Jump to content

ԱՄՆ (եռերգություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ
անգլ.՝ U.S.A.
ՀեղինակՋոն Դոս Փասոս
Տեսակվեպերի շարք և եռագրություն
Ժանրքաղաքական ֆանտաստիկա
Կազմված էThe 42nd Parallel?
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչModern Library?
OCLC33819088
Պարգև(ներ)

ԱՄՆ (եռերգություն) (անգլ.՝ The U.S.A.) ամերիկացի գրող Ջոն Դոս Փասոսի երեք վեպերից կազմված շարք, որը ստեղծվել է Ռուսաստան կատարած ճանապարհորդությունից անմիջապես հետո և կոմունիզմի գաղափարներից հիասթափվելուց առաջ. «42-րդ զուգահեռը» (պատմվածքը գրված է 1930 թվականին), «1919» (գրված 1932 թվականին) և «Մեծ փողեր» (գրված 1936 թվականին)։ Բոլոր երեք աշխատանքները մեկ գրքում՝ «ԱՄՆ», առաջին անգամ տպագրվել է 1938 թվականի հունվարին՝ Harcourt-ի կողմից։ Ըստ «Modern Library» հրատարակչության, այն ընդգրկված է XX դարում գրված անգլերեն լեզվով հարյուր լավագույն վեպերի ցանկում, որում այն զբաղեցնում է 23-րդ տեղ[1]։

Առանձնահատկություն և բովանդականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպերից յուրաքանչյուրում գրողը նկարագրել է տարբեր ամերիկացիների պատմություններ, որոնց ճակատագրերը, այնուամենայնիվ, հատվում են սյուժեի զարգացման ընթացքում, ովքեր 20-րդ դարի առաջին կեսին փորձել են իրենց տեղը գտնել ամերիկյան հասարակության մեջ։ Մեջբերել է նաև կարճ կենսագրական պատմություններ երկրի հայտնի քաղաքացիների մասին, ինչպիսիք են Այսեդորա Դունկան կամ Ֆրեդերիկ Թեյլորը, երբեմն` իրենց գործունեության բացասական գնահատմամբ, երբեմն էլ դրական կամ չեզոք։ Այս աշխատության մեջ Դոս Փասոսը ստեղծեց կոլաժների նման մի բան՝ հիմնված թերթի հրապարակումների և ժողովրդական երգերի վրա, տեղադրեց ինքնակենսագրական գլուխներ՝ գրված գիտակցության հոսքի եղանակով։ Ընդհանուր առմամբ, եռագրության մեջ կարելի է առանձնացնել պատմվածքի չորս ձև։ Չնայած «ԱՄՆ»-ում ակնհայտ հերոսի բացակայությանը, Եկատերինա Սալմանովայի խոսքերով «կարելի էր կռահել միայնակ տղամարդու կերպարը, որը օգնության և աջակցության կարիք ունենալով կորել էր այս խառնաշփոթ և անտարբեր աշխարհում»[2]։

Վեպերում մեծ ուշադրություն է դարձվում աշխատող դասակարգի` իրենց իրավունքների համար պայքարի հարցերին։ «Մեծ փողեր»-ի էջերում նկարագրում է «Սակոյի և Վանզետիի գործը»[3]

«ԱՄՆ»-ի տեքստը մի քանի անգամ հարմարեցվել է ռադիոհաղորդումների համար[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «100 книг по версии Modern Library» (ռուսերեն). the-best-books.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  2. «Романы Джона Дос Пассоса» (ռուսերեն). litresp.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  3. «Текст романа «Большие деньги» в русском переводе» (ռուսերեն). litresp.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.(չաշխատող հղում)
  4. Sackler, Howard. «42nd Parallel Radio Production, 1/6». SoundCloud. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.