Jump to content

«Քիմ Փոսփսի. Մեծ բան է, թե ի՞նչ — ողբերգություն էլ չէ»

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

    Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «Բնօրինակ անվանը չի համապատասխանում։ Թարգմանված է ռուսերենից, ինչը նույնպես սխալ է։»)
Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

«Քիմ Փոսփսի. Մեծ բան է, թե ի՞նչ — ողբերգություն էլ չէ»
անգլ.՝ Kim Possible Movie: So the Drama
Տեսակհեռուստաֆիլմ
Ժանրֆիլմ անչափահասների համար
Հորինված երկիրKim Possible universe?
Հիմնված էKim Possible?
ՌեժիսորՍթիվ Լոթեր
ՍցենարիստՌոբերտ Շուլի և Մարկ ՄակՔորքլ
ՀնչյունավորումԴիտրիխ Բադեր[1], Eddie Deezen?[1], Քրիստի Կարլսոն Ռոմանո[1], Will Friedle?[1], Նեմսիո Քարթրայթ[1], Tahj Mowry?[1], Ռեյվեն-Սիմոնե[1] և Գերի Քոուլ[1]
ՊրոդյուսերՍթիվ Լոթեր
Գործադիր պրոդյուսերՌոբերտ Շուլի և Մարկ ՄակՔորքլ
ԵրաժշտությունԱդամ Բերի
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԴիստրիբյուտորDisney-ABC Domestic Television, Նեթֆլիքս և Դիսնեյ+
Տևողություն71 րոպե
Թվականապրիլի 8, 2005, հունիսի 11, 2005[2] և հուլիսի 12, 2006[3]
disney.go.com/disneyvideos/television/kimpossible/index2.html

«Քիմ Փոսփսի. Մեծ բան է, թե ի՞նչ — ողբերգություն էլ չէ» (անգլ.՝ Kim Possible: So the Drama; «Քիմ Պլյուս-Հինգ․ Այդպիսի դրամա» մուլտֆիլմը երկրորդ լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է դեռահաս աղջկա՝ Քիմ Պլյուս-Հինգի արկածների մասին։ Այս ֆիլմը համատեղում է ավանդական անիմացիան և համակարգչային գրաֆիկան։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2005 թվականի ապրիլի 8-ին՝ Disney ալիքով։ Այն ցուցադրվել է որպես երրորդ սեզոնի վերջին դրվագներից առաջ՝ ընդգրկելով 58-րդ, 59-րդ և 60-րդ սերիաները։ Սկզբում այս ֆիլմը նախատեսված էր որպես սերիալի եզրափակիչ, սակայն Disney ալիքը ի վերջո ցուցադրեց երրորդ սեզոնի վերջին սերիաներն ու մեկնարկեց չորրորդը։

Շեգոն և մի խումբ նինձյաներ հարձակվում են հայտնի դիզայներ Նակասումիի խաղալիքների շքերթի վրա։ Բարեբախտաբար Քիմն ու Ռոնը սպասում էին հարձակմանը և կարողացան նրանց կանգնեցնել։ Թեպետ Շիգոն չկարողացավ բռնել հենց Նակասումիին, նրա ինքնաթիռի ճանկերում մնաց Նակասումիի բաճկոնը։ Վերադառնալով չարագործի որջ՝ դոկտոր Դրակենը գողացված բաճկոնի մեջ գտնում է Նակասումիի նոր, չթողարկված խաղալիքի նմուշը։

Այդ ընթացքում Քիմը տառապում էր՝ առանց ընկերոջ, իսկ Ռոնը՝ իր սիրելի տաքո-ռեստորան «Բուենոս Նաչոս»-ում զեղչի չեղարկման պատճառով։ Նրանց հուզմունքը ընդհատում է Ուեյդը, որը հայտնում է, որ Դրակենին նկատել են «Բերմուդյան եռանկյունի» բարում։ Այնտեղ Դրակենը գնում է տեղեկատվություն այն մասին, որ կիբերտեխնիկայի առաջավոր հետազոտություններով զբաղվում է դոկտոր Ջեյմս Պլյուս-Հինգը։

Հաջորդ օրը դպրոցում հայտնվում է նոր աշակերտ՝ Էրիկ անունով։ Սկզբում Ռոնը փորձում է ընկերանալ նրա հետ, մինչև այն պահը, երբ Էրիկը տեսնում է Քիմին։ Նրանց միջև անմիջապես փոխադարձ համակրանք է առաջանում, և Ռոնը հասկանում է, որ դարձել է երրորդ ավելորդը։ Երեկոյան Էրիկն արդեն հյուր է գնում Պլյուս-Հինգ ընտանիքին․ ընտանեկան ընթրիքին միայն Քիմի հայրը՝ Ջեյմս Պլյուս-Հինգը, չի գալիս, որովհետև Դրակենը նրան առևանգել է ուղիղ աշխատանքային վայրից։ Երբ Քիմը իմանում է դրա մասին, վերցնում է Ռոնին և գնում չարագործի որջը՝ հորը փրկելու։ Փրկված Ջեյմսը չի կարողանում հիշել առևանգման պահը և նույնիսկ չի էլ կռահում, թե ինչու կարող էին իրեն առևանգել։

Ռոնի սիրելի տաքո-ռեստորան «Բուենոս Նաչոս»-ում բարեփոխումները շարունակվում են․ ներդնում են մանկական մենյու և բաժանում խաղալիքներ։ Այս բոլոր փոփոխությունները Ռոնին ընկճախտի մեջ են գցում։ Բայց երբ ռեստորանում դադարում են մատուցել ծալվող ձողիկներ, Ռոնը զանգահարում է ռեստորանների ցանցի տնօրենին և ձայնով ճանաչում է, որ այս ամենի հետևում կանգնած է Դրակենը։ Պարզվում է, որ նոր խաղալիքները չար ռոբոտներ են, իսկ գողացված ձևավորումը թույլ է տվել դրանք տարածել ամբողջ աշխարհով։ Դրակենը ակտիվացնում է Միդլթոնի ռոբոտներին՝ Քիմին ոչնչացնելու համար, նախքան աշխարհը գրավելը։ Մինչ Քիմը պայքարում էր ռոբոտների դեմ, Շիգոն առևանգում է Էրիկին։ Քաղաքը փրկելուց հետո Քիմը և Ռոնը ուղևորվում են «Բուենոս Նաչոս»-ի գլխավոր գրասենյակ։ Սակայն փրկված Էրիկը իրականում պարզվում է սինթոդրոն (արհեստական մարդ) և գրկախառնության պահին էլեկտրահարելով անգիտակից է դարձնում Քիմին։

Միայն Ռուֆուսի շնորհիվ Քիմը և Ռոնը կարողանում են ազատվել և վերջին պահին փրկում են աշխարհը։

Քննադատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Reel Film Review-ի Դեյվիդ Նյուսեյրը ֆիլմը գնահատել է 4-ից 2,5 միավորով և նշել է, որ սյուժեն բավականին պարզ է, և երեխաները դրանից կվայելեն ավելի շատ, քան մեծահասակները, բայց ֆիլմը իրոք զվարճալի է՝ շնորհիվ հիանալի ձայնային դերասանության[4]:
  • 7M Pictures-ի Քևին Քարը ֆիլմը գնահատել է 5-ից 3,5 միավորով և նշել, որ մուլտֆիլմը կարող է ունենալ գեղարվեստական արժեք, սակայն այն հաճելի կլինի համապատասխան լսարանի համար[5]:
  • Քննադատ Մայք Լոնգը՝ Jackass Critics-ից, անդրադառնալով մուլտֆիլմին որպես հնարավոր վերջին մասի «Քիմ Պլյուս-Հինգ» սերիալի համար, նշել է, որ այն հանդիսանում է հետնամասը, քանի որ ընդգրկում է ամեն ինչը, ինչը շոուն առանձնացրել է Disney ալիքին վրա։[6]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Kim Possible Movie: So the Drama — 2005.
  2. https://www.mundoplus.tv/noticias/?seccion=programacion&id=63
  3. https://www.topfilmek.hu/movie/20771
  4. «Reel Film Reviews». Reelfilm.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.
  5. «7M Picture». 7mpictures.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.
  6. «Jackass Critics». Jackass Critics. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.