Песня без слов (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Песня без слов (երգ)»
Կինոի երգը
ԺանրՊոստ փանկ, նոր ալիք, էլեկտրոնիկ ռոք, սինթիփոփ և ալտերնատիվ ռոք
Տևողություն307 վայրկյան

Песня без слов, «Կինո» ռոք խմբի երգը 1989 թվականին թողարկված «Звезда по имени Солнце» ալբոմից։ Այն ալբոմի առաջին երգն է[1]։

Երգի վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Песня без слов» երգը
Յուրի Կասպարյանի կատարմամբ

Ն․ Նեժդանովայի խոսքերով՝ Վիկտոր Ցոյն ակտիվերոն օգտագործել է ռուսերենի դարձվածաբանական պաշարները, սակայն իդիոմաները նրա մոտ վերաիմաստավորված են զուգակցություններով հիման վրա, որոնք կապված են շրջապատող աշխարհի իրողությունների հետ։ «Առանց բառերի երգում» «աստղային» մի քանի իմաստավորումներով ուղեկցվող կերպարները ձեռք են բերել հավելյալ իմաստային բեռ։ Որպես օրինակ Նեժդանովան առաջ է քաշում երգի՝ «Ամեն աստղին երկնքի իր կտորը» տողերը[2]։

Գրականագետ Սվետլանա Պետրովան նշել է, որ երգի տեքստը գտնվում է շեշտադրական դիրքում՝ զբաղեցնելով մագիստրալի տեղը, որն իրենում ներառել է «Звезда по имени солнце» ալբոմի բոլոր թեմաները և առանցքային պահերը[1]։

Տեքստի առաջին իսկ տողը հակադրվում է իրեն հաջորդող տողերին․

Երգն առանց բառերի, գիշերն առանց քուն,
Ամեն ինչ իր ժամանակին՝ ձմեռն ու գարունը։

-


Այստեղ, ըստ Պետրովայի, արտացոլվում է կարգավիճակի աններդաշնակությունը, որը համապատասխանում է նրան, ինչը լիրիկական սուբյեկտի տեսանկյունից պետք է լինի ավանդույթի սահմաններում։ Այնպես, ինչպես գիշերը չի կարող լինել առանց քուն, այնպես էլ երգը չի կարող լինել առանց բառերի։ Նման կարգավիճակը չի համապատասխանում առօրյա կյանքի շրջանակներին, որտեղ ամեն ինչ կանոնակարգված է[1]։

Հաջորդող տողերում նկատելի է, թե հերոսի տեսանկյունից ինչպիսին պիտի լինի աշխարհի պատկերը[1]

Ամեն ծովին՝ անձրևի մի կում
Ամեն խնձորին՝ ընկնելու մի տեղ
Ամեն գողին՝ գողանալու հնարավորություն
Ամեն շանը՝ փայտ ու ոսկոր
Եվ ամեն գայլի՝ ատամներ ու կատաղություն։

-


Պետրովան մատնանշում է այն, որ այս տողերում հեղինակը փորձում է ասել, որ աշխարհում ամեն օբյեկտի համար նախատեսված է որոշակի ատրիբուտ, որը չի կարելի փոփոխել։ Օրինակի համար՝ ծովը մարդու նման ջուր խմելու՝ «անձրևի մի կումի», կարիք ունի։ Իսկ եթե գող ես, նշանակում է պիտի գողանաս[3]։

Պետրովայի խոսքերով՝ աշխարհի ագրեսիվության թեման ամրանում է կրկներգով, առաջ է քաշվում հերոսի հակամարտության մոտիվը[3]։

Կրկին պատուհանից այն կողմ օր է,
Օրն ինձ հրավիրում է մարտի
Ես զգում եմ՝ աչքերս փակելով
Ամբողջ աշխարհը պատերազմում է ինձ հետ

-


Կրկներգի առաջին տողում ցուցադրվում է աններդաշնակությունը, որը զարգանում է աշխարհի նկատմամբ հերոսի ներքին դիրքորոշմամբ։ Այստեղ լիրիկական սուբյեկտը խախտում է կարգի առօրեական դասավորությունը և իր նկատմամբ հարուցում է շրջապատող աշխարհի ագրեսիան[3]։ Եվ չնայած հերոսի և շրջապատող աշխարհի կերպարները երգում ի սկզբանե հակադիր են, ագրեսիան, այնուամենայնիվ, սկիզբ է առնում կարգի առօրեական դասավորության խախտումից[4]։

Աշխարհի նման կառուցվածքի պատճառով հերոսի մոտ հարց է ծագում այն մասին, թե ինչպես է պետք վերաբերվել վերջինիս։ Կարող է արդյոք նա գնալ մինչև վերջ իր հակամարտությամբ՝ կործանելով երկրի առօրեական տափակությունը։ Մի կողմից հերոսը կարող է կորցնել ամեն ինչ, դառնալ հանցագործ և ենթարկվել մահապատժի, իսկ մյուս կողմից՝ ձեռք բերել որոշակի իշխանություն, ինչը, Պետրովայի խոսքերով, ցուցադրված է երգի հաջորդող բառերում[4]։

Ուզո՞ւմ ես փոխել այս աշխարհը
Կկարողանա՞ս արդյոք ընդունել այնպես, ինչպես կա
Վեր կենալ ու դո՞ւրս գալ շարքից մի կողմ
Նստել էլեկտրական աթոռի՞, թե գահի վրա։

-


Երգում կա գործողության կամ անգործության ընտրություն[5]։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երգը 1989 թվականին կատարվել է «Կինո» խմբի կողմից «Հայացք» հեռուստանախագծի եթերում, որտեղ ներկայացվել է «Белый день» անվամբ[6]։

Այլ երաժիշտների կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Нежданова Н. К. «Крест» и «Звезда» Виктора Цоя // Русская рок-поэзия: текст и контекст. —Тверь, 2001. — В. 5. — С. 142-151.
  • Петрова, Светлана Андреевна «Песня без слов» Виктора Цоя: особенности поэтики // Русская рок-поэзия: текст и контекст. — Екатеринбург: Издательство Уральского государственного педагогического университета, 2013. — № 14. — С. 124-126. — ISSN 2413-8703.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]