ԱՄՆ-ի ժողովրդագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ-ի ժողովրդագրություն
Census-2000-Data-Top-US-Ancestries-by-County.svg
Բնակչություն324,954,000 (3-րդ)
Խտություն32.54 մարդ/կմ2 (180-րդ)
Աճի գործակիցGreen Arrow Up Darker.svg 0.77% (143rd)
Ծնելություն13.42 ծնունդ/1,000 բնակչություն (147-րդ)
Մահացություն8.15/1,000 բնակչություն (100-րդ)
Կյանքի տևողություն79.56 տարի (36-րդ)
 • տղամարդիկ77.11 տարի
 • կանայք81.94 տարի
Պտղաբերություն1.84 երեխա/կին (123-րդ)
Մանկական մահացություն6.17 մահ/1,000 կենդանի ծնունդ
Զուտ միգրացիա2.45 միգրանտներ/1,000 բնակչություն
Տարիքային կազմ
0–14 տարեկան19.4%
15–64 տարեկան66.2%
65 և ավել14.4%
Ազգություն
Ազգությունամերիկացի
Լեզուներ
ՊաշտոնականԴաշնային մակարդակով չկա
Խոսվողանգլերեն՝ 80%, իսպաներեն՝ 12.4%, այլ հնդեվրոպական լեզուներ՝ 3.7%, ասիական և խաղաղ օվկիանոսյան կղզիների լեզուներ՝ 3%, այլ լեզուներ՝ 0.9%

2016 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների մշտական բնակչությունը կազմում է 325,110,000 մարդ՝ դարձնելով այն աշխարհի երրորդ ամենաբնակեցված երկիրը[1]։ Ուրբանիզացման մակարդակը կազմում է 81% 2014 թվականի տվյալներով (աշխարհի միջինը կազմում է 54%)[2]։ Ամենաբնակեցված նահանգներն են Տեխասը և Կալիֆորնիան[3]։ Երկրի ամենաբնակեցված քաղաքը Նյու Յորքն է[4]։ Բնակչության միջին կենտրոնը աստիճանաբար տեղափոխվել է արևմուտք և հարավ[5]։

2015 թվականի դրությամբ յուրաքանչյուր կնոջ բաժին է ընկնում 1.84 երեխա[6][7]։ ԱՄՆ ծնելիության մակարդակը 2012 թվականի դրությամբ ցածր է Ֆրանսիայի (2.01)[8], Ավստրալիայի (1.93) և Միացյալ Թագավորության (1.92) ծնելության մակարդակից[9]։ Սակայն, ԱՄՆ բնակչության աճը զարգացած երկրների շրջանում ամենաբարձրն է[10], քանի որ ծնելիության մակարդակների տարբերությունը ավելի ցածր է, քան ներգաղթի մակարդակը[11][12]։ Ըստ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության «The World Factbook» հետազոտության՝ 2016 թվականի տվյալներով բնակչության տարեկան աճը կազմել է 0.81%, որը ցածր է աշխարհի միջինից (1.06%)[10]։

ԱՄՆ-ում ապրում է մոտ 125.9 միլիոն կին և 119.4 տղամարդ (2014 թվականի տվյալներով)։ 85 տարեկանից բարձր անձանց շրջանում կանաց քանակը երկու անգամ գերազանցում է տղամարդկանց քանակին՝ համապատասխանաբար 4 և 2.1 միլիոն։ 21 տարեկանից փոքր անձինք կազմում են երկրի բնակչության ավելի քան մեկ չորրորդը (27.1%), իսկ 65 տարեկանից բարձր անձինք՝ մեկ յոթերորդը (14.5%)[13]: 2009 թվականին բնակչության միջին տարիքը 36.8 էր[13]։

Ամերիկայի բնակչությունը 20-րդ դարի ընթացքում գրեթե քառապատկվել է (գրեթե տարեկան 1.3% աճով)՝ 76 միլիոնից (1900) հասնելով 281 միլիոնի (2000)։ 200 միլիոնի շեմը անցել է 1968 թվականին, իսկ 300 միլիոնինը՝ 2006 թվականի հոկտեմբերի 17-ին[14][15]։ Բնակչության աճն ամենաարագը բոքրամասնությունների շրջանում է․ ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի գնահատման՝ մեկ տարեկանից փոքր երեխաների 50.4%-ը պատկանում են փոքրամասնություններին[16]։ Կանխատեսվում է, որ հաջորդ տասնամյակում ներգաղթյալները և ԱՄՆ-ում նրանց ժառանգները կապահով բնակչության աճի մեծ մասը[17]։

Ըստ Մարդահամարի բյուրոյի կանխատեսումների ԱՄՆ բնակչությունը 2060 թվականին կկազմի 417 միլիոն (2007 թվականի համեմատ 38%, 301.3 միլիոն)[18]։ Սակայն, ըստ Միավորված Ազգերի կանխատեսման՝ ԱՄՆ բնակչությունը 2050 թվականին կկազմի 402 միլիոն (2007 թվականի համեմատ 32%)[19]։ Պաշտոնական մարդահամարներից մեկի տվյալներով 2010 թվականին ծնունդների 54.4%-ը ոչ սպանական ծագմամբ սպիտակներից են։ Այս տվյալները նախորդ տարվա համեմատությամբ (54.06%) աճել են 0.34%[20]։

Պատմական բնակչություն
(Աղբյուրներ՝ Միացյալ Նահանգների մարդահամարի բյուրո[21][22][23])
Մարդահամար Բնակչություն
1790 3,929,214
1800 5,236,631 33.3%
1810 7,239,881 38.3%
1820 9,638,453 33.1%
1830 12,866,020 33.5%
1840 17,069,453 32.7%
1850 23,191,876 35.9%
1860 31,443,321 35.6%
1870 38,558,371 22.6%
1880 49,371,340 28.0%
1890 62,979,766 27.6%
1900 76,212,168 21.0%
1910 92,228,531 21.0%
1920 106,021,568 15.0%
1930 123,202,660 16.2%
1940 132,165,129 7.3%
1950 151,325,798 14.5%
1960 179,323,175 18.5%
1970 203,211,926 13.3%
1980 226,545,805 11.5%
1990 248,709,873 9.8%
2000 281,421,906 13.2%
2010 308,745,538 9.7%
2016 324,227,000 5.0%

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանհեթն, մոտ 1900

1900 թվականին ԱՄՆ բնակչությունը 76 միլիոն էր, որից 66.8 միլիոնը կամ 88%-ը սպիտակամորթներ[24], իսկ 8.8 միլիոնը աֆրոամերիկացիներ, որոնց 90%-ը հարավային նահանգներում[25], և մոտավորապես 500,000 լատինոամերիկացիներ[26]։

Ներգաղթի և քաղաքացիության մասին 1965 թվականի ակտի արդյունքում[27] առաջին սենդի ներգաղթյալների քանակը ԱՄՆ-ում աճել է[28], 1970 թվականի 9.6 միլիոն բնակչությունից 2007 թվականին հասնելով 38 միլիոնի[29]։ 1990-ականներին տարեկան ԱՄՆ օրինական ներգաղթում էր շուրջ մեկ միլիոն մարդ, մինչդեռ 1950-ականներին տարեկան ներգաղթը կազում էր 250,000 մարդ[30]։ 2009 թվականին ներգաղթյալների 37%-ը Ասիայից էր, 42%-ը՝ Հյուսիսային Ամերիկայից իսկ 11%-ը՝ Աֆրիկայից[31]։

1900 թվականին ոչ լատինոամերիկացի սպիտակամորթները կազմում էին 10 խոշորագույն քաղաքների բնակչության 97%-ը[32]։ 2006 թվականին ոչ լատինոամերիկացի սպիտակամորթները երկրի 50 խոորագույն քաղաքներից 35-ում փոքրամասնություն են կազմել[33]։ Մարդահամարի բյուրոյի տվյալներով 2010 թվականի հուլիսից մինչև 2011 թվականի հուլսը ԱՄՆ-ում ծնված երեխաների 50.4%-ը փոքրամասնությունների մաս են կազմում[34] (1990 թվականին՝ 37%)[35]։

2010 թվականին նահանգներից պտղաբերության ամենացածր մակարդակն ունի Ռոդ Այլենդը (1.63), իսկ ամենաբարձրը՝ Յուտան (2.45)[36]։ Սա կապ ունի նահանգների բնակչությունների հետ․ Ռոդ Այլենդի միջին տարիքը 39.2 է (9-րդը ԱՄՆ-ում), մինչդեռ Յուտան՝ ամենափոքրը ԱՄՆ-ում՝ 29.0[37]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Population Clock»։ United States Census Bureau։ Վերցված է March 22, 2016 
  2. «United Nations - Population Division»։ un.org 
  3. «Table 13. State Population - Rank, Percent Change, and Population Density» (Excel)։ U.S. Census Bureau։ 2008։ Վերցված է 2010-10-24 
  4. «Annual Estimates of the Resident Population for Incorporated Places over 110,000, Ranked by July 1, 2009 Population: April 1, 2000 to July 1, 2009 (SUB-EST2009-01)»։ U.S. Census Bureau։ Վերցված է 2011-05-19 
  5. «Mean Center of Population for the United States: 1790 to 2000» (PDF)։ U.S. Census Bureau։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-13-ին։ Վերցված է 2010-10-24 
  6. National Vital Statistics Reports. Births: Preliminary Data for 2015
  7. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ 2013_birth_data անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. «Fécondité, France hors Mayotte»։ INSEE։ Վերցված է 2014-04-27 
  9. «Vital Statistics: Population and Health Reference Tables (February 2014 Update): Annual Time Series Data»։ ONS։ Վերցված է 2014-04-27 
  10. 10,0 10,1 «CIA - The World Factbook -- Field Listing - Population growth rate»։ CIA։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-25-ին։ Վերցված է 2012-01-09 
  11. «CIA - The World Factbook -- Rank Order - Total fertility rate»։ CIA։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-28-ին։ Վերցված է 2010-02-01 
  12. «CIA - The World Factbook -- Rank Order - Net migration rate»։ CIA։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-26-ին։ Վերցված է 2009-02-23 
  13. 13,0 13,1 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-14-ին։ Վերցված է 2017-01-05 
  14. «Statistical Abstract of the United States» (PDF)։ United States Census Bureau 
  15. «U.S. population hits 300 million mark»։ MSNBC։ Associated Press։ 2006-10-17։ Վերցված է 2006-10-17 
  16. Morello, Carol and Mellnik, Ted. "Census: Minority Babies Are Now Majority in United States." Washington Post. May 17, 2012. Accessed 2012-05-17.
  17. «U.S. Population Projections: 2005-2050 - Pew Hispanic Center»։ Pewhispanic.org։ Վերցված է 2011-09-19 
  18. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ popproj անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  19. «World Population Prospects: The 2006 Revision, Highlights, Working Paper No. ESA/P/WP.202; Table A.2» (PDF)։ United Nations, Department of Economic and Social Affairs, Population Division (2007)։ Վերցված է 2009-01-10 
  20. http://www.cdc.gov/nchs/data/nvsr/nvsr61/nvsr61_01.pdf
  21. 2-11-Z-COLONIAL & PRE-FEDERAL.pdf. (PDF) . Retrieved on 2013-06-16.
  22. Resident Population Data։ «Resident Population Data – 2010 Census»։ www.census.gov։ Վերցված է February 22, 2013 
  23. Historical Census Statistics on Population Totals By Race, 1790 to 1990.... U.S. Census Bureau. Retrieved 2013-05-28.
  24. "Demographics Trends in the 20th Century Archived 2012-01-20 at the Wayback Machine.". U.S. Census Bureau.
  25. "We the Americans: Blacks". Census.gov.
  26. "Latinos and the Changing Face of America - Population Reference Bureau Archived 2012-05-19 at the Wayback Machine."
  27. "Not Just Black and White: Historical and Contemporary Perspectives on Immigration, Race, and Ethnicity in the United States". Nancy Foner, George M. Fredrickson (2005). p.120. ISBN 0-87154-270-6
  28. "Immigrants in the United States and the Current Economic Crisis", Demetrios G. Papademetriou and Aaron Terrazas, Migration Policy Institute, April 2009.
  29. "Immigration Worldwide: Policies, Practices, and Trends". Uma A. Segal, Doreen Elliott, Nazneen S. Mayadas (2010). Oxford University Press US. p. 32. ISBN 0-19-538813-5
  30. Borjas George J (2003)։ «Welfare reform, labor supply, and health insurance in the immigrant population»։ Journal of Health Economics 22 (6): 933–958։ ISSN 0167-6296։ doi:10.1016/j.jhealeco.2003.05.002 
  31. "CBO: 748,000 Foreign Nationals Granted U.S. Permanent Residency Status in 2009 Because They Had Immediate Family Legally Living in America Archived 2011-01-14 at the Wayback Machine.". CNSnews.com. January 11, 2011
  32. ""The First Measured Century: An Illustrated Guide to Trends in America, 1900–2000"". Public Broadcasting Service (PBS).
  33. "Changing Face of Western Cities". The Washington Post. August 21, 2006.
  34. Exner, Rich (2012-07-03)։ «Americans under age 1 now mostly minorities, but not in Ohio: Statistical Snapshot»։ The Plain Dealer։ Վերցված է 2012-07-29 
  35. "Non-white births outnumber white births for the first time in US Archived 2017-01-08 at the Wayback Machine.". The Daily Telegraph. May 17, 2012.
  36. ["http://www.cdc.gov/nchs/data/nvsr/nvsr61/nvsr61_01.pdf" "Births: Final Data for 2010"]
  37. ["http://factfinder2.census.gov/faces/tableservices/jsf/pages/productview.xhtml?pid=ACS_10_3YR_GCT0101.US01PR&prodType=table" "American FactFinder: Median age by state"]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 285 CC BY-SA icon 80x15.png