Орёл & решка

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Орёл & решка
Օրյոլ ի րեշկա.png
Տեսակ հեռուստահաղորդում
Ռեժիսոր Եվգենի Սինելնիկով
Արտադրող երկիր Flag of Ukraine.svg Ուկրաինա
Լեզու(ներ) ռուսերեն
Հեռարձակում
Սկզբնական եթեր փետրվարի 13, 2011
IMDb ID 4553720

«Առյոլ ի ռեշկա» (Ուկրաիներեն։ Орел і Решка, հայերեն։ Գիր ու արծիվ), ճանապարհորդական ուկրաինական հեռուստանախագիծ։ Հեռուստածրագիրը ռուսերենով է, և առաջնային ցուցադրություններն իրականացվում են ուկրաինական Ինտեր հեռուստաալիքով, իսկ կրկնությունները ցուցադրվում են ոչ միայն Ուկրաինայում («Կ1»), այլ նաև Ռուսաստանում («Պյատնիցա!»), Ղազախստանում («Յոթերորդ ալիք»), Լեհաստանում («TTV»), Բելառուսում («Բելառուս 2») և այլ երկրներում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Առյոլ ի ռեշկա» հեռուստածրագիրը վարում են երկու հաղորդավարներ, ովքեր հաղորդման ամեն դրվագում մեկնում են աշխարհի որևէ վայր` շաբաթ և կիրակի օրերն անցկացնելու համար։ Կանոնների համաձայն՝ հաղորդավարներից մեկը այդ 2 օրը պետք է ապրի $100-ով (եվրոպական երկրներում 70 և ավելի եվրոյով, կախված տարադրամի ընթացիկ փոխարժեքից), իսկ մյուսը կարող է ծախսել անսահմանափակ գումար, որը պահվում է բանկի «ոսկե» քարտում։ Պարզելու համար, թե ով է լինելու «ոսկե» քարտով, և ով է իր տրամադրության տակ ունենալու $100, նրանք մետաղադրամ են նետում, և ամեն բան որոշում է «գիրը կամ արծիվը»[1]: Երբ մետաղադրամը նետելուց հետո երեսին հայտնվում է «արծիվը», ապա «ոսկե» քարտը հասնում է այն հաղորդավարին, ով նետել է մետաղադրամը, իսկ $100-ը` մյուսին, իսկ եթե գիրն է հայտնվում երեսին, կատարվում է հակառակ գործընթացը։ Միակ դեպքը, երբ «ոսկե» քարտ ձեռք բերած հաղորդավարը զիջեց այն իր գործընկերուհուն, 15-րդ թողարկման ժամանակ էր, երբ Ալանը ցանկացավ, որ Թբիլիսիում «անսահմանափակ» հնարավորություններ ունենա Ժաննան։

Հաղորդման ընթացքում հաղորդավարները ծանոթացնում են տվյալ քաղաքի հիմնական տեսարժան վայրերին, ցուցադրում են հյուրանոցները և այլ ծառայություններ` նշելով գներն ու անունները։

Յուրաքանչյուր հաղորդման վերջում «ոսկե» քարտ ունեցող հաղորդավարը $100 է դնում մի շշի մեջ և այն պահում է աննկատ վայրում։ Այդ $100-ը կարող է գտնել յուրաքանչյուր ոք։

Հաղորդավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջանում հաղորդումը վարեցին ուկրաինացի ռեժիսոր Ալան Բադոևը և նրա կինը` Ժաննա Բադոևան։ Երկրորդ եթերաշրջանում Բադոևը լքեց ծրագիրը` որոշելով զբաղվել միայն ռեժիսուրայով։ Նրան փոխարինեց դերասան և հումորիստ Անդրեյ Բեդնյակովը, ով Ժաննայի հետ աշխատեց երկրորդ և երրորդ եթերաշրջաններին։ Չորրորդ և հինգերորդ եթերաշրջաններին Անդրեյի հետ աշխատեց «Ծիծաղեցրու՛ հումորիստին» ծրագրի հաղթող Լեսյա Նիկիտյուկը։ Վեցերորդ և յոթերորդ եթերաշրջանները Անդրեյը վարեց այդ ժամանակ իր հարսնացուի`Անաստասիա Կորոտկայայի հետ։ Ութերորդ եթերաշրջանի նոր հաղորդավարները ուկրաինացի երգիչներ Կոլյա Սերգան էին և Ռեգինա Տոդորենկոն։ Իններորդ եթերաշրջանում Կոլյային փոխարինեց ռեժիսոր և ծրագրի համահեղինակ Եվգենի Սինելնիկովը։ «Հոբելյանական» տասներորդ և տասնմեկերորդ եթերաշրջանները, որոնք այդ անվանումը ստացել էին ի պատիվ ծրագրի հինգամյակին, վարում էին բոլոր հաղորդավարները, ովքեր երբևէ մասնակցել էին այս հեռուստածրագրին։ Տասներկուերորդ եթերաշրջանի հաղորդավարները Լեսյա Նիկիտյուկը և Ռեգինա Տոդորենկոն էին, սակայն 24-րդ թողարկումից հետո Լեսյան լքեց ծրագիրը, որին փոխարինեց ռուս կինոդերասան Պյոտր Ռոմանովը։ Տասներեքերորդ եթերաշրջանը կրկին վարեցին Լեսյա Նիկիտյուկը և Ռեգինա Տոդորենկոն։ Տասնչորսերորդ եթերաշրջանը վարեցին ուկրաինացի դիջեյ Անտոն Պտուշկինը և ռուս հեռուստահաղորդավարուհի, վիդեոբլոգեր Անաստասիա Իվլեևան։

Եթերաշրջան Արական հաղորդավար Իգական հաղորդավար
1 Ալան Բադոև Ժաննա Բադոևա
2 Անդրեյ Բեդնյակով
3
4 Լեսյա Նիկիտյուկ
5
6 Անաստասիա Կորոտկայա
7
8 Կոլյա Սերգա Ռեգինա Տոդորենկո
9 Եվգենի Սինելնիկով
10 Ալան Բադոև

Անդրեյ Բեդնյակով

Կոլյա Սերգա

Եվգենի Սինելնիկով

Ժաննա Բադոևա

Լեսյա Նիկիտյուկ

Անաստասիա Կորոտկայա

Ռեգինա Տոդորենկո

11 Լեսյա Նիկիտյուկ

Անաստասիա Կորոտկայա

Ռեգինա Տոդորենկո

12 Պյոտր Ռոմանով (25 - 40 թողարկումներ) Լեսյա Նիկիտյուկ (1 - 24 թողարկումներ)

Ռեգինա Տոդորենկո

13 Լեսյա Նիկիտյուկ

Ռեգինա Տոդորենկո

14 Անտոն Պտուշկին Անաստասիա Իվլեևա

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Անվանում Արդյունք
2014 ՏԷՖԻ մրցանակ (2014) Հետաքրքրաշարժ հաղորդաշար «Орёл & решка. На краю света» Հաղթանակ

Թողարկումների շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս եթերաշրջանի հաղորդավարներն էին Ալան Բադոևը և Ժաննա Բադոևան։

Թողարկում Վայր Ոսկե քարտը տնորինող Առաջին ցուցադրում Մեկնաբանություններ
1 (1) ԱՄՆ-ի դրոշ Նյու Յորք Ալան Փետրվարի 13, 2011
2 (2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս Ալան Փետրվարի 20, 2011
3 (3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Ֆրանցիսկո Ժաննա Փետրվարի 27, 2011 Այցելեցին նաև Նապա շրջան (Կալիֆոռնիա) և Ալկատրազ կղզի
4 (4) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես Ալան Մարտի 6, 2011
5 (5) Իսպանիա Բարսելոնա Ալան Մարտի 13, 2011
6 (6) Հորդանան Հորդանան Ալան Մարտի 20, 2011 Այցելեցին Ամման, Պետրա, Վադի Ռամ և Հորդանան (գետ)
7 (7) Իսրայել Իսրայել Ժաննա Մարտի 27, 2011 Այցելեցին Թել Ավիվ, Ռամատ Գան, Երուսաղեմ և Մեռյալ ծով
8 (8) Իտալիա Հռոմ Ժաննա Ապրիլի 10, 2011 Այցելեցին նաև Վատիկան
9 (9) Իսպանիա Մադրիդ Ալան Ապրիլի 17, 2011
10 (10) Իտալիա Միլան Ժաննա Ապրիլի 24, 2011 Այցելեցին նաև Վերոնա, Վենետիկ և այլ վայրեր
11 (11) Կամբոջա Պնոմպեն Ալան Մայիսի 1, 2011 Այցելեցին նաև Անգկոր Վատ
12 (12) Թաիլանդ Բանգկոկ Ալան Մայիսի 8, 2011 Այցելեցին նաև Պատտայա և Կո Լան
13 (13) Վիետնամ Հոշիմին Ժաննա Մայիսի 15, 2011 Այցելեցին նաև Դա Լատ
14 (14) Ադրբեջան Բաքու Ալան Մայիսի 22, 2011
15 (15) Վրաստան Թբիլիսի Ժաննա Մայիսի 29, 2011 Այցելեցին նաև Բաթումի

Երկրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս եթերաշրջանը Ժաննա Բադոևայի հետ վարեց Անդրեյ Բեդնյակովը։

Թողարկում Վայր Ոսկե քարտը տնորինող Առաջին ցուցադրում Մեկնաբանություններ
1 (16) Մեքսիկա Մեխիկո Ժաննա Սեպտեմբերի 3, 2011 Այցելեցին նաև Տեոտիուական
2 (17) Կուբա Հավանա Ժաննա Սեպտեմբերի 10, 2011
3 (18) Նիդերլանդներ Ամստերդամ Անդրեյ Սեպտեմբերի 17, 2011 Այցելեցին նաև Զանսե Սխանս
4 (19) Մեքսիկա Կանկուն Անդրեյ Սեպտեմբերի 24, 2011
5 (20) Վրաստան Բաթումի Ժաննա Հոկտեմբերի 1, 2011
6 (21) Ֆրանսիա Փարիզ Անդրեյ Հոկտեմբերի 8, 2011 Երկու հաղորդավարների հատվածները միարժամանակ չեն նկարահանվել
վիզայի խնդիրների պատճառով
7 (22) Թուրքիա Ստամբուլ Ժաննա Հոկտեմբերի 15, 2011
8 (23) Գերմանիա Բեռլին Ժաննա Հոկտեմբերի 22, 2011
9 (24) Հունաստան Աթենք Անդրեյ Հոկտեմբերի 29, 2011
10 (25) ԱՄԷ Դուբայ Անդրեյ Նոյեմբերի 5, 2011
11 (26) Նեպալ Կատմանդու Ժաննա Նոյեմբերի 12, 2011 Այցելեցին նաև «Չիտվան» ազգային պարկ և Էվերեստ
12 (27) Հնդկաստան Մումբայ Ժաննա Նոյեմբերի 19, 2011
13 (28) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո Անդրեյ Դեկտեմբերի 3, 2011
14 (29) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նոր Օրլեան Ժաննա Դեկտեմբերի 10, 2011
15 (30) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դալլաս Անդրեյ Դեկտեմբերի 17, 2011
16 (31) Շվեդիա Ստոկհոլմ Ժաննա Դեկտեմբերի 24, 2011
17 (32) Ֆինլանդիա Լապլանդիա Անդրեյ Դեկտեմբերի 31, 2011 Այցելեցին նաև Ռովանիեմի։ Սա միակ վայրն էր, որտեղ Ժաննայի ծախսերի
մի մասը հոգաց Անդրեյը, քանի որ նա $100-ով գոյատևել չէր կարող։

Երրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդ եթերաշրջանի պես այս եթերաշրջանը վարեցին Անդրեյ Բեդնյակովը և Ժաննա Բադոևան։

Թողարկում Վայր Ոսկե քարտը տնորինող Առաջին ցուցադրում Մեկնաբանություններ
1 (33) Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին Ժաննա Փետրվարի 11, 2012
2 (34) Հոնկոնգ Հոնկոնգ Անդրեյ Փետրվարի 18, 2012 Այցելեցին նաև Մակաու
3 (35) Ճամայկա Ճամայկա Անդրեյ Փետրվարի 25, 2012 Այցելեցին Կինգսթոն և նրա շրջակայք
4 (36) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայամի Անդրեյ Մարտի 3, 2012
5 (37) Նիկարագուա Մանագուա Ժաննա Մարտի 10, 2012
6 (38) Լիբանան Բեյրութ Ժաննա Մարտի 17, 2012
7 (39) Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո Ժաննա Մարտի 24, 2012
8 (40) Չիլի Սանտյագո Ժաննա Մարտի 31, 2012
9 (41) Բրազիլիա Սան Պաուլո Անդրեյ Ապրիլի 7, 2012 Այցելեցին նաև Իգուասու (ջրվեժ)
10 (42) Պերու Մաչու Պիկչու Ժաննա Ապրիլի 14, 2012 Այցելեցին նաև Կուսկո
11 (43) Արգենտինա Բուենոս Այրես Անդրեյ Ապրիլի 21, 2012
12 (44) Սինգապուր Սինգապուր Ժաննա Ապրիլի 28, 2012
13 (45) Շրի Լանկա Շրի Լանկա Ժաննա Մայիսի 5, 2012 Այցելեցին Կոլոմբո, Կիրիբաթգոդա, Բենտոտա և Նեգոմբո
14 (46) Մալայզիա Կուալա Լումպուր Անդրեյ Մայիսի 12, 2012 Այցելեցին նաև Սելանգոր
15-16 (47-48) Ուկրաինա Կիև Անդրեյ Մայիսի 19, 26, 2012 Այցելեցին նաև Պրիպյատ

Չորրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս եթերաշրջանըԱնդրեյ Բեդնյակովի հետ վարեց Լեսյա Նիկիտյուկը։

Թողարկում Վայր Ոսկե քարտը տնորինող Առաջին ցուցադրում Մեկնաբանություններ
1 (49) Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ Անդրեյ Սեպտեմբերի 8, 2012
2 (50) Մեծ Բրիտանիա Էդինբուրգ Անդրեյ Սեպտեմբերի 15, 2012
3 (51) Քենիա Նայրոբի Անդրեյ Սեպտեմբերի 22, 2012
4 (52) Լատվիա Ռիգա Լեսյա Սեպտեմբերի 29, 2012 Այցելեցին նաև Յուրմալա
5 (53) Մեծ Բրիտանիա Լոնդոն Անդրեյ Հոկտեմբերի 6, 2012 Երկու հաղորդավարների հատվածները միարժամանակ չեն
նկարահանվել վիզայի խնդիրների պատճառով
6 (54) Դանիա Կոպենհագեն Անդրեյ Հոկտեմբերի 13, 2012 Այցելեցին նաև Բիլլուն
7 (55) Հարավաֆրիկյան Հանրապետություն Քեյփթաուն Լեսյա Հոկտեմբերի 20, 2012
8 (56) Նորվեգիա Օլեսուն Լեսյա Հոկտեմբերի 27, 2012
9 (57) Իտալիա Պալերմո Անդրեյ Նոյեմբերի 3, 2012
10 (58) Մադագասկար Մադագասկար Լեսյա Նոյեմբերի 10, 2012 Այցելեցին Անտանանարիվու և այլ վայրեր
11 (59) Ֆրանսիա Լազուր ափ Լեսյա Նոյեմբերի 17, 2012 Այցելեցին Նիս, Կանն և Մոնակո
12 (60) Մարոկկո Մարաքեշ Լեսյա Նոյեմբերի 24, 2012
13 (61) Իսպանիա Կանարյան կղզիներ Անդրեյ Դեկտեմբերի 1, 2012 Այցելեցին Պուերտո դե լա Կրուզ, Սանտա Կրուզ դե Տեներիֆե
և այլ վայրեր
14 (62) Պորտուգալիա Լիսսաբոն Անդրեյ Դեկտեմբերի 8, 2012
15 (63) Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Շանհայ Լեսյա Դեկտեմբերի 15, 2012
16 (64) Ինդոնեզիա Բալի Անդրեյ Դեկտեմբերի 22, 2012 Այցելեցին Դենպասար, Ջիմբարան և Բեդուգուլ
17 (65) Հարավային Կորեա Սեուլ Լեսյա Դեկտեմբերի 29, 2012

Հինգերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդ եթերաշրջանի պես այս եթերաշրջանը վարեցին Անդրեյ Բեդնյակովը և Լեսյա Նիկիտյուկը։

Թողարկում Վայր Ոսկե քարտը տնորինող Առաջին ցուցադրում Մեկնաբանություններ
1 (66) Շվեյցարիա Լյուցերն Լեսյա Փետրվարի 9, Նաստյա Այցելեցին Լյուցեռն և նրա շրջակայք
2 (67) Ավստրիա Վիեննա Անդրեյ Փետրվարի 16, 2013
3 (68) Չեխիա Պրահա Լեսյա Փետրվարի 23, 2013
4 (69) Բելգիա Բրյուսել Անդրեյ Մարտի 2, 2013 Այցելեցին նաև Բրյուգգե
5 (70) Իտալիա Վենետիկ Անդրեյ Մարտի 9, 2013
6 (71) Բոլիվիա Լա Պաս Լեսյա Ապրիլի 14, 2013 Այցելեցին նաև Ույունի և այլ վայրեր
7 (72) Էկվադոր Կիտո Անդրեյ Ապրիլի 21, 2013 Այցելեցին նաև Գալապագոսյան կղզիներ և Օտավալո
8 (73) Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Լեսյա Ապրիլի 28, 2013 Այցելեցին Սան Խոսե, Լիմոն և Ալախուելա

Վեցերորդ եթերաշրջան։ «Մերձծովյան»[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս եթերաշրջանը Անդրեյ Բեդնյակովի հետ վարեց Նաստյա Կորոտկայան։ Նրանք այցելեցին բացառապես մերձծովյան քաղաքներ, որոնք նախկինում չէին այցելել։

Թողարկում Վայր Ոսկե քարտը տնորինող Առաջին ցուցադրում Մեկնաբանություններ
1 (74) ԱՄԷ Աբու Դաբի Նաստյա Մայիսի 12, 2013
2 (75) Թուրքիա Անթալիա Անդրեյ Մայիսի 19, 2013 Այցելեցին նաև Փամուքքալե
3 (76) Ֆրանսիա Կորսիկա Նաստյա Մայիսի 26, 2013 Այցելեցին Այաչչո, Բոնիֆաչո և այլ վայրեր
4 (77) Խորվաթիա Դուբրովնիկ Նաստյա Հունիսի 2, 2013
5 (78) Մալթա Մալթա Անդրեյ Հունիսի 9, 2013 Այցելեցին Վալետա, Մարսաշլոկ, Մջար, Մդինա և այլ վայրեր
6 (79) Իսպանիա Վալենսիա Անդրեյ Հունիսի 16, 2013
7 (80) Հունաստան Կրետե Նաստյա Հունիսի 23, 2013 Այցելեցին Հերակլիոն, Ռեթիմնո, Մատալա և այլ վայրեր
8 (81) Իսպանիա Իբիցա Անդրեյ Հունիսի 30, 2013 Սան Անտոնիո Աբադ, Իվիսա քաղաք և այլ վայրեր

Յոթերորդ եթերաշրջան։ «Հետ դեպի ԽՍՀՄ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս եթերաշրջանում հաղորդավարներ Անդրեյ Բեդնյակովը և Նաստյա Կորոտկայան այցելեցին բացառապես նախկին ԽՍՀՄ քաղաքներ։ Այցելեցին բոլոր երկրները բացառությամբ Ուզբեկստանի և Թուրքմենստանի, քանի որ այս երկրներ այցելելու համար նկարահանման անձնակազմի ոչ բոլոր անդամները կարողացան մուտքի թույլտվություն ստանալ։ Չայցելեցին նաև Լատվիա, քանի որ այն այցելել էին նախկինում։

Թողարկում Վայր Ոսկե քարտը տնորինող Առաջին ցուցադրում Մեկնաբանություններ
1 (82) Բելառուս Մինսկ Նաստյա Օգոստոսի 25, 2013 Այցելեցին նաև «Բելովեժենսկայա պուշչա» ազգային պարկ
2 (83) Լիտվա Վիլնյուս Անդրեյ Սեպտեմբերի 1, 2013 Այցելեցին նաև Դրուսկինինկայ
3 (84) Ռուսաստան Կազան Անդրեյ Սեպտեմբերի 8, 2013
4 (85) Ուկրաինա Ղրիմ Անդրեյ Սեպտեմբերի 15, 2013 Այցելեցին Սևաստոպոլ, Յալթա և այլ վայրեր
5 (86) Մոլդովա Քիշնև Նաստյա Սեպտեմբերի 22, 2013 Այցելեցին նաև Տիրասպոլ
6 (87) Ուկրաինա Օդեսսա Նաստյա Սեպտեմբերի 29, 2013
7 (88) Էստոնիա Տալլին Նաստյա Հոկտեմբերի 6, 2013
8 (89) Ռուսաստան Բայկալ Անդրեյ Հոկտեմբերի 13, 2013 Այցելեցին Իրկուցկ և շրջագայեցին գետով
9 (90) Ռուսաստան Վլադիվոստոկ Նաստյա Հոկտեմբերի 20, 2013 Այցելեցին նաև Գայվորոն և Ռուսական կղզի
10 (91) Ռուսաստան Կամչատկա Նաստյա Հոկտեմբերի 27, 2013 Այցելեցին Կամչատկայի Պետրոպավլովսկ և շրջագայեցին հրաբխային
վայրերով
11 (92) Ռուսաստան Գրոզնի Նաստյա Նոյեմբերի 3, 2013
12 (93) Հայաստան Երևան Անդրեյ Նոյեմբերի 10, 2013 Այցելեցին Տաթևի վանք և Արարատ
13 (94) Վրաստան Վրաստան Անդրեյ Նոյեմբերի 17, 2013 Շրջագայեցին Վրաստանի լեռներով. այցելեցին Ստեփանծմինդա, Սիղնաղ,
Վելիսցիխե, Մեստիայի շրջան, Անանուր, Ուշգուլի և այլ վայրեր
14 (95) Տաջիկստան Դուշանբե Նաստյա Նոյեմբերի 24, 2013
15 (96) Ղրղզստան Բիշքեկ Նաստյա Դեկտեմբերի 1, 2013 Այցելեցին նաև «Ալա Արչա» ազգային պարկ և Իսիկ Կուլ
16 (97) Ղազախստան Ալմաթի Անդրեյ Դեկտեմբերի 8, 2013 Այցելեցին նաև Աստանա
17 (98) Ադրբեջան Բաքու Անդրեյ Դեկտեմբերի 15, 2013
18 (99) Ռուսաստան Կալինինգրադ Անդրեյ Դեկտեմբերի 22, 2013
19 (100) Ուկրաինա Լվով Նաստյա Դեկտեմբերի 29, 2013
20 (101) Ռուսաստան Մոսկվա Անդրեյ Դեկտեմբերի 31, 2013

Ութերորդ եթերաշրջան։ «Աշխարհի ծայրը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս եթերաշրջանում նոր հաղորդավարներ Կոլյա Սերգան և Ռեգինա Տոդորենկոն այցելեցին բացառապես այնպիսի վայրեր, որոնք բավական հեռու են Ուկրաինայից` հիմնականում Արևելք, Ավստրալիա և Օվկիանիա։

Թողարկում Վայր Ոսկե քարտը տնորինող Առաջին ցուցադրում Մեկնաբանություններ
1 (102) Մալդիվներ Մալդիվներ Ռեգինա Փետրվարի 2, 2014 Այցելեցին Մալե, Գուլհի և Մաֆուշի
2 (103) Եթովպիա Ադիս Աբեբա Կոլյա Փետրվարի 9, 2014 Այցելեցին Ադիս Աբեբա և նրա շրջակայք
3 (104) Տանզանիա Տանզանիա Կոլյա Փետրվարի 16, 2014 Այցելեցին Դար էս Սալամ, Զանզիբար, «Տարանգիրե» ազգային պարկ

և Կիլիմանջարո

4 (105) Սեյշելյան կղզիներ Սեյշելյան կղզիներ Ռեգինա Փետրվարի 23, 2014 Այցելեցին Պրասլեն, Վիկտորիա, Մաե, Լա Դիգ և այլ կղզիներ
5 (106) Ֆիլիպիններ Մանիլա Կոլյա Մարտի 2, 2014
6 (107) Բրունեյ Մալայզիա Բոռնեո Կոլյա Մարտի 9, 2014 Այցելեցին Կոտա Կինաբալու, Բանդար Սերի Բեգավան և այլ վայրեր
7 (108) Վիետնամ Հանոյ Ռեգինա Մարտի 16, 2014 Այցելեցին նաև Հա Լոնգ
8 (109) Պալաու Պալաու Կոլյա Մարտի 23, 2014 Այցելեցին Կորոր և Նգերուլմուդ, շրջագայեցին կղզիներով
9 (110) Ավստրալիա Մելբուրն Կոլյա Մարտի 30, 2014 Այցելեցին նաև Ֆիլիպի կղզի
10 (111) Նոր Զելանդիա Օքլենդ Կոլյա Ապրիլի 6, 2014 Այցելեցին նաև Մատամատա, Ռոտորուա, Ուակարեուարեուա,

Ուայհեկե և այլ վայրեր

11 (112) Վանուատու Վանուատու Ռեգինա Ապրիլի 13, 2014 Այցելեցին Պորտ Վիլա, Տանա և այլ վայրեր
12 (113) Ավստրալիա Սիդնեյ Ռեգինա Ապրիլի 20, 2014
13 (114) Ճապոնիա Տոկիո Ռեգինա Ապրիլի 27, 2014 Այցելեցին նաև Օդաիբա
14 (115) Ճապոնիա Կիոտո Կոլյա Մայիսի 4, 2014 Այցելեցին նաև Նարա
15 (116) Չինաստանի Հանրապետություն Թայբեյ Կոլյա Մայիսի 11, 2014
16 (117) Մոնղոլիա Ուլան Բատոր Կոլյա Մայիսի 19, 2014
17 (118) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հոնոլուլու Կոլյա Մայիսի 26, 2014 Այցելեցին նաև Վայանաե, Կիլաուելա և այլ վայրեր
18 (119) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ալյասկա Կոլյա Հունիսի 2, 2014 Այցելեցին Ջունո և նրա շրջակայք
19 (120) Կանադա Տորոնտո Ռեգինա Հունիսի 9, 2014 Այցելեցին նաև Նիագարայի ջրվեժ
20 (121) Կանադա Մոնրեալ Կոլյա Հունիսի 16, 2014
21 (122) Իսլանդիա Իսլանդիա Կոլյա Հունիսի 23, 2014 Այցելեցին Ռեյկյավիկ, Կապույտ լագուն և այլ վայրեր
22 (123) Դանիա Գրենլանդիա Ռեգինա Հունիսի 30, 2014 Այցելեցին Նուուկ և նրա շրջակայք
23 (124) Իռլանդիա Իռլանդիա Կոլյա Հուլիսի 7, 2014 Այցելեցին Դուբլին, Գլենդալոխ, Հոութ և այլ վայրեր
24 (125) Մավրիկիոս Մավրիկիոս Ռեգինա Հուլիսի 14, 2014 Այցելեցին Պորտ Լուի և այլ վայրեր
25 (126) Պանամա Պանամա Կոլյա Հուլիսի 21, 2014 Այցելեցին Պանամա (քաղաք), Սան Բլաս կղզիներ և այլ փոքր վայրեր
26 (127) Կոլումբիա Բոգոտա Ռեգինա Հուլիսի 28, 2014 Այցելեցին նաև Զիպաքիրա
27 (128) Արգենտինա Ուշուայա Ռեգինա Օգոստոսի 4, 2014
28 (129) Չիլի Զատկի կղզի Ռեգինա Օգոստոսի 11, 2014

Իններորդ եթերաշրջան։ «Չուսումնասիրված Եվրոպա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս եթերաշրջանը Ռեգինա Տոդորենկոյի հետ վարեց Եվգենի Սինելնիկովը։ Նրանք այցելեցին Եվրոպայի այնպիսի քաղաքներ, որոնք սովորաբար չբացահայտված են ուկրաինացիների համար։

Թողարկում Վայր Ոսկե քարտը տնորինող Առաջին ցուցադրում Մեկնաբանություններ
1 (130) Ֆրանսիա Բորդո Եվգենի Սեպտեմբերի 8, 2014 Այցելեցին նաև Դյուն դու Պիլա, Լա Ռոկ–Գաժակ, Մարկեսակի այգի

և այլ վայրեր

2 (131) Գերմանիա Մայնի Ֆրանկֆուրտ Եվգենի Սեպտեմբերի 15, 2014
3 (132) Ֆրանսիա Նորմանդիա Ռեգինա Սեպտեմբերի 22, 2014 Այցելեցին Ռուան, Կամամբեր, Դովիլ, Թեսսի–սյուր–Վիր և

Մոն Սեն Միշել

4 (133) Նիդերլանդներ Ռոտերդամ Ռեգինա Սեպտեմբերի 29, 2014 Այցելեցին նաև Կինդերդեյք
5 (134) Բոսնիա և Հերցեգովինա Սարաևո Եվգենի Հոկտեմբերի 6, 2014 Այցելեցին նաև Մոստար և Լուկոմիր
6 (135) Իսպանիա Բասկերի երկիր Եվգենի Հոկտեմբերի 13, 2014 Այցելեցին Բիլբաո, Գաստելուգաչե, Սան Սեբաստիան և այլ վայրեր
7 (136) Իսպանիա Սարագոսա Ռեգինա Հոկտեմբերի 20, 2014 Այցելեցին նաև Բունյոլ
8 (137) Սերբիա Բելգրադ Ռեգինա Հոկտեմբերի 27, 2014 Այցելեցին նաև Դրվենգրադ
9 (138) Ֆարերյան կղզիներ Ֆարերյան կղզիներ Եվգենի Նոյեմբերի 3, 2014 Այցելեցին Տորսհավն և այլ վայրեր
10 (139) Իտալիա Բոլոնիա Եվգենի Նոյեմբերի 10, 2014 Այցելեցին նաև Աստի
11 (140) Լեհաստան Կրակով Ռեգինա Նոյեմբերի 17, 2014 Այցելեցին նաև Վելիչկա և Օսվենցիմ
12 (141) Ուկրաինա Կարպատներ Ռեգինա Նոյեմբերի 24, 2014 Այցելեցին Ռախով, Բուկովել, Դելովոե, Սինևիր (լիճ) և այլ վայրեր
13 (142) Պորտուգալիա Ազորյան կղզիներ Եվգենի Դեկտեմբերի 1, 2014 Այցելեցին Սան Միգել և Տերսեիրա
14 (143) Մեծ Բրիտանիա Նոթինգհեմ Ռեգինա Դեկտեմբերի 8, 2014
15 (144) Մեծ Բրիտանիա Լիվերպուլ Ռեգինա Դեկտեմբերի 15, 2014
16 (145) Մեծ Բրիտանիա Գլազգո Եվգենի Դեկտեմբերի 22, 2014 Այցելեցին նաև Սքայ
17 (146) Ավստրիա Տիրոլ Եվգենի Դեկտեմբերի 29, 2014 Այցելեցին Ինսբրուք և նրա շրջակայք

Տասներորդ եթերաշրջան։ «Հոբելյանական, մաս 1»[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս եթերաշրջանը վարեցին նախկին եթերաշրջանների բոլոր հաղորդավարները. յուրաքանչյուր շաբաթ ընտրվում էր նոր զույգ։

Թողարկում Վայր Հաղորդավարներ Ոսկե քարտը տնորինող Առաջին ցուցադրում Մեկնաբանություններ
1 (147) Հնդկաստան Դելի Եվգենի և Ռեգինա Ռեգինա Փետրվարի 9, 2015 Այցելեցին նաև Գուրգաոն, Ագրա և Ջայպուր
2 (148) Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Գուանչժոու Կոլյա և Ռեգինա Կոլյա Փետրվարի 16, 2015
3 (149) Հնդկաստան Վարանասի Եվգենի և Լեսյա Եվգենի Փետրվարի 23, 2015
4 (150) Մյանմա Մանդալայ Կոլյա և Լեսյա Կոլյա Մարտի 2, 2015 Այցելեցին նաև Բագան և Ինլե լիճ
5 (151) Գվատեմալա Գվատեմալա Անդրեյ և Կոլյա Անդրեյ Մարտի 9, 2015 Այցելեցին Պակայա, Գվատեմալա (քաղաք),

Անտիգուա, Ֆլորես և այլ վայրեր

6 (152) Լաոս Լուանգպհաբանգ Լեսյա և Նաստյա Լեսյա Մարտի 16, 2015
7 (153) Եգիպտոս Կահիրե Նաստյա և Ռեգինա Ռեգինա Մարտի 23, 2015 Այցելեցին նաև Գիզա և Մեռյալների քաղաք (չթողարկված հատվածում)
8 (154) Պուերտո Ռիկո Պուերտո Ռիկո Կոլյա և Ռեգինա Կոլյա Մարտի 30, 2015 Այցելեցին Սան Խուան, Ֆախարդո և այլ

վայրեր

9 (155) Դոմինիկյան Հանրապետություն Դոմինիկյան Հանրապետություն Եվգենի և Նաստյա Նաստյա Ապրիլի 6, 2015 Այցելեցին Սանտո Դոմինգո, Սոսուա, Բավարո և այլ վայրեր
10 (156) Կուբա Սանտյագո դե Կուբա Եվգենի և Լեսյա Եվգենի Ապրիլի 13, 2015
11 (157) Իտալիա Նեապոլ Անդրեյ և Ժաննա Անդրեյ Ապրիլի 20, 2015 Այցելեցին նաև Պոմպեյ և Վեզուվ
12 (158) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վաշինգտոն ԿՇ Եվգենի և Ռեգինա Ռեգինա Ապրիլի 27, 2015
13 (159) Հունգարիա Բուդապեշտ Կոլյա և Ժաննա Կոլյա Մայիսի 4, 2015
14 (160) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիեթլ Անդրեյ և Ռեգինա Անդրեյ Մայիսի 10, 2015 Այցելեցին նաև Սան Խուան, Քուպվել

և Ռեյնիր

15 (161) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Արիզոնա Անդրեյ և Եվգենի Եվգենի Մայիսի 18, 2015 Այցելեցին նաև Անտելոպի կիրճ, Փեյջ և Յուտա
16 (162) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Դիեգո Լեսյա և Ռեգինա Լեսյա Մայիսի 25, 2015 Այցելեցին նաև Չուլա Վիստա և Տիխուանա
17 (163) Կանաչ Հրվանդան Կաբո Վերդե Եվգենի և Լեսյա Եվգենի Հունիսի 1, 2015 Այցելեցին Մինդելու, Սանտա Լուզիա, Սանտու Անտան և այլ վայրեր
18 (164) Սենեգալ Դակար Եվգենի և Ռեգինա Ռեգինա Հունիսի 8, 2015
19 (165) Պորտուգալիա Մադեյրա Լեսյա և Ռեգինա Ռեգինա Հունիսի 15, 2015 Այցելեցին Ֆունշալ, Պորտու Մոնիշ և այլ վայրեր
20 (166) Իսպանիա Սևիլիա Ալան և Ժաննա Ալան Հունիսի 22, 2015

Տասնմեկերորդ եթերաշրջան։ «Հոբելյանական, մաս 2»[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս եթերաշրջանում գործեց նախորդ եթերաշրջանի ձևաչափը։

Թողարկում Վայր Հաղորդավարներ Ոսկե քարտը տնորինող Առաջին ցուցադրում Մեկնաբանություններ
1 (167) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Օռլանդո Անդրեյ և Նաստյա Անդրեյ Օգոստոսի 17, 2015
2 (168) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն Ալան և Ռեգինա Ռեգինա Օգոստոսի 24, 2015
3 (169) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սավաննա Ալան և Նաստյա Ալան Օգոստոսի 31, 2015 Այցելեցին նաև Փին Փոյնթ
4 (170) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ելոուսթոուն Անդրեյ և Լեսյա Անդրեյ Սեպտեմբերի 7, 2015
5 (171) Հունաստան Սալոնիկ Կոլյա և Նաստյա Նաստյա Սեպտեմբերի 14, 2015 Այցելեցին նաև Սանտորինի
6 (172) Նորվեգիա Օսլո Լեսյա և Ռեգինա Լեսյա Սեպտեմբերի 21, 2015
7 (173) Ալբանիա Ալբանիա Եվգենի և Լեսյա Լեսյա Սեպտեմբերի 28, 2015 Այցելեցին Տիրանա, Հիմարա, Շկոդեր և Սարանդա
8 (174) Նորվեգիա Շպիցբերգեն Եվգենի և Ռեգինա Ռեգինա Հոկտեմբերի 5, 2015 Այցելեցին Լոնգյիր, Բարենցբուրգ և այլ վայրեր
9 (175) Լեհաստան Վարշավա Կոլյա և Ռեգինա Կոլյա Հոկտեմբերի 12, 2015
10 (176) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դետրոյթ Եվգենի և Լեսյա Եվգենի Հոկտեմբերի 19, 2015
11 (177) Ռումինիա Տրանսիլվանիա Կոլյա և Եվգենի Կոլյա Հոկտեմբերի 26, 2015 Այցելեցին Բուխարեստ, Մալնաշ, Սիղիշոարա,

Սնագով և այլ վայրեր

12 (178) Կանադա Քվեբեկ Լեսյա և Ռեգինա Ռեգինա Նոյեմբերի 2, 2015 Այցելեցին նաև Ուենդեյք
13 (179) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռենո Եվգենի և Ռեգինա Եվգենի Նոյեմբերի 9, 2015 Այցելեցին նաև Վիրջինիա Սիթի
14 (180) Գերմանիա Մյունխեն Լեսյա և Ռեգինա Ռեգինա Նոյեմբերի 16, 2015
15 (181) Լիխտենշտայն Լիխտենշտայն Ալան և Լեսյա Լեսյա Նոյեմբերի 23, 2015 Այցելեցին Նենդելն, Վադուց, Բալցերս և այլ վայրեր
16 (182) Ֆինլանդիա Հելսինկի Կոլյա և Լեսյա Կոլյա Նոյեմբերի 30, 2015
17 (183) Բրազիլիա Մանաուս Կոլյա և Ռեգինա Ռեգինա Դեկտեմբերի 7, 2015
18 (184) Պերու Լիմա Եվգենի և Լեսյա Լեսյա Դեկտեմբերի 14, 2015 Այցելեցին նաև Չինչա Ալտա և Նասկայի շրջան
19 (185) Արգենտինա Չիլի Պատագոնիա Կոլյա և Եվգենի Կոլյա Դեկտեմբերի 21, 2015 Այցելեցին Էլ Կալաֆատե, Էլ Չալտեն,

Լոս Գլասիրարես և Տորես դել Պայնե

20 (186) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Ալան և Լեսյա Ալան Դեկտեմբերի 28, 2015

Տասներկուերորդ եթերաշրջան: «Շուրջերկրյա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս եթերաշրջանի 1-24 թողարկումները վարեցին Լեսյա Նիկիտյուկը և Ռեգինա Տոդորենկոն, այնուհետև Լեսյային փոխարինեց նոր հաղորդավար Պյոտր Ռոմանովը։

Թողարկում Վայր Ոսկե քարտը տնորինող Առաջին ցուցադրում Մեկնաբանություններ
1 (187) Բելգիա Անտվերպեն Ռեգինա Փետրվարի 15, 2016
2 (188) Գերմանիա Դյուսելդորֆ Ռեգինա Փետրվարի 22, 2016 Այցելեցին նաև Նոյս
3 (189) Իտալիա Ֆլորենցիա Ռեգինա Փետրվարի 29, 2016 Այցելեցին նաև Պիզա
4 (190) Նամիբիա Նամիբիա Լեսյա Մարտի 7, 2016 Այցելեցին Վինդհուկ, Կոլմանսկոպ և Սվակոպմունդ
5 (191) Հարավաֆրիկյան Հանրապետություն Յոհաննեսբուրգ Լեսյա Մարտի 14, 2016
6 (192) Զիմբաբվե Հարարե Ռեգինա Մարտի 21, 2016 Այցելեցին նաև Վիկտորիա ջրվեժ
7 (193) Մոզամբիկ Մապուտու Լեսյա Մարտի 28, 2016 Այցելեցին նաև Բազարուտու
8 (194) Ուգանդա Ուգանդա Ռեգինա Ապրիլի 4, 2016 Այցելեցին Կամպալա, Էնտեբե և այլ վայրեր
9 (195) Օման Մասկատ Լեսյա Ապրիլի 11, 2016 Այցելեցին նաև Ալ Համրա և Շամ
10 (196) Հնդկաստան Գոա Լեսյա Ապրիլի 18, 2016 Այցելեցին Փանաջի, Վասկո դա Գամա, Դիվար և այլ վայրեր
11 (197) Հնդկաստան Բանդալոր Ռեգինա Ապրիլի 25, 2016
12 (198) Նեպալ Փոքհարա Ռեգինա Մայիսի 2, 2016 Այցելեցին նաև Մուկթինաթ, Ռանիպաուվա և այլ վայրեր
13 (199) Բանգլադեշ Դաքքա Լեսյա Մայիսի 9, 2016 Այցելեցին նաև Չիտտագոնգ
14 (200) Թաիլանդ Փհուքեթ Լեսյա Մայիսի 16, 2016 Այցելեցին նաև Փհանգնգա, Կոփհիփհիդոն և Կոփհիփհիլե
15 (201) Թաիլանդ Չիանգմայ Ռեգինա Մայիսի 23, 2016 Այցելեցին նաև Մաե Ռիմ, Չիանգռայ և այլ վայրեր
16 (202) Ինդոնեզիա Ջակարտա Լեսյա Մայիսի 30, 2016
17 (203) Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Հայնան Ռեգինա Հունիսի 6, 2016 Այցելեցին Սանյա և նրա շրջակայք
18 (204) Աոմին Մակաո Լեսյա Հունիսի 13, 2016
19 (205) Ֆիլիպիններ Սեբու Լեսյա Հունիսի 20, 2016 Այցելեցին նաև Օսլոբ և այլ վայրեր
20 (206) Ճապոնիա Հիրոսիմա Լեսյա Հունիսի 27, 2016 Այցելեցին նաև Միյաջիմա
21 (207) Ճապոնիա Օսակա Ռեգինա Հուլիսի 4, 2016 Այցելեցին նաև Նարա
22 (208) Հյուսիսային Մարիանյան կղզիներ Սայպան Ռեգինա Հուլիսի 11, 2016 Այցելեցին Գարապան և նրա շրջակայք
23 (209) Ֆիջի Ֆիջի Լեսյա Հուլիսի 18, 2016 Այցելեցին նաև Նադի, Սիգատոկա, Տավեունի, Մալոլո,

Յասավա և այլ վայրեր

24 (210) Ֆրանսիական Պոլինեզիա Տահիտի Լեսյա Հուլիսի 25, 2016 Այցելեցին նաև Մոորեա և Բորա Բորա
25 (211) Կանադա Վանկուվեր Պյոտր Օգոստոսի 1, 2016 Այցելեցին նաև Ուիսթլեր
26 (212) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սակրամենտո Ռեգինա Օգոստոսի 8, 2016
27 (213) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սոլթ Լեյք Սիթի Պյոտր Օգոստոսի 15, 2016 Այցելեցին նաև Մոաբ
28 (214) Մեքսիկա Գվադալախարա Պյոտր Օգոստոսի 22, 2016
29 (215) Մեքսիկա Ակապուլկո Պյոտր Օգոստոսի 29, 2016 Այցելեցին նաև Տասկո
30 (216) Հոնդուրաս Հոնդուրաս Ռեգինա Սեպտեմբերի 5, 2016 Այցելեցին Տեգուսիգալպա, Ռոատան և Լա Էսպերանսա
31 (217) Էկվադոր Գուայակիլ Պյոտր Սեպտեմբերի 12, 2016 Այցելեցին նաև Բանյոս
32 (218) Պերու Իկիտոս Պյոտր Սեպտեմբերի 19, 2016
33 (219) Չիլի Ատակամա Պյոտր Սեպտեմբերի 26, 2016 Այցելեցին Կալամա, Սան Պեդրո դե Ատակամա, Էլ Տատիո

և այլ վայրեր

34 (220) Գայանա Գայանա Ռեգինա Հոկտեմբերի 3, 2016 Այցելեցին Ջորջթաուն, Կայետուր ջրվեժ և Աննայ
35 (221) Պարագվայ Ասունսիոն Պյոտր Հոկտեմբերի 10, 2016
36 (222) Ուրուգվայ Մոնտևիդեո Ռեգինա Հոկտեմբերի 17, 2016 Այցելեցին նաև Պունտա էլ Էստա և Իսլա դե Լոբոս
37 (223) Պորտուգալիա Պորտու Ռեգինա Հոկտեմբերի 24, 2016 Այցելեցին նաև Շամուշկա
38 (224) Մարոկկո Ֆես Պյոտր Հոկտեմբերի 31, 2016 Այցելեցին նաև Շավշաուն
39 (225) Իսպանիա Կորդովա Պյոտր Նոյեմբերի 7, 2016 Այցելեցին նաև Ագիլար դե լա Ֆրոնտերա
40 (226) Ֆրանսիա Նանտ Պյոտր Նոյեմբերի 14, 2016 Այցելեցին նաև Բովուար–սյուր–Մեր

Տասներեքերորդ եթերաշրջան: «Դրախտ և դժոխք»[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս եթերաշրջանը վարեցին Լեսյա Նիկիտյուկը և Ռեգինա Տոդորենկոն։ Այս անգամ նրանք այցելեցին աշխարհի ամենադրախտային կամ ամենադժոխային վայրերը` միմյանց հակադրելու նպատակով։

Թողարկում Վայր Կարգավիճակ Ոսկե քարտը տնորինող Առաջին ցուցադրում Մեկնաբանություններ
1 (227) Թաիլանդ Թաիլանդ Դրախտային Ռեգինա Փետրվարի 13, 2017 Այցելեցին Պատտայա, Կո Լան, Կո Կուտ և Կո Չանգ
2 (228) Ինդոնեզիա Ինդոնեզիա Դժոխային Լեսյա Փետրվարի 20, 2017 Այցելեցին Մեդան, Սինաբունգ, Սամոսիր, Սուրաբայա և Իջեն
3 (229) Քենիա Մոմբասա Դրախտային Ռեգինա Փետրվարի 27, 2017 Այցելեցին նաև Դայանի լողափ և «Ամբոսելի» ազգային պարկ
4 (230) Վիետնամ Վիետնամ Դրախտային Լեսյա Մարտի 6, 2017 Այցելեցին Նյաչենգ, Ֆուկուոկ և այլ վայրեր
5 (231) Հնդկաստան Կալկաթա Դժոխային Ռեգինա Մարտի 13, 2017 Այցելեցին նաև Գոսաբա և այլ վայրեր
6 (232) Կամբոջա Կամբոջա Դրախտային Ռեգինա Մարտի 20, 2017 Այցելեցին Սիանուկվիլ, «Բոկոր» ազգային պարկ, և Անգկոր Վատ
7 (233) Ճամայկա Ճամայկա Դրախտային Ռեգինա Մարտի 27, 2017 Այցելեցին Մոնտեգո Բեյ, Նեգրիլ, Ֆալմութ և այլ վայրեր
8 (234) Հոնդուրաս Սան Պեդրո Սուլա Դժոխային Ռեգինա Ապրիլի 3, 2017 Այցելեցին նաև Տաուլաբե և Կոպան Ռուինաս
9 (235) Կյուրասաո Կյուրասաո Դրախտային Լեսյա Ապրիլի 10, 2017 Այցելեցին Վիլլեմստադ, Վեստպունտ և Օրանյեստադ
10 (236) Բահամյան Կղզիներ Բահամյան Կղզիներ Դրախտային Ռեգինա Ապրիլի 17, 2017 Այցելեցին Նասաու, Փարըդայզ, Բիմինի, Էքսումա, Լոնգ և այլ վայրեր
11 (237) Վենեսուելա Կարակաս Դժոխային Լեսյա Ապրիլի 24, 2017 Այցելեցին նաև «Կանայմա» ազգային պարկ
12 (238) Նոր Զելանդիա Քվինսթաուն Դրախտային Լեսյա Մայիսի 1, 2017 Այցելեցին նաև Գլենորչի և այլ վայրեր
13 (239) Նոր Կալեդոնիա Նոր Կալեդոնիա Դրախտային Ռեգինա Մայիսի 8, 2017 Այցելեցին Նումեա, Բուրայ և այլ վայրեր
14 (240) Սողոմոնյան կղզիներ Սողոմոնյան Կղզիներ Դրախտային Լեսյա Մայիսի 15, 2017 Այցելեցին Հոնիարա, Մալայտա, Լոլա և այլ վայրեր
15 (241) Ավստրալիա Քվինսլենդ Դրախտային Լեսյա Մայիսի 22, 2017 Այցելեցին Բրիսբեն, Գոլդ Քոստ և Քերնս
16 (242) Շվեյցարիա Շվեյցարիա Դրախտային Լեսյա Մայիսի 29, 2017 Այցելեցին Ժնև, Դուլլի, Լավեյ լե Բան, Թեշ, Ցերմատ և Գրուերես
17 (243) Նիգերիա Լագոս Դժոխային Լեսյա Հունիսի 5, 2017
18 (244) Թունիս Թունիս Դրախտային Ռեգինա Հունիսի 12, 2017 Այցելեցին Թունիս, Համմամետ, Շեբիկա և այլ վայրեր
19 (245) Գանա Աքրա Դժոխային Ռեգինա Հունիսի 19, 2017 Այցելեցին նաև Էլմինա, Թամալե և Գաբագա
20 (246) Հունաստան Կերկիրա Դրախտային Լեսյա Հունիսի 26, 2017 Այցելեցին Կերկիրա (քաղաք), Պանտիկոնիսի, Պանտոկրատոր և այլ վայրեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]