ԱՐՓԱ հիմնարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արփա (այլ կիրառումներ)
ԱՐՓԱ հիմնարկ
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
ՀապավումARPA և ԱՐՓԱ
Հիմնադրված1992
Գլխադասային գրասենյակՏարզանա, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Կայքarpainstitute.org/About.html(անգլ.)

ԱՐՓԱ հիմնարկ կամ ԱՐՓԱ ինստիտուտ (անգլ.՝ ARPA Institute (Analysis Research & Planning for Armenia) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1992 թվականին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում մի շարք սփյուռքահայերի, գլխաւորութեամբ ԱՐՓԱ Հիմնարկի Նախագահ՝դոկթ. Յակոբ Փանոսեանի կողմից՝ միջազգային համագործակցություն հրավիրելով եւ կատարելով խորհրդատվություն, վերլուծություն, գիտահետազոտական և պլանային ծառայություններ եւ այլ աշխատանքներ Հայաստանի համար, տարբեր ոլորտներում։ Այն համագործակցում է Հայաստանի կառավարության, Գիտութիւնների ազգային ակադեﬕայի, բուհերի, հասարակական կազմակերպությունների եւ անձերի հետ։

Գործուներություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՐՓԱ-ի փորձագետները որպես խորհրդատու են ծառայել Հայաստանի հասարակական կազմակերպություններին և կառավարության կրթության, առողջապահության, տնտեսության, էներգետիկայի, երթեւէկության համակարգի, արդյունաբերության, և Հայաստան-սփյուռք հարաբերությունների ոլորտներում։

ԱՐՓԱ-ն կազմակերպել է Երևանում ուժանյութային խնդիրներին նվիրված առաջին համաժողովը, Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում հիﬓադրել է արդիական արյան փոխներարկման և հետազոտական կենտրոն, ՀՀ-ի և ԼՂՀ-ի դպրոցներում «Առողջ ապրելակերպ և կյանքի ոճ» թեմայով դասընթացներ, ու նաև երիտասար գիտնականների եւ բուհերի ուսանողների «Նորարարության ամէնամյա մրցույթ»[1]։ Առաւել եւս, ԱՐՓԱ Հիմնարկը կազմակերպում է ամէնամսյա դասախօսություններ Հայաստանի կամ հայության մասին, Լոս Անջելոսի, Շըրման Օքս շրջանում, հրաւիրելով տարբեր բնագաւարներէ մասնագէտներ։

Նորարարության մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթը տեղի է ունենում ամեն տարի սկսած 2006 թվականից։ Նորարարությունները պետք է լինեն 35 տարէկանից պակաս երիտասարդ գիտնականների եւ կամ առավելագույնը չորս ուսանողներից կազմված խմբի աշխատանք և կամ համալսարանական ղեկավարի հսկողությամբ՝ խմբի աշխատանք եւ պէտք է ներբեռնել հետեւյալ կայքէջում՝ http://cyberchairpro.borbala.net/arpapapers/submit/։(չաշխատող հղում) Նոր մեքենաների և մեխանիկական սարքերի դեպքում նրանք պետք է լինեն կառավարելի։ Քիմիական նյութի դեպքում, պետք է լինի ամբողջական և հաջողակ կիրառման ապացույցով եւ լուսանկարներով։ Նոր բույսի դեպքում պետք է ներկայացվեն գունավոր լուսանկարներ և լուսապատկերներ (սլայդներ)։

Նորարարությունը պետք է լինի փորձարկուած եւ վերարտադրելի, եւ նաեւ ունենա արտադրանք դառնալու փաստացի հնարավորություն[2]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԱՐՓԱ-ի մասին (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 17-ին.
  2. «ԱՐՓԱ հիմնարկի նորարության մրցույթ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://arpainstitute.org/competitions/ Արխիվացված 2018-05-24 Wayback Machine