Աբաս (Պոսեյդոնի որդին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբանտ (Պոսեյդոնի որդին)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբանտ (այլ կիրառումներ)

Աբաս (հուն․՝ Ἄβας), հին հունական դիցաբանության կերպար[1]։ Աբանտների անվանահայրը[2]։ Պոսեյդոնի և Արետուսի որդին[3]։ Կանիֆի հայրը, Կանֆայի պապը[4]։ Խալկոդոնտի հայրը։ Պատահականորեն սպանվում է իր թոռ Էլեֆենորի կողմից[5]։ Նրա կինն է հանդիսացել Մելանիպան։

Աբանտը իր զորքերով մասնակցել է Տրոյական պատերազմին։ Նրա թոռ Էլեֆենորը, ցանկանալով օգնել Աբանտին ծառայի դեմ պայքարում, որին նա վատ էր վերաբերվում, սայթաքում է և պատահականորեն սպանում նրան, որից հետո Էլեֆենորը ստիպված է լինում գաղթել Էվբեայից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աշխարհի ժողովուրդների առասպելներ։ Մոսկվա, 1991-1992 թվականներ։ Երկու հատորով։ Հատոր 1, էջ 21։
  2. Ստրաբոն։ Աշխարհագրություն հաիոր1, 3 (էջ 445)
  3. Գիգին։ Առասպելներ 157
  4. Ռոդոսյան Ապոլոնի։ Արգոնավորդություն
  5. Լիկոֆրոն։ Ալեքսանդրա 1033

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]