զարգացած է նաև սննդի արդյունաբերությունը, գործում է կաթնամթերքի վերամշակման և պանրի արտադրության գործարան։

Համայնքի հողերը հիմնականում օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր և արոտավայրեր։ Սեփականաշնորհված է համայնքի մակերեսի մոտ 35 %-ը։ Պահուստային նշանակության հողերից վարելահողերը զբաղեցնում են 38 հեկտար, արոտավայրերը՝ 415 հեկտար։ Համայնքում նաև զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Կան նաև բազմամյա տնկարկներ, սակայն դրանք մեծ մակերես չեն զբաղեցնում։ Ապարանում զբաղվում են նաև անասնապահությամբ։ Զարգացած է կաթնամսատու ուղղությունը, հումքը վերամշակվում է տեղի պանրի գործարանում։

Համայնքում առաջնային են համարվում աշխատանքային ռեսուրսների լիարժեք օգտագործումը, խմելու և ոռոգման ջրի ջրագծերի վերանորոգումը, փողոցային լուսավորության խնդիրը, քաղաքի գազաֆիկացումը։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական ինքնակառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի ղեկավար՝ Գոռ Աբրահամյան։

Ավագանու անդամների ցուցակ
  1. Գագիկ Բենիկի Ալեքսանյան
  2. Համլետ Սամվելի Բարսեղյան
  3. Նվարդ Անուշավանի Բարսեղյան
  4. Վարդան Սահակի Բարսեղյան
  5. Տիգրան Հովհաննեսի Գեղամյան
  6. Կարեն Մերուժանի Գրիգորյան
  7. Արկադի Գալուստի Կարապետյան
  8. Հովհաննես Վոլոդիայի Շահբազյան
  9. Հայկ Հակոբի Շմավոնյան
  10. Տարոն Ռազմիկի Պետրոսյան
  11. Արսեն Գևորգի Պողոսյան[5]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]