Աարոն Էկհարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աարոն Էկխարտից)
Picto infobox film.png
Աարոն Էկհարտ
Aaron-Eckhart-Traveling.jpg
Աարոն Էկհարտ, 2008 թվական
Ծնվել է մարտի 12, 1968 (50 տարեկան)
Ծննդավայր Կուպերտինո, Կալիֆորնիա, ԱՄՆ
Կրթություն Բրիհեմ Յանգի համալսարան և William Esper Studio[1]
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգություն ամերիկացի
Կրոն Մորմոն
Այլ անուն(ներ) Աարոն Էդվարդ Էկհարտ
Մասնագիտություն Դերասան
Ակտիվ շրջան 1992 - այժմ
Պարգևներ և մրցանակներ Ջեյմս Ջոյսի մրցանակ
IMDb ID 0001173
aaron-eckhart.net
Commons-logo.svg Աարոն Էկհարտ՝ Վիքիպահեստ

Աարոն Էդվարդ Էկհարտ (անգլ.՝ Aaron Eckhart, ծնվել է մարտի 12, 1968-ին, Կուպերտինո, Կալիֆորնիա), ամերիկացի դերասան, «Ոսկե Գլոբուս» մրցանակի նոմինանտ։ Ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական դերերի դերակատար տարբեր տեսակի ֆիլմերում և մի շարք մրցանակների դափնեկիր Նիլ Բուտի «Տղամարդկանց ընկերակցությունում» («In the Company of Men», 1997 թվական) անկախ կինոնկարում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկհարտը ծնվել է Կուպերտինոյում, Կալիֆորնիայի նահանգ, բանաստեղծուհու և մանկական գրող Մերի Մ. (Լոուրենս) Էկհարտի և լրատվական տեխնոլոգիաների մասնագետ Ջեյմս Կ. «Սինյորա Ջիմա» Էկհարտի ընտանիքում և հանդիսանում է երեք երեխաներից կրտսերը։ Դաստիարակություն ստացել է «Վերջին օրերի սրբեր»-ը (անգլ.՝ Latter-day Saint) եկեղեցում։ Դեռահաս ժամանակ Աարոնը ապրում էր ընտանիքի հետ սկզբից Անգլիայում, իսկ այնուհետև և Ավստրալիայում, Սիդնեյում:

Դպրոցից հետո նա երեք տարով ուղևորվում է Հավայան կղզիներ, որտեղ զբաղվում է սերֆինգով, իսկ ավելի ուշ ծառայության է անցնում «Վերջին օրերի սրբեր»-ը եկեղեցու Ֆրանսիայի և Շվեյցարիայի ներկայացուցչություններում։ Իր դերասանական կրթությունը Աարոն Էկհարտը ստացել է Բրիհեմ Յանգի համալսարանում, որն ավարտել է 1994 թվականին։ Աարոնը նշանադրված է եղել դերասանուհի Էմիլի Կլայնի հետ, սակայն նրանից բաժանվել է 1998 թվականին։

«Էրին Բրոկովիչ» («Erin Brockovich», 2000 թվական) ֆիլմի նկարահանումների համար նա հատուկ ձեռք է բերել մոտոցիկլետ, որպեսզի սովորի վարել այդ փոխադրամիջոցը։ 2006 թվականին լուրեր են տարածվում Աարոնի ռոմանտիկ կապի մասին ամերիկյան «ՇիԴեյզի» («SHeDAISY») քանթրի խմբի մեներգչուհի Քրիստին Օսբորնի հետ այն բանից հետո, երբ նա նկարահանվել է խմբի «I’m Taking The Wheel» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի մեջ, որտեղ նա տեսահոլովակի ամենավերջում համբուրում է Քրիստինին։

Էկհարտը նաև հանդիսանում է «Վերջին օրերի սրբեր» եկեղեցու անդամ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս ուսանող ժամանակ Աարոն Էկհարտը նկարահանվել է մորմոնական թեմայով «Աստծո ողբ» կինոնկարում։ Նա ներկայացվել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի Լիամետրաժ խաղարկային կատակերգական ֆիլմի լավագույն դերասան անվանակարգում «Այստեղ ծխում են» («Thank You for Smoking») կինոնկարում իր դերակատարման համար։ Աարոն Էկհարտը կատարում է շրջանային դատախազ Հարվի Դենտի դերը, հայտնի նաև որպես Հարվի Երկերեսանի, Քրիստոֆեր Նոլանի Բեթմենի մասին եռագրության երկրորդ մասում, որը էկրանին հայտնվել է 2008 թվականին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1992 Կրկնակի չեն դատում Double Jeopardy Դուեյն
1993 Նորածինների ծեծը Slaughter of the Innocents Քեն Ռեյնոլդս
1996 Օտարները ընտանիքում Aliens in the Family
1997 Տղամարդկանց ընկերակցությունում In the Company of Men Չեդ
1998 Քո ընկերները և հարևանները Your Friends & Neighbors Բարրի
1998 Արյունոտ հինգշաբթի Thursday Նիկ
1999 Մոլլի Molly Բակ Մակկեյ
1999 Ամեն կիրակի Any Given Sunday Նիկ Կրոզյե
2000 Էրին Բրոկովիչ Erin Brockovich Ջորջ
2000 Քույր Բեթին Nurse Betty Դեյլ Սայմուր
2000 Անկում Tumble տղամարդ
2001 Խոստում The Pledge Ստեն Կրոլակ
2002 Մոլագարություն Possession Ռոլանդ Միչել
2003 Երկնային գունդ The Core Ջոշուա Կիյզ
2003 Վերջին միսիան The Missing Բրեյկ Բոլդուին
2003 Հատուցման ժամը Paycheck Ջեյմս Ռետրիկ
2004 Մարդասպանների որսորդ Suspect Zero Թոմաս Մակելվեյ
2005 Անհաջողակ Neverwas Զակ Ռայլի
2005 Արատավոր կապեր Conversations With Other Women տղամարդ
2006 Այստեղ ծխում են Thank You for Smoking Նիկ Նեյլոր
2006 Հյուսված մարդը The Wicker Man Truck Stop Patron
2006 Սև խոլորձ The Black Dahlia Լիլանդ «Լի» Բլանչարդ
2007 Ոչինչ անձնական Towelhead (Nothing is Private) Տրեվիս Վուոզո
2007 Բարև, Բիլ Meet Bill Բիլ Անդերսոն
2007 Կյանքի համը No Reservations Նիկ Պալմեր
2007 Ինչպես ափի մեջ Towelhead Պարոն Վուոզո
2008 Մութ ասպետ The Dark Knight Հարվի Դենտ/Երկերեսանի
2009 Սերը պատահում է Love Happens Բյորկ
2010 Ճագարի որջ Rabbit Hole Հաուի Կորբետ
2011 Այլմոլորակային ներխուժում։ Ճակատամարտ Լոս Անջելեսի համար Battle: Los Angeles Սերժանտ Նանտս
2011 Ռոմային օրագիր The Rum Diary Սանդերսոն
2012 Էքսպատ The Expatriate Բեն Լոգան
2013 Օլիմպի անկումը Olympus Has Fallen ԱՄՆ-ի նախագահ Բենջամին Էշեր
2014 Ես Ֆրանկենշտեյնն եմ I, Frankenstein Ադամ Ֆրանկենշտեյն
2015 Իմ ամբողջ Ամերիկան My All American Դարել Ռոյալ
2015 Արյունաքամ լինել դրա համար Bleed for This Կևին Ռունի
2015 Ինկարնատ Incarnate
2016 Լոնդոնի անկումը London Has Fallen ԱՄՆ-ի նախագահ Բենջամին Էշեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]