Градусы (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Градусы
Ժանրերփոփ, դիսկո և ռիթմ էնդ բլյուզ
Գործունեություն2008
ԼեյբլMonolith Records
Կայքgradusy.com
 Gradusy Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Градус

«Градусы», ռուսական փոփ-խումբ Ստավրապոլից, որը հիմնադրվել է 2008 թվականին։ Խմբի առաջին համերգը կայացել է 2008 թվականի մայիսի 29-ին՝ «Градус 100» անվանումով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Градусы» խումբը ստեղծվել է 2008 թվականին։ Խմբի անդամները մինչ այդ հանդես են եկել տարբեր երաժշտական կոլեկտիվներում, բոլորին համախմբել է Դմիտրի Բախտինովը։ Ռոման Պաշկովը և Ռուսլան Տագիևը գրել են «Режиссёр», «7:00», «Время моё», «Бродяга», «Радио Дождь» և այլ երգեր։ Հետո նրանց է միացել «Саранча» և «Город 312» խմբերի նախկին թմբկահար Վիկտոր Գոլովանովը։ Խմբի ներկայիս թմբկահարն Անտոն Գրեբենկինն է, որը նախկինում նվագել է երգիչ Ստաս Պիեխայի թիմում։ 2014 թվականից խմբում հայտնվել է նոր բաս-կիթառահար Կիրիլ Ջալալովը, որը զբաղեցրել Է կոլեկտիվը լքած Դմիտրի Բախտինովի տեղը։

Առաջին համերգը կայացել է 2008 թվականի մայիսի 29-ին՝ «Градус 100» անվանումով, մեկուկես ամիս ակտիվ փորձերից հետո։

2009 թվականի աշնանը թողարկվել է «Режиссёр» երգը, որը մեծ արձագանք է ստացել բազմաթիվ ռադիոկայանների եթերում՝ Եվրոպա Պլյուս, Ռուսական Ռադիո, Թարմ Ռադիո, FM Հիթ, Ռադիո Սիբիր, ինչպես նաև բարձր տեղեր է զբաղեցրել հիթ-շքերթներում (չարթերում)։ 2009 թվականի արդյունքներով երգը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը Ռուսաստանում ամենաշատ ներբեռնվող թվային սինգլների հիթ-շքերթում։ Բացի այդ, երգը հայտնվել է ռուսական ռադիոժամի առաջին հորիզոնականում[1]։ Այս կոմպոզիցիայի տեսահոլովակը հայտնվել է MTV-ում և МУЗ-ТВ-ում և մասնակցել Ռուսական տասնյակ ծրագրին[2]։

Խմբի երկրորդ՝ «Кто ты» սինգլը հայտնվել է 11-րդ հորիզոնականում[3]։ 2010 թվականի հունիսի 18-ին երգն առաջին անգամ ներկայացվել է թվային սինգլների ռուսական շքերթի երկրորդ հորիզոնականում։

Խմբի «Я больше никогда» սինգլն առաջին անգամ ներկայացվել է ռուսական շքերթի 9-րդ հորիզոնականում[4]։

2011 թվականի մարտի 3-ին թողարկվել է խմբի առաջին՝ «Голая» ալբոմը։ Ձայնասկավառակը ներառում է 11 ստեղծագործություն՝ այդ թվում արդեն հիթ դարձած «Режиссёр», «Кто ты», «Я больше никогда» սինգլները։

2012 թվականի հոկտեմբերի 30-ին «Градусы» խումբը մեծ մենահամերգով հանդես է եկել «Օլիմպիական» մարզական համալիրոի Հյուսիսային համերգասրահում։ 2013 թվականի փետրվարի 6-ին խումբը թողարկել է նոր տեսահոլովակ՝ «Я всегда помню о главном»։ 2013 թվականի հոկտեմբերի 29-ին կայացել է «Радио Дождь» նոր տեսահոլովակի պրեմիերան, նոր ալբոմի երկրորդ սինգլը։ 2013 թվականի հոկտեմբերի 29-ին կայացել է «Радио Дождь» նոր տեսահոլովակի պրեմիերան՝ նոր ալբոմի երկրորդ սինգլը։ 2014 թվականի ապրիլի 10-ին «Градусы» խումբը ներկայացրել է նոր սինգլ՝ «Грязные стёкла», իսկ հունիսի 9-ին երգի համար թողարկվել է նոր տեսահոլովակ։ 2014 թվականի ապրիլի 29-ին iTunes-ում թողարկվել է երկրորդ՝ «Чувство ловкости» ստուդիական ալբոմը։ 2014 թվականի մայիսի 15-ին «Чувство ловкости» ալբոմը թողարկվել է CD տարբերակով, իսկ նույն տարվա դեկտեմբերի 10-ին խումբը թողարկել է իր 8-րդ տեսահոլովակը՝ «Привычка сбегать из дома»։ 2015 թվականի ապրիլի 15-ին Ռոման Պաշկովը ներկայացրել է իր Pa-Shock նախագիծը։ Նոր ձևերի և արտահայտչամիջոցների որոնումը Ռոմանին հանգեցրել է անհատական նախագիծի ստեղծման գաղափարին, որը արմատապես տարբերվում էր «Градусы» խմբի ստեղծագործություններից։ Այս եղանակով գրվել է մի քանի երգ։ Դրանից հետո սկսվել են հնչյունավորման փորձերը՝ համագործակցելով «IFEYOPA» էլեկտրոնային նախագծի մասնակիցներ Անդրեյ Տիմոնինի և Գենադի Լագուտինի հետ։ Pa-Shock feat. IFEYOPA-ի «На миг» տեսահոլովակը թողարկվել է նաև 2015 թվականի ապրիլի 15-ին։ Ապրիլի վերջին հայտնի է դարձել, որ խումբը դադարեցրել է ստեղծագործական աշխատանքը, բայց շարունակում է գոյություն ունենալ որպես համերգային խումբ։

2015 թվականի սեպտեմբերի 22-ին Ռուսլան Տագիևը Թիմուր Կարաբաևի հետ ներկայացրել է իր «Карабасс» անհատական նախագիծը և «Бездельник» դեբյուտային սինգլի տեսահոլովակը։

2016 թվականի փետրվարին խումբն իր պաշտոնական էջում հայտնել է վերադարձի մասին։

Ավելի քան մեկ տարի՝ «Градусы» խմբի համերգային գործունեությանը զուգահեռ, նրա ղեկավարները` Ռոման Պաշկովը և Ռուսլան Տագիևը, զբաղվել են իրենց անհատական նախագծերով։ Փորձը բավականին հաջող է ստացվել։ Երաժիշտներից յուրաքանչյուրն իրականացնում էր գաղափարներ, որոնք դուրս էին «Градусы» խմբի ոճից։ Համացանցում և ռադիոկայանների եթերում ներկայացվում էին Ռոմայի և Ռուսլանի երգերը, տեսահոլովակները, մենահամերգների ձայնագրությունները։ PA-Shock և Karabass նոր երաժշտական ապրանքանիշների երկրպագուները չէին կորցրել իրենց կուռքերին, բայց եկել էր երկար սպասված մեծ «վերադարձի» ժամանակը։

Կարելի է ասել, որ «Градусы» խմբի վերադարձն աշխատանքի արդեն կայացել է։ Թիմն արդեն է մեկ ամիս է՝ աշխատում է ստուդիայում մի քանի երգ ձայնագրելու ուղղությամբ։ Ռոմանն ու Ռուսլանը սովոր չեն կիսով չափ աշխատելու, այնպես որ սպասեք իրական հիթերի։ Ժամկետների մասին խոսելն անշնորհակալ գործ է, բայց գրեթե ավարտված երգերի «բարելավումը» կավարտվի փետրվարին։ Գարունը պետք է հնչեղ լինի։

Խմբի կազմը մնացել է նույնը, և դա ապացույց է, որ երաժիշտները համերաշխ են և նվիրված «Градусы» խումբն ստեղծելու սկզբնական գաղափարին՝ թեթև և ոճային խումբ, որը սիրում են միլիոնավոր մարդիկ, և դրա բոլոր երգերը տոնի են վերածվում։

Խմբի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոման Պաշկով՝ վոկալ, երաժշտություն և խոսքեր
  • Ռուսլան Տագիև (Dj Bak$)՝ վոկալ, բիթբոքս, սկրետչ, երաժշտություն և տեքստ
  • Արսեն Բեգլյարով՝ ռիթմ և առաջատար կիթառ, բեք վոկալ
  • Կիրիլ Ջալալով՝ բաս կիթառ, բաս սինթեզատոր
  • Անտոն Գրեբյոնկին` հարվածային գործիքներ
  • Ալեքսանդր Կոսիլով (Սաշա-Տրուբաշա)` շեփոր

Նախկին անդամներ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ
  • 2011` «Голая»
  • 2014` «Чувство ловкости»
  • 2016` «Градус 100» (EP)
  • 2020՝ «На твоей съёмной»
Ռադիոսինգլներ
Տարի Անվանում Շքերթներ[5] Ալբոմ
ԱՊՀ ռադիոշքերթ Մոսկվայի ռադիոշքերթ (Tophit 100) Սանկտ Պետերբուրգի ռադիոշքերթ Վոլգոգրադի ռադիոշքերթ Կիևի ռադիոշքերթ Լատվիական ռադիոշքերթ Եզրափակիչ տարեկան (ռադիոշքերթ) Թվային թրեքների ռուսական հիթ Տարեկան ամփոփիչ (թվային)
2009 «Режиссёр» 1 1 1 1 1 3 21 «Голая»
2010 «Кто ты» 11 16 22 14 1 55 2[6] 12[7]
«Я больше никогда» 16 20 29 8 31 10 71 9[8]
2011 «Голая» 1 2 2 4 3 5 5 1[9] 5[10]
«Заметает» 2 3 3 6 7 4 12 «Чувство ловкости»
2012 «Нефти» 12 16 122
«Я всегда помню о главном» 1 5 6 2 2 6
2013 «Радио Дождь» 7 73 87 24
2014 «Грязные стёкла» 44
«Привычка сбегать из дома» 29 64
2016 «#ВалиГуляй!» 79 89 56 «Градус 100»
«Градус 100» 1 4 114
2017 «Хочется» 6 1[11]
«Здорово, великолепно» 3 33[12] «TBA»
«—» նշանակում է ,որ երգը բացակայում է շքերթում։
Տեսահոլովակներ
Տարի Տեսահոլովակ Ռեժիսոր Երաժշտական ալբոմ
2009 «Режиссёр» Գեորգի Թոիձե «Голая»
2010 «Кто ты»
«Я больше никогда»
2011 «Голая» Վլադիլեն Ռազգուլին
2013 «Я всегда помню о главном» Գրիգորի Իվանեց «Чувство ловкости»
«Радио Дождь» Վլադիլեն Ռազգուլին
2014 «Грязные стёкла» Իգոր Շմելև
«Привычка сбегать из дома» Վալենտին Գրոսու
2015 «Мне хорошо» Վալենտին Գրոսու Չկա տվյալ
«Бездельник» Իգոր Շմելև
2016 «Вали, гуляй!» Հինդրեք Մաասիկ «Градус 100»
«Градус 100» Ալեքսեյ Գոլուբև
2017 «Хочется» Լեոնիդ Կոլոսովսկի
«Здорово, великолепно» Ալեքսեյ Գոլուբև Չկա տվյալ
«Выходи за меня» (совместно с Кравц) Ալեքսեյ Գոլուբև
2018 «Она» Հինդրեք Մաասիկ
2019 «Быть одной»
«Не уходи»
Սաունդրեքներ
  • 2010՝ «Дай мне знать»
  • 2011՝ бы не париться»
  • 2013՝ поганки»
  • 2013՝ «Режиссёр»
  • 2013՝ «Голая»
  • 2014՝ «Я больше никогда»

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականին «Градусы» խումբը դարձել է Муз-ТВ մրցանակաբաշխության մրցանակակիր «Տարվա հայտնություն» և «Լավագույն երգ» անվանակարգերում։
  • 2010 թվականին եղել է «Ոսկե գրամոֆոն» մրցանակի դափնեկիրներ «Режиссёр» երգի համար[13]։
  • 2011 թվականին եղել «Ոսկե գրամոֆոն» մրցանակի դափնեկիր «Голая» երգի համար[14]։
  • 2012 թվականին «Градусы» խումբը դարձել է Муз-ТВ մրցանակաբաշխության «Լավագույն ալբոմ», «Լավագույն երգ», «Լավագույն տեսահոլովակ» և «Լավագույն փոփ խումբ» անվանակարգերի հաղթող։ Հաղթանակը ձեռք է բերվել «Լավագույն ալբոմ» անվանակարգում։
  • 2012 թվականին խումբը դարձել է «Ոսկե գրամոֆոն» մրցանակի դափնեկիր «Заметает» երգի համար։
  • 2013 թվականին հաղթող են ճանաչվել Муз-ТВ մրցանակբաշխության «Լավագույն փոփ խումբ» անվանակարգում։
  • 2013 թվականին կոլեկտիվը ստացել է «Ոսկե գրամոֆոն» մրցանակի արձանիկ «Я всегда помню о главном» երգի համար։
  • 2015 թվականին արժանացել է «Ոսկե գրամոֆոն» մրցանակի «Голая» երգի համար (5 գրամոֆոն)։
  • 2016 թվականին դարձել է Муз-ТВ մրցանակբաշխության «Լավագույն փոփ խումբ» մրցանակի դափնեկիր[15]։
  • 2017 թվականին հաղթել է Муз-ТВ մրցանակբաշխության ժամանակ՝ «Լավագույն փոփ խումբ» անվանակարգում։
  • 2017 թվականին դարձել է «Ոսկե գրամոֆոն» մրցանակի դափնեկիրներ «Хочется» երգի համար։
  • 2018 թվականին խումբն արժանացել է «Ոսկե գրամոֆոն» մրցանակի՝ «Она» երգի համար։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Основные параметры ротации трека на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
  2. Клип Режиссёр в Русской 10-ке на MTV
  3. «Основные параметры ротации трека на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
  4. Шансон атакует Lenta.ru
  5. «Общие параметры ротации всех треков исполнителя на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.
  6. Lenta.ru: Музыка: Лента Музчарт
  7. Lenta.ru: Музыка: Имеющие уши
  8. Lenta.ru: Музыка: Баста, карапузики!
  9. Lenta.ru: Музыка: Вот те хна
  10. Lenta.ru: Музыка: Шансон года
  11. «Градусы - Хочется(послушать музыку, посмотреть видео клип)». CMT. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  12. «City & Country Radio – Top Week Hits - Музыкальные Чарты TopHit.ru». CMT. 2017 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  13. «XV «Золотой Граммофон» раздал звёздам юбилейные статуэтки!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  14. ««Русское Радио» наградило звёзд «Золотым Граммофоном»!». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  15. «Объявлены номинанты «Премии МУЗ-ТВ 2016. Энергия будущего»». muz-tv.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Градусы (խումբ)» հոդվածին։