ԱՓՌ-1400
ԱՓՌ-1400 (APR-1400 կամ Advanced Power Reactor—Առաջատար հզորության ռեակտոր) 1450 ՄՎտէ հզորությամբ երրորդ սերնդի ռեակտոր է, որը նախագծվել է Կորեայի էլեկտրական հզորության ընկերության կողմից ՕՓՌ-1000 երկրորդ սերնդի ռեակտորի հիման վրա։
Բովանդակություն
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՓՌ-1400-ը ճնշմամբ ջրային ռեակտոր է, որը կազմված է երկու առաջնային շրջանից, որոնցից ամեն մեկը երկու սառը և մեկ տաք ոտք ունի, որոնք ուղղվում են իր երկու հսկա շոգեգեներատորներին (ընդհանուր՝ չորս սառը ոտք և երկու տաք ոտք)։ Եվրոպայի երկրների ուղեցույցների հետ համաձայնեցված նրա տարբերակը կոչվում է ԵՎ-ԱՓՌ1400 (EU-APR1400), որի հատկանիչներից է հալման թակարդը (core catcher)։
ԱՓՌ-1400-ն 18 ամսվա վառելիքի ցիկլ ունի, իսկ իր կառուցումը տևում է 48 ամիս։
Հեռանկար[խմբագրել | խմբագրել կոդը]
Այժմ աշխարհի երկու երկրում գտնվում և կառուցվում են ԱՓՌ-1400 ռեակտորներ՝ Հարավային Կորեայում և Արաբական Միացյալ Էմիրություններում։ Հարավային Կորեայում այժմ շահագործման հանձնման ընթացքում է 1 ռեակտոր (Շին Կորի 3) և երեքը կառուցման ընթացքում են, իսկ չորսը պլանավորված է։ ԱՄԷ-ում այժմ կառուցվում են չորս ԱՓՌ-1400 ռեակտոր։ Նաև Ֆինլանդիայի ՕԼ4 ռեակտորների համար ընտրման թեկնածու է։
| Ռեակտոր | Կառուցման ավարտման տարի |
|---|---|
| Շին Կորի 3 | 2015 (կառուցման ընթացքում) |
| Շին Կորի 4 | 2016 (կառուցման ընթացքում) |
| Շին Ուլչին 1 | 2016 (կառուցման ընթացքում) |
| Շին Ուլչին 2 | 2017 (կառուցման ընթացքում) |
| Շին Կորի 5 | 2018 (Պլանավորված) |
| Շին Կորի 6 | 2019 (Պլանավորված) |
| Շին Ուլչին 3 | 2020 (Պլանավորված) |
| Շին Ուլչին 4 | 2021 (Պլանավորված) |
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Nuclear Power in Korea»։ Information Papers։ World Nuclear Association (WNA)։ մարտի 18, 2010։ Վերցված է 2012-02-04
- ↑ «U.S. and South Korean Cooperation in the World Nuclear Energy Market: Major Policy Considerations»։ fas.org։ Վերցված է 8 մարտի 2013
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն, TECDOC-1391, Առաջատար թեթև ջրային ռեակտորների նախագծման իրավիճակը անգլ.՝ Status of advanced light water reactor designs, 2004
- Development of passive flow controlling safety injection tank for APR1400, KAERI, 2007
- Effectiveness of External Reactor Vessel Cooling (ERVC) Strategy for APR1400 and Issuesof Phenomenology Uncertainties, KHNP, 2005
- APR1400 Plant Design, KHNP
- Advances Nuclear Reactor Safety Issues and Research Needs, Workshop Proceedings, Paris, France, 18-20 February, 2002.
- The Design Features of Advances Power Reactor 1400, KHNP, 2009.
- Proven Technology for the APR1400's Development, Korea Atomic Energy Research Institute, IAEA INPRO, 2010.
- http://www.iaea.org/NuclearPower/Downloadable/aris/2013/9.APR1400.pdf
- http://www.world-nuclear.org/info/Nuclear-Fuel-Cycle/Power-Reactors/Advanced-Nuclear-Power-Reactors/