Ց արտաքին հոլովում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է «Ց» արտաքին հոլովումից)

«Ց» արտաքին հոլովում, ժամանակակից հայերենի հոլովումներից։

Ժամանակակից հայերենում «Ց» արտաքին հոլովման են պատկանում -անք, -ենք, -ոնք, -ունք ածանցներով կազմված հավաքական գոյականները, որոնք ցույց են տալիս ազգակցություն, տոհմ և այլն, օրինակ՝ Արամենք, Վարդանանք և այլն[1]։

«Ց» արտաքին հոլովման են պատկանում նաև մարդ, կին, տիկին բառերի հոգնակիներն ու որոշ դերանունների հոգնակիի ձևեր, օրինակ՝ նրանք, իրենք, սրանք և այլն։

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. հոլով Վարդանանք -
Սեռ. հոլով Վարդանանց -
Տր. հոլով Վարդանանց -
Հայց. հոլով Վարդանանց -
Բաց. հոլով Վարդանանցից -
Գործ. հոլով Վարդանանցով -
Ներգ. հոլով - -

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վ. Սահակյան, Վ. Սահակյան, Հայոց լեզուն հարցերում և պատասխաններում, Հրազդան, 2009, էջ 61։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002։