ԱՄՆ 10.000-դոլարանոց թղթադրամ
| Ենթակատեգորիա | ԱՄՆ դոլարի թղթադրամներ | |
|---|---|---|
| Պատկերված | Salmon P. Chase | |
| Նոմինալ | 10 000 ԱՄՆ դոլար | |

ԱՄՆ 10.000-դոլարանոց թղթադրամ ($10000), Միացյալ Նահանգների արժույթի հին դենոմինացված անվանական արժեք։ Այս անվանական արժեքը առաջին անգամ թողարկվել է 1878 թվականին, իսկ վերջին շարքերը տպագրվել են 1934 թվականին։ Դրանք շրջանառությունից հանվել են 1969 թվականից հետո։ 10.000 դոլարանոց թղթադրամը Միացյալ Նահանգների արժույթի ամենաբարձր անվանական արժեքն էր, որը շրջանառվում էր հանրության շրջանում[1]։
Թեև 10.000-դոլարանոց թղթադրամները հանրության կողմից օգտագործվող ամենաբարձր անվանական արժեքն էին, սակայն ավելի բարձր անվանական արժեքով՝ 100.000-դոլարանոց թղթադրամը, օգտագործվում էր միայն բանկերի միջև փոխանցումների համար, չէր շրջանառվում հանրության շրջանում[2], և ֆիզիկական անձանց մոտ դրա առկայությունն ապօրինի է[3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին 10.000-դոլարանոց թղթադրամները թողարկվել են որպես մեծ չափսի թղթադրամներ՝ 7.38 մատնաչափ (187 մմ) երկարությամբ և 3.18 մատնաչափ (81 մմ) լայնությամբ, և դրանց վրա պատկերված էր Էնդրյու Ջեքսոնը։ 1928 թվականի շարքից սկսած՝ թղթադրամի չափսը փոքրացվեց՝ դառնալով 6.14 մատնաչափ (156 մմ) երկարությամբ և 2.61 մատնաչափ (66 մմ) լայնությամբ։
918 թվականի շարքի դիմերեսին ընդգրկված էր տեքստ «Դաշնային պահուստային թղթադրամ» (անգլ.՝ «Federal Reserve Note») և «Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնողին կվճարի տասը հազար դոլար» (անգլ.՝ «The United States of America will pay to the bearer on demand ten thousand dollars») և Գանձապետարանի նախկին քարտուղար Սալմոն Պ. Չեյսի դիմանկարը[4]։ Դարձերեսին պատկերված էին վաղ բնակիչները՝ նավեր նստելիս («Ուխտավորների նավարկությունը») և 10,000 թիվը՝ «Դաշնային պահուստային թղթադրամ» բառերի հետ միասին[4]։
1928 և 1934 թվականների ավելի պարզեցված շարքի դարձերեսին պատկերված էր դեկորատիվ եզրագիծ և տեքստ՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգներ» (անգլ.՝ «The United States of America»), «Տասը հազար դոլար» (անգլ.՝ «Ten Thousand Dollars») և «10,000»[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Միացյալ Նահանգների տասը հազար դոլարանոց թղթադրամը տպագրվել է 1878-ից մինչև 1934 թվականը։ 10.000-դոլարանոց թղթադրամն առաջին անգամ հայտնվել է 1878 թվականի օրինական վճարամիջոցի շարքում։ Այն վերաթողարկվել է 1914 և 1918 թվականների, ինչպես նաև 1928 և 1934 թվականների շարքերում[1]։ 1878 թվականի մեծ չափսի «Ձիու ծածկոց» (անգլ.՝ «Horse Blanket») դոլարը ուներ 7.38 մատնաչափ (187 մմ) երկարություն և 3.18 մատնաչափ (81 մմ) լայնություն, իսկ 1928 թվականի շարքը՝ 6.14 մատնաչափ (156 մմ) երկարություն և 2.61 մատնաչափ (66 մմ) լայնություն[6][7]։
Թղթադրամն ի սկզբանե թողարկվել էր որպես ոսկու հավաստագիր, սակայն 1933 թվականի Գործադիր հրաման 6102-ը սահմանափակեց ոսկու արժույթի տիրապետումը, ուստի թղթադրամը վերադիզայնավորվեց և վերաթողարկվեց որպես Դաշնային պահուստային թղթադրամ[1]։ Փորագրության և տպագրության գրասենյակը դադարեցրեց դրանց տպագրությունը 1934 թվականին[8], բայց շարունակեց թողարկել մինչև 1969 թվականը։ Այս թղթադրամները հանրության շրջանում շատ չէին շրջանառվում, քանի որ դրանք հիմնականում տպագրվում էին բանկերի միջև գործարքները հեշտացնելու համար։ 1969 թվականի հուլիսի 14-ին Միացյալ Նահանգների Գանձապետական դեպարտամենտը հայտարարեց, որ 100 դոլարից բարձր բոլոր անվանական արժեքի թղթադրամների թողարկումը կդադարեցվի, և բոլոր բանկերից պահանջվեց ցանկացած 10.000-դոլարանոց թղթադրամ ուղարկել իրենց՝ ոչնչացման համար, ինչը թղթադրամներն ավելի ու ավելի հազվադեպ դարձրեց[9][10]։
Կոլեկցիոներները վճարել են 480,000 դոլար[11]՝ առանձին գնահատված բարձրարժեք օրինակների համար[12]։ Քանի որ թղթադրամները հիմնականում չեն շրջանառվել բանկերից դուրս, դրանցից շատերը, որոնք դեռ գոյություն ունեն, մնում են անթերի վիճակում։
Խաղատան օպերատոր Բենի Բինիոնը ցուցադրել է հարյուր հատ 10.000-դոլարանոց թղթադրամ իր խաղատանը՝ Բինիոնսի խաղատուն և հյուրանոցում։ Ամբողջ հավաքածուն 1999 թվականին Ջեյ Փարինոն գնել է 10 միլիոն դոլարից պակաս գումարով։ Այդ ժամանակից ի վեր հավաքածուի առանձին թղթադրամներ վաճառվել են մինչև 188,000 դոլար մեկ թղթադրամի դիմաց։ Հավաքածուն ցրելուց առաջ յուրաքանչյուր թղթադրամի դիրքն ու սերիական համարները գրանցվել են, որպեսզի գնորդները կարողանային իմանալ, թե իրենց թղթադրամը որտեղ է գտնվել ցուցադրության մեջ[13]։
2023 թվականին 1934 թվականի չշրջանառված և Paper Money Guarantee ընկերության կողմից գնահատված 10.000-դոլարանոց թղթադրամը Տեխասի Heritage Auctions-ում վաճառվեց գրեթե 500,000 դոլարով[14]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
1878 թվականի $10,000 ոսկու հավաստագիր
-
1882 թվականի $10,000 ոսկու հավաստագիր
-
1917 թվականի $10,000 ոսկու հավաստագիր
-
1928 թվականի $10,000 ոսկու հավաստագիր
-
1934 թվականի $10,000 ոսկու հավաստագիր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Gilkes, Paul (2016 թ․ հուլիսի 15). «When U.S. paper money denominations included $10,000, even $100,000 notes». CoinWorld (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «$10,000 Bill Museum of American Finance». www.moaf.org. Museum of American Finance. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «$100,000 Gold Certificate Engraving & Printing». www.bep.gov. The Bureau of Engraving and Printing. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ 4,0 4,1 «10,000 Dollars, Federal Reserve Note, United States, 1918». americanhistory.si.edu (անգլերեն). Smithsonian. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «10,000 dollars, Federal Reserve Note, United States, 1928». americanhistory.si.edu. Smithsonian Institution. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «All Kinds Of U.S Large-Size Paper Money – Large Bills Currency». Collectibles & Currency (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Miller, Zoë (2018 թ․ հոկտեմբերի 17). «How the dollar has changed over the years». Business Insider. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Historical Currency | Engraving & Printing». www.bep.gov. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Bureau of Engraving And Printing». www.bep.gov. The Bureau of Engraving & Printing. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Chapter 5. Federal Reserve Notes». Board of Governors of the Federal Reserve System (անգլերեն). Federal Reserve. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Orie, Amarachi (2023 թ․ սեպտեմբերի 20). «$10,000 bill from Great Depression era sells for $480,000 at auction». CNN (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «PMG-graded High-Dollar Notes in the Spotlight at January Heritage Sale». pmgnotes. Paper Money Guaranty. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Brean, Henry (2016 թ․ հունվարի 8). «Someone wants to spend $188,000 for $10,000 cash». Las Vegas Review-Journal. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Czachor, Emily Mae (2023 թ․ սեպտեմբերի 27). «$10,000 bill sells for nearly half a million dollars at Texas auction — and 1899 coin sells for almost as much – CBS News». www.cbsnews.com. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 13-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ 10.000-դոլարանոց թղթադրամ» հոդվածին։ |