Փրկարար (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է «Փրկարար» (ֆիլմ)ից)
Picto infobox cinema.png
Փրկարար
The Guardian
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանր մարտաֆիլմ[1][2][3][4], արկածային ֆիլմ[2][1][3], դրամա[2][1][3] և հասունացման պատմություն
Թեմա Aviation Survival Technician, ԱՄՆ առափնյա պաշտպանություն և Հետտրավմատիկ սթրեսային խանգարում
Թվական 2006
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Էնդրյու Դեվիս
Պրոդյուսեր

Արմյան Բերնշտայն, Լոուել Դ. Բլենկ

Զեյն Դեվայն
Սցենարի հեղինակ Ռոն Լ. Բրինկերհոֆ
Դերակատարներ Էշթոն Քաթչեր, Քևին Քոսթներ
Օպերատոր Սթիվեն Սենթ- Ջոն
Երաժշտություն Թրեվոր Ռեբին
Մոնտաժ Թոմաս Նորդբերգ և Dennis Virkler
Պատմվածքի վայր Kodiak և Coast Guard Air Station Elizabeth City
Նկարահանման վայր Լոնգ Բիչ, Կալիֆոռնիա, Kodiak, Coast Guard Air Station Elizabeth City և Հյուսիսային Կարոլինա
Կինոընկերություն

Beacon Communications

Touchstone Pictures
Տևողություն 139ր
Բյուջե 70 մլն $
IMDb ID ID 0406816
The Guardian (film) Վիքիպահեստում

«Փրկարար» ((անգլ.) The Guardian), 2006 թվականին լույս տեսած ամերիկյան դրամա, գլխավոր դերերում խաղացել են՝ էնդրյու Դևիսը, Քևին Քոսթները և Էշթոն Քաթչերը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրամկազմի գլխավոր ավագ, լեգենդար փրկարար- լողորդ Բեն Ռենդելլը սարսափելի աղետի ժամանակ կորցրել էր իր ողջ անձնակազմը: Դրանից քիչ առաջ նրանից հեռացել էր կինը: Որպեսզի կարողանար ուշքի գալ և վերականգներ ուժերը, նրան ուղարկում են դասավանդելու էլիտար դպրոցի Առափնյա պաշտպանության փրկարարների պարապմունքների համար: Իր աշակերտների մեջ հայտնվում է մի ինքնավստահ երիտասարդ լողի չեմպիոն Ջեյկ Ֆիշերը, ով որոշել էր դառնալ լավագույնը:

Ֆիշերը հավակնոտ երիտասարդ էր, ով կարող էր ընդունվել ցանկացած համալսարան, սակայն նա ցանկանում էր փրկարար դառնալ: Ռենդելը փորձում էր գտնել այդ հարցի պատասխանը: Նաև փորձում էր հաղթահարել սեփական վախերը:

Բենը 18 շաբաթյա ուսուցման ընթացքում Ջեյկին օգնում է հաղթահարել սեփական ամբիցիաները և նրան դարձնել իսկական փրկարար:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Քևին Քոսթներ Հրամկազմի ղեկավար՝ Բեն Ռենդել
Էշթոն Քաթչեր Ջեյկ Ֆիշեր
Նիլ ՄըքԴոնաֆ Ջեք Սքիներ
Մելիսա Սեյջմիլլեր Էմիլի Թոմաս
Քլենսի Բրաուն կապիտան՝ Ուիլյամ Հեդլի
Բրայան Ջերատի Բիլլի Հոջ
Սիլա Ուորդ Հելեն Ռենդել
Օմարի Հարդվիք Կառլ Բիլինգս
Մայքլ Ռեդի Զինգարո
Փիթեր Հեյլ Դենի Դորան
Շելբի Ֆիներ Քեյթ Լինդսի
Դեյմոն Լիպարի Դեյմոն Բեննետ
Բոնի Բրամլեթ Մեգի ՄըքԳլոուն
Ջոն Հերդ կապիտան՝ Ֆրենկ Լարսոն
Դյուլի Հիլ Քեն Ուզերլի
Բրայան Պատրիկ Ուեյդ Միտչ Լայոնս
Ջո Արքեթ երկրորդ օդաչու՝ Անտունեզ
Էնդրյու Շանյու օդաչու՝ Հենրի Միտչել
Տիլկի Ջոնս Տիլկի Ֆլինտ
Դենիել Մոլտեն Ռիչարդ Վեյկֆիլդ

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սաունդթրեքը դուրս եկավ 2006 թվականին՝ սեպտեմբերի 12-ին[5]։ Ալբոմը ներառում է տարբեր ժանրերի երաժշտությունը՝ R&B, կանտրի, ռոք և սոուլ բլյուզ։

  1. «Never Let Go» (Բրայան Ադամս)
  2. «Something To Talk About» (Shedaisy)
  3. «Saturday Night» (Ozomatli)
  4. «Love & Happiness» (Bonnie Bramlett)
  5. «The Mockingbird» (Lisa Lavie)
  6. «Hold Tight» (Tad Robinson)
  7. «Tri-Me» (Abby Ahmad)
  8. «Hold On, I'm Coming» (Bonnie Bramlett)
  9. «Shake Up The World» (Stevie Funkworm Butler)
  10. «Friday Night» (Cheryl Wilson)
  11. «Run Me In The Dirt (Throwdown)» (Marty James и Joseph Butch Flythe)
  12. «The Guardian Suite» (Trevor Rabin)

Այլընտրանքային ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ուներ մեկ այլ տարբերակ, որը հանված էր DVD-ի համար, որտեղ Ռենդելը ողջ է մնում։ Ջեյկը նրան փրկում է այն պահին, երբ տղամարդը պատրաստ էր ցած նետվել։ Պարանի օգնությամբ, Ռենդելին և Ջեյկին հաջողվում է բարձրանալ ուղղաթիռը։

Ֆինալի այս տարբերակը նկարահանվեց, քանի որ հեղինակների կարծիքով, այն կարող էր ծանր ընկալվել հանդիսատեսի կողմից։ Սակայն Disney, Դիկ Կուկը պնդում էին այն վերջաբանը, որը դուրս էր եկել վարձութային ֆիլմի համար։

Ֆիլմի հասույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն ունեցել է $ 18 միլիոն շահույթ առաջին իսկ շաբաթվա ընթացքում և $ 95 միլիոն ամբողջ աշխարհում(2007 թվականի հունվարի 4-ի[6] դրությամբ):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]