ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակում (2021)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ Կապիտոլիումի գրոհում 2021
Մաս 2020-2021 ԱՄՆ նախագահական ընտրությունների բողոքի ցույցեր
Մարդկանց բազմություն Վաշինգտոն ԿՇ-ում
ԱմսաթիվՀունվարի 6, 2021
ՎայրՎաշինգտոն, ԴիՍի, Միացյալ Նահանագներ
38°53′23″ հս․ լ. 77°00′32″ ամ. ե.HGЯO
ՊատճառԸնդդիմություն ԱՄՆ 2020 թվականի նախագահական ընտրություններում ընտրիչների կոլեգիայի ձայների հաշվարկին
Կորուստներ
Զոհեր4[2][3]
ՎիրավորներԱռնվազն 14 ոստիկան[1]
ՁերբակալվածներԱռնվազն 52[1]

2021 թվականի հունվարի 5-ին և 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ հավաքվել էին Վաշինգտոն ԿՇ-ում, որպեսզի մերժեն 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները և աջակցեն փոխնախագահ Մայք Փենսի և Կոնգրեսի նկատմամբ Թրամփի պահանջը՝ չճանաչելու ընտրված նախագահ Ջո Բայդենի հաղթանակը[4][5][6]։ Այդ ժամանակ Կոնգրեսը նիստ էր գումարել՝ անցկացնելով Ընտրիչների կոլեգիայի ձայների հաշվարկը և բանավեճեր անցկացնելով այն բանից հետո, երբ կոնգրեսականներ Թեդ Քրուզը և Փոլ Գոսարը հակադարձել են Արիզոնայում Ընտրիչների կոլեգիայի կողմից ձայների հաշվարկի դեմ։ ԱՄՆ-ի Կապիտոլիումի համալիրի որոշ շենքեր տարհանվել են, և ցուցարարները ճեղքել են անվտանգության համակարգը, որպեսզի մտնեն Կապիտոլիումի շենք, ներառյալ Ազգային քանդակագործական դահլիճը[7][8]։ Չորեքշաբթի օրը Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը պարետային ժամ է հայտարարել[9]։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցարարները սկսել են հավաքվել Վաշինգտոն ԿՇ-ում, երեքշաբթի՝ հունվարի 5-ին, հաջորդ օրը նախատեսված հանրահավաքից առաջ։ Երեքշաբթի երեկոյան և չորեքշաբթի առավոտյան ձերբակալվել է առնվազն 10 մարդ[7]։

Հունվարի 6-ի առավոտյան հազարավոր ցուցարարներ շրջափակել են Վաշինգտոնի կոթողը՝ հանրահավաք անցկացնելու համար։ Մի քանի մարդ ելույթ է ունեցել Էլիփս զբոսայգում (Սպիտակ տնից դեպի հարավ), այդ թվում՝ Թրամփի խորհրդական Ռուդի Ջուլիանին և ինքը՝ Թրամփը։  Ջուլիանին դիմել է ամբոխին՝ կրկնելով իրադարձությունների վարկածը, որի համաձայն ընտրություններում օգտագործված քվեարկության մեքենաները «ջարդված» են եղել։  Թրամփը հանդես է եկել ապակյա միջնապատի հետևից՝ հարձակվելով ԶԼՄ-ների վրա և Փենսին կոչ անելով չեղարկել ընտրությունների արդյունքները, ինչը չի մտնում Փենսի սահմանադրական լիազորությունների մեջ[10]։

Չորեքշաբթի օրը Փենսը նամակ է հրապարակել Կոնգրեսում, որում ասել է, որ չի վիճարկի Բայդենի հաղթանակը[10]։ Չորեքշաբթի օրը՝ ժամը 14։15-ին[11], ցուցարարները սկսել են ԱՄՆ Կապիտոլիումի համալիրում շենքի գրոհի փորձերը։  Համալիրի որոշ շենքեր տարհանվել են, և ցուցարարները ճեղքել են անվտանգության համակարգը՝ ներխուժելով Կապիտոլիումի շենք, այդ թվում նաև Ազգային քանդակագործական դահլիճ[7][8]։ Ավելի ուշ համալիրում գտնվող բոլոր շենքերն արգելափակվել են, մուտքն ու ելքը արգելվել են։  Շենքում մարդկանց խնդրել են անցնել կաբինետներ և փակել դռներն ու պատուհանները, իսկ նրանց, որոնք դրսում են եղել, խորհուրդ են տվել «ապաստան փնտրել»[12]։ Կոնգրեսի անդամներին կարգադրել են հակագազեր հագնել այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները սկսել են արցունքաբեր գազ օգտագործել շենքում։ ABC News-ը հայտնել է, որ Կապիտոլիումի շենքում կրակոցներ են լսվել, և որ Ներկայացուցիչների պալատի մուտքի դռան մոտ զինված հակամարտություն է առաջացել[13]։ Արդյունքում ցուցարարներից մեկը վիրավորվել է պարանոցին հասցված կրակոցից[14]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

ԶԼՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրիտանական Guardian-ը համարում է, որ Թրամփը փորձել է պետական հեղաշրջում իրականացնել։ Թերթի կարծիքով՝ գործողությունների նպատակը Բայդենին նախագահ դառնալու խանգարելն էր, և դա նրա նախագահության ապալեգիտիմացման և նոր վարչակազմի դերի թուլացման արշավի մի մասն է[6]։
  • Independent թերթի կարծիքով՝ Թրամփը խռովություններ է հրահրել, որոնք ավելի շատ ասոցացվում են անկայուն երկրներում իշխանության բռնի փոխանցման հետ և Թրամփի կողմնակիցներին համեմատում է բոլշևիկների և Ձմեռային պալատի գրոհի հետ։ Ի տարբերություն 1917 թվականի Պետրոգրադի, ինչպես գրում է թերթը, նոր «հեղափոխականները» սելֆի էին անում Կապիտոլիումի ֆոնին[6]։
  • Թվիթթերը, Ինստագրամը և Ֆեյսբուքը ժամանակավորապես անջատել են ներկայիս ԱՄՆ նախագահ Թրամփի հաշիվները։

Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱՄՆ-ի խոշորագույն ընկերությունների և բիզնես միավորումների, այդ թվում՝ Citi Bank-ի և Արդյունաբերական պալատի ղեկավարները դիմել են օրենսդիրներին՝ պահանջելով անհապաղ հեռացնել Դոնալդ Թրամփին իշխանությունից՝ օգտվելով իրավունքից, որը տալիս է ԱՄՆ Սահմանադրության 25-րդ ուղղումը[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Brice-Saddler, Michael; Williams, Clarence (2021 թ․ հունվարի 6). «Three died of medical emergencies during siege of Capitol». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 6-ին.
  2. «4 died as Trump supporters invaded Capitol». Associated Press. 2021 թ․ հունվարի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին – via Politico. «D.C. police officials also say two pipe bombs were recovered, one outside the Democratic National Committee and one outside the Republican National Committee. Police found a cooler from a vehicle that had a long gun and Molotov cocktail on Capitol grounds.»
  3. «Over 50 people arrested, 14 officers injured and 4 deaths reported amid pro-Trump protests in DC». FOX 5 DC. 2021 թ․ հունվարի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  4. Peñaloza, Marisa (2021 թ․ հունվարի 6). «Trump Supporters Clash With Capitol Police At Protest». National Public Radio (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. Amenabar, Teddy (2021 թ․ հունվարի 6). «Live updates: Hundreds storm Capitol barricades; two nearby buildings briefly evacuated; Trump falsely tells thousands he won». The Washington Post (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. 6,0 6,1 6,2 "Один из самых темных дней в истории США": мировые СМИ о захвате Капитолия и будущем Дональда Трампа, BBC, 7.01.2021
  7. 7,0 7,1 7,2 McEvoy, Jemima (2021 թ․ հունվարի 6). «DC Protests Live Coverage: Entire Capitol Now On Lockdown As Protesters Enter The Building». Forbes (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. 8,0 8,1 Lang, Brent (2021 թ․ հունվարի 6). «U.S. Capitol on Lockdown, Pro-Trump Protestors Breach Police Lines». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. «DC Mayor Issues 6 p.m. Curfew Following Protests Wednesday». CBS Baltimore (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  10. 10,0 10,1 Nickeas, Peter (2021 թ․ հունվարի 6). «Pro-Trump supporters have flooded DC to protest president's election loss». CNN. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. Fandos, Nicholas (2021 թ․ հունվարի 6). «Pence and lawmakers evacuated as protesters storm the Capitol, halting Congress's counting of electoral votes». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  12. «Watch Live: Protesters Swarm US Capitol Steps as Congress Counts Electoral Votes». NBC4 Washington (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  13. Berge, Clint (2021 թ․ հունվարի 6). «HAPPENING NOW: Armed standoff inside US Capitol, shots fired». WQOW (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  14. Hermann, Peter; Leonnig, Carol D. (2021 թ․ հունվարի 6). «Person shot inside U.S. Capitol as chaos unfolds». The Washington Post (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  15. Последний шанс президента. Штурм Капитолия подорвал позиции Трампа, BBC, 7.01.2021

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակում (2021)» հոդվածին։