ԱՄՆ դոլարի թղթադրամներ
Հինգ դոլարանոց թղթադրամ՝ CONTINENTAL CURRENCY գրությամբ, թողարկվել է Ֆիլադելֆիայում 1775 թվականի մայիսի 10-ին[1] | |
| Երկիր | |
|---|---|
| Տպող | Փորագրության և տպագրության գրասենյակ |
ԱՄՆ դոլարի թղթադրամներ, 1775-1779 թվականներին Մայրցամաքային Կոնգրեսի թողարկած մայրցամաքային արժույթի թղթադրամներ։ Այդ թողարկումից միառժամանակ անց թղթադրամի փոխարեն Միացյալ Նահանգներում օգտագործվել է միայն ոսկի և արծաթ։ 1812 թվականին ԱՄՆ-ն սկսել է թողարկել գանձապետական պարտատոմսեր, չնայած դրանց թողարկման դրդապատճառը դաշնային ծախսերի ֆինանսավորումն է եղել, այլ ոչ թե շրջանառության միջոցի ապահովումը։ 1861 թվականին ԱՄՆ-ն սկսել է թողարկել ցպահանջ թղթադրամներ, որոնք Միացյալ Նահանգների կողմից թողարկված առաջին թղթադրամներն էին, որոնց հիմնական նպատակը շրջանառությունն է դարձել։ Իսկ 1914 թվականից ի վեր ԱՄՆ-ն թողարկել է Դաշնային պահուստային թղթադրամներ։
1971 թվականից ի վեր, Դաշնային պահուստային թղթադրամները ԱՄՆ դոլարի միակ թողարկված թղթադրամներն են։ Սակայն անցյալում որոշ պահերին Միացյալ Նահանգներն ունեցել է տարբեր տեսակի թղթադրամներով ներկայացուցչական գումարներ, ինչպիսիք են՝ ԱՄՆ թղթադրամները (1862–1971), տոկոսագումարով արժեթղթները (1863-1865) և ոսկու արժեթղթները (1865–1934):
Դաշնային պահուստային պարտատոմսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաշնային պահուստային համակարգի պարտատոմսերն առաջին անգամ թողարկվել են 1914 թվականին[2] և Դաշնային պահուստային համակարգի պարտավորություններն են։ Դրանք փոխարկելի են եղել ոսկով մինչև 1933 թվականը[3] ː Այդ ամսաթվից հետո դրանք այլևս հնարավոր չէր փոխարկել որևէ բանով, ինչպես ԱՄՆ թղթադրամները (ինչը հետագայում հանգեցրել է ԱՄՆ թղթադրամների արտադրության դադարեցմանը): Դ 1929 թվականին դրանք փոքր չափերով են թողարկվել և այսօր Միացյալ Նահանգներում շրջանառության մեջ գտնվող միակ արժույթն են։
Սկզբնապես Դաշնային պահուստային պարտատոմսերը տպագրվել են $5, $10, $20, $50, $100, $500, $1,000, $5,000 և $10,000 արժողությամբ թղթադրամներով։ $500, $1,000, $5,000 և $10,000 արժողությամբ թղթադրամները վերջին անգամ տպագրվել են 1945 թվականին և դադարեցվել են շրջանառվել 1969 թվականին, ինչի շնորհիվ $100 դարձել է շրջանառության մեջ գտնվող ամենամեծ արժողությամբ թղթադրամը։
$1 թղթադրամը ավելացվեց 1963 թվականին՝ փոխարինելու $1 արծաթե սերցիֆիկատին, այն բանից հետո, երբ այդ տեսակի արժույթը դադարել է շրջանառվել։ 1971 թվականին ԱՄՆ թղթադրամների շրջանառությունից դադարեցվելուց ի վեր, Դաշնային պահուստային համակարգի թղթադրամները ԱՄՆ-ում շրջանառվող միակ արժույթն են։
1976 թվականին ավելացվել է $2 թղթադրամը՝ ԱՄՆ $2 թղթադրամի պաշտոնապես դադարեցումից 10 տարի անց։ Այս անվանական թղթադրամը ժողովրդականություն չի վայելել և այժմ այն դիտվում է որպես հուշանվեր[4], չնայած այն դեռևս տպագրվում է։ 1996 թվականից սկսած՝ բոլոր թղթադրամները, բացառությամբ $1 և $2 դոլարանոցների, վերաձևավորվել են՝ դրանց վրա պատկերված մարդկանց դիմանկարներն ավելի մեծ դարձնելով։ 2004 թվականից ի վեր բոլոր թղթադրամները (բացառությամբ $1 և $2 ) աստիճանաբար փոխվել են՝ ունենալով տարբեր գույներ, որպեսզի դրանք ավելի հեշտությամբ տարբերվեն միմյանցից, մինչև վերջին նման թղթադրամի թողարկումը 2013 թվականին ($100):
| Շրջանառության մեջ գտնվող Միացյալ Նահանգների ընթացիկ թղթադրամները | ||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Նկարներ | Արժեք | Ֆոնի գույն | Լյումինեսցենտային ժապավենի գույն | Նկարագրություն | Ամսաթիվ | |||||
| Դիմերես | Դարձերես | Դիմերես | Դարձերես | ջրանիշ | Առաջին սերիա | Թողարկում | ||||
| $1 | Կանաչ | բացակա | Ջորջ Վաշինգտոն
(1-ին Նախագահ) |
Միացյալ Նահանգների Մեծ կնիքը | բացակա | 1963 | 1963 | |||
| $2 | Կանաչ | բացակա | Թոմաս Ջեֆերսոն
(3-րդ նախագահ) |
Անկախության հռչակագիր Ջոն Տրամբուլ | բացակա | 1976 | 1976 թվականի ապրիլի 13 | |||
| $5 | Մանուշակագույն | Կապույտ | Աբրահամ Լինքոլն
(16-րդ նախագահ) |
Լինքոլնի Հուշահամալիր | Երկու ջրանիշ "5" թվով | 2006 | 2008 թվականի մարտի 13 | |||
| Դիմերեսը ՝ Միացյալ Նահանգների Պետական մեծ կնիքը | ||||||||||
| $10 | Նարնջագույն | Նարնջագույն | Ալեքսանդր Համիլթոն
(Հիմնադիր հայր; ֆինանսների 1-ին նախարար) |
Գանձապետարանի շենք | Ալեքսանդր Համիլթոն | 2004 A | Մարտի 2, 2006 | |||
| Արտահայտություն Սահմանադրությունից` We the People (Մենք ՝ ժողովուրդ), | ||||||||||
| $20 | Կանաչ | Կանաչ | Էնդրյու Ջեքսոն
(7-րդ նախագահ) |
Սպիտակ տուն | Էնդրյու Ջեքսոն | 2004 | 2003 թվականի հոկտեմբերի 9 | |||
| Արծիվ | ||||||||||
| $50 | Վարդագույն | Դեղին | Ուլիս Ս. Գրանտ
(18-րդ նախագահ) |
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կապիտոլիում | Ուլիս Ս. Գրանտ | 2004 | 2004 թվականի սեպտեմբերի 28 | |||
| Միացյալ Նահանգների Դրոշ | ||||||||||
| $100 | կապտա-կանաչ | Վարդագույն | Բենջամին Ֆրանկլին
(Հիմնադիր հայր) |
Անկախության սրահ | Բենջամին Ֆրանկլին | 2009Ա | 2013 թվականի հոկտեմբերի 8 | |||
| Անկախության հռչակագիր | ||||||||||
| Այս պատկերները նախատեսված են 0.7 պիքսել մեկ միլիմետրի համար, Ստանդարտների աղյուսակի համար տե՛ս՝ թղթադրամների բնութագրերի աղյուսակ. | ||||||||||
Պատմական թղթադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայրցամաքային արժույթ (1775–1779)
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկյան հեղափոխությունից առաջ տասներեք գաղութներից յուրաքանչյուրը թողարկել էր իր սեփական թղթադրամը, որը հաճախ անվանական արժեք է ունեցել բրիտանական ֆունտ ստերլինգով, շիլինգով և պենսով։ 1776 թվականին նորաստեղծ Միացյալ Նահանգները թողարկել է արժույթ, որը գնել են նրանք, ովքեր ցանկանում էին աջակցել պատերազմին (խոստացվել էր, որ պատերազմի ավարտից հետո արժույթը կարող է փոխանակվել իսպանական դոլարներով): Սկզբում թղթադրամները շրջանառվել են նշված արժեքին համարժեք, սակայն մի քանի ամիս անց դրանք սկսել են արժեզրկվել, մինչև որ գրեթե ամբողջությամբ արժեզրկվելը։ Միացյալ Նահանգները համաձայնել է փոխանակել պարտատոմսերը գանձապետական պարտատոմսերի անվանական արժեքի 1%-ով։ Թողարկված թղթադրամների անվանական արժեքը տատանվում էր $ 1/6 մինչև $80։
Ցպահանջ պարտատոմսեր (1861–1862)
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկյան հեղափոխությունից առաջ տասներեք գաղութներից յուրաքանչյուրը թողարկել էր իր սեփական թղթադրամը, որը հաճախ անվանական արժեք է ունեցել բրիտանական ֆունտ ստերլինգով, շիլինգով և պենսով։ 1776 թվականին նորաստեղծ Միացյալ Նահանգները թողարկել է արժույթ, որը գնել են նրանք, ովքեր ցանկանում էին աջակցել պատերազմին (խոստացվել էր, որ պատերազմի ավարտից հետո արժույթը կարող է փոխանակվել իսպանական դոլարներով): Սկզբում թղթադրամները շրջանառվել են նշված արժեքին համարժեք, սակայն մի քանի ամիս անց դրանք սկսել են արժեզրկվել, մինչև որ գրեթե ամբողջությամբ արժեզրկվելը։ Միացյալ Նահանգները համաձայնել է փոխանակել պարտատոմսերը գանձապետական պարտատոմսերի անվանական արժեքի 1%-ով։ Թողարկված թղթադրամների անվանական արժեքը տատանվում էր $ 1/6 մինչև $80։
ԱՄՆ պարտատոմսերը, որոնք հայտնի են նաև որպես օրինական վճարման ենթակա պարտատոմսեր, փոխարինել են ցպահանջ պարտատոմսերին՝ որպես ԱՄՆ-ի հիմնական արժույթ։ Դրանք չէին կարող փոխհատուցվել, բայց գանձվում էին բոլոր հարկերի և պարտքերի դիմաց, ինչից ելնելով էլ մարդիկ շրջանառության մեջ են դրել դրանք։ Պարտատոմսերը կարմիր կնիքով էին և սկզբնապես թողարկվում էին $1, $2, $5, $10, $20, $50, $100, $500 և $1,000 արժողությամբ թղթադրամներով։ $5,000 և $10,000 արժողությամբ թղթադրամները թողարկվել են 1878 թվականին և այդ ժամանակվանից ի վեր այլևս չեն թողարկվել։
ԱՄՆ թղթադրամները փոքր չափի են դարձել 1928 թվականին և շրջանառության մեջ են դրվել ընդամենը $1, $2 և $5 արժողությամբ թղթադրամներով։ 1934 թվականին, երբ Դաշնային պահուստային պարտատոմսերը դադարել են ոսկով մարվել, դրանց և օրինական վճարման ենթակա պարտատոմսերի միջև միակ տարբերությունն այն էր, որ առաջինները Դաշնային պահուստային համակարգի պարտավորություններն էին, իսկ վերջիններս՝ Միացյալ Նահանգների գանձապետարանի ուղղակի պարտավորությունները։
$2 և $5 թղթադրամները թողարկվել են մինչև 1966 թվականը, իսկ $2 թղթադրամը հասանելի է եղել միայն որպես ԱՄՆ թղթադրամ։ 1966 թվականին ԱՄՆ $5 թղթադրամը դադարել է շրջանառվել, իսկ $2 դոլարանոցը՝ ընդհանրապես դադարեցվել է շրջանառվել։ 1966 թվականին թողարկվել է $100 ամերիկյան թղթադրամ՝ շրջանառության մեջ գտնվող թղթադրամների քանակի վերաբերյալ իրավական պահանջները բավարարելու համար։ 1971 թվականին ամերիկյան թղթադրամների արտադրությունը դադարեցվել է,իսկ պաշտոնապես դադարեցվել են 1994 թվականին։
Ֆրակցիոն արժույթ (1862–1876)
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ արծաթե և ոսկե մետաղադրամները հանրությունը կուտակել էր պատերազմի արդյունքի վերաբերյալ անորոշության պատճառով։ Մարդիկ սկսել էին օգտագործել փոստային նամականիշներ՝ դրանք մետաղով պատելով (Encased postage stamp)՝ ավելի լավ պաշտպանության համար։ ԱՄՆ կառավարությունը որոշել է մետաղադրամները փոխարինել մեկ դոլարից պակաս արժողությամբ թղթադրամներով՝ խնդիրը լուծելու համար։ Թողարկված թղթադրամներն էին՝ 3¢, 5¢, 10¢, 15¢, 25¢ և 50¢։ Ֆրակցիոն արժույթի հինգ թողարկում է եղել[5][6]։
Բարդ տոկոսագումարով գանձապետական պարտատոմսեր (1863-1864)
[խմբագրել | խմբագրել կոդը]
1863 և 1864 թվականներին թողարկվել են բարդ տոկոսագումարով գանձապետական պարտատոմսեր՝ տարեկան 6% տոկոսով, որոնք հաշվարկվում էին վեց ամիսը մեկ՝ թողարկումից սկսած 3 տարի շարունակ: Նրանց անվանական արժեքներն էին $10, $20, $50, $100, $500 և $1,000ː
Ոսկու արժեթուղթ (1865-1934)
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկու արժեթղթներ (սերցիֆիկատ/մուրհակ) են թողարկվել 1865 թվականից մինչև 1934 թվականները և կարող էին փոխանակվել ոսկե մետաղադրամներով։ 1933 թվականին Միացյալ Նահանգներում ոսկու տիրապետման արգելքից հետո դրանք փոխարինվել են ԱՄՆ թղթադրամներով[7]։ Դրանք թողարկվել են մեծ չափսերով մինչև 1929 թվականը, իսկ հետագայում՝ փոքր չափսերով։ Սկզբնապես թղթադրամները թողարկվել են $20, $100, $500, $1,000, $5,000 և $10,000 անվանական արժեքներով։ $50 թղթադրամը շրջանառության մեջ է մտել 1882 թվականին, իսկ 1907 թվականին՝ $10-ը։ 1934 թվականին թողարկվել է նաև $100,000 թղթադրամ, որն օգտագործվել է միայն միջբանկային գործարքների համար, սակայն երբեք հասանելի չի եղել լայն հանրությանը։ Այդ արժողության թղթադրամը ունենալը շարունակում է լինել ապօրինիː
Ազգային բանկի թղթադրամներ (1869–1933)
[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ-ում ազգային թղթադրամները թողարկվել են Դաշնային կառավարության կողմից դա անելու լիազորված կամ արտոնագրված բանկերը։ Արտոնագրի ժամկետը 20 տարի աժամկետով, բայց այն կարող էր երկարաձգվել։ Դրանց տեսքը միատեսակ էր, բացառությամբ բանկի անվանմանː Արտոնագրերը թողարկվել են երեք թողարկմամբ կամ արտոնագրային ժամանակահատվածով՝ 1869–1882, 1882–1902 և 1902–1922։
1929 թվականին Մեծ ճգնաժամը հանգեցրել է արտակարգ վերաթողարկման, սակայն դրանք դադարեցվել են 1933 թվականին։ Թողարկվել են $1, $2, $5, $10, $20, $50, $100, $500 և $1,000 արժողությամբ թղթադրամներ։ $1, $2, $500 և $1,000 թղթադրամները թողարկվել են միայն մեծ չափսերով մինչև 1882 թվականը։ $1 և $2 արժողությամբ թղթադրամները տարածված են թողարկող բանկերի մեծ մասում։ $500 թղթադրամներից մնացած միայն երեք օրինակ է հայտնի, որոնցից մեկը պահվում է մասնավորի ձեռքում է, իսկ $1,000 գոյության մասին տեղեկություններ չկան։
Ազգային ոսկե թղթադրամներ (1870–1875)
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային ոսկե թղթադրամները (National Gold Bank) թողարկել են մասնավոր բանկերը, հիմնականում Կալիֆոռնիայից։ Այն նման է Ազգային թղթադրամներին, տարբերությունն այն է, որ Ազգային ոսկե թղթադրամները կարելի էր փոխարկել ոսկով։ Դրանք թողարկվել են 1870 թվականից մինչև 1875 թվականները՝ $5, $10, $20, $50, $100 և $500 անվանական արժեքներով։ Դրանք բոլորն էլ հազվագյուտ են, որոնցից ամենատարածվածը $5 է, հայտնի է այդ արժույթի 427 օրինակ, իսկ ամենահազվագյուտը $50 է՝ հայտնի է ընդամենը 7 օրինակի գոյության մասին։ $500 թղթադրամի գոյության մասին տեղեկություններ չկան։
Արծաթե արժեթուղթ (1878–1964)
[խմբագրել | խմբագրել կոդը]
Արծաթե արժեթղթներ են թողարկվել 1878 թվականից մինչև 1964 թվականը և մինչև 1967 թվականը կարող էին փոխանակվել արծաթե մետաղադրամներով, իսկ հետագայում՝ չմշակված արծաթե ձուլակտորներով։ 1968 թվականից ի վեր դրանք չեն կարող փոխարկելի լինել ոչնչով, բացի Դաշնային պահուստային համակարգի պարտատոմսերից։ Դրանք շրջանառությունից հանվել են 1964 թվականին՝ արծաթե մետաղադրամների հետ միաժամանակ։ Դրանք թողարկվել են մեծ չափսերով մինչև 1929 թվականը, իսկ հետագայում՝ փոքր չափսերով։
Արժաթե արժեթղթները սկզբում թողարկվել են $10, $20, $50, $100, $500 և $1,000 արժողությամբ թղթադրամներով։ $1, $2 և $5 թղթադրամները ավելացվել են 1882 թվականին։ Փոքր չափի թղթադրամները թողարկվում էին միայն $1, $5 և $10 դոլար արժողությամբ։ Փոքր թղթադրամները եղել են կապույտ կնիքով, բացառությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հյուսիսային Աֆրիկայում գտնվող ամերիկացի զինվորների համար արտակարգ թողարկման համար պատրաստված թղթադրամների, որոնք պատրաստվել են դեղին կնիքով, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ միայն Հավայան կղզիներում օգտագործման համար պատրաստված $1 թղթադրամի, որը շագանակագույն կնիքով է արտադրվել։
Փոխհատուցվող արժեթղթներ (1879)
[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոխհատուցվող մուհակները (Refunding Certificate), որոնք թողարկվել էին միայն 1879 թվականին և միայն $10 արժողությամբ, առանձնահատուկ են նրանով, որ դրանց տոկոսագումարը (տարեկան 4%) կուտակվել է անժամկետ, ինչը նախատեսված էր մարդկանց շահագրգռելու, որ դրանք գնեն։ Սակայն, քանի որ այս թղթադրամներից շատ քչերն է հնարավոր եղել հետգնվել, 1907 թվականին Կոնգրեսն ընդունել է օրենք, որով դադարեցրել է տոկոսների կուտակումը և թղթադրամների արժեքը սահմանել է $21.30։
Գանձապետարանային կամ մետաղադրամային թղթադրամներ (1890–1891)
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գանձապետարանային կամ մետաղադրամային թղթադրամները թողարկվել են 1890 և 1891 թվականներին և կարող էին փոխանակվել մետաղադրամների հետ։ Գանձապետարանի քարտուղարի որոշումն էր՝ մետաղադրամները արծաթե կլինեին, թե՞ ոսկե։ Սկզբնապես դրանք թողարկվել են $1, $2, $5, $10, $20, $100 և $1,000 արժողությամբ թղթադրամներով։ $50 և $500 թղթադրամները շրջանառության մեջ են մտել 1891 թվականին։
Դաշնային պահուստային բանկի թղթադրամներ (1914–1934)
[խմբագրել | խմբագրել կոդը]
1914 թվականին Դաշնային պահուստային համակարգի ստեղծումից հետո, Դաշնային պահուստային համակարգի պարտատոմսերի հետ մեկտեղ, որոնք ամբողջ Դաշնային պահուստային համակարգի պարտավորություններն են, թողարկվել են Դաշնային պահուստային բանկային պարտատոմսեր։ Դրանք միայն այն Դաշնային պահուստային բանկի պարտավորություններն էին, որը դրանք թողարկել էր։ 1929 թվականին, ինչպես մյուս տեսակի թղթադրամները, դրանք նույնպես փոքր չափսերով են թողարկվել։
Դաշնային պահուստային բանկի թղթադրամները դադարեցվել են 1934 թվականին և այլևս հասանելի չեն բանկերում 1945 թվականից ի վեր։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մեծ ճգնաժամի ժամանակ, 1933 թվականի ապրիլի 5-ին, ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի թիվ 6102 հրամանագիրը՝ բնակչությունից և կազմակերպություններից ոսկու ձուլակտորների և մետաղադրամների փաստացի բռնագրավման մասինː Իր վարկանիշի կտրուկ անկում չառաջացնելու համար, ստորագրման արարողության ժամանակ Ռուզվելտը ներկաներին ուղղակիորեն ասել է, որ ինքը փաստաթղթի հեղինակը չէ: Նույնիսկ ֆինանսների նախարարն է ասել, որ ծանոթ չի եղել փաստաթղթին, միայն հավելել է. «... սա է այն, ինչի վրա պնդում էին փորձագետները»[7]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Continental Congress, Philadelphia PA: 5 dollars 1775". www.banknote.ws
- ↑ «History of United States Currency | MyCreditUnion.gov». mycreditunion.gov. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Here's Why the U.S. No Longer Follows a Gold Standard». www.stlouisfed.org (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «The Two Dollar Bill Website | Track Your $2 Bill and Learn About the History of the Second Amendment». twodollarbill.net (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 30-ին.
- ↑ bidault, stephane. «Encased Postage Stamps of U.S.A.». www.jetons-monnaie.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Ayer's Encased Postage -- Civil War Stamp Currency by John Gault for J.C. Ayer and Co». choyt48.home.comcast.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 30-ին.
- ↑ 7,0 7,1 «Executive Order 6102—Forbidding the Hoarding of Gold Coin, Gold Bullion and Gold Certificates». www.presidency.ucsb.edu. Վերցված է 2025 թ․ մայիսի 30-ին.
{{cite web}}: Text "The American Presidency Project" ignored (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Banknotes of the United States Dollar». House of Math (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 30-ին.
- «Times and Standard» (անգլերեն). Times and Standard. Վերցված է 2025 թ․ մայիսի 30-ին.
- Evans, George Greenlief (1885). «Illustrated History of the United States Mint: With a Complete Description of American Coinage, from the Earliest Period to the Present Time. The Process of Melting, Refining, Assaying, and Coining Gold and Silver Fully Described» (անգլերեն). G. G. Evans. Վերցված է 2025 թ․ մայիսի 30-ին.
- «Ayer's Encased Postage -- Civil War Stamp Currency by John Gault for J.C. Ayer and Co». choyt48.home.comcast.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 30-ին.