ԱԿ-63

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ԱԿ-63
AMMSz.jpg
Տեսակզենքի ընտանիք
ԵնթատեսակԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատ
ԵրկիրFlag of Hungary.svg Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
Ծառայության ընդունման տարի1977
ՊատերազմներԻրանա-իրաքյան պատերազմ, Լիբանանի Քաղաքացիական պատերազմ, Somali Civil War?, Իրաք-քուվեյթյան պատերազմ և Իրաքյան պատերազմ
ԱրտադրողFegyver- és Gépgyár?
Փամփուշտի տեսակ7,62×39 մմ

ԱԿ-63 (Հունգարիայում հայտնի է նաև որպես ԱՄՄ), հունգարական ինքնաձիգ, խորհրդային ԱԿՄ ինքնաձիգի պատճենը, որ ստեղծել է Fegyver- és Gépgyár ընկերությունը[1]։ Հունգարիայի զինված ուժերի հիմնական ինքնաձիգն է։ ԱԿ-63-ը փոխարինել է AMD-65 ավտոմատին և իր նախորդից տարբերվում է փոխված պատյանով, ավելի դիմացկուն փողակալով և հավաքման ավելի ցածր գնով։ Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարությունը 1970-ական թվականների վերջին նախընտրել է հենց ԱԿ-63 ինքնաձիգը՝ խորհրդային ԱԿՄ-ի պատճենը՝ 1977 թվականի վերջին այն ընդունելով Հունգարիայի ժողովրդական բանակի սպառազինության մեջ։ 1978 թվականին թողարկվել է ԱԿՄՍ-ի պատճենը ծալովի կոթով, որը կոչվել է ԱԿ-63D (օրիգինալ ինքնաձիգն ստացել է ինդեքս (փայտե կոթ)՝ ԱԿ-63F)։ Ներկայում ԱԿ-63F և ԱԿ-63D տարբերակները կոչվում են AMM և AMMS համապատասխանաբար։

Տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԿ-63 ինքնաձիգի F և D տարբերակները գրեթե լիովին նման են ԱԿՄ և ԱԿՄՍ ինքնաձիգներին։ Հիմնական տարբերությունը ԱԿ-63-ի ատրճանակային կոթի ուրիշ ձևն է, որ նման է ԱԿՄ-63-ին։ Դրանից բացի, ԱԿ-63-ի փողակալը չունի առանձնահատուկ հաստացումը, որը հատուկ է ԱԿՄ-ին և նրա պատճեններին այլ երկրներում։ Փայտե մասերն աչքի են ընկնում վառ զարդարմամբ։

Արտահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի Զինված ուժերի զինվոր ԱԿ-63 ինքնաձիգով

Սադդամ Հուսեյնի օրոք իրաքյան բանակը եղել է ԱԿ-63 ինքնաձիգի առաջին խոշոր պատվիրատուն՝ 1979 թվականին սկսելով գնել այդ ինքնաձիգներն իր զորամասերի սպառազինության համար։ Այդ ինքնաձիգներն ակտիվորեն օգտագործվել են իրան-իրաքյան պատերազմի ժամանակ։ Իսլամական հեղափոխության պահապանները, սակայն, ձեռք են բերել զգալի քանակության ռազմավարային ԱԿ-63, ինչպես նաև այլ ինքնաձիգներ, որոնք Իրաքը գնել էր Չինաստանից, Հյուսիսային Կորեայից, Լիբիայից ու Սիրիայից։ Իրաքյան զորքերն այդ զենքն օգտագործել են Պարսկական ծոցի պատերազմի ժամանակ, իսկ այնուհետև այն հայտնվել է քրդական ու շիա ապստամբների մոտ։

ԱԿ-63 ինքնաձիգը եղել է նաև սանդինիստտների հիմնական զենքը Նիկարագուայում, որոնք նրա հետ պատերազմել են ընդդեմ կոնտրասի 1980-ական թվականներին։ Ինքնաձիգների զգալի մասը հայտնվել է Ֆարաբունդո Մարտիի անվան ազգային ազատագրության ճակատի մարտիկների մոտ Սալվադորում 1984 կամ 1985 թվականներին։ Ընդհանուր առմամբ այդ տարածաշրջան մատակարարվել է առնվազն 11 հազար ԱԿ-63 ինքնաձիգ։ Սառը պատերազմի ավարտից հետո ինքնաձիգները հայտնվել են Սոմալիի ու Զամբիայի ռազմականացված կազմակերպությունների ձեռքում, ինչպես նաև մատակարարվել է Խորվաթիայի զինված ուժերին Խորվաթիայի պատերազմի ժամանակ։ Կա լուսանկար-վկայություն այն մասին, որ ԱԿ-63-ն օգտագործվել է Քրդական բանվորական կուսակցության և ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատների կողմից Սիրիայում և Իրաքում։

1985 թվականին ԱՄՆ է մատակարարվել ԱԿ-63-ի ինքնալիզ տարբերակների խմբաքանակ քաղաքացիական օգտագործման համար։ Ներկրմամբ զբաղվել է Kassnar ընկերությունը (Հարիսբուրգ, Փենսիլվանիա նահանգ)՝ այդ զենքը վաճառելով SA-85M ապրանքանիշի ներքո։ 1989 թվականին արգելվել է գրոհային հրացանների ու ինքնաձիգների ներկրումը, ինչի շնորհիվ դրանք դարձել են մասնավոր հավաքածուներում ընդգրկվելու թեկնածու (այդպիսի մի ինքնաձիգի արժեքը գնահատվել է 1500 ԱՄՆ դոլարից ոչ պակաս)։ Արգելքի հանումից հետո վերականգնվել է SA-85M տարբերակի արտադրությունը, բայց շուտով դադարել է։ Ներկայում ԱՄՆ-ում մի քանի ընկերություններ արտադրում են ԱԿ-63 ինքնաձիգի պատճեններ հունգարական դետալների և ամերիկյան փողավոր պահեստատուփերի հիման վրա։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱԿ-63F (AMM Հունգարիայի բանակում) – փայտե կոթով
  • ԱԿ-63D (AMMS Հունգարիայի բանակում) – ԱԿՄՍ-ի պատճեն պողպատե ծալովի կոթով
  • ԱԿ-63MF – ԱԿ-63D շարժական կոթով ու MIL-STD-1913 Պիկատիննի ձողիկով
  • SA-85M – ինքնալից քաղաքացիական տարբերակ ԱՄՆ-ում վաճառելու համար, ներկրվել է Kassnar ընկերության կողմից արգելքից առաջ ու դրանից հետո։
  • SA-2000S – ինքնաձիգների ներկրման արգելքի ժամանակ ներկրվել է այս ինքնալից տարբերակը միայն ԱՄՆ-ի շուկայի համար։
Պարսկական ծոցի պատերազմի ժամանակ ամերիկյան զորքերի գրաված ԱԿ-63, 45-րդ հետևակային թանգարանի ցուցադրություն

ԱԿ-63MF[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԿ-63-ի 7700 օրինակ ձևափոխվել է ու ստացել ԱԿ-63MF նշանակումը։ Որպես զենքի նոր դետալներ ավելացվել են Պիկատիննի ձողիկները, ատրճանակային կոթերը, ենթափողային նռնականետները, նշանոցները, լապտերները և այլն։

  • Հեռադիտակային նշանոց CAA CBS+ACP
  • Brügger & Thomet գազախցիկի հանգույց BT-21428
  • Նռնականետ HK M320
  • Կոլիմատորային նշանոց Aimpoint CompM2 (B&T BT-21741)
  • Կոլիմատորային նշանոց Aimpont 3×Mag (B&T BT-211115, B&T BT-211113)
  • Լազերային նպատականշող Insight Technology AN/PEQ-2 TPIAL
  • Հենակով առջևի կոթ CAA BP
  • Ատրճանակային կոթ CAA AG47

Օգտագործողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աֆղանստան Աֆղանստան
  • Խորվաթիա Խորվաթիա – օգտագործվել է Խորվաթիայի պատերազմի ժամանակ զինված ուժերի կողմից
  • Հունգարիա Հունգարիա – Հունգարիայի զինված ուժերի հիմնական ինքնաձիգ (այդ թվում Հունգարական ժողովրդական բանակի)
  • Իրան Իրան – ռազմավարային, ձեռք են բերվել իրան-իրաքյան պատերազմի ժամանակ[2]
  • Իրաք Իրաք[3] – 1979 թվականից ընդրկվել են Իրաքի բանակի զպառազինության մեջ
  • Իրաքի և Լևանտի իսլամական պետություն Իրաքի և Լևանտի իսլամական պետություն – խլվել են Իրաքի բանակից
  • Նիկարագուա Նիկարագուա – օգտագործել է Սանդինիստական ժողովրդական բանակը
  • Զիմբաբվե Զիմբաբվե – եղել է Զիմբաբվեի ազգային բանակի պարաշյուտային գնդի սպառազինության մեջ[4]
  • Սալվադոր Սալվադոր – եղել է Ազգային քաղաքացիական ոստիկանության սպառազինության կազմում 2014 թվականից և զինված ուժերի սպառազինության մեջ 1992 թվականից
  • Սոմալի Սոմալի[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AKM-63 Machine Carbine» (անգլերեն)։ Արխիվացված է Kalashnikov օրիգինալից 2008-08-22-ին 
  2. http://firearmsworld.net/hungary/ak/akm63.htm
  3. Rottman Gordon (24 May 2011)։ The AK-47: Kalashnikov-series assault rifles։ Osprey Publishing։ էջ 49։ ISBN 978-1-84908-835-0 
  4. World Armies (2017-08-01)։ «Zimbabwe National Army»։ World Armies։ Վերցված է 2017-08-16 
  5. «AKM 63 Assault Rifle : Somalia»։ awm.gov.au։ Australian War Memorial 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]