Ա՜խ, ես երանի...

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ա՜խ, ես երանի...
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1891
ՎիքիդարանԱ՜խ, ես երանի...

«Ա՜խ, ես երանի...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից գրված՝ 1891 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1891 թվականի հունվարի 13-ին։

Ինքանագիրը չի պահպանվել[1]։

Այս բանաստեղծությունն առաջին անգամ առանց վերնագրի տպագրվել է 1891 թվականին լույս տեսած «Մուրճ» ամսագրի №3-ում (էջ 341)։ Այնուհետև՝ Մոսկվայում 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում ( էջ 85)՝ թվագրված՝ «1891 թվականի հունվարի 13»։ Հետո՝ 1903 թվականին՝ Թիֆլիսում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքում։ 1908 թվականին Բաքվում լույս է տեսել Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գիրքը՝ դարձյալ առանց վերնագրի ( էջ 15)։ Ապա՝ Երևանում 1940-1959 թվականին Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (Էջ 60)։

Արտատպվում է 1908 թվականին Բաքվում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններ գրքից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակություն. էջ 565.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ա՜խ, ես երանի...