ԱՄՆ-ը սառը պատերազմի ժամանակաշրջանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ը վերածվեց արևմտյան աշխարհի տնտեսական ու ռազմական առումով հզորագույն տերության։ Այստեղ էր թողարկվում Արևմուտքի արդյունաբերական արտադրանքի կեսից ավելին։ Ամերիկյան զորքերը տեղաբաշխված էին Գերմանիայում, Ճապոնիայում, Իտալիայում և այլուր։ ԱՄՆ-ն ուներ շուրջ 500 ռազմական հենակայան։ Նրա նավատորմն առաջատար դիրքեր էր գրավում օվկիանոսներում ու ծովերում։ Սկզբնական շրջանում ԱՄՆ-ին էր պատկանում նաև միջուկային զենքի մենաշնորհը։

ԱՄՆ-ի զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարի Թրումանը

Նախագահ Հարի Թրումանը հայտարարեց, որ ԱՄՆ-ը ստանձնում է «համաշխարհային պատասխանատվությունը»։ Վերջակետ դրվեց չեզոքության քաղաքականությանը։ Արտաքին քաղաքականության բնագավառում առկա էին լուրջ խնդիրներ։ Սառը պատերազմի պայմաններում ձևավորվեցին արևմտյան և արևելյան ճամբարները։ Այդ պայմաններում ԱՄՆ-ը որդեգրեց Խորհրդային Միության զսպման հայեցակարգը, որի նպատակն էր արգելել Խորհրդային Միության ազդեցւոթյան հետագա տարածումը։ Ի հայտ եկավ Եվրոպայի վերականգնման և ամերիկյան օգնության տրամադրման Մարշալի պլանը։ Դրա շրջանակներում ամերիկայն ֆինանսական աջակցություն ստացավ Եվրոպայի 16 երկրներ (ընդհանուր գումարը՝ 12,4 միլիարդ դոլար)։ Թրումանի նախաձեռնությամբ օգնություն ստացան նաև ԽՍՀՄ-ի սպատնալիքի առջև կանգնած Հունաստանն ու Թուրքիան։

Հակակոմունիստական արշավը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Քեննեդին

1950-ական թվականներին ԱՄՆ-ում սկսվեց հակակոմունիստական արշավ։ Դրան նպաստեցին միջուկային ռումբի ստեղծում ԽՍՀՄ-ում և կոմունիստական հեղափոխության հաղթանակը Չինաստանում։ Փնտրվում էին մեղավորներ, ովքեր զենքի գաղտնիքը հանձնել էին ԽՍՀՄ-ին, և ում քաղաքականությունը հասցրել էր Չինաստանի կորստին։ Արշավը ստացավ «մաքքարթիզմ» անվանումը, քանզի կառավարական մարմինների աշխատանքը հետաքննող հանձնաժողովը գլխավորում էր Մաքքարթին։ Հանձնաժողովի ցուցումով մոտ ինը հազար մարդ ազատվեց աշխատանքից՝ իբրև «անվստահելի տարր»։ Միայն 1954 թվականին ԱՄՆ-ի նախագահ Էյզենհաուերը դադարեցրեց «վհուկների որսը»։ ԱՄՆ-ի պատմության մեջ անջնջելի հետք թողեց 1960 թվականի նախագահ Ջոն Քենեդին։ Առաջ քաշված ծրագրերի և ունեցած ձեռքբերումների շնորհիվ կարճ ժամանակահատվածում նա մեծ հեղինակություն վաստակեց։ Քենեդին առաջ քաշեց «նոր սահմանագծերի» կարգախոսը։ Մեծ տերությունների միջև հարաբերությունները պետք է կառուցվեին ոչ միայն հակամարտության, այլև կառուցողական երկխոսության միջոցով։ Նրա օրոք տեղ գտավ ինչպես 1962 թվականի Կարիբյան ճգնաժամը (Կուբայում խորհրդային միջուկային հրթիռների տեղաբախման կապակցությամբ), այնպես էլ խորհրդաճամերիկայն հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսությունը։ Սակայն 1963 թվականին Քենեդին սպանվեց ԱՄՆ-ի Դալաս քաղաքում։

Ուոթրգեյթյան գործը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղան նաև աղմկահարույց այլ իրադարձություններ։ Մասնավորապես 1947 թվականին տեղ գտավ, այսպես կոչված, Ուոթրգեյթյան գործըԼ Նախագահական ընտրարշավի ընթացքում նախագահ Նիքսոնի (1969–1974 թվականներ) աշխատակիցները գաղտնիլսող սարքեր տեղադրել։ Նույն տարում Կոնգրեսում սկսվեց Նիքսոնին պաշտոնանկ անելու (իմփիչմենթ) հարց։ Նիքսոն ստիպված էր հրաժարական տալ։

ԱՄՆ-ը Ռեյգանի օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորբաչովի և Ռեյգանի հանդիպումը

ԱՄՆ-ի պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի նաև 1980 թվականին նախագահ ընտրված հանրապետական Ռ.Ռեյգանը։ Նրա ներքին քաղաքականությունը բնորոշվում է իբրև նոր բնույթի պահպանողական հեղափոխություն, իսկ տնտեսական քաղաքականությանը տրվեց ռեյգանոմիկա անվանումը։ Ռեյգանն ԱՄՆ-ի նորագույն պատմությանմեջ առաջին նախագահն էր, որ Հրեակա ողջակիզման (հոլոքոսթի) հետ մեկտեղ հիշատակեց նաջ Հայոց ցեղասպանությունը։ Արտաքին քաղաքականության մեջ Ռեյգանը որդեգրեց Խորհրդային Միության տնտեսայան և քաղաքական դիրքերը հետևողականորեն թուալցնելոը քաղաքականություն։ ԽՍՀՄ-ը նա որակում էր իբրև «Չարիքի կայս­րություն»` վերջինիս հետ մտնելով սպառազինությունների մրցավազքի մեջ։ 1983 թվականի մարտին ամերիկյան կառավարությունը «Ռազմավարական պաշտպանության նախաձեռնության» ծրագրի շրջանակներում առաջ քաշեց նույնիսկ տիեզերքի ռազմական գաղափարը։ Սակայն երբ Խորհրդային Միության ղեկավար դարձավ Գորբաչովը, Ռեյգանը հնարավոր համարեց վերջինիս հետ սպառազինությունների կրճատման և խորհրդա-ամերիկյան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանգրերի ստորագրումը։ 1985 թվականի նոյեմբերին Ժնևում կայացավ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի ղեկավարների միջև բարձր մակարդակի պատմական հանդիպումը։ Այն խորհրդա-ամերիկյան երկխոսության և երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման սկիզբը դրեց։ Արդեն 1987 թվականի դեկտեմբերին Գորբաչովն ու Ռեյգանը Վաշինգտոնում ստորագրեցին միջուկային սպառազինությունների կրճատման վերաբերյալ պայմանագիրը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային պատմություն 11-րդ դասարանի դասագիրք