Jump to content

Աբաս իբն Ֆիրնաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբաս իբն Ֆիրնաս
արաբ․՝ عباس بن فرناس‎‎
Ծնվել է810[1]
Ռոնդա, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա
Մահացել է887[2]
Կորդովա, Անդալուզիա, Իսպանիա
Դավանանքիսլամ
Մասնագիտությունգյուտարար, բժիշկ, քիմիկոս, երաժիշտ, բանաստեղծ և աստղագետ
Գործունեության ոլորտֆիզիկա
Տիրապետում է լեզուներինարաբերեն
 Abbas Ibn Firnas Վիքիպահեստում

Աբուլ-Քասիմ Աբաս իբն Ֆիրնաս աթ-Թաքուրինի (արաբ․՝ عباس بن فرناس‎‎. 810[1], Ռոնդա, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա - 887[2], Կորդովա, Անդալուզիա, Իսպանիա), անդալուսցի մուսուլման բազմագիտակ (Էրուդիտ)[3][4][5], գյուտարար, բժիշկ, ճարտարագետ, բանաստեղծ[6]: Համարվում է առաջին մարդը, ով կառավարվող թռիչք է իրականացրել արհեստական թևերով[3][7][8][9]:

Իբն Ֆիրնասը զգալի ավանդ է ներդրել աստղագիտության և տեխնիկայի զարգացման ոլորտներում։ Նա պատրաստել է մի սարք, որը ցույց էր տալիս մոլորակների ու աստղերի շարժումը տիեզերքում: Բացի այդ, Իբն Ֆիրնասը հայտնագործել է անգույն ապակի պատրաստելու եղանակը, խոշորացնող ոսպնյակներ պատրաստել կարդալու համար [10]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 810 թվականին Անդալուսիայի, Ռոնդա քաղաքում [11] բերբերական ընտանիքում[12][13][14][15]: Նրա նախնիները հավանաբար մասնակցել են Պիրենեյան թերակղզու նվաճմանը[16]։ Նա ապրել է Կորդովայում[17], եղել է պալատական բանաստեղծ և գիտնական, վայելել է Կորդոբայի խալիֆաներ Աբդուռահման II-ի և Մուհամադ I- ի հովանավորությունը։ Զբաղվել է տարբեր գիտություններով, որի համար ստացել է «Անդալուսիայի իմաստուն» ( հակիմ ալ-Անդալուս ) պատվանունը։ Ուսումնասիրել է մաթեմատիկա և երաժշտություն, որն այն ժամանակներում համարվում էր մաթեմատիկայի ճյուղերից մեկը։ Անդալուսիայում առաջինը լինելով՝ գործածության մեջ է դրել Սինդհինդի աստղագիտական մեծ տախտակները / Great astronomical tables of the Sindhind, ինչը մեծապես նպաստել է աստղագիտության զարգացմանը ոչ միայն Անդալուսիայում ու Իսպանիայում, այլև Եվրոպայում ընդհանուր առմամբ[18]: Երաժշտական կարիքների համար նախագծել է մետրոնոմ[19][20], բացի այդ՝ հորինել է ջրային ժամացույց[21], որն անվանել է ալ-Մագաթա-Մագաթա [22]։

Կորդոբայի Մեծ մզկիթի մինարեթը

Աբասն աշխատել է ավազից ապակի պատրաստելու տեխնոլոգիայի վրա։ Արդյունքում Իսպանիան սկսել է ինքնուրույն արտադրել ապակի և դադարեցրել է ապակու գնումը եգիպտացիներից, որոնք գաղտնի էին պահում դրա արտադրության տեխնոլոգիան [23]։ Հետագայում նա հայտնագործել է խոշորացույցը և նախագծել ու կառուցել ներկայումս հայտնի պլանետարիումը: Պլանետարիումում կար Արեգակնային համակարգի մեքենայացված մոդելը, ամպերը լողում էին երկնքում, մերթ ընդ մերթ որոտում էին, և շանթն էր փայլատակում [22]:

Աբաս իբն Ֆիրնասը մահացել է 887 թվականին Կորդոբայում [22]։

Մի շարք աղբյուրներում պատմվում է, որ 852 թվականին Իբն Ֆիրնասը փայտե հենարանների վրա ձգված փետուրներից ու գործվածքից թևեր է պատրաստել և ցատկել Կորդոբայի Մեծ մզկիթի մինարեթից՝ միայն թեթև վնասվածքներ ստանալով վայրէջք կատարելիս: Ոգեշնչված այս փորձից՝ նա շարունակել է աշխատել սարքի վրա և 875 թվականին նախագծել ու պատրաստել է մետաքսե թևերով կարկաս՝ շրջանակ, որով ցատկել է Ջաբալ ալ-Արուս բլրակից և մոտ տասը րոպե մնացել օդում, թեև հետո՝ վայրէջք կատարելիս ծանր վիրավորվել է: Ներկայիս որոշ հեղինակներ Իբն Ֆիրնասի այս գյուտերը համարում են պարաշյուտի և դելտապլանի առաջին նախատիպերը[24][22]: Սակայն այս իրադարձությունների մասին միակ պատմական հիշատակումը հանդիպում է 17-րդ դարի արաբ պատմաբան Ահմադ ալ Մաքարիի / Ahmad al-Maqqari աշխատությունում, այսինքն՝ իրադարձությունից գրեթե 800 տարի անց:

Իբն Ֆիրնասի անունը կրող խառնարանը (ձախից)

Արմեն Ֆիրման

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ երկրորդական աղբյուրների՝ իբն Ֆիրնասն իր թռչելու փորձից մոտ 20 տարի առաջ ականատես է եղել, թե ինչպես Արմեն Ֆիրման անունով մի մարդ փաթաթվել է փայտե հենարաններով ամրացված շատ լայն թիկնոցով և ցատկել Կորդովայում գտնվող աշտարակից՝ մտադրվելով հագուստն օգտագործել որպես թևեր, որոնցով կարելի էր ճախրել: Թռիչքի այս ենթադրյալ փորձը անհաջող է եղել, բայց հագուստը բավական դանդաղեցրել է նրա անկումը, և նա միայն թեթև վնասվածքներ է ստացել:

Սակայն հարկ է նշել նաև, որ երկրորդական այլ աղբյուրներ, որոնք անդրադառնում են Իբն Ֆիրնասի թռիչքի փորձին, ընդհանրապես չեն հիշատակում Արմեն Ֆիրմանին[9][25][26]:

  • Գիտնականի հայրենի քաղաքում՝ Ռոնդայում գործող աստղագիտական կենտրոնն անվանվել է Իբն Ֆիրնասի պատվին:
  • Գիտնականի անունով է կոչվել Բաղդադի հյուսիսում գտնվող օդանավակայանը, իսկ Բաղդադի միջազգային օդանավակայան տանող ճանապարհին կանգնեցվել է նրա արձանը[27]:
  • Լիբիայում թողարկվել է Աբբաս իբն Ֆիրնասի պատկերով նամականիշ.
  • Կորդովայում Խոսե Լուիս Մանսանարես Խապոնի նախագծով Գվադալկիվիր գետի վրա կառուցվել է իբն Ֆիրնասի անունը կրող կամուրջ, որի կենտրոնում կանգնեցվել է գիտնականի արձանը[28][29]:
  • 1976 թվականին Լուսնի վրա խառնարան է կոչվել նրա անունով[30]։
  • Բրիտանական մի ավիաընկերություն իբն Ֆիրնասի պատվին կոչվել է Firnas Airways[31]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 opac.vatlib.it
  2. 2,0 2,1 2,2 الزركلي خ. ا. الأعلام (արաբ.): قاموس تراجم لأشهر الرجال والنساء من العرب والمستعربين والمستشرقين — 15 — بيروت: دار العلم للملايين, 2002. — Vol. 3. — P. 264.
  3. 3,0 3,1 Lévi-Provençal, E. (1986). «ʿAbbās b. Firnās». In Bearman, P.; Bianquis, Th.; Bosworth, C.E.; van Donzel, E.; Heinrichs, W.P. (eds.). Encyclopaedia of Islam. Vol. I (2nd ed.). Brill publishers. էջ 11.
  4. "Ibn Firnas ('Abbâs)" by Ahmed Djebbar, Dictionnaire culturel des science, by Collective under the direction of Nicolas Witkowski, Du Regard Editions, 2003, 2-84105-128-5.
  5. Lynn Townsend White, Jr. (Spring, 1961). "Eilmer of Malmesbury, an Eleventh Century Aviator: A Case Study of Technological Innovation, Its Context and Tradition", Technology and Culture 2 (2), p. 97-111 [100]: "Ibn Firnas was a polymath: a physician, a rather bad poet, the first to make glass from stones (quartz), a student of music, and inventor of some sort of metronome."
  6. Lynn Townsend White, Jr. (Spring, 1961). „Eilmer of Malmesbury, an Eleventh Century Aviator: A Case Study of Technological Innovation, Its Context and Tradition“, Technology and Culture 2 (2), p. 97-111 [100]:
  7. How Invention Begins: Echoes of Old Voices in the Rise of New Machines By John H. Lienhard
  8. John H. Lienhard (2004). «'Abbas Ibn Firnas». The Engines of Our Ingenuity. Սերիա 1910. NPR. KUHF-FM Houston. Transcript.
  9. 9,0 9,1 Lynn Townsend White, Jr. (Spring, 1961). "Eilmer of Malmesbury, an Eleventh Century Aviator: A Case Study of Technological Innovation, Its Context and Tradition", Technology and Culture 2 (2), p. 97-111 [100f.]
  10. John H. Lienhard The Engines of Our Ingenuity. — Oxford University Press, 2000-06-29. — ISBN 978-0-19-513583-1, 978-0-19-756548-3
  11. «'Abbas Ibn Firnas». The Engines of Our Ingenuity. Սերիա 1910. 2004. NPR. KUHF-FM Houstonhttp://www.uh.edu/engines/epi1910.htm. {{cite episode}}: |access-date= requires |url= (օգնություն); |transcript-url= missing title (օգնություն)
  12. Elías Terés (2019). «ABBAS IBN FIRNAS». The Formation of al-Andalus, Part 2 Language, Religion, Culture and the Sciences. Routledge. էջեր 234–244. ISBN 978-1-351-88958-2.
  13. Lévi-Provençal, E. (24 Apr 2012). «ʿAbbās b. Firnās». Brill. Վերցված է 5 Aug 2023-ին.
  14. Samsó, Julio (2014). «ʿAbbās ibn Firnās». In Kalin, Ibrahim (ed.). The Oxford Encyclopedia of Philosophy, Science, and Technology in Islam. Oxford University Press. ISBN 978-0-19-981257-8. Վերցված է August 5, 2023-ին.
  15. «Le premier homme volant était berbère, Zamane, 7-11-2012». Արխիվացված օրիգինալից 2015-02-15-ին. Վերցված է 2015-03-27-ին.
  16. Nicolas Witkowski (dir.) et al., Paris, Editions du Regard; Éditions du Seuil, 2001, 441 p.
  17. Lévi-Provençal, Evariste (1999). Histoire de l'Espagne musulmane (ֆրանսերեն). Maisonneuve et Larose. ISBN 978-2-7068-1386-3.
  18. Vernet, Juan (1981) [1970]. «Abbas Ibn Firnas». In Gillespie, C.C. (ed.). Dictionary of Scientific Biography. Vol. 1. New York: Charles Scribner's Sons. էջ 5.
  19. Roth, Norman (2017). Routledge Revivals: Medieval Jewish Civilization (2003): An Encyclopedia (անգլերեն). Taylor & Francis. էջ 465. ISBN 978-1-351-67698-4.
  20. Tsuji, Kinko; Müller, Stefan C. (2021). Physics and Music: Essential Connections and Illuminating Excursions (անգլերեն). Springer Nature. էջեր 40 (see footnote). ISBN 978-3-030-68676-5.
  21. Marshall Cavendish Reference. Illustrated Dictionary of the Muslim World. Marshall Cavendish, 2010 9780761479291 p.106.
  22. 22,0 22,1 22,2 22,3 Воронович, Али (2011-11-21). «Аббас ибн Фирнас – человек, который изобрёл искусственные крылья». islam.by. Արխիվացված օրիգինալից 2020-01-22-ին. Վերցված է 2020-01-22-ին.
  23. «'Abbas Ibn Firnas». The Engines of Our Ingenuity. Սերիա 1910. 2004. NPR. KUHF-FM Houstonhttp://www.uh.edu/engines/epi1910.htm. {{cite episode}}: |access-date= requires |url= (օգնություն); |transcript-url= missing title (օգնություն)John H. Lienhard (2004). "'Abbas Ibn Firnas". The Engines of Our Ingenuity. Episode 1910. NPR. KUHF-FM Houstonhttp://www.uh.edu/engines/epi1910.htm. {{cite episode}}: |access-date= требует |url= (справка); В |transcript-url= пропущен заголовок (справка) Категория:Википедия:Ошибки CS1 (access-date без URL) Категория:Википедия:Ошибки CS1 (голый URL)
  24. «'Abbas Ibn Firnas». The Engines of Our Ingenuity. Սերիա 1910. 2004. NPR. KUHF-FM Houstonhttp://www.uh.edu/engines/epi1910.htm. {{cite episode}}: |access-date= requires |url= (օգնություն); |transcript-url= missing title (օգնություն)John H. Lienhard (2004). "'Abbas Ibn Firnas". The Engines of Our Ingenuity. Episode 1910. NPR. KUHF-FM Houstonhttp://www.uh.edu/engines/epi1910.htm. : |access-date= требует |url= (справка); В |transcript-url= пропущен заголовок (справка)
  25. Terias, Elias, "Sobre el vuelo de Abbas Ibn Firnas", Al-Andalus, Vol. 29, No. 2 (1964), p. 365–369
  26. Lévi-Provençal, E. "ʿAbbās b. Firnās b. Wardūs, Abu 'l-Ḳāsim." Encyclopaedia of Islam, 2nd edition, Edited by: P. Bearman, Th. Bianquis, C.E. Bosworth, E. van Donzel and W.P. Heinrichs, 2009
  27. «Curious Questions: Did an Englishman called John Stringfellow really invent powered flight half a century before the Wright Brothers?». Country Life. 15 May 2021. Վերցված է 24 October 2021-ին.
  28. «Abbas Ibn Firnás Bridge». Structurae. 14 January 2011. Վերցված է 24 October 2021-ին.
  29. «Hoy se abre el noveno puente de Córdoba hacia una ronda inacabada Արխիվացված 2012-04-16 Wayback Machine». ABC.es. 14 de enero de 2011. Consultado el 14 de enero de 2011.
  30. «Planetary Names: Crater, craters: Ibn Firnas on Moon». Gazetteer of Planetary Nomenclature International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). 18 October 2010. Վերցված է 24 October 2021-ին.
  31. Harding, Nick (14 June 2018). «Firnas Airways: How not to start an airline». UK Aviation News. Վերցված է 10 February 2021-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Zaheer, Syed Iqbal (2010). An Educational Encyclopedia of Islam. Iqra Welfare Trust. էջ 1280. ISBN 9786039000440.
  • ʿAbbās b. Firnās / Lévi-Provençal, E. // Encyclopaedia of Islam. 2nd ed : in 12 vol. / edited by H. A. R. Gibb; J. H. Kramers; E. Lévi-Provençal; J. Schacht; B. Lewis & Ch. Pellat. Assisted by S. M. Stern (pp. 1–330), C. Dumont and R. M. Savory (pp. 321–1359). — Leiden : E.J. Brill, 1986. — Vol. 1. (платн.)
  • J. Vernet, Abbas Ibn Firnas. Dictionary of Scientific Biography (C.C. Gilespie, ed.) Vol. I, New York: Charles Scribner's Sons, 1970–1980. pg. 5.
  • Lynn Townsend White Jr. (Spring, 1961). "Eilmer of Malmesbury, an Eleventh Century Aviator: A Case Study of Technological Innovation, Its Context and Tradition", Technology and Culture 2 (2), p. 97–111 [100f.], doi:10.2307/3101411.
  • Salim T.S. Al-Hassani (ed.), Elisabeth Woodcock (au.), and Rabah Saoud (au.). 2006. 1001 Inventions. Muslim Heritage in Our World. Manchester: Foundation for Science, Technology and Civilisation. See pages 308–313. (978-0-9555035-0-4)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբաս իբն Ֆիրնաս» հոդվածին։