ԱՄՆ-ի դուրս գալը Փարիզյան համաձայնագրից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

2017 թվականի հունիսի 1-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դադարեցնում է մասնակցությունը 2015 թվականի Փարիզյան համաձայնագրին՝ հայտարարելով, որ «երկիրը բաց է բանակցությունների համար»[1]։ Նախագահական արշավի ժամանակ Թրամփը խոստացել է հրաժարվել համաձայնագրից՝ հայտարարելով, որ ելքը կօգնի ամերիկյան ընկերություններին և աշխատողներին, հատկապես օգտակար հանածոների արդյունահանման գործում[2][3]։ Թրամփը նաև նշել է, որ համաձայնագրից դուրս գալը համապատասխանում է «Ամերիկան նախևառաջ» որդեգրած քաղաքականությանը[4]։

Փարիզի համաձայնագրի 28-րդ հոդվածի համաձայն՝ համաձայնագրից ԱՄՆ-ի շուտափույթ դուրս գալը չի կարող կատարվել 2020 թվականի նոյեմբերի 4-ից շուտ, այսինքն՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց չորս տարի հետո ԱՄՆ-ի տարածքում (տարօրինակ զուգադիպությամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ի նախագահական ընտրություններից հետո)։ Մինչև պայմանագրից դուրս գալը ԱՄՆ-ը պարտավոր էր կատարել իր պարտավորությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի համար վնասակար արտանետումների մասին հաշվետվությունների փոխանցումը[5][6]։

Չնայած ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության որոշ անդամների աջակցությանը[7], կլիմայի վերաբերյալ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը քննադատության է արժանացել միջազգային հանրության, կրոնական կազմակերպությունների, ամերիկյան բիզնեսի, քաղաքական գործիչների, բնապահպանների, գիտնականների և Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում[8][9][10]։

Թրամփի հայտարարությունից կարճ ժամանակ անց Կալիֆոռնիայի, Նյու Յորքի և Վաշինգտոնի նահանգապետերը հիմնել են Ամերիկյան կլիմայական դաշինքը (AKA)՝ պարտավորությունները շարունակելու նպատակով, չնայած համաձայնագրից երկրի դուրս գալուն, նման նկատառումներ են հայտնում նաև ԱՄՆ-ի մյուս նահանգապետերը, որոշ քաղաքների քաղաքապետեր և գործարարներ։ ԱՄՆ-ի նահանգապետերին ուղղված խնդրագրեր են ստեղծվել ԱԿԴ-ին միանալու կոչով կամ կրկին Փարիզյան համաձայնագրին վերադառնալու պահանջով[11][12][13]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի կողմից Փարիզյան համաձայնագրի ստորագրումը՝ Երկրի օրը, 2016 թվական:
Շրջանաձև դիագրամ ածխածնի երկօքսիդի արտանետումների ըստ երկրների, 2014 թվականի տվյալներ։

Փարիզի համաձայնագիրը լրացնում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան, որը ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերին բոլոր 195 երկրների կողմից, որոնք ներկա են եղել այդ պահին Փարիզում կլիմայի հարցերով կոնֆերանսին, այդ թվում ԱՄՆ-ը՝ Բարաք Օբամայի ղեկավարությամբ։ Քանի որ CO² արտանետումների երկրների ցանկում Չինաստանը և ԱՄՆ-ը համապատասխանաբար զբաղեցնում են առաջին և երկրորդ տեղը, Օբամայի աջակցությունը և լավ չին-ամերիկյան հարաբերությունները դիտարկվել են որպես հիմնական գործոններ, որոնք պետք է նպաստեին կոնվենցիայի վաղ հաջողությանը[14]։

Համաձայնագրի հիմնական նպատակն է «ապահովել գլոբալ միջին ջերմաստիճանը 2°C-ից ցածր մակարդակի վրա արդյունաբերական մակարդակից», հիմնականում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հաշվին[15]։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարտավորեցրել Է երեք միլիարդ դոլար փոխանցել Կլիմայի կանաչ հիմնադրամի հաշվին[16]։

2016 թվականի նոյեմբերի 8-ին, համաձայնագրի ուժի մեջ մտնելուց չորս օր անց, ԱՄՆ նախագահ է ընտրվել հանրապետական կուսակցությունից առաջադրված Դոնալդ Թրամփը։ Թրամփը, ինչպես և շատ պահպանողական հանրապետականներ, քննադատում է կլիմայի փոփոխության վրա մարդու ազդեցության գաղափարը[17]․ 2012 թվականին նա գրել է, որ գլոբալ տաքացման հայեցակարգը ստեղծվել է Չինաստանում՝ ամերիկյան մրցունակությունը թուլացնելու նպատակով[18][19]։ Իր նախագահական ընտրարշավի ժամանակ նա խոստացել էր «վերակենդանացնել» ածխարդյունաբերությունը, որը, նրա կարծիքով, զսպվում է բնապահպանական նորմերով։ Նշվում էր, որ դրա շնորհիվ նա կարևոր աջակցություն է ստացել այսպես կոչված տատանվող նահանգներից[20][21]։

ԱՄՆ-ը, որի 22 հանրապետական սենատորներ բաց նամակ են գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով դուրս գալ համաձայնագրից 2017 թվականի մայիսի 25-ի դրությամբ: (Գունատ կարմիր - մեկ սենատոր, կարմիր-երկու սենատորներ)

2017 թվականի ապրիլին Եվրոպական խորհրդարանի քսան պատգամավորներից կազմված խումբը՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցությունից, Միացյալ Թագավորության անկախության կուսակցությունից և այլլ կուսակցություններից, նամակ է հղել Թրամփին՝ կոչ անելով նրան դուրս գալ Փարիզյան համաձայնագրից[22][23]։ Մայիսի 25-ին հանրապետական 22 սենատոր, այդ թվում Սենատի մեծամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելը, նույն կոչով նամակ են ուղարկել Թրամփին[24]։ Նամակը պատրաստել է Ջոն Բարասոյի սենատոր, Սենատի շրջակա միջավայրի և հասարակական աշխատանքների կոմիտեի նախագահ և սենատոր Ջիմ Ինհոֆը[25]։ Ստորագրած սենատորների մեծ մասն ընտրվել է այն նահանգներում, որոնց տնտեսությունը կապված է հանածո վառելիքի (ածխի, նավթի և գազի) այրման հետ։ Փոքր ինչ ավելի վաղ 40 դեմոկրատ սենատորներից բաղկացած խումբը նամակ է հղել Թրամփին՝ կոչ անելով ԱՄՆ-ին դուրս չգալ համաձայնագրից՝ գրելով, որ «դուրս գալը կհանգեցնի ամերիկյան հեղինակության և համաշխարհային ասպարեզում ազդեցության անկմանը»։

ԱՄՆ-ի կաբինետում եղել են ինչպես համաձայնագրից երկրի դուրս գալու կողմնակիցները, այնպես էլ հակառակորդները՝ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին, պետական քարտուղար Ռեքս Թիլերսոնը, տնտեսական խորհրդական Գարի Քոնը և նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները չէին ցանկանում համաձայնագրից դուրս գալ, մինչդեռ Սպիտակ տան խորհրդական Սթիվ Բենոնը, Սպիտակ տան հյուպատոս Դոն Մաքգանը և շրջակա միջավայրի պահպանության գործակալության ադմինիստրատոր Սքոթ Պրյուիթը հանդես էին գալիս Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու օգտին[26]։

2017 թվականի մայիսի վերջին G7-ի գագաթնաժողովի ընթացքում Թրամփը միակն էր Մեծ յոթնյակի անդամներից, որը չհաստատեց հավատարմությունը Փարիզյան համաձայնագրին։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտահոգություն է հայտնել կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանն ուղղված համագործակցությունից Թրամփի հրաժարվելու կապակցությամբ՝ հայտարարելով, որ այդ որոշումը կարող է վնասել ամերիկա-գերմանական հարաբերություններին[27]։ Գագաթնաժողովի արդյունքներով հրապարակված կոմյունիկեում հայտարարվել է, որ «Միացյալ Նահանգները ի վիճակի չէ միանալ կլիմայի փոփոխության և Փարիզի համաձայնագրի վերաբերյալ G7-ի մյուս երկրների կոնսենսուսին»[28]։

Հայտարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ տան վարդագույն այգուց 2017 թվականի հունիսի 1-ի հեռուստաուղերձում Թրամփը հայտարարել է. «իմ սրբազան պարտքը կատարելու համար, որպեսզի պաշտպանեմ Միացյալ Նահանգներին և ամերիկյան քաղաքացիներին, ես պետք է հրաժարվեմ մասնակցել Փարիզի կլիմայական համաձայնագրին»՝ հավելելով, որ Փարիզյան համաձայնագրերը շատ անարդար են ԱՄՆ-ի նկատմամբ։ Նա նշել է, որ այդ համաձայնագրերի իրագործումը ԱՄՆ-ին կարժենա երեք տրիլիոն դոլար և 6,5 միլիոն կորցրած աշխատատեղ։ Նա նաև հավելել է, որ համաձայնագրերը կարող են խարխլել պետության տնտեսությունը, կրճատել մեր աշխատակիցներին և «արդյունավետ գլխատել մեր ածխարդյունաբերությունը»[29]։ Թրամփը հայտարարել է, որ ինքը պատրաստ է վերանայել համաձայնագիրը կամ բանակցությունները, բայց եվրոպական և ՄԱԿ-ի ղեկավարները նշել են, որ համաձայնագրերը չեն կարող վերանայվել մեկ պետության պահանջով։ Թրամփը նաև քննադատեց Կանաչ կլիմայի ֆոնդը՝ այն անվանելով «հարստության բաշխման սխեմա․ հարուստներից աղքատներին»[30]։

Սպիտակ տունը ճշտել է, որ Թրամփը դադարեցրել է Բարաք Օբամայի կողմից սկսված ածխաթթու գազի արտանետումների կրճատման իրականացումը, ինչպես նաև, որ ելքի ընթացակարգը կիրականացվի համաձայնագրի պահանջներին համապատասխան։

Ամերիկյան The Washington Post և The New York Times թերթերը նշել են բազմաթիվ սխալներ, որոնց թվում Թրամփի այն պնդումը, թե ԱՄՆ-ն Փարիզի համաձայնագրով արգելք է ստացել ածուխի էլեկտրակայաններ կառուցելու համար, որ Ցելսիուսի 0,2 աստիճան տարբերությունն աննշան է կլիմայագիտության չափանիշներով, որ Կանաչ կլիմայական հիմնադրամի ամերիկյան ներդրումները վճարվել են ամերիկյան պաշտպանական բյուջեից, ինչը, ըստ կանխատեսումների, ամերիկացիները գտնվում են երկրի վրա «ամենամաքուր» ժողովուրդը դառնալու ճանապարհին[31][32]։

Վերջին ժամանակներս Թրամփը չի արտահայտվել կլիմայի փոփոխության հարցի շուրջ, սակայն արշավի ժամանակ նա հաճախ է հայտարարել, որ գլոբալ տաքացումը խաբեություն է[33]։ Ի պատասխան այն հարցերի, թե արդյոք Թրամփը կարծում է, որ մարդու գործունեությունը նպաստում է կլիմայի փոփոխությանը, Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը և շրջակա միջավայրի պահպանության գործակալության ադմինիստրատոր Սքոթ Պրյուիթը հայտարարել են, որ չգիտեն, թե ինչի մասին է մտածում ԱՄՆ-ի նախագահը[34][35]։ 2017 թվականի հունիսի 3-ին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել էր, որ Թրամփը չի հավատում կլիմայի փոփոխությանը[36]։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգները միանում է երկու այլ պետությունների, որոնք չեն մասնակցում Փարիզյան համաձայնագրին՝ Սիրիային և Նիկարագուային։ Նիկարագուան հրաժարվել է համաձայնագիր ստորագրել՝ պատճառաբանելով, որ բնապահպանական պահանջները բավականաչափ խիստ չեն եղել[37], մինչդեռ Սիրիան չի կարողացել համաձայնագիր ստորագրել շարունակվող քաղաքացիական պատերազմի պատճառով[38]։

Պոտենցիալ ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական ավտոմոբիլային արդյունաբերությունը մտահոգություն է հայտնել համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումից հետո մրցունակ մնալու իր ունակության կապակցությամբ[39]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտնականներ և բնապահպաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդսի համալսարանի տնօրեն Փիրս Ֆորսթերը տեղի ունեցածը համարել է «ապացուցողական քաղաքականության տխուր օր»[40]։ Էդինբուրգի համալսարանից կլիմայագետ Դեյվ Ռեյը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կզղջա այդ օրվա համար։ Մթնոլորտային հետազոտությունների համալսարանական կորպորացիայի նախագահ Անտոնիո Բուսալաչին հայտարարել է, որ ջերմոցային գազերի արտանետումների ավելացումը լուրջ սպառնալիք է մեր հասարակության, բիզնեսի և զինվորականների համար։

Կանադացի գիտնական և բնապահպան ակտիվիստ Դևիդ Սուձուկին հայտարարել է, որ Թրամփը պարզապես բաց է թողել մոլորակին վերաբերող երբևէ տեսած լավագույն գործարքը[41]։ Նյու Դելիում քաղաքական հետազոտությունների կենտրոնից Նավրոզ Դուբաշը տարակուսանք է հայտնել, քանի որ Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը կհանգեցնի էներգիայի վերականգնվող աղբյուրների արժեքի նվազեցմանը և կդժվարացնի ներդրումների ստացումը օգտակար հանածոների հանքավայրերի մշակման համար[42]։

Սիեռա ակումբի բնապահպանական խմբերը և բնական ռեսուրսների պաշտպանության խորհուրդը դատապարտել են Թրամփի որոշումը[43][44]։ Ամերիկացի բնապահպան և գրող, «350.org» էկոլոգիական կազմակերպության հիմնադիր Բիլ Մաք-Կիբբեն այդ քայլի մասին ասել է «Իրաքում պատերազմի սկսվելուց հետո ԱՄՆ-ի ամենահիմար և անխոհեմ որոշումը»։ Մաք-Կիբբենը նշել է, որ Թրամփի որոշումը նշանավորել է դիվանագիտության և գիտության պարտությունը[45]։

Ներքաղաքական արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետականները հակասական գնահատական են տվել Թրամփի որոշմանը։ Սենատում մեծամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը հայտարարել են, որ այդ որոշումը ամերիկյան միջին խավի և երկրի հանքափորների հաղթանակն է[46][47]։ Տեխասի գլխավոր դատախազ Քեն Փեքսթոնը նշել է նախագահի որոշման անվեհերությունը։ Այնուամենայնիվ, Մեն նահանգից հանրապետական սենատոր Սյուզան Քոլինզը քննադատել է ԱՄՆ նախագահի որոշումը[48]։ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հրապարակել է տեսաուղերձ, որում հայտարարել է, որ Փարիզյան համաձայնագրին հետագա մասնակցությունից Թրամփի հրաժարվելը հետընթաց քայլ է։

Դեմոկրատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը գրել է. «Փարիզյան համաձայնագրից դուրս գալը սխալ է։ Կլիմայի փոփոխությունը, իրոք, տեղի է ունենում. մենք պարտավոր ենք պաշտպանել մեր ապագան և ավելի շատ աշխատատեղեր ստեղծել»։ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այդ քայլը սպառնալիքի տակ է դնում երկրի անվտանգությունը[49]։

Նախագահ Դոնալդ Թրամփն իր հաղորդագրության մեջ ասել է. «Ես ընտրվել եմ Փիթսբուրգի, այլ ոչ թե Փարիզի մարդկանց ներկայացնելու համար»։ Փիթսբուրգի գործող քաղաքապետ Բիլ Պեդուտոն անմիջապես Թվիթերյան իր էջում գրել է, որ իր շրջանի ընտրողների 80 %-ը վերջին նախագահական ընտրություններում պաշտպանել է Հիլարի Քլինթոնին։ Բացի այդ, Պեդուտոն հայտարարել է. որպես Փիթսբուրգի քաղաքապետ, ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ մենք կշարունակենք հետևել Փարիզյան համաձայնագրի առաջարկություններին հանուն մեր ժողովրդի, մեր տնտեսության և մեր ապագայի[50]։ Դեմոկրատ սենատոր Չակ Շումերը նույնպես դատապարտել Է Թրամփի որոշումը[51]։

ԱՄՆ նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն անմիջապես արձագանքել են Կալիֆոռնիայի, Նյու Յորքի և Վաշինգտոնի նահանգապետերը՝ հիմնադրելով Ամերիկյան կլիմայական դաշինքը, որը պաշտպանում է Փարիզյան համաձայնագրերը ԱԿԴ-ի անդամ Նահանգների սահմաններում[52][53]։

ԱԿԴ-ի երեք Նահանգները 2016 թվականի դրությամբ կազմել են ամերիկյան բնակչության ընդհանուր թվաքանակի 20,5 %-ը և երկրի ընդհանուր ՀՆԱ-ի 24,7 %-ը[54]։

2017 թվականի հունիսի 1-ի երեկոյան Կոլորադոն, Կոնեկտիկուտը, Հավայան կղզիները, Օրեգոնը, Մասաչուսեթսը, Ռոդ Այլենդը, Վերմոնտը և Վիրջինիան հայտարարել են ԱԿԴ-ի անդամներին միանալու իրենց մտադրության մասին։ Այլ նահանգների նահանգապետները նույնպես շահագրգռվածություն են հայտնել համաձայնագրի պայմանների պահպանումը շարունակելու հարցում[55][56][57]։

Միջազգային արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աֆրիկյան միություն - Աֆրիկյան միության համատեղ հայտարարությունը հաստատել է 55 աֆրիկյան պետությունների հավատարմությունը Փարիզյան համաձայնագրին[58]։
  • Արգենտինա Արգենտինա - Երկրի նախագահ Մաուրիսիո Մակրին խորապես հիասթափված էր ԱՄՆ-ի որոշումից՝ աջակցություն հայտնելով Փարիզյան համաձայնագրին[59]։
  • Ավստրալիա Ավստրալիա - Վարչապետ Մալքոլմ Թերնբուլը հայտարարել է, որ հիասթափված է համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումից՝ նշելով, որ Ավստրալիան կնախընտրեր, որ ԱՄՆ-ն մնա պայմանագրի մեջ[60]։
  • Բելգիա Բելգիա - Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը որոշումը «դաժան ակտ» է անվանել[61]։
  • Բրազիլիա Բրազիլիա - Արտաքին գործերի և շրջակա միջավայրի դաշնային նախարարությունը համատեղ հայտարարություն է հրապարակել, որում հայտարարել են ԱՄՆ-ի որոշումից հիասթափվելու մասին[62]։
  • Կանադա Կանադա - Վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ խորապես հիասթափված է և Կանադան հաստատակամ է կլիմայի փոփոխության դեմ պայքարում և պահպանում է մաքուր տնտեսական աճ։ «Կանադան կշարունակի աշխատել ԱՄՆ-ի հետ պետական մակարդակով և կփորձի հասնել ԱՄՆ-ի դաշնային կառավարությանը, որպեսզի քննարկի այդ հարցը, որը չափազանց կարևոր նշանակություն ունի ողջ մարդկության համար»[63]։
  • Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան - ՉԺՀ-ի պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը հաստատել Է Չինաստանի հավատարմությունը Փարիզյան համաձայնագրին[64]։
  • Կոլումբիա Կոլումբիա - Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտարարել է, որ «համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը սպառնալիքի տակ է դնում խաղաղության և մարդկության գոյությունը»[65]։ Շրջակա միջավայրի և կայուն զարգացման նախարար Ժիլբերտու Լուիս Մուրիլյոն հայտարարել է, որ վշտացած է Թրամփի որոշումից, քանի որ այն դժվարացրել Է փարիզյան համաձայնագրի նպատակի իրագործումը[66]։
  • Խորվաթիա Խորվաթիա - Խորվաթիայի բնապահպանության և էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ Փարիզյան համաձայնագիրը մեծ մարտահրավեր կլինի[67]։
  • Դանիա Դանիա - Դանիայի վարչապետ Լարս Լեկկե Ռասմուսենը Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու օրը համարել է «տխուր օր ամբողջ աշխարհի համար»։
  • Էստոնիա Էստոնիա - Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը հաստատել է իր երկրի հավատարմությունը համաձայնագրին։
  • Եվրոպական միություն - Եվրոպական հանձնաժողովը խորը ափսոսանք է հայտնել համաձայնագրերից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ[68]։
  • Ֆիջի Ֆիջի - Երկրի նախագահ Ֆրենկ Մբաինիմարաման ցավալի է համարել «աշխարհում ամերիկյան առաջնորդության կորուստը»[69]։
  • Ֆինլանդիա Ֆինլանդիա - Վարչապետ Յուհա Սիպիլան հայտարարել է, որ Թրամփը պետք է ցույց տա առաջնորդի որակները, և Փարիզի համաձայնագրի բոլոր մասնակիցների համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի մասնակցությունը[70]։ Միևնույն ժամանակ երկրի շրջակա միջավայրի նախարար Քիմո Թիիլիկայնենը նշել է, որ ԱՄՆ-ն երբեք այնքան չնչին չի եղել, և որ աշխարհը Դոնալդ Թրամփի առաջնորդության կարիքը չունի[71]։
  • Ֆրանսիա Ֆրանսիա - Թրամփի հետ հեռախոսազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի քննարկել Փարիզյան համաձայնագրին ԱՄՆ-ի մասնակցության հարցը։ Հեռուստատեսային ելույթում Մակրոնը հաստատել է իր հրավերը ամերիկացի գիտնականներին, որոնք զբաղվում են կլիմայի փոփոխության և էներգիայի վերականգնվող աղբյուրների ուսումնասիրությամբ, ավարտելով իր ելույթը «Եկեք նորից գեղեցիկ դարձնենք մեր մոլորակը» խոսքերով[72]։ Մինչ ԱՄՆ-ի դուրս գալը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կոչ է արել բարձրացնել դեպի Եվրոպա ամերիկյան արտահանման սակագները, եթե Թրամփն իրոք ԱՄՆ-ին դուրս բերի Փարիզյան համաձայնագրից[73]։ Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լը Պենը բարձր է գնահատել իր նախընտրական խոստումները զսպելու Թրամփի ձգտումը՝ դրա հետ մեկտեղ հայտարարելով, որ նա վշտացած Է Թրամփի որոշումից[74]։
  • Գերմանիա Գերմանիա - Թրամփի որոշումը խիստ քննադատության է ենթարկվել Անգելա Մերկելի կողմից[75][76]։
  • Հունգարիա Հունգարիա - Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ցնցվել է եղել Թրամփի որոշումից[77]։
  • Իսլանդիա Իսլանդիա - Իսլանդիայի կառավարությունը դատապարտել է համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը[78]։
  • Իռլանդիա Իռլանդիա - Շրջակա միջավայրի հարցերով մամուլի քարտուղար Շինն Ֆեյն Բրայան Սթենլին խորապես հիասթափված է ԱՄՆ-ի դուրս գալուց։ Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը Թրամփի քայլը «իսկապես ցնցող» է անվանել[79]։
  • Հնդկաստան Հնդկաստան - Նարենդրա Մոդին կրկին հաստատել է Հնդկաստանի հավատարմությունը համաձայնագրերին՝ խոստանալով գերակատարել պլանները[80][81]։
  • Իսրայել Իսրայել - Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը քննադատել Է Թրամփի որոշումը[82]։
  • Իտալիա Իտալիա - Պաոլո Ջենտիլոնին ափսոսանք է հայտնել Փարիզյան համաձայնագրերից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ[83]։
  • Ճապոնիա Ճապոնիա - Ճապոնիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասված է, որ Թրամփի արարքը «ափսոսանքի արժանի է» և «Ճապոնիան կարծում է, որ զարգացած երկրների ղեկավարությունը հսկայական նշանակություն ունի, իսկ փարիզյան համաձայնագրի կայուն կատարումը վճռորոշ նշանակություն ունի»[84]։ Շրջակա միջավայրի նախարարը հայտարարել է, որ ինքը խիստ հիասթափված է և որպես նախարար, և որպես մարդ, իսկ Փարիզի համաձայնագրից դուրս գալը մարդկային ցեղի իմաստությունից շեղվելու փորձ է[85]։
  • Լատվիա Լատվիա - Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը և տարածաշրջանային զարգացման նախարարությունը հայտարարություն են հրապարակել, որը հաստատում է Լատվիայի հավատարմությունը Փարիզյան համաձայնագրին՝ նշելով, որ Թրամփի որոշումը կարող է բացասական ազդեցություն ունենալ զարգացող երկրներում էկոլոգիապես մաքուր էներգիայի ներդրումների վրա[86]։
  • Մալդիվներ Մալդիվներ - Շրջակա միջավայրի նախարար Տորիկ Իբրահիմը, ելույթ ունենալով փոքր կղզի-պետությունների դաշինքի անունից, դատապարտել Է Թրամփի գործողությունները[87]։
  • Մարշալյան կղզիներ Մարշալյան կղզիներ - Երկրի նախագահ Հիլդա Հայնը նույնպես դատապարտել է Թրամփի քայլը։
  • Մեքսիկա Մեքսիկա - Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հաստատել է Փարիզյան համաձայնագրի անվերապահ աջակցությունը։
  • Մարոկկո Մարոկկո - Մարոկկոյի նախագահ Սալահեդդին Մեզուարը խորը հիասթափություն է հայտնել՝ նշելով, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարի հավաքական ջանքերը կշարունակվեն[88]։
  • Նոր Զելանդիա Նոր Զելանդիա - Երկրի վարչապետ Բիլ Ինգլիշը հայտարարել է, որ ինքը Թրամփի որոշումը կքննարկի ԱՄՆ պետքարտուղարի՝ Ռեքս Թիլերսոնի հետ Նոր Զելանդիա կատարելիք այցի ընթացքում։
  • Նիդերլանդներ Նիդերլանդներ - Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կոնդերսը Թրամփի որոշումը համարել է արմատական սխալ, որը վնաս կհասցնի ամբողջ աշխարհի քաղաքացիներին, այդ թվում՝ Միացյալ Նահանգների քաղաքացիներին[89]։
  • Նորվեգիա Նորվեգիա - Նորվեգիայի կառավարությունը դատապարտել Է Թրամփի որոշումը։
  • Լեհաստան Լեհաստան - Էներգետիկայի փոխնախարար Գժեգոշ Տոբիշովսկին աջակցել է Թրամփին։
  • Պորտուգալիա Պորտուգալիա - Նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոուզան հայտարարել Է. «կլիմայի փոփոխությունը խնդիր է, և քաղաքական պատճառներով նրա գոյությունը ժխտելը չի նշանակում հեռացնել այն»։ Նա նաև հաստատել է, որ Եվրոպան պետք է մնա կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնորդ, «արդար և իրական» գործի առաջնորդ[90]։ Նախնական դպրոց կատարած այցի ժամանակ երկրի վարչապետ Անտոնիու Կոշտան հայտարարել է «Ամոթ է, որ նախագահ Թրամփը չի այցելել դպրոց և չգիտի այն, ինչը երեխաներն արդեն գիտեն... որ մենք ունենք միայն մեկ մոլորակ, և որ մեր գլխավոր պարտքն է պահպանել այն ապագա սերունդների համար»[91]։
  • Ռուսաստան Ռուսաստան - Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, դուրս գալու մասին Թրամփի հայտարարությունից քիչ առաջ, հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Փարիզյան համաձայնագրին։ Համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, պատասխանելով Թրամփի արարքին Ռուսաստանի վերաբերմունքի մասին ԶԼՄ-ների հարցին, Պուտինը հայտարարել է․ «Don’t worry, be happy»[92][93]։
  • Հարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկա - Հարավային Աֆրիկայի կառավարությունը խորը ափսոսանք է հայտնել Փարիզյան պայմանագրից հրաժարվելու Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշման կապակցությամբ[94]։
  • Հարավային Կորեա Հարավային Կորեա - Հարավային Կորեայի ԱԳՆ-ն ափսոսանքով է ընդունել ԱՄՆ նախագահի որոշումը[95]։
  • Շվեդիա Շվեդիա - ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմը դատապարտել է ԱՄՆ-ի՝ համաձայնագրից դուրս գալու Դոնալդ Թրամփի որոշումը։
  • Թուրքիա Թուրքիա - Մեհմեդ Էմին Բիրպինարը հույս է հայտնել, որ մյուս երկրները չեն հետևի ԱՄՆ նախագահի օրինակին և հաստատել է Թուրքիայի հավատարմությունը՝ չնայած համաձայնագրի անարդար բնույթին[96]։
  • Տուվալու Տուվալու - Վարչապետ Էնելե Սոպոագան հայտարարել Է, որ ԱՄՆ-ն «հրաժարվել է իրենցից»[97]։
  • ՄԱԿ - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը Թրամփի որոշումը գլխավոր հիասթափությունն է անվանել[98]։
  • Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա - Վարչապետ Թերեզա Մեյը հիասթափություն է հայտնել Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում և հաստատել է համաձայնագրին Մեծ Բրիտանիայի հավատարմությունը։ Ուղիղ եթերում նա ասել է. «Ես խոսել եմ Դոնալդ Թրամփի հետ և նրան ասել, որ Մեծ Բրիտանիան հավատում է Փարիզյան համաձայնագրին»[99]։
  • Վատիկան Վատիկան - Վատիկանի եպիսկոպոս, գիտությունների պապական ակադեմիայի կանցլեր՝ Մարսելո Սանչես Սորոնդոն, համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը համարել է «հսկայական թքած ամբողջ աշխարհի երեսին»[100]։
  • Զամբիա Զամբիա - Զամբիայի ջրամատակարարման, սանիտարական և շրջակա միջավայրի պահպանության նախարար Լլոյդ Կազիյյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը լուրջ ողբերգություն է համարել զարգացող երկրների համար[101]։

Բիզնես և արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքուր ածուխի և էլեկտրաէներգիայի և Peabody Energy ամերիկյան կոալիցիան, ԱՄՆ-ի խոշորագույն ածուխի արտադրողները ողջունել են Թրամփի որոշումը, հայտարարելով, որ արդյունքը կդառնա էներգակիրների գների իջեցումը և մատակարարումների հուսալիության բարձրացումը[102]։

Համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու օրը 25 ընկերություններ ամբողջ էջում  բաց նամակ են տեղադրել ԱՄՆ-ի նախագահին The New York Times-ում և The Wall Street Journal-ում՝ կոչ անելով պահպանել ԱՄՆ-ի մասնակցությունը Փարիզյան համաձայնագրին[103][104]։ Այդ ընկերություններն են․

Թրամփի հայտարարությունից հետո ExxonMobil, Chevron, Shell և General Motors ընկերությունները հաստատել են իրենց աջակցությունը Փարիզյան համաձայնագրին և կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցներին[105]։

Մայքլ Բլումբերգը պարտավորվել է 15 միլիոն դոլար փոխանցել ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղարությանը՝ բացատրելով իր որոշումը «Ամերիկացիները կհարգեն և կկատարեն Փարիզյան համաձայնագիրը, և Վաշինգտոնը չի կարողանա մեզ կանգնեցնել»[106]։ Թրամփի հայտարարությւոնից կարճ ժամանակ անց, քաղաքների երեսուն քաղաքապետեր, երեք նահանգապետեր, ավելի քան ութսուն բուհերի ռեկտորներ և ավելի քան հարյուր ձեռնարկությունների ղեկավարներ աջակցություն են հայտնել Բլումբերգին և բանակցություններ են սկսել Միավորված ազգերի կազմակերպության հետ, որպեսզի ներկայացնեն ԱՄՆ-ի արտանետումների սահմանափակման պլանը Փարիզի համաձայնագրի ուղեցույցներին համապատասխան[107]։

Goldman Sachs-ի գլխավոր տնօրեն Լլոյդ Բլանկֆեյնը Թրամփի որոշումը որակել է որպես «հարված աշխարհի շրջակա միջավայրին և ԱՄՆ-ի առաջնորդությանը»։ General Electric-ի գլխավոր տնօրեն Ջեֆրի Իմելտը հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունը իսկապես հնարավոր է։

Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչայը, Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը, Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը, Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը և General Electric-ի գլխավոր տնօրեն Ջեֆրի Իմելթը դատապարտել են Թրամփի որոշումը[108][109]։ Microsoft կորպորացիայի ղեկավար Սաթյա Նադելան ասել է, որ Microsoft-ը կարծում է, որ «կլիմայի փոփոխությունը հրատապ խնդիր է»[110]։

Նախագահին առընթեր խորհրդատվական մարմիններից հեռանալու մասին դիմումներ՝ ի նշան բողոքի[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու գործարարներ պաշտոնաթող են եղել ռազմավարության և քաղաքականության նախագահական ֆորումի անդամների պաշտոններից՝ ի նշան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեմ բողոքի։ Tesla և SpaceX ընկերությունների գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հրաժարական է տվել երկու նախագահական խորհրդատվական խորհուրդների պաշտոններից։ Մասկը հայտարարել է. «կլիմայի փոփոխությունն իրական է»։ «Փարիզը» լքելը լավ չէ ինչպես Ամերիկայի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար[111]։

Walt Disney ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերը նույնպես հրաժարական է տվել, ասելով. «Սկզբունքորեն, ես դուրս եմ եկել նախագահական խորհրդից Փարիզյան համաձայնագրի պատճառով»[112]։

ԱՄՆ հասարակական կարծիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզյան համաձայնագիրը ամերիկացիների շրջանում շրջանառվող թեմա է։ Չիկագոյի գլոբալ հարցերի խորհրդի ազգային հարցումը, որն անցկացվել է 2016 թվականի հունիսին, հայտնաբերել է, որ ամերիկացիների 71 %-ը հանդես է գալիս Փարիզյան համաձայնագրին ԱՄՆ-ի մասնակցության պահպանման օգտին[113]։ 2016 թվականի նոյեմբերին Եյլի համալսարանի կողմից անցկացված համանման հարցումը ցույց է տվել, որ ամերիկացի ընտրողների 69 %-ը քվեարկել Է Փարիզի համաձայնագրում ԱՄՆ-ի պահպանման օգտին, այն դեպքում, երբ դուրս գալու օգտին հանդես է եկել միայն 13 %-ը[114]։ Համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին Թրամփի որոշումը գնահատվել է որպես միայն իր քաղաքական բազան բավարարելու փորձ՝ վտանգելով վանել դեմոկրատներին և անկախ ընտրողներին։ Այս ռազմավարությունը տարբերվում է ԱՄՆ նախագահների մեծամասնության տիպիկ մոտեցումից, որոնք պատմականորեն փորձել են հետևել կենտրոնականությանը։ The New York Times-ը այդ գործողությունը անվանել է «համարձակ և ռիսկային ռազմավարություն»՝ Թրամփին անվանելով առաջին նախագահ, որը «կառավարում է առանց բնակչության մեծամասնության կարծիքի վրա հիմնվելու»։

Washington Post-ի և ABC News-ի համատեղ հարցումը, որն անցկացվել է 2017-ի հունիսի 2-ից 4-ը, պարզել է, որ հարցման մասնակիցների 59 %-ը դեմ է արտահայտվել Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին Թրամփի որոշմանը և միայն 28 %-ն է կողմ արտահայտվել դրան։ Համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ամերիկյան տնտեսության համար հետևանքների վերաբերյալ համանման հարցումը տվել է հետևյալ արդյունքները. 42 %-ը համարել է, որ ԱՄՆ-ի դուրս գալը կվնասի տնտեսությանը, 32 %-ը կարծում է, որ դա կօգնի տնտեսությանը, ևս 20 %-ը կարծում է, որ Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը ոչ մի կերպ չի ազդի երկրի տնտեսության վրա։

ԶԼՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան[խմբագրել | խմբագրել կոդը]

The New York Times-ը Թրամփի որոշումը «ամոթալի» է անվանել և հայտարարել, որ «Թրամփը ոչինչ չգիտի կամ թույլ է հասկանում էկոլոգիական հավասարակշռության խախտման մասին նախազգուշացումները»[115]։

Tampa Bay Times-ը քննադատել Է Թրամփի որոշումը՝ գրելով, որ առավել ենթակա են կլիմայի փոփոխության սպառնալիքի ափամերձ շրջանները, մասնավորապես Ֆլորիդան, որն արդեն այժմ տառապում է ծովի մակարդակի բարձրացումից, ինչը վնասում է տարածքին և ենթակառուցվածքին, խմելու ջրի հետ կապված խնդիրներ են առաջանում։ Detroit Free Press-ը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վտանգի տակ է դրել մեր երեխաների, մեր թոռների և մեր մոլորակի ապագան։

Բլումբերգը հայտարարել Է, որ Թրամփի ղեկավարությամբ ԱՄՆ-ն ավելի անպատասխանատու Է դարձել[116]։

Սակայն National Review-ն աջակցել Է Թրամփին[117]։ Breitbart News-ը նույնպես աջակցություն է հայտնել ԱՄՆ նախագահի որոշմանը[118]։

Էրիկ Էրիքսոնը Փարիզյան համաձայնագրից դուրս գալը ճիշտ քայլ է համարել, քանի որ կլիմայի փոփոխությունը խնդիր չէ, որը պետք է լուծել[119]։ Դուգլաս Շենն, ընդհակառակը, հայտարարել է, որ «Փարիզյան համաձայնագրից դուրս գալը միայն արագացնում է գլոբալ քաղաքական և տնտեսական առաջնորդի պաշտոնից ԱՄՆ-ի հեռանալը»[120]։

Օտարերկյա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական The Guardian-ը նշել է, որ ընդունված որոշումը հազիվ թե հետաձգի էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացումը՝ հավելելով. «շատ ավելի հավանական է, որ Թրամփի զոհը կարող է դառնալ ամերիկյան տնտեսությունը, որին նա ցանկանում է պաշտպանել»[121]։ Բրիտանական The Independent թերթը նույնպես քննադատել է Թրամփի որոշումը։

Կանադայի Տորոնտո Սթարի ամենօրյա թերթը տեղի ունեցածը որակել է որպես «հավանաբար ամենավատ արարքը, որը Դոնալդ Թրամփը մինչ օրս կատարել է»[122]։

Չինաստանի պետական լրատվական Xinhua գործակալությունը նույնպես քննադատել է ԱՄՆ նախագահի որոշումը[123]։

Բողոքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտարարության օրը ցուցարարները հավաքվել են Սպիտակ տան դարպասների մոտ։ Ցուցարարների թվում է եղել Բիլ Նայը՝ գիտության հանրահռչակողն ու հեռուստահաղորդավարը, որը հայտնի է գիտական տերմիններն ավելի մատչելի դարձնելու ունակությամբ։ Վաշինգտոնում Ջոն Ուիլսոնի տունը վառվել է կանաչ գույնով՝ ի նշան որոշման դեմ բողոքի։ Ավելի ուշ կանաչ գույն սկսեցին լուսավորել համաշխարհային առևտրի կենտրոնները, Կոստյուշկոյի կամուրջը, Նյու Յորքի քաղաքապետարանը, Բոստոնի և Մոնրեալի քաղաքապետարանները, Փարիզի դե Վիլ հյուրանոցը, Մեխիկոյում հեղափոխության հուշարձանը և անկախության հրեշտակը։ Բողոքի ակցիաները տեղի են ունեցել նաև Նյու Յորքում, Մայամիում, Սան Դիեգոյում և Սիրաքյուոսում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Liptak Kevin (June 1, 2017)։ «Trump on Paris accord: 'We're getting out'»։ CNN։ Վերցված է June 1, 2017 
  2. Smilowitz Elliot (June 1, 2017)։ «Trump: We are getting out of Paris climate deal»։ The Hill։ Վերցված է June 1, 2017 
  3. «Paris climate deal: Trump announces US will withdraw» (en-GB)։ BBC News։ June 1, 2017։ Վերցված է June 1, 2017 
  4. Easley Jonathan (June 2, 2017)։ «Trump cements 'America First' doctrine with Paris withdrawal»։ The Hill։ Վերցված է June 2, 2017 
  5. «Bucking Trump, These Cities, States and Companies Commit to Paris Accord»։ The New York Times։ June 1, 2017 
  6. «The U.S. can’t quit the Paris climate agreement, because it never actually joined»։ The Washington Post։ June 1, 2017։ Վերցված է June 2, 2017 
  7. Shear Michael D. (June 1, 2017)։ «Trump Will Withdraw U.S. From Paris Climate Agreement»։ The New York Times (en-US)։ Վերցված է June 2, 2017 
  8. Greenwood Max (June 1, 2017)։ «GE head fires back at Trump: 'Climate change is real'»։ The Hill։ Վերցված է June 1, 2017 
  9. Etherington Darrell։ «Elon Musk leaving Trump advisory councils following Paris agreement withdrawal»։ TechCrunch։ Վերցված է June 1, 2017 
  10. «Editorial: In exiting Paris accords, President Trump squanders time and degrees»։ Detroit Free Press (անգլերեն)։ Վերցված է June 1, 2017 
  11. [petitions.moveon.org/sign/we-the-people-sign-onto?source=homepage «We, the people of the United States, sign on to the Paris Agreement»]։ MoveOn.org։ Վերցված է June 5, 2017 
  12. Breeding Brittany։ «Over 338,000 sign petition supporting Paris Agreement that will be delivered to President Trump» (en-US)։ KTHV։ Արխիվացված է օրիգինալից June 3, 2017-ին։ Վերցված է June 4, 2017 
  13. «Trump Did Not Expect Such Backlash for Exiting the Paris Deal»։ The Quint (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից July 18, 2017-ին։ Վերցված է June 4, 2017 
  14. «Paris climate deal: US and China formally join pact»։ BBC։ September 3, 2016։ Վերցված է June 2, 2017 
  15. Deverian Joe (September 22, 2016)։ «President Obama Bypasses Congress By Formally Committing U.S. to Paris Climate Agreement»։ American Legislative Exchange Council։ Վերցված է June 2, 2017 
  16. Green Climate Fund, Status of Pledges.
  17. Timmer John (October 12, 2016)։ «Fewer than 1 in 10 conservative Republicans trusts climate scientists»։ Ars Technica։ Վերցված է June 2, 2017 
  18. Samuelsohn Darren (September 26, 2016)։ «Fact: Trump claimed climate change is a hoax created by China»։ Politico։ Վերցված է June 2, 2017 
  19. Trump Donald J. (2012-11-06)։ «The concept of global warming was created by and for the Chinese in order to make U.S. manufacturing non-competitive.»։ @realdonaldtrump։ Վերցված է 2017-06-05 
  20. Brewer Contessa (October 12, 2016)։ «In this swing state, coal country is Trump country»։ CNBC։ Վերցված է June 2, 2017 
  21. Guskin Emily (March 29, 2017)։ «By the numbers, Trump's big environmental regulation rollback is all kinds of unpopular»։ The Washington Post։ Վերցված է June 2, 2017 
  22. Logan Russ (April 7, 2017)։ «'Dear Donald' – MEPs pen 'love letter' to President Trump to scrap climate change policy»։ The Daily Express 
  23. «MEPs call for Trump to dump the Paris climate deal»։ Roger Helmer։ April 20, 2017։ Վերցված է June 3, 2017 
  24. «22 GOP Senators Want US to Pull Out of Paris Climate Accord»։ The New York Times։ May 25, 2017 
  25. Tom McCarthy & Lauren Gambino, The Republicans who urged Trump to pull out of Paris deal are big oil darlings, The Guardian (June 1, 2017).
  26. «Generate»։ Axios (անգլերեն)։ May 30, 2017։ Վերցված է June 2, 2017 
  27. Smale Alison (May 28, 2017)։ «Merkel, After Discordant G-7 Meeting, Is Looking Past Trump»։ The New York Times։ Վերցված է June 2, 2017 
  28. «G7 Taormina Leaders' Communiqué»։ Italian G7 Presidency 2017։ Italian Government։ Վերցված է June 2, 2017 
  29. «'I was elected to represent the citizens of Pittsburgh, not Paris': Trump to pull out of Paris climate agreement»։ Pittsburgh Post-Gazette (անգլերեն)։ Վերցված է June 1, 2017 
  30. Somini Sengupta, Melissa Eddy, Chris Buckley and Alissa J. Rubin (June 1, 2017)։ «As Trump Exits Paris Agreement, Other Nations Are Defiant»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է June 1, 2017 
  31. Glenn Kessler & Michelle Ye Hee Lee (June 1, 2017)։ «Fact-checking President Trump's claims on the Paris climate change deal»։ The Washington Post 
  32. Mark Landler, Brad Plumer & Linda Qiu (June 1, 2017)։ «Trump, Prioritizing Economy Over Climate, Cites Disputed Premises»։ The New York Times 
  33. Baker Peter (June 2, 2017)։ «Does Donald Trump Still Think Climate Change Is a Hoax? No One Can Say»։ The New York Times։ Վերցված է June 4, 2017 
  34. Green Miranda (June 2, 2017)։ «Trump doesn't want to talk about climate change, and neither does his administration»։ CNN 
  35. Conway Madeline (June 2, 2017)։ «Trump officials refuse to answer whether president believes climate change is a hoax»։ Politico 
  36. Jordan Mary (June 3, 2017)։ «U.N. Ambassador Nikki Haley: 'President Trump believes the climate is changing'»։ The Washington Post 
  37. «Paris climate agreement: world reacts as Trump pulls out of global accord»։ The Guardian։ June 2, 2017 
  38. «Analysis | Why Nicaragua and Syria didn't join the Paris climate accord»։ The Washington Post 
  39. «German carmakers fear losing competitive edge after U.S. Paris exit»։ June 2, 2017։ Վերցված է June 2, 2017 
  40. Trump dumps Paris climate deal: reaction, Science (June 1, 2017).
  41. «Trump just passed on the best deal the planet has ever seen»։ The Guardian։ June 2, 2017 
  42. «As Trump Exits Paris Agreement, Other Nations Are Defiant»։ The New York Times։ June 1, 2017 
  43. Thomsen Jacqueline (June 1, 2017)։ «Sierra Club on Paris deal withdrawal: 'Congratulations President Bannon'»։ The Hill 
  44. «NRDC President: Trump's "Grave Mistake" on Paris Hurts America» (Press release)։ National Resources Defense Council։ June 1, 2017 
  45. Mckibben Bill (June 1, 2017)։ «Trump’s Stupid and Reckless Climate Decision»։ The New York Times (en-US)։ Վերցված է June 1, 2017 
  46. «Trump announces U.S. withdrawal from Paris climate deal»։ Politico։ June 2, 2017 
  47. «Reactions swift after Trump's withdrawal from Paris Climate Accord»։ ABC News։ June 1, 2017 
  48. Manchester Julia (June 1, 2017)։ «GOP senator 'disappointed' Trump withdrawing from climate deal»։ The Hill։ Վերցված է June 1, 2017 
  49. Chalfant Morgan (June 1, 2017)։ «Biden: Paris climate deal exit ‘imperils’ national security»։ The Hill 
  50. «Trump Stands With Pittsburgh, But Mayor Says He's With Paris» (անգլերեն)։ NBC News։ Վերցված է June 2, 2017 
  51. Thomsen Jacqueline (June 1, 2017)։ «Schumer: Trump tells Earth to 'drop dead'»։ The Hill։ Վերցված է June 1, 2017 
  52. «Inslee, New York Governor Cuomo, and California Governor Brown announce formation of United States Climate Alliance | Governor Jay Inslee»։ Governor.wa.gov։ Վերցված է June 2, 2017 
  53. Potenza Alessandra (June 1, 2017)։ «Three US states rebel against Trump's Paris climate agreement withdrawal»։ The Verge։ Վերցված է June 1, 2017 
  54. «California – Rankings» (անգլերեն)։ U.S. Energy Information Administration։ Վերցված է June 2, 2017 
  55. «US mayors, governors vow to stick with Paris accord»։ CNN։ June 2, 2017։ Վերցված է June 2, 2017 
  56. Aloe Jess։ «Vermont to join states in climate alliance»։ USA Today։ Վերցված է June 3, 2017 
  57. «GOVERNOR’S OFFICE NEWS RELEASE: GOVERNOR JOINS U.S. CLIMATE ALLIANCE, WILL SIGN BILL ALIGNED WITH PARIS AGREEMENT»։ Governor.Hawaii.gov։ Վերցված է June 3, 2017 
  58. «The Latest: EPA chief mum on Trump's beliefs on climate»։ Boston Herald։ June 2, 2017։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-02-ին։ Վերցված է 2017-06-06 
  59. Rocha Laura (June 2, 2017)։ «El gobierno argentino, con una "profunda decepción" por la medida»։ La Nación (իսպաներեն)։ Արխիվացված է օրիգինալից June 4, 2017-ին։ Վերցված է June 1, 2017 
  60. Yaxley Louise (June 2, 2017)։ «Donald Trump's decision 'disappointing' but Australia still committed to Paris agreement, Malcolm Turnbull says»։ ABC News։ Վերցված է June 2, 2017 
  61. «Donald Trump announces US withdrawal from Paris climate agreement»։ News.com.au։ June 2, 2017 
  62. «World leaders accuse Trump of turning his back on the planet»։ CNN։ June 2, 2017 
  63. «Statement by the Prime Minister of Canada in response to the United States' decision to withdraw from the Paris Agreement»։ Government of Canada։ June 1, 2017 
  64. «As Trump Exits Paris Agreement, Other Nations Are Defiant»։ The New York Times։ June 2, 2017 
  65. JuanManSantos (April 2, 2017)։ «"Lamento la salida de EEUU de @COP21en. Está en juego supervivencia del mundo y de la humanidad. Colombia ratifica compromiso con el planeta» (Թվիթ) (Spanish) 
  66. «Colombia ‘saddened’ by Trump’s withdrawal of United States from Paris climate agreement» (en-GB)։ colombiareports.com։ June 2, 2017։ Վերցված է June 3, 2017 
  67. «Ministarstvo zaštite okoliša i energetike o Pariškom sporazumu | Ministarstvo zaštite okoliša i energetike»։ Ministarstvo zaštite okoliša i energetike (խորվաթերեն)։ June 2, 2017։ Արխիվացված է օրիգինալից June 6, 2017-ին։ Վերցված է June 3, 2017 
  68. «EU regrets U.S. withdrawal from climate deal, will seek other allies»։ June 1, 2017։ Վերցված է June 1, 2017 
  69. «Trump climate deal pullout: The global reaction»։ BBC։ June 2, 2017 
  70. «Sipilä vetosi Trumpiin Twitterissä: "Tarvitsemme Yhdysvallat puolellemme"»։ Ilta-Sanomat։ June 1, 2017։ Վերցված է June 2, 2017 
  71. «Ministeri Tiilikainen: Maailman rikkain maa osoittaa piittaamattomuutta ihmiskunnan tulevaisuutta kohtaan»։ Ilta-Sanomat։ June 1, 2017։ Վերցված է June 2, 2017 
  72. «French President To U.S. Scientists: Come Work With Us On Climate Change»։ The Huffington Post։ June 1, 2017 
  73. «If Trump pulls out of the Paris Agreement, Europe could institute a "carbon tax" on US imports»։ Quartz։ November 14, 2016։ Վերցված է June 2, 2017 
  74. McGuinness Romina (June 2, 2017)։ «French PM blasts Trump’s decision to pull US out of Paris climate accord as ‘calamitous'»։ Daily Express։ Վերցված է June 3, 2017 
  75. EndPlay (June 1, 2017)։ «German Chancellor Angela Merkel says she regrets US climate move, will keep working to 'save our ...» (en-US)։ WSBTV։ Արխիվացված է օրիգինալից August 6, 2017-ին։ Վերցված է June 1, 2017 
  76. «Merkel says she will help 'save our planet' after Trump's withdrawal from Paris Agreement»։ The Independent (en-GB)։ June 1, 2017։ Վերցված է June 1, 2017 
  77. «Viktor Orbán "in a state of shock" after Trump’s withdrawal from Paris agreement»։ Hungarian Free Press։ June 2, 2017 
  78. «Paris climate deal: Trump pulls US out of 2015 accord»։ BBC։ June 2, 2017 
  79. «Wide condemnation in Ireland of Trump's climate pact decision»։ The Irish Times։ June 2, 2017 
  80. «World leaders react as Donald Trump withdraws US from Paris climate deal»։ The Sydney Morning Herald (en-US)։ June 2, 2017։ Վերցված է June 1, 2017 
  81. «Trump climate deal: Modi vows to go beyond Paris accord»։ BBC։ June 3, 2017 
  82. Sales Ben (June 2, 2017)։ «Climate deal exposes areas where Israel, Republicans radically depart»։ The Times of Israel (en-US)։ Վերցված է June 3, 2017 
  83. «France, Germany and Italy to Trump: Paris Agreement Can't Be Renegotiated»։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-01-ին։ Վերցված է June 1, 2017 
  84. «Japan says U.S. withdrawal from global climate pact 'regrettable'»։ June 1, 2017 
  85. «山本環境相「人類の英知に背向けた」 米のパリ協定離脱»։ Արխիվացված է օրիգինալից June 2, 2017-ին։ Վերցված է June 2, 2017 
  86. «U.S. climate decision to negatively impact financing green tech: Latvian ministry»։ XinhuaNet։ June 2, 2017։ Վերցված է June 2, 2017 
  87. «Paris Agreement is not 'renegotiable'»։ AOSIS։ June 1, 2017։ Արխիվացված է օրիգինալից June 9, 2017-ին։ Վերցված է June 2, 2017 
  88. Igrouane Youssef (June 2, 2017)։ «Paris Accords: Following Trump’s Pull-Out, COP 22 President Says Climate Change Fight Will Continue»։ Morocco World News 
  89. Foreign minister Koenders on the US Withdrawal from the Paris Climate Agreement Archived 2017-06-23 at the Wayback Machine., June 2, 2017
  90. «Marcelo: "Negar as alterações climáticas não faz desaparecer o problema"»։ TSF (Portuguese) (Lisbon)։ June 1, 2017։ Վերցված է June 2, 2017 
  91. «António Costa e o Acordo de Paris: "É pena o Presidente Trump não ter frequentado esta escola"» [António Costa and the Paris Agreement: "A shame President Trump did not attend this school"]։ Público (Portuguese) (Lisbon)։ June 2, 2017։ Վերցված է June 3, 2017 
  92. «Putin: 'Don't worry, be happy' as Trump ditches climate»։ Al Jazeera։ June 3, 2017։ Վերցված է June 3, 2017 
  93. Reevell Patrick (June 2, 2017)։ «Putin on Trump's withdrawal from Paris Accord: 'Don't worry, be happy'»։ ABC News։ Վերցված է June 3, 2017 
  94. Modise Albi (June 2, 2017)։ «South African government reacts to United States of America's withdrawal from the Paris Agreement»։ Department of Environmental Affairs։ Վերցված է June 2, 2017 
  95. «Trump dismays, angers allies by abandoning global climate pact»։ June 2, 2017 
  96. «Turkey warns against quitting Paris deal»։ Yeni Safak։ June 2, 2017 
  97. «The US has abandoned us: Tuvalu Prime Minister»։ FBC News։ June 2, 2017։ Արխիվացված է օրիգինալից June 2, 2017-ին։ Վերցված է October 29, 2019 
  98. «Paris agreement on climate change: World reaction to US pullout»։ Fox News Channel։ June 2, 2017 
  99. «Question Time: Corbyn and May face tough grilling»։ BBC News։ June 2, 2017։ Վերցված է June 2, 2017 
  100. Hensch Mark (June 1, 2017)։ «Vatican official: US exiting Paris deal would be ‘slap in the face’»։ The Hill։ Վերցված է June 1, 2017 
  101. «Trump’s move to withdraw from Paris deal a blow to countries like Zambia-Govt»։ Lusaka Times։ June 3, 2017։ Վերցված է June 3, 2017 
  102. «As it happened: US quits Paris climate pact»։ BBC News։ June 1, 2017 
  103. «Dear President Trump»։ Center for Climate and Energy Solutions։ Վերցված է June 2, 2017 
  104. «These titans of industry just broke with Trump's decision to exit the Paris accords»։ The Washington Post։ June 2, 2017 
  105. «Trump abandons Paris climate change agreement: How the business world reacted»։ The Daily Telegraph։ June 2, 2017 
  106. «'Washington can't stop Americans': Michael Bloomberg pledges to pay US share of Paris climate funding»։ The Daily Telegraph։ June 2, 2017 
  107. «Bucking Trump, These Cities, States and Companies Commit to Paris Accord»։ The New York Times։ June 2, 2017 
  108. MarketWatch։ «Business leaders join environmentalists in throwing up their hands as Trump quits Paris pact»։ MarketWatch (en-US)։ Վերցված է June 2, 2017 
  109. Lane Sylvan (June 1, 2017)։ «Goldman Sachs CEO rips Trump's Paris decision in his first tweet»։ The Hill։ Վերցված է June 2, 2017 
  110. «Silicon Valley unites against Trump's decision to abandon Paris agreement»։ NewsBytes (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից July 13, 2017-ին։ Վերցված է June 2, 2017 
  111. Horowitz Julia (June 1, 2017)։ «Elon Musk is officially leaving Trump's advisory councils after US withdraws from Paris climate deal»։ Business Insider (անգլերեն)։ Վերցված է June 1, 2017 
  112. Horowitz Julia (June 1, 2017)։ «Elon Musk to Trump: You quit Paris, so I quit you»։ CNNMoney։ Վերցված է June 1, 2017 
  113. Chris Mooney, Trump wants to dump the Paris climate deal, but 71 percent of Americans support it, survey finds, Washington Post (November 21, 2016).
  114. Dina Smeltz et al., Growing Support in US for Some Climate Change Action Archived 2017-08-06 at the Wayback Machine., Chicago Global on Public Affairs (November 2016).
  115. The Editorial Board (June 1, 2017)։ «Paris pullout endangers the planet: Our view»։ USA Today (անգլերեն)։ Վերցված է June 1, 2017 
  116. «Editorial: Another Trump rant and foolish decision on climate change»։ Tampa Bay Times (անգլերեն)։ Վերցված է June 2, 2017 
  117. Editorial Board։ «How Donald Trump is ushering in the Chinese century»։ The San Diego Union-Tribune (en-US)։ Վերցված է June 1, 2017 
  118. «We'll Never Have Paris»։ National Review (անգլերեն)։ Վերցված է June 2, 2017 
  119. «DELINGPOLE: That Paris Speech Just Made Trump Great Again»։ Breitbart։ June 1, 2017 
  120. «Trump pulls out of Paris climate deal and does something right (and brave)»։ Fox News Channel։ June 1, 2017 
  121. «Trump's Paris Agreement withdrawal is the wrong move»։ Fox News Channel։ June 1, 2017 
  122. «Paris climate agreement: world reacts as Trump pulls out of global accord»։ The Guardian (անգլերեն)։ June 2, 2017։ Վերցված է June 1, 2017 
  123. «Dumping Paris accord is Donald Trump's worst move ever»։ Toronto Star։ Վերցված է June 2, 2017