Աբադիանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համայնք
Աբադիանիա
Abadiânia
Դրոշ Զինանշան
Bandeira Abadiânia GO.png Brasão Abadiânia GO.png

Կոորդինատներ: 16°12′41″ հվ. լ. 48°42′25″ ամ. ե. / 16.21139° հս․. լ. 48.70694° ավ. ե. / 16.21139; 48.70694
ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
ՆահանգԳոյաս
Հիմնադրված է1953 թ.
Մակերես1 044,159 կմ²
ԲԾՄ1052 մետր, 992 մետր
Բնակչություն18698 մարդ (2006)
Խտություն12.1 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC−3
Հեռախոսային կոդ62
Փոստային ինդեքսներ72940-000
Պաշտոնական կայքabadiania.go.gov.br
##Աբադիանիա (Բրազիլիա)
Red pog.png
##Աբադիանիա (Գոյաս)
Red pog.png

Աբադիանիա (պորտ.՝ Abadiânia), համայնք Բրազիլիայում՝ Գոյաս նահանգի կազմում։ Գտնվում է Արևմտյան նահանգի Գոյաս մարզում։ Մտնում է Էնտուրնու դու Դիստրիտու Ֆեդերալ գավառի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 18 698 մարդ՝ 2006 թվականի տվյալներով։ Գրավում է 1 044,159 կմ2 տարածք։ Բնակչության խտությունը՝ 12.1 մարդ/կմ²։ Քաղաքը հիմնադրվել է 1953 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Աբադիանիան 1953 թվականից է եղել որպես շրջկենտրոն, սակայն միայն 1960-ական թվականներին է ներկայիս տեղում հայտնվել, քանի որ բնակչությունը գոհ չէր մուտքի պայմաններից, և հետզհետե նրանք սկսեցին կառուցել իրենց տները մայրուղու երկայնքով՝ 18 կմ այն հեռավորության վրա, որտեղ գտնվում է ժամանակակից քաղաքը:[1]

Կրթություն և առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորածինների մահացության մակարդակը ՝ 1000 կենդանի ծնվածի 22.36 (2000 թվական) Գրագիտության մակարդակ ՝ 84.1 (2000 թվական) Հիվանդանոցներ. բացակայում է (2007 թթվականի փետրվար) Դպրոցներ՝18 հատ դպրոց` 36369 աշակերտով (2006 թվական)[2]

Մարդկային զարգացման 2000 թվականի ինդեքսի համաձայն, Աբադիանիան ստացել է 0.723 գնահատական, ինչը նրան թույլ է տվել զբաղեցնել 165 հորիզոնականը (242 շրջաններից) պետական վարկանիշային աղյուսյակում և 2569 հորիզոնականը՝ ազգային վարկանիշային աղյուսակում (5507 համայնքներից):[3]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական արտադրություն (եգիպտացորեն, բրինձ, լոբի, անասնապահություն)։ Քաղաքն ունի երկու նորակառույց գործարան։

2006 թվականի գյուղատնտեսության տվյալներ

  • Ֆերմերներ ՝ 1150 հատ
  • Ընդհանուր մակերեսը `85292 հա:
  • Բազմամյա տնկիների զբաղեցրած տարածք ՝ 5901 հա:
  • Մշտադալար տնկիների զբաղեցրած տարածք ՝ 5703 հա:
  • Արոտավայրերի տարածք ՝ 51 990 հա:
  • Անտառ և անտառային տարածք ՝ 17255 հա:
  • Խոշոր եղջերավոր անասուն ՝ 41665 հատ

Հիմնական տուրիստական տեսարժան վայրերը երկու ջրվեժներն են ՝ Cachoeira do Ribeirão Curralinho և Cachoeira Pedregulho ՝ Կորումբա գետը և կրոնական տոները:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համախառն ներքին արդյունքը, 2003 թվականի դրությամբ, կազմում է՝ 44.574.814,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
  • Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2003 թվականի դրությամբ, կազմում է՝ 3.632,24 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
  • Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում է՝ 0,726 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sepin Histórico dos Municípios Archived 2007-01-15 at the Wayback Machine.
  2. Sepin Perfil dos Municípios Archived 2007-01-15 at the Wayback Machine.
  3. IDH-M 2000