Աբասաբադ (բերդ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբասաբադ (այլ կիրառումներ)
| Տեսակ | ամրոց և գոյություն չունեցող շենք կամ կառույց |
|---|---|
| Վարչական միավոր | Բաբեկի շրջան |
| Գտնվում է ափին | Արաքս |
| Երկիր | |
| Կառուցված | 17-րդ դար |
| Ավերվել է | 1970 |
| Իրադարձություններ | Աբբաս-Աբադի պաշարումը |
![]() | |
![]() | |
Աբասաբադ, (նաև՝ Աբբասաբբանդ, Աբբաս Աբբատ, Աբբասապատ), բերդ ներկայիս ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանում, Նախիջևան քաղաքից 8-9 կմ հարավ-արևելք, Արաքսի բարձրադիր ձախ ափին, հին հայկական Աստապատ գյուղի տեղում, Երևան-Ջուլֆա երկաթուղու մոտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբասաբադը կառուցել և իր անունով է կոչել Իրանի թագաժառանգ Աբբաս Միրզան 19-րդ դարի սկզբներին՝ եվրոպական մասնագետների օգնությամբ, Աստապատի հին հայկական ամրոցի տեղում, որն ավերել էր Շահ Աբաս I-ը։ Պարսպապատ էր և ամրացված էր աշտարակներով ու խրամով։ 1827 թվականի հուլիսի 7-ին գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռուսական զորքերը գրավում են Աստապատը, որից հետո ավերվում է և դադարում գոյություն ունենալ։ Բերդի գրավման ժամանակ ձեռք են բերվում մեծ քանակությամբ ավար, գերի են վերցվում 3000 պարսիկ զինվորներն ու նրանց հրամանատարը։[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 3 — 992 էջ։

