Աբակոստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաբուտուն (ձախից առաջինը) կրում է Աբակոստը

Աբակոստ (ֆր.՝ à bas le costume)` հագուստ որը 1972-1990 թվականներին,Սեսե Սեկո Մաբուտուի կառավարման տարիներին, խորհուրդ էր տրվում հագնել Զաիրի բնիկներին (այդ ժամանակ արգելված համարվող եվրոպական հագուստի փոխարեն): Այս հագուստը նախատեսված էր միայն տղամարդկանց համար: Մաբուտուի ինչպես նաև այլ մարդկանց կարծիքով այս հագուստը պետք է ծառայեր որպես խորհրդանշան գաղութային անցյալը մոռանալու համար (ինչպես նաև այնպիսի արարողություններ, ինչպիսիք են գաղութային ժամանակահատվածի հուշարձանների ոչնչացումը և հին, ավանդական խոհանոցի ասպարեզ բերումը)[1]:Վարկածներ կան, որ Աբակոստը դիզայնավորել է հենց Մաբուտուն[2]:

«Դասական Աբակոստը» իրենից ներկայացնում է երկգույն կոստյում՝ ֆրենչ` կոստյումի նմանությամբ, որն ընդունված էր կրել շարֆերի հետ՝ փողկապի փոխարեն[3]: Այս կոստյումը հիմականում կարվում էր մուգ կտորից: Հետազոտողների մեծ մասը գտնում է, որ այս կոստյումը շատ նմանություններ ունի ֆրենչ Մաո կոստյումի հետ[4][5]:

Աբակոստը պարտադիր հագուստ էր նույնիսկ ամենասովորական աշխատողների համար[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kim De Raedt, Johan Lagae.։ «Building for "l'authenticité:" Architect Eugène Palumbo in Mobutu's Congo»։ sah.conference-services.net։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-11-ին։ Վերցված է 2013-07-06 
  2. «(Joseph Désiré) Mobuto Sese Seko Kuku Ngbendu Wa Za Banga (1930-1997)»։ gogilesgo.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-11-ին։ Վերցված է 2013-07-06 
  3. 3,0 3,1 Emizet Francois Kisangani, Scott F. Bobb. Abacost // Historical Dictionary of the Democratic Republic of the Congo. — 3 ed. — Scarecrow Press, 2009. — P. 2. — 716 p. — ISBN 9780810863255
  4. Michael A. Langkjaer. (2012)։ «From Cool to Un-Cool to Re-Cool: Nehru and Mao Tunics in the Sixties and Post- Sixties West»։ Session 12: Fashioning Masculinity: Performances in Fiction, Music, and Psychedelic and Mod Subcultures: 4th Global Conference։ Վերցված է 2013-07-06 
  5. Emizet Francois Kisangani, Scott F. Bobb. Dress // Historical Dictionary of the Democratic Republic of the Congo. — 3 ed. — Scarecrow Press, 2009. — P. 141-142. — 716 p. — ISBN 9780810863255